Լավ էլի, էս ինչ բաներ են![]()
Անհանգստացած եմ, դիմելու եմ պաշտպանիչ մեթոդների
Ընդհանրապես չեմ մտածում դրա մասին
Լավ էլի, էս ինչ բաներ են![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը անդրադարձավ գրիպի տարածման հետ կապված դեկտեմբրի 8-ից 19-ը դպրոցներում, մանկապարտեզներում կրթական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը:
Հ. Քուշկյանը նշեց, որ այդպիսի կանխարգելիչ միջոցները նրա համար են, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել հանրապետությունում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածումը:
Նախարարը տեղեկացրեց, որ դպրոցներում երեխաները անմիջական, մշտապես շփման մեջ են իրար հետ, որն էլ նպաստում է գրիպի տարածմանը, իսկ ուսանողները գիտակցաբար են մոտենում և կարողանում են կանխարգելել հիվանդության զարգացումը, և դա է պատճառը, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում դասերը շարունակվում են:
«Այսօրվա դրությամբ ունենք AH1N1 40 հիվանդ, վիճակները բավարար է, այս պահին տագնապալի որևէ երևույթներ չունենք հանրապետությունում», - շեշտեց Հարություն Քուշկյանը և հավելեց, որ բնակչության շրջանում գրիպի կանխարգելման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են տարվում:
«Չշփվեն հիվանդների հետ, օգտագործեն 3 լիտր հեղուկ, լիարժեք սնվեն, տաք հագնվեն»,- կրկին խորհուրդ տվեց առողջապահության նախարարը:
«Էպիդեմիա այս պահին Հայաստանում չունենք», - վստահեցրեց Հարություն Քուշկյանը:
Հետաքրքիր է. եթե մահանում են այդ գրիպից դա տագնապի ազդանշան չի՞
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Գիտեք ինչնա ահավոր... էս վերջերս ստիպված էի շփվել բժշկական անձնակազմից մեկի հետ ու ինչը ջղայնացրեց, որ հիվանդների նկատմամբ բացարձակ արհամարհանքով էր խոսում .կարծես մարդը շատ ա ուզում հիվանդանա ու դեռ վերջում է մահանա:![]()
Ինչ ահավորա
Երեկ հարևանուհուս հետ էի խոսում, ինքը ինֆեկցիոն հիվանդանոցում ա աշխատում, ասում է էլ հիվանանոցում ազատ պալատ չունենք, բոլորը հիվանդ են:
Ու ես զարմանում եմ, ոնց կարան էս ամենից հետո բուհերը չփակեն, հետո ինչ-որ քննական շրջանա:
Բայց սրանք լրիվ ախմախ եմ: Ոնց կարան ուսանողները իրար հետ չշփվեն և կարողանան կանխարգելել հիվանդության զարգացում: Բրյուսովի ուսանողների մեծ մասը հիվանդա, ու տենց հիվանդ դասիա գալիս:
Վերջին խմբագրող՝ Farfalla: 08.12.2009, 13:32:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Ոնց չեն հասկանում, որ ամենից խոցելին երիտասարդներն են....ՄԻ կերպ ոտքի ես կանգնեցնում, ու ուղարկում որ ավելի բարդացած տուն գան...«Այս պահի դրությամբ` բուհերում դասընթացների դադարի որևէ խնդիր չի քննարկվում»,- հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը կոչ էր արել «անհապաղ փակել մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը»: Նշենք նաև, որ Ա. Աշոտյանի խոսքերով, քննարկվում է մանկապարտեզներում և դպրոցներում դասընթացները մեկ շաբաթով դադարեցնելու մասին հարցը:
Այն, որ բուհերում դասընթացների դադարը չի քննարկվում, ըստ Ա. Աշոտյանի, պայմանավորված է նրանով, որ «մրսածության հետ կապված սուր ռեսպերատոր հիվանդությունների հիմնական թիրախ դիտվում են մանկական հասակի երեխաները»:
«Բուհերում, թեպետ նույնպես կան հաճախումների որոշակի խնդիրներ, բայց առողջապահական տեսանկյունից` դասընթացը դադարեցնելու խնդիր դեռևս չկա»,- ընդգծեց Ա. Աշոտյանն ու հավելեց. «Մտահոգվելու տեղ կա, բայց տագնապի տեղ չկա»:
07.12.2009, 18:24
Aysor.
Հայաստանում միշտ սենցա, սովետի շրջանի նման, հայտարարում են, որ ոչինչ չկա, սաղ լավա մենք դրախտային երկրում ենք ապրում, մինչև դանակը ոսկորին չի հասնում ու մի 100 հոգի չի տուժում, նոր սկսում են ասել, որ սխալվել են բլա, բլա:
Կարծում եմ՝ ինչքան էլ անհանգստացնող է գրիպը, այն միշտ եղել է, վիրուսն էլ էս սեզոնին շատ է եղել: Քանի որ ոմանք տագնապ չեն զգում, ավելի լավ է պաշտպանվել: Օրինակ մեր երգչախմբում, որում հինգից քսան տարեկաններ կան, շատերը իրենց վզից կախել էին սխտոր, որը կինդր ձվիկի ծակ-ծակ տուփիկում էր: Տանն էլ կարելի է սխտոր դնել տարբեր սենյակներում: Շատ հարմար է: Հոտն էլ էդքան սարսափելի չի, ինչքան գրիպի բարդացումից սպասվող մահը:
Հ.Գ.Ինչքան հասկացա, խոզի գրիպի հետ կապ չունի այս գրիպի վիրուսը:
Yevuk (08.12.2009)
Բյուր մի հատ լսածս բամբասանքը կմեկնաբանե՞ս:
Ասում են էդ գրիպը միանգամից թոքերը քայքայում ա ու չեն հասցնում բուժել: Թաքնված մի 3 օր մնում ա ու միանգամից սկսում քայքայել:
Ու իբր իրական մահացությունները ավելի շատ են, իսկ մեզ ասում են 3 հոգի:
Սկսե՞նք վախենալ, թե՞ չէ:
էսպես չի մնա
Մի քիչ չափազանցված ա, բայց ճշմարտության հատիկ կա. էս վիրուսը սիրում ա թոքերը:
Էս լրիվ ճիշտ ա: Չգիտեմ՝ իրական մահացությունները մնում են 1 տոկոսի սահմաններում, թե ոչ, բայց հաստատ երեքից շա˜տ ավելի ա: Վախենալ պետք չէ: Ուղղակի պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, իսկ թեթև սիմպտոմների դեպքում (նույնիսկ եթե շատ թեթև են), անպայման տանը մնալ, պառկել, բուժվել: Թեթև դեպքերում հիվանդանոց դիմել խորհուրդ չեմ տալիս, որովհետև մեկ ա ազատ տեղ չկա:Ու իբր իրական մահացությունները ավելի շատ են, իսկ մեզ ասում են 3 հոգի:
Սկսե՞նք վախենալ, թե՞ չէ:
Elmo (08.12.2009)
Եթե ուսանողները իրոք մտահոգված են, առաջարկում եմ նամակ կազմել ուղղված առողջապահության և կրթության նախարարներին առաջարկելով դադարենել դասընթացներ, կարող են միանալ նաև բժիշկները և այլ մասնագետներ:,Ինտերների միջոցով կարելի է արագ ստորագրահավաք կազմակերպել և հրապարակել բլոգերում և թերթերում , կարծում եմ շատ ավելի արդյունավետ կլինի քան ուղղակի բողոքելը ֆորումում: Ինքս կօգնեմ ինչով կարող եմ,..:
Վերջին խմբագրող՝ Grieg: 08.12.2009, 18:49:
...
Իսկ մեկ անգամ հիվանդանալուց հետո կամ նմանատիպ գիրպ տանելուց հետո նորից վեսկսվելու վտանգը մեծ է՞
Farfalla (08.12.2009)
Այս գրիպը ամենևին չի անհանգստացնում:Խեղճ ժողովրդի գլխին նոր խաղեր են խաղում:Երևի չիրացված դեղամիջոցներ ունեն, նաև նոր տարի է իրենց կարգին ծախս է պետք, ումից պիտի հանեն:Խեղճի դար է, կարաս գլուխտ պահի, զորավորի կացնի տակ չընկնի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ