User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 792 հատից

Թեմա: Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)

    Փոխելու եւ փոխվելու պահանջը կարծես տեղ է հասնում

    Առաջիկայում իշխող կոալիցիան կամ կլուծարվի, կամ կվերակազմավորվի՝ նոր, առավել հստակ դաշնագրով։ Պատճառը Հայ ազգային կոնգրեսի առերեւույթ անգործությունն է, որից բողոքում են ՀԱԿ-ի կողմնակիցները եւ որի վրա չարախնդում են իշխանականները։

    Առաջին հայացքից անգործություն թվացող պահվածքը Հայ ազգային կոնգրեսին դարձրել է կուտակիչ մարտկոց (ակումուլյատոր), որն ինքնին, առանց շղթայի մեջ մտնելու, ոչինչ է։ Սակայն պարզ է նաեւ, որ առանց կուտակիչ մարտկոցի շղթան կամ մեխանիզմը չեն կարող գործարկվել եւ աշխատել։

    Ու, չնայած «Կարապի երգ» տիպի բարբաջանքներին եւ ՀԱԿ-ի մարման մասին լուրջ տեսքով արված հավաստիացումներին, իշխանության ճամբարում շատ լավ հասկանում են այս իրողությունը եւ գիտակցում, որ Քոչարյանի պրոյեկտով ստեղծված կոալիցիան, հատկապես դրա կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ ՀՅԴ-ի, դուրս գալուց հետո, կենսունակ չէ եւ ի վիճակի չէ կարգավորելու իշխանություն-հասարակություն հակամարտությունը։

    Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալուց հետո պարզ դարձավ, որ իշխող զանգվածը կապակցված չէ գաղափարական եւ ծրագրային թելերով։ Ավելին՝ ակնհայտ եղավ, որ մնացյալ կոալիցիան ընդունակ կամ պատրաստակամ չէ իր պաշտպանած թեկնածուի արտածրագրային վարքի համար պատասխանատվություն ստանձնելու։ Սա մի վիճակ է, որն հեռու է պառակտում համարվելուց, բայց հեռու է նաեւ «միասնական թիմ» կոչվելու հավակնությունից։

    Եթե ժամանակները «խաղաղ» լինեին, կոալիցիան գուցե սահուն անցում կատարեր քոչարյանական մոդելից դեպի սարգսյանական, կամ գուցե անցման կարիք էլ չզգացվեր, սակայն իրավիճակի բարդությունն, այդ բարդության հետեւանքով նախաձեռնողական քայլեր անելը կամ, ավելի ճիշտ, ընդդիմադրից նախաձեռնություններ խլելն, իշխող զանգվածին կանգնեցրել է մի իրողության առջեւ, երբ առաջ գնալն անիմաստ է, հետ գնալն՝ անհեռանկար։

    Բոլոր խոսակցությունները, թե ՀՀԿ-ի մի մասը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն փափագում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, հիմքում մի սխալ ունեն։ Նրանք փափագում են ոչ թե Քոչարյան անհատի (կամ՝ քաղաքական գործչի) վերադարձը, ինչը հանդիպելու է նոր ու առավել սաստիկ հասարակական դիմադրության, այլ ուզում են վարկանգնված տեսնել կոալիցիայի նախնական, «անաղարտ» մոդելը, որտեղ յուրաքանչյուրը, կարծես թե ուներ ամեն ինչ, բայց բոլորը միասին չունեին ոչինչ, եւ դա հնարավորություն էր տալիս լինել անվերջ ու անսահման անպատասխանատու։
    Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 11-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթից հետո, երբ Քոչարյանը որսորդական պատմություն էր պատմում, ըստ էության, պատասխանում էր ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ՝ կոալիցիային, որն անպատասխանատվության հացն իր ձեռքին է փնտրում։ -Ես այլեւս սովորական որսորդ եմ,-ասում էր Քոչարյանն իր երբեմնի հենարաններին։-Ինձ մի սպասեք։

    Այս դեպքում կոալիցիան երկու ճանապարհ ունի՝ կամ անվերապահ կերպով (ինչպես ասում են՝ դոշով) պաշտպանել երկրի նախագահին, կամ տեղափոխվել ընդդիմադիր դաշտ։ Առաջինն անելու համար կոալիցիոն ուժերը չունեն գաղափարական, մտավոր ռեսուրսներ, երկրորդի համար՝ բարոյական։ Առաջինը նրանց համար լինելու է ղազագիր ստորագրելու պես մի բան, երկրորդն՝ աներկմիտ ինքնաոչնչացում։

    Այս ֆոնի վրա պետք է շատ ուշադիր կարդալ ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը՝ հատ-հատ առանձնացնելով բոլոր ուղերձներն ու փորձելով պարզաբանել դրանք։

    Ս.Ս.- «Եկել է ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը»։

    ՀԱՐՑ- Ինչի՞ց հետո է եկել, կամ ինչո՞ւ է հիմա եկել։ Ինչո՞ւ «ազատորեն», ո՞վ էր մինչեւ հիմա կաշկանդում։ Ինչո՞վ է պայմանավորված փոխվելու անհրաժեշտությունը։

    Ս.Ս.-«Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն» եւ «…մեր ժողովուրդը կների սխալները, չի ների անգործությունը»։

    ՀԱՐՑ- Սա Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա պաշտոնավարման ամփոփումը չէ՞։

    Ս.Ս.-«Երեկվա լուծումների գերին շարժվում է ուղիղ ու կանխատեսելի գծով»։

    ՀԱՐՑ- ՀՅԴ-ի, Վարդան Օսկանյանի ձգտումների գնահատականը չէ՞։

    Ս.Ս.-«Քաղաքական կայունությունը չի նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն»։

    ՀԱՐՑ- Այստեղ հարց տալն անգամ ավելորդ է, քանի որ քարն ուղղակիորեն նետված է Քոչարյանի պարտեզը։

    Ս.Ս.- «Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից։ Ամենախելոք մարդը օրվա մեջ կարող է մեկ լավ միտք ծնել։ Իմաստունը ականջ է դնում հարյուր խելոքի ու սկսում աշխատել հարյուր լավ մտքի հետ։ Պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին»։

    ՀԱՐՑ- Մի՞թե սա վերջին երկու տարում Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած ոչ հեղափոխական գործունեության արդյունքը չէ։

    Ս.Ս.- «…մեր երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ենք հենց քաղաքական երկխոսության ուղին ընտրելով»։

    ՀԱՐՑ- Կամ մի՞թե լարվածությունը երկխոսության ճանապարհով հարթելու Տեր-Պետրոսյանի առաջարկների ուշացած պատասխանը չէ այս հայտարարությունը։

    «…եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզանից». ասում է Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին եւ հավաստիացնում, որ «Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի»։

    Հասարակական-քաղաքական առաջնորդությունը մի ծավալ է, որը ենթադրում է առավել խիտ համախմբում եւ առավել մեծ ճիգեր։ Կընդունե՞ն կոալիցիոն գործընկերները Սերժ Սարգսյանի այս հրավերը, թե՝ ոչ, պարզ կդառնա մոտ ապագայում։ Բոլոր դեպքերում նրանք պետք է ընտրություն կատարեն ձուլվելու եւ տարանջատվելու միջեւ։ Այս ընտրությունը հեշտացնելու համար ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն անսպասելիորեն ձայն տվեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին՝ թերեւս հասկացնելով, թե փչացած ուժերն այլընտրանք ունեն։ Այլընտրանք չունի «ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու» հասարակական պահանջը։

    Կարելի՞ է ենթադրել, որ սրանով ավարտվում է 2007 թվականին սկսված պայքարը։ Ոչ, իհարկե ոչ։ Սա սկիզբն է երկրորդ սերիայի, նոր պայքարի ու նոր մրցակցության, որոնցում՝ ժամանակից ու իրադարձություններից առաջ ընկնող, քաղաքագետ-վերլուծաբանները գտնելու են իրենց հուզող հարցերի պատասխանները։

    Տիգրան Պասկևիչյան

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.12.2009), Kuk (07.12.2009), Երվանդ (07.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  2. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  3. Հումորն ու ընտրությունները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 108
    Վերջինը: 27.08.2008, 18:56
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2007, 12:44
  5. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •