User Tag List

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Հայ ժամանակակից գրողներ…

  1. #76
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Մոդերատորական. Վերջին երկու գրառումները տեղափոխվել են «Անտաշատ 78%» թեմայից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #77
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս այն է, որ բացառված չէ, որ դու էլ այստեղ ստանալու շատ բան ունես, մի շտապիր փոքր ինչ վերից նայել, դա արդեն իսկ քո նկատմամբ որոշակի վերաբերմունք է ստեղծում:
    Շատ, շատ ճիշտ դիտողություն էր... Գերապատիվ Տաթև Արծրունի, դու դիր թեմաները, մենք բոլորին հերթով կքննենք...

  3. #78
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ, շատ ճիշտ դիտողություն էր... Գերապատիվ Տաթև Արծրունի, դու դիր թեմաները, մենք բոլորին հերթով կքննենք...
    Ասածս հենց այն է, որ եթե դու օրինակ քո մասնագիտական կրթությամբ 4-րդ կարգի խառատագործ ես, մի քիչ անարդար չի? լինի քեզ արդի հայ գրականություն քննարկելու և վճիռներ կայացնելու, որովհետև միշտ վտանգ կա, որ դու քիչ ես կարդացել համաշխարհային գրականություն, ունես անձնական ամբիցիաներ, վատ տրամադրություն ունես այս պահին, միգուցե պարզապես սոված էս, կամ 3 տարի տղամարդու (կամ կնոջ) երես չես տեսել և չարացած ես, միգուցե ուղակի կյանքդ չի ստացվել, որովհետև քո տարիքի, քեզ հետ կյանք մտած մարդկանցից շատերը 5 անգամ շատ են վաստակում քեզնից և դու չարացած ես աշխարհի, աստծո, մարդկության վրա.... (շունչս կտրվեց, լավ շարունակեմ) Եվ ասենք այնպիսի նուրբ բանն ինչպիսին նորովի նոր բան ասելու եկած գրականություն ու այն ասել փորձող մարդն է, որ գրող է կոչվում կամ այդպիսի հավակնություններ ուն` ԴՈՒ քո թերզարգացածությամբ ու թերմտածողությամբ, ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ թքում-մրում, ցեխոտում ու ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷՍ, դիցուք` ՈՐՈՎՀԵՏԵՎ...

    Ճիշտ չի էլի

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (10.12.2009), StrangeLittleGirl (10.12.2009)

  5. #79
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Սիրելի Տաթև, այն էլ Արծրունի, քեզ տեղեկացնում եմ, եթե չգիտես, որ սովորաբար գրողները գրում են 4-րդ կարգի խառատագործների, իմա մարդկանց, ընթերցասերների համար, այլ ոչ թե օրինակ դիպլոմավորված գրականագետների բարեհաճությունը ձեռք բերելու համար, և հենց ընթերցողը և 4-րդ կարգի խառատագործներն են, որ պիտի գնահատեն գրականությունը, քննադատեն գրականությունը, դասակարգեն գրականությունը և այլն: Հետևողականորեն խորհուրդ եմ տալիս այսպես վերից խոսելու փոխարեն մասնակցել կոնկրետ քննարկումներին, առաջարկել նորերը ու կարծիքներ հայտնել, փորձել դրանք հիմնավորել կոնկրետ գրողների ու նրանց կոնկրետ ստեղծագործությունների մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), Kuk (09.12.2009), Երվանդ (10.12.2009), Հայկօ (09.12.2009), Շինարար (09.12.2009), Ուլուանա (09.12.2009)

  7. #80
    Սկսնակ անդամ Marine-24-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    գ. Քարինջ
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Շատ եմ սիրել գիրք կարդալ: 7-րդ դասարանում կարդացել էի պատմական գրքերի մեծամասնությունը և արկածային բազմաթիվ գրքեր, բայց այսօր չեմ ճանաչում և ոչ մի ժամանակակից գրողի, որի գրվացքները հետաքրքրություն առաջացնեն իմ մեջ: Եվ ինձ թվում է շատերն են իմ նման:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (09.12.2009)

  9. #81
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Տաթև, այն էլ Արծրունի, քեզ տեղեկացնում եմ, եթե չգիտես, որ սովորաբար գրողները գրում են 4-րդ կարգի խառատագործների, իմա մարդկանց, ընթերցասերների համար, այլ ոչ թե օրինակ դիպլոմավորված գրականագետների բարեհաճությունը ձեռք բերելու համար
    Չարաչար ՍԽԱԼՎՈՒՄ ԵՍ Չուկ, ուղղակի` Չուկ... բարձրարժեք գրականությունը, արվեստն ընդանրապես, երբեք մասսայական մշակույթ չի եղել, առավել ևս մեր ժամանակներում, չխաբենք մեզ (ինչպես մի ֆրանսիական ֆիլմի հերոս էր ասում ):
    4-րդ կարգի խառատագործի համար "Կյանքի գինը" ավելի հուզիչ ու տպավորիչ է, քան "Նռան գույնը" (խոսոտովանեմ, մեկ-մեկ` ինձ համար նույնպես), 4ԿԽ-ի հմաար Ռեմբոն շարքային առվամոլ է, Վան Գոգը` խոլագար, Չարենցը` 1000 անոցի վրայի մարդը...
    Ոչ մի բարձրարժեք ստեղծագործություն չի ստեղծվել համամարդկային սիրո և ընթերցողին հաճոյանալու նկրտումներով, այդպիսի արտահայտությունները մոդա էին 18-րդ դարավերջին, բայց միևնույնն է` այն ժամանակ էլ դա չէր գործում:
    Տրամաբանական հարց է ծագում` բա լավ, էլ ինչու են ստեղծվում ????
    ա. Ստեղծողներին հարցրեք, բայց նրանցից անկլեղծներին
    բ. Անձնական ամբիցիաներից ելնելով` փառամոլությունը մարդկային է այնքան
    գ. Տաղանդն այնուամենայնի բոլորին չի տրվում, միգուցե Աստծո գործիքներն են ստեղծողները?, նրանց միջոցով Աստված հաղորդում է 4ԿԽ-ներին իր ճշմարտությունները ????


    Եսիմ

  10. #82
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Տաթև Արծրունի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս հենց այն է, որ եթե դու օրինակ քո մասնագիտական կրթությամբ 4-րդ կարգի խառատագործ ես, մի քիչ անարդար չի?
    Հարգարժան Տաթև Արծրունի, հարկ եմ համարում քեզ հայտնել, որ ես մասնագիրությամբ բանասեր եմ, ԹԵև ԵՐԲԵՄՆԻ ... . ասում են, վատ չգիտեմ իմ մասնագիտությունը ու ,ասում են վատ չգիտեմ նաև համաշխարհային գրականությունը, թեև ,այսօր, շատերի նման ինչ գործ ասես անում եմ՝ ընտանիքս պահելու համար: Պարզապես, չեմ սիրում նման քննարկումների խիստ լուրջ, ակադեմիական ոճը և քո թվարկած՝ «աշխարհի աչքը հանող»գրողներից ոմանց գործերին մի քիչ տեղյակ եմ, մնացածի մասին էլ , հուսով եմ դու կլուսավորես նվաստիս:Ես հենց այնպես ոչինչ չեմ ասում, հարգելիս...Ես պատահական մարդ չեմ այս բաժնում... գոնե մի 10 տարի էլ , որ էս տեմպերով շատ կարդաս, երևի թե մարդկանց կարողանաս տարբերել...

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), Kuk (09.12.2009), Norton (10.12.2009), Կաթիլ (11.12.2009)

  12. #83
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Մեջբերում Marine-24-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց այսօր չեմ ճանաչում և ոչ մի ժամանակակից գրողի, որի գրվացքները հետաքրքրություն առաջացնեն իմ մեջ: Եվ ինձ թվում է շատերն են իմ նման:
    Խորհուրդ` եթե ուզում ես (իրոք ուզում ես) արագ և արդյունավետ պատկերացում կազմել արդի հայ արձակի ամենաերիտասարդ, իրապես շնորհալի ու խոստումնալից (բացում ա էս բառը` այսինքն խոստումներով լի) ներկայացուցիչների և նրանց կողմից վերջին տարիներին ստեղծած ամենաարժեքավորի մասին` ապա ձեռք բեր և կարդա վերջերս (կարծեմ գարնանը) լույս տեսած "Արդի հայ արձակի անթոլոգիա 18-33" գիրքը և ես քեզ խոստանում եմ, որ եթե դու գրական ճաշակ ունես (ոչ են կոմունիստի թվի սոցռեալիզմի փոշին շնչող քյաֆթառ պառավների նման), ապա դու լիքը լավ գրականություն կգտնես էնտեղ:

    Ց:

  13. #84
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Հարգելի ՏաթևայնէլԱրծրունի, կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն: Գրականությունը նախևառաջ նպատակ ունի հոգևոր կամ գեղագիտական հաճույք պատճառելը մարդուն և/կամ ինչ-ինչ մտածական գործընթացներ խթանելը վերջինիս ուղեղում, լինի դա խոհերի մեջ գցելը, էմոցիոնալ ցնցումներով զգետնելը կամ էլ սուր սյուժեից կամ էրոտիկ տեսարաններից կայֆ բռնել տալը: Եվ եթե որոշ մարդկանց համար հաճելի կամ ցանկալի է Էլիոտ ու Մալարմե կարդալով հագեցնել իրենց հոգևոր քաղցը, ուրիշների համար նույնքան հաճելի կարող է լինել Վիոլետ Գրիգորյանը կամ Վահրամ Սահակյանը: Մենք ուրիշների ճաշակն ու կամարտահայտման իրավունքը դատափետելու բարոյական իրավունք չունենք, եթե չենք ցանկանում (կամ ցավագին ենք ընդունում), որ, օրինակ, քո կարդացած Ռեմբոյին էլ մարշուտկի վաստակավոր շոֆեռ Շմայսը որակի որպես «մեծ յոթնյակ»: Սակայն իրավունք ունենք ու կարող ենք ընթերցողի տեսանկյունից քննադատել որևէ հեղինակի՝ այստեղ արդեն իրավմամբ ի ցույց դնելով մեր քննադատական ողջ ահարկու զինանոցը: Գրողի դատավորը, գրողին գրող դարձնողը ընթերցողն է, այսինքն՝ մենք: Իսկ «մենք»-ը տարբեր է լինում: Եվ փառք Աստծու, որ տարբեր է լինում, այլապես այսօր կունենայինք միայն մեկ ժանր, միայն մեկ հոսանք, միայն մեկ գրող:

    Դու կարող ես քո ձայնը բարձրացնել հանուն այն բանի, որ որոշ՝ քո կարծիքով ցածրակարգ գրվածքներ դադարեն հրատարակվելուց, տարածվելուց, պրոպագանդվելուց, սակայն չես կարող այն մարդուն, ում դուրը դա գալիս է, իսկույն համոզել, որ նրա կարդացածը աղբ է: Առավել ևս՝ կարիք չկա նրան մերկապարանոց կերպով մեղադրելու անճաշակության, չզարգացածության կամ հիմարության մեջ: Միշտ էլ կա զանգացածից զարգացածը, և քո կարդացած Բոդլերին մի օր մեկ ուրիշը կարող է ցանկանալ ջախջախել իր կարդացած Սեն Ժոն Պերսով: մի խելոք մարդ ասել է՝ «Ես կարող եմ դեմ լինել քո կարծիքին, սակայն ես մինչև արյան վերջին կաթիլը կպայքարեմ, որ դու այն արտահայտելու իրավունք ունենաս»:

    Եվ, ի վերջո, նման հայտարարություններ անելով դու միանգամից խիստ լուրջ մարտահրավեր ես նետում համայն աշխարհին և չափազանց բարձր նշաձող ես դնում քո հետագա գրառումների համար : Եվ այդ նշաձողից ցանկացած շեղում կամ իջեցում նկատելիս քո կոմպետենտ զրուցակիցները հակված կլինեն քո՝ վերևում արված հայտարարությունը որակելու որպես հասարակ պարծենկոտություն ու ինքնահավանություն :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 09.12.2009, 22:20:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), Chuk (10.12.2009), gayan-ori (10.12.2009), Kuk (10.12.2009), Norton (10.12.2009), snow (10.12.2009), Երվանդ (10.12.2009), Շինարար (09.12.2009), Ուլուանա (09.12.2009)

  15. #85
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Sphinx-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգարժան Տաթև Արծրունի, հարկ եմ համարում քեզ հայտնել, որ ես մասնագիրությամբ բանասեր եմ, ԹԵև ԵՐԲԵՄՆԻ
    Հարգելի "Սֆինքս", նույն ինքը` ԵՐԲԵՄՆԻ ԲԱՆԱՍԵՐ, նույն ինքը` Անդամության թեկնածու, շնորհակալ եմ ձեր ամփոփ ինքնակենսագրականի և հատկապես այն փաստի համար, որ դուք բանասիրական կրթություն ունեք:
    Միգուցե տպավորությունն այնպիսին է եղել, որ ես Ձեզ ի նկատի ունեմ, բայց իրականում ուղղակի օդի մեջ օրինակ էր... ես գրականությունը քննարկելիս սկզբունքորեն դեմ եմ էմոցիաներին ու անհարկի անձնավորումներին

  16. #86
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ, ի վերջո, նման հայտարարություններ անելով դու միանգամից խիստ լուրջ մարտահրավեր ես նետում համայն աշխարհին և չափազանց բարձր նշաձող ես դնում քո հետագա գրառումների համար : Եվ այդ նշաձողից ցանկացած շեղում կամ իջեցում նկատելիս քո կոմպետենտ զրուցակիցները հակված կլինեն քո՝ վերևում արված հայտարարությունը որակելու որպես հասարակ պարծենկոտություն ու ինքնահավանություն :
    Համաձայն եմ անվերապահորեն:

  17. #87
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Տաթև Արծրունի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս հենց այն է, որ եթե դու օրինակ քո մասնագիտական կրթությամբ 4-րդ կարգի խառատագործ ես, մի քիչ անարդար չի? լինի քեզ արդի հայ գրականություն քննարկելու և վճիռներ կայացնելու, որովհետև միշտ վտանգ կա, որ դու քիչ ես կարդացել համաշխարհային գրականություն, ունես անձնական ամբիցիաներ, վատ տրամադրություն ունես այս պահին, միգուցե պարզապես սոված էս, կամ 3 տարի տղամարդու (կամ կնոջ) երես չես տեսել և չարացած ես, միգուցե ուղակի կյանքդ չի ստացվել, որովհետև քո տարիքի, քեզ հետ կյանք մտած մարդկանցից շատերը 5 անգամ շատ են վաստակում քեզնից և դու չարացած ես աշխարհի, աստծո, մարդկության վրա.... (շունչս կտրվեց, լավ շարունակեմ) Եվ ասենք այնպիսի նուրբ բանն ինչպիսին նորովի նոր բան ասելու եկած գրականություն ու այն ասել փորձող մարդն է, որ գրող է կոչվում կամ այդպիսի հավակնություններ ուն` ԴՈՒ քո թերզարգացածությամբ ու թերմտածողությամբ, ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ թքում-մրում, ցեխոտում ու ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷՍ, դիցուք` ՈՐՈՎՀԵՏԵՎ...

    Ճիշտ չի էլի
    Փաստորեն, գրական լավ ճաշակ ունենալու համար անհրաժեշտ էլ լավ կերած լինել, և առնվազն վերջին երեք տարիների ընթացքում տղամարդու (կամ կնոջ) երես տեսած լինել
    Տարաբնույթ կարգի խառատները, արհեստավորները, երթուղայինի վարորդները, մեր մեջ, շատ ավելի բարի են լինում և դրական տրամադրված շրջակա աշխարհի նկատմամբ, շատ ավելի նախանձախնդիր հազարանոցի վրայի մարդու հարգանքը բարձր պահելու հարցում, քան ակադեմիական կրթություն ունեցող ինքնահավան ու մեծամիտ բազմաթիվ գիտուններ, որոնք ծանոթ են Ռեմբոյի կենսագրությանը ու նախանձից մեռնում են, որովհետև թեև իրենք էլ են արվամոլ, բայց չունեն նման գրական տաղանդ:
    Հ. Գ. Խնդում եմ, որ ոչ ոք խոսքս իր վրա չվերցնի ակումբի անդամներից, որովհետև այն օդի մեջ օրինակ է և ուղղված չէ կոնկրետ որևէ մեկին այնպես, ինչպես հարգարժան Տաթև Արծրունու խոսքը ուղղված չէր ոչ պակաս հարգարժան Sphinx-ին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.12.2009, 23:55: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.12.2009), Kuk (10.12.2009), Norton (10.12.2009), Կաթիլ (11.12.2009), Հենրիկ Բաբաջանյան (10.12.2009)

  19. #88
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Անտաշատ. պոեզիա 78%

    Մեջբերում Տաթև Արծրունի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարաչար ՍԽԱԼՎՈՒՄ ԵՍ Չուկ, ուղղակի` Չուկ...
    Մեջբերում Տաթև Արծրունի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի "Սֆինքս", նույն ինքը` ԵՐԲԵՄՆԻ ԲԱՆԱՍԵՐ, նույն ինքը` Անդամության թեկնածու,
    Սիրելի Տաթև, այն էլ Արծրունի, նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նվաստիս ուշադրություն դարձնելու և ոճս կրկնօրինակելու համար: Սա կարծես փոքրիկ հուշում էր, որ իմ գրվածը բավական մոտ էր թիրախին, զգացված եմ ու խոնարհումներս եմ հղում քեզ, բարեկամս:

    Քո տեսակետը ինձ լիովին համոզեց ու ես հասկացա, որ ողջ գիտակից կյանքս սխալ եմ ապրել: Ես չպիտի գրականություն ուսումնասիրեի և չպիտի ընթերցեի, ընթերցելու դեպքում չպետք է կարծիք կազմեի հեղինակի ու գրքի մասին, կարծիք կազմելու դեպքում չպետք է այդ մասին բարձրաձայնեի, չէ որ դա անթույլատրելի է, ախր գրողները գրել են ընդամենը իրենց ամբիցիաներից ելնելով, ինչպե՞ս է հանդգնում մահկանացու մարդ արարածը այդ ամբիցիաների պտղի մասին կազմել ինչ-որ շնչավոր ու մատերիալական կարծիք, սա հանցանք է ու սրա համար պատիժ պետք է սահմանել, օրինակ կտրել լեզուն, որ այլևս երբևէ որևէ գրողի մասին գնահատական չհնչեցնեմ, կտրել մատներս, որ չկարողանամ այդ կարծիքս մեքենագրել: Եվ պիտի փակվեմ եկեղեցում ու աղոթքս հղեմ Աստծուն, որպեսզի նա իր խոսքն այլ գրողների միջոցով էլ հասցնի մեզ, իսկ մենք հանկարծ ու այն չընթերցենք, ընթերցելու դեպքում կարծիք չկազմենք, կարծիք կազմելու դեպքում հանկարծ ու չբարձրաձանենք...

    Ի դեպ նշածդ գրողներից մի քանիսին անձամբ եմ ճանաչում ու հավատացնում եմ, որ կարծիքդ լսելիս սկզբից նրանց աչքերը կկլորանան, հետո կսկսեն ծիծաղել, վարակիչ ու գեղեցիկ ծիծաղով, ճիշտ այնպես, ինչպես որ ես եմ հիմա ծիծաղում ու արթնացնում իմ սիրելի ծնողներին ու եղբորս...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.12.2009), Norton (10.12.2009)

  21. #89
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    Մեջբերում Տաթև Արծրունի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խորհուրդ` եթե ուզում ես (իրոք ուզում ես) արագ և արդյունավետ պատկերացում կազմել արդի հայ արձակի ամենաերիտասարդ, իրապես շնորհալի ու խոստումնալից (բացում ա էս բառը` այսինքն խոստումներով լի) ներկայացուցիչների և նրանց կողմից վերջին տարիներին ստեղծած ամենաարժեքավորի մասին` ապա ձեռք բեր և կարդա վերջերս (կարծեմ գարնանը) լույս տեսած "Արդի հայ արձակի անթոլոգիա 18-33" գիրքը և ես քեզ խոստանում եմ, որ եթե դու գրական ճաշակ ունես (ոչ են կոմունիստի թվի սոցռեալիզմի փոշին շնչող քյաֆթառ պառավների նման), ապա դու լիքը լավ գրականություն կգտնես էնտեղ:

    Ց:
    Եթե կարդա ու դուրը չգա, ուրեմն գրական ճաշակ չունի՞, Արծրունի Դուք երևի էտալոնն եք գրական ճաշակի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.12.2009, 01:52: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի ջնջում

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.12.2009), Kuk (10.12.2009)

  23. #90
    Սկսնակ անդամ Տաթև Արծրունի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժամանակակից գրողներ…

    STOP! STOP! STOP!

    Սիրելիներս, մանրախնդիր և ինքնանպատակ լեզվակռվի զուտ հայակակն գայթակղությանը տուրք չտալով, ի սկզբանե մի քանի հանգամանք հստակեցնենք

    1. Ես հենց սկզբից կոչ եմ արել արդի հայ գրականությունն ու նրա մասնավոր դեպքերը քննարկելիս առավել նրբանկատ լինել, չշտապել դատապարտումներում, վճիռներ կայացնելիս` հիմնավորել: Ամեն դեպքում սա ֆորում է` հանրային քննարկման վայր, որի արխիվը գլոբալ փնտրողական համակարգերը շնչում են ու հիշում: Արդի հայ գրականությունը հիմա շատ կարևոր փուլ է ապրում, մեծանում է հասարակական հետաքրքրությունը նրա հանդեպ, նոր անուններ են ի հայտ գալիս` նոր ասելիքով ու նոր խոսքով, ընդհանուր զարգացման տեսակետից 90-ականների նիհիլիստական կոլլապսը հաղթահարելու ճիգ կա: Այնպես որ եկեք ավելի շատ կարդանք և հնարավորինս քիչ` գրենք, որպեսզի գրածներս գրածի նման լինի:

    2. Ես բանասիրական մասնագիտական կրթություն չունեմ, ոչ ել երբևէ գրականություն կոչվելու հավակնություններով որևէ տեքստ եմ գրել, ես հանրային հարաբերությունների մասնագետ եմ, իսկ արդի հայ գրականության և ընդհանրապես գրականության քարոզչությունն իմ այսպես ասած հոբին է:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.12.2009)

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օտարագիր հայ գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 12.01.2021, 13:27
  2. «Չկարդացվող» գրողներ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 04.11.2016, 17:33
  3. Նոբելյան մրցանակակիր գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 07.10.2015, 15:04
  4. Գիտաֆանտաստիկ ոճի գրողներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 27.08.2013, 22:39
  5. Հայ կին գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •