User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեզ անհանգստացնում է՞ խոզի գրիպը

Քվեարկողներ
82. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Անհանգստացած եմ, դիմելու եմ պաշտպանիչ մեթոդների

    19 23.17%
  • Ընդհանրապես չեմ մտածում դրա մասին

    63 76.83%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: A/H1N1 Խոզի գրիպ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. A/H1N1 Խոզի գրիպ

    Դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերն անհապաղ պետք է փակվեն, գրիպը տարածվում է. Արա Ասոյան

    Այս պահին Հայաստանում A/H1N1-ով (խոզի գրիպ) վարակվածների թիվը հասել է 30-ի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ձեռնպահ մնաց գնահատել` ինչպիսին է հանրապետությունում գրիպի հետ կապված համաճարակային իրավիճակը: «Գրիպի համաճարակ է, ամբողջ աշխարհում էլ կա, հիմա էլ մեզ մոտ է», նկատեց ինֆեկցիոնիստը:

    Նկատենք, որ մասնագետները բազմիցս են ասել, որ այսպես կոչված խոզի գրիպը սովորական գրիպն է ունի նույն ախտանշանները:
    Այն, որ գրիպի համաճարակը շատ արագ է տարածվում, հաստատում են պոլիկլինիկաների տեղամասային թերապևտները: Մեզ հետ զրույցում պոլիկլինիկաներից մեկի մի տեղամասային թերապևտ տեղեկացրեց, որ օրական նրանք ունենում են 20-25 կանչ, ընդ որում` հիվանդների մեծ մասը երեխաներ են:

    Ինչ վերաբերում է գրիպի հետևանքով օրերս արձանագրված մահվան երկու դեպքերին, Ասոյանն ասաց, որ նրանք մահացել են «գրիպի բարդություններից, դա եղել է նաև ամբողջ աշխարհում»:

    Հաշվի առնելով այն, որ գրիպը տարածվում է արագ տեմպերով, Ասոյանը հանդես է գալիս կոչով` «Դպրոցները, մանկապարտեզները, բուհերը հրատապ պետք է փակվեն, գրիպը տարածվում է» : «Մեր նախարարը դրանով զբաղվում է, շուտով այդ մասին կլսեք», հավելեց նա:

    Հիշեցնենք, որ խոզագրիպի հիմնական ախտանիշներն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, հնարավոր է նաև փսխում և ձիարեա (լուծ): Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվացվել օճառով, օգտագործել շատ հեղուկ, չհամբուրվել, չօգտագործել ուրիշի շրթներկը, բջջային հեռախոսը:

    Աղբյուր` Panorama.am
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ապե Ջան (06.12.2009), Ֆոտոն (06.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամանորի խոզի բուդ ... Բդամոլություն
    Հեղինակ՝ Anul, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 87
    Վերջինը: 31.12.2010, 11:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •