User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ծեծը՝ դաստիարակության միջոց

Քվեարկողներ
189. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Է

    33 17.46%
  • Չէ

    156 82.54%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Ծեծը՝ դաստիարակության միջոց

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր ընդունված նորմերով կարելիա հաշվել չափի մեջը օրինակ թաթիկին խպել, երբ ձեռքը տանում է դեպի միացրած կիպիԾիլնիկով ջուրը օրինակս մի քիչ չի համապատսխանում ժամանակակից աշխարհին, բայց ես դա հիշեցի, որովհետև եղբայրս հիմա կենդանի չեր լինի, եթե հորաքրոջս տղան 5 մետր չթռչեր ու չհասցներ ձեռին,որ չանի, հազար անգամ ասելուց ու բացատրելուց հետո .... օրինակներ շատ կան, որոնց նայելով զգում ես, որ լրիվ բացակայության դեպքում չի լինի ապրել:
    Իհարկե, եթե տեսնում ես, որ երեխան ձեռքը տանում է դեպի հոսանքը, ապա պետք է դա ամեն գնով կանխարգելել, ուզում ա դա լինի խփելով, ուզում ա լինի ոտին կրակելով, բայց մի՞թե կարծում ես, որ դրանով երեխան կհասկանա, որ այնտեղ հոսանք է, ու չի կարելի, մի՞թե դա դաստիարակություն է: Ես կարծում եմ` ոչ, դա ընդամենը դժբախտ պատահարի կանխարգելում է, որը գուցե եւ երեխայի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:

  2. #2
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Rammstein ջան, ծնողի ամեն հայացքը, շարժումն էլ դաստիարակումա երեխային.
    Երեխային բան բացատրելը շատ հաճախ անիմաստ գործա, քանի որ երկու տարեկան ուղեղը շատ փոքրա ինչ-որ բաներ ընկալելու համար, ասենք հենց այդ նույն հոսանքը իրենից ինչա ներկայացնում. Իսկ երբ մի հատ խփում ես ֆիզիկական ցավը հասկացնումա, որ դա չի կարելի անել: Ու հաստատ մի 5 տարի հետո այդ ծեծը հետք չի թողնի իրա հոգեբանության վրա:

    Իսկ եթե ընդհանուր նայենք դաստիարակությունը մարդուն ինչ-որ պատահարների կանխարգելման համար է:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխային բան բացատրելը շատ հաճախ անիմաստ գործա, քանի որ երկու տարեկան ուղեղը շատ փոքրա ինչ-որ բաներ ընկալելու համար, ասենք հենց այդ նույն հոսանքը իրենից ինչա ներկայացնում. Իսկ երբ մի հատ խփում ես ֆիզիկական ցավը հասկացնումա, որ դա չի կարելի անել:
    Մարդկանց 90%-ը երեխաների հասկանալու ունակությունները թերագնահատում են: 2 տարեկան երեխան շատ ավելի կարող է հասկանալ, քան շատերը պատկերացնում են:

    Ինչեւէ, անդրադառնամ բուն հարցին. Ո՞րտեղից այդպիսի վստահություն, որ ֆիզիկական ցավը երեխային կհասկացնի, հենց այն, ինչի համար այդ ցավը նրան պատճառվում է: Երբեմն նույնիսկ կարող է հակառակ ռեակցիա առաջացնել` երեխան տեսնի, որ մարդ չկա, ու «ուտի արգելված պտուղը»:

    Նաեւ ասեմ, որ տան մեջ չպետք է լինի այնպիսի բան, որը երեխայի կյանքին կարող է սպառնալ: Բոլոր վարդակները պետք է փակել, որ երեխան մատը չմտցնի, այլ ոչ թե խփել ու ասել, որ չի կարելի: Եթե երեխան բառերով չի հասկանում, ապա չի բացառվում, որ խփելու իմաստն էլ չընկալի:

    Իսկ եթե տան մեջ կա բան, որը երեխային կարող է վնասել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնա, օրինակ` տաք արդուկ, ապա արժե թողնել, որ մեկ անգամ երեխան մատը վառի, որ հետո էլ չդիպչի: Սա ոչ թե դաժանություն է, այլ կենցաղի ճանաչման գործընթացի մի մասը:

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետքա մի անգամ թողնես հոսանքահարվի, որ մյուս անգամ էլ չանի
    Եթե լինեինք Ամերիկայում, ու լարումը լիներ 110 Վ, ապա գուցե կարելի էր, բայց 220 Վ-ի դեպքում մի քիչ ռիսկային ա: Ամեն դեպքում եթե երկու ձեռքով չկպնի, այլ մի ձեռքով կպնի ֆազին ու զրոյին, ապա դժվար թե կյանքին վտանգ սպառնա: Երկու ձեռքի, կամ ձեռքի ու ոտքի միջեւ հոսանքը շատ ավելի վտանգավոր ա, որովհետեւ կարող ա սրտամկանի վրա ազդի:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 05.12.2009, 19:40:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (05.12.2009)

  5. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես 2-3 անգամ հոսանքահարվել եմ, ու ինչպես տենսում եք, ես այստեղ եմ և գրում եմ
    ՈՒ էդ 2-3 անգամն ինձ հերիք էր, որ հեռու մնայի ցանկացած բանից, որն ինձ հոսանք է հիշեցրել:

  6. #5
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Իսկ ինձ փոքր ժամանակ հերիք էր ասել. «Հանկարծ մատներտ չմցնես ռազետկայի (կներեք, հայերեն համարժեքը չգիտեմ) մեջ, տեղն ու տեղը ԿՄԵՌՆԵՍ», որ ես էլ կյանքում այդ բանը չանեի:

  7. #6
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ փոքր ժամանակ հերիք էր ասել. «Հանկարծ մատներտ չմցնես ռազետկայի (կներեք, հայերեն համարժեքը չգիտեմ) մեջ, տեղն ու տեղը ԿՄԵՌՆԵՍ», որ ես էլ կյանքում այդ բանը չանեի:
    ահա, Եվա ջան, խելացի երեխեքը ուրիշ են, այդ տեսակ երեխաներին մեկ անգամ ասելն էլ հերիքա, ես էլ եմ այդպիսին եղել
    Բայց դե ինձնից փոքրիկ եղբայս լրիվ հակապատկերնա եղել, ամենատարբեր միջոցներին են դիմել, որ հիմա դառելա այն ինչ կա: ու պատկերացրեք արդյունքը սպասվածից լավա
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  8. #7
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Լավ երեխեք ջան, մեկա ամենքս մեր ուզած ձևով ենք դաստիարակելու մեր երեխեքին: Ստեղ ամենքս մեր կարծիքին կմնանք և միայն այդ էակներին ունենալուց հետո կզգանք ոնց պետքա վարվել: Մարդ կա գոչումա բարձր, որ դեմա, բայց վերջում ինքնա հենց ծեծում, տփում երեխուն, մարդ էլ կա կողմա տփոցներին, բայց կյանքում ձեռ չի բարձրացնի: մի ուրիշ ձև էլ կա, էտ ես եմ, ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ, ես ամեն բան թողնում եմ կյանքին ու տվյալ պարագային... տեսնենք էլի...
    Ոնց անում եք արեք մենակ թե հասարակությանը պիտանի մարդ դառնան ձեր երեխաները

    հ.գ. ես էլ գնամ հարևանի երեխեքին մի քիչ դաստիարակեմ, ամբող օրը գալիս դարակներս քանդում են
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (05.12.2009), Նաիրուհի (03.08.2010)

  10. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Իմ համար շատ կոպիտա, ասել «Հանկարծ մատներտ չմցնես ռազետկայի մեջ, տեղն ու տեղը ԿՄԵՌՆԵՍ», ու հետագայում երևի էտ մեռնելու վախից կարողա երեխեն չնշի, որտև պապան քնած կլինի ու հանկարծ կարթնանա:

  11. #9
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար շատ կոպիտա, ասել «Հանկարծ մատներտ չմցնես ռազետկայի մեջ, տեղն ու տեղը ԿՄԵՌՆԵՍ», ու հետագայում երևի էտ մեռնելու վախից կարողա երեխեն չնշի, որտև պապան քնած կլինի ու հանկարծ կարթնանա:
    Լավ, մի քիչ չափազանցրիր… Ուղղակի կարծում եմ բառերը ավելի ազդեցիկ կարող են լինել , քան ծեծը Չէ՞ որ մենք մարդիք ենք, մենք լեզու ունենք՝ ի տարբերություն կենդանիների

  12. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար շատ կոպիտա, ասել «Հանկարծ մատներտ չմցնես ռազետկայի մեջ, տեղն ու տեղը ԿՄԵՌՆԵՍ», ու հետագայում երևի էտ մեռնելու վախից կարողա երեխեն չնշի, որտև պապան քնած կլինի ու հանկարծ կարթնանա:
    Մեռնելու վա՞խ: Իմ կարծիքով երեխեքը ավելի քիչ են վախենում մեռնելուց, քան մեծերը:

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես 2-3 անգամ հոսանքահարվել եմ, ու ինչպես տենսում եք, ես այստեղ եմ և գրում եմ
    ՈՒ էդ 2-3 անգամն ինձ հերիք էր, որ հեռու մնայի ցանկացած բանից, որն ինձ հոսանք է հիշեցրել:
    Չեմ կարծում` տենց մարդ կա, ում հոսանքը փոքր ժամանակ գոնե մի անգամ չի խփել:

  13. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնելու վա՞խ: Իմ կարծիքով երեխեքը ավելի քիչ են վախենում մեռնելուց, քան մեծերը:

    Չեմ կարծում` տենց մարդ կա, ում հոսանքը փոքր ժամանակ գոնե մի անգամ չի խփել:
    Եթե հասկանան, թե ինչ նկատի ունեն ծնողները` կվախենան, իսկ շատ փոքր տարիքում ուղղակի չի կարելի երեխու մոտ սկսել մեռնելուց ու կյանքի վերջից խոսել:

  14. #12
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Ոչ մի կեռպ չեմ հասկանում ծեծի իմաստը առավել ևս դրա դրական ազդեցությունը:ֆիզիկական ցավ պատճառելով, արդյոք երեխային կարելի է ինչ-որ ապացուցել կամ դաստիարակել: Բնականաբար այդ ընթացքում երեխան թշնամամնք է ենթագիտակցաբար զգում ծնողի հանդեպ ու ընդամենը, եթե այլևս չի անում նորից այդ արարքը, ապա միայն վախից դրդվելով: ու հետո... էտպես ըստ մեզ առողջ երեխա ենք դաստիարակում...?
    մի խոսքով շատ դեմ եմ:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (04.08.2010)

  16. #13
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝դաստիարակության միջոց

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, եթե տեսնում ես, որ երեխան ձեռքը տանում է դեպի հոսանքը, ապա պետք է դա ամեն գնով կանխարգելել, ուզում ա դա լինի խփելով, ուզում ա լինի ոտին կրակելով, բայց մի՞թե կարծում ես, որ դրանով երեխան կհասկանա, որ այնտեղ հոսանք է, ու չի կարելի, մի՞թե դա դաստիարակություն է: Ես կարծում եմ` ոչ, դա ընդամենը դժբախտ պատահարի կանխարգելում է, որը գուցե եւ երեխայի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա:
    Պետքա մի անգամ թողնես հոսանքահարվի, որ մյուս անգամ էլ չանի

  17. #14
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ծեծը՝ դաստիարակության միջոց

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ես չասացի, որ հարկավոր է ծնողին պատասխանել, ինչը երբեք մտքովս չի էլ անցել:
    իսկ ես ընդհանուր էի ասում, խոսքս կոնկրետ ոչ մեկին չեր վերաբերվում
    Ծնողի հանդեպ հարգանքն էլ չեն դաստիարակում: Դա երեխան ծնողի հանդեպ կզգա միայն հարգանքի արժանի լինելու դեպքում:
    Այ հենց սխալդ էստեղից է գալիս, որ մտածում ես, որ ծնողդ բացի քեզ ծնելուց ու մեծացնելուց պետքա մի հատ էլ ուրիշ ջանք թափի որ քո աչքին լավը երևա ու հարգես իրեն Ծնողին հարգում են հենց միայն նրա համար, որ ծնող է, դա չեն քննարկում, պարզապես ընդունում են:
    Եթե ծնողը երեխա է լույս աշխարհ բերում, դա չի նշանակում, որ իրավունք ունի նրա հետ վարվել այնպես ինչպես ինքն է ցանկանում, միայն այն պատճառով, որ երեխան դեռ փոքր է և չի կարող պաշտպանվել:
    Ծեծելը ու «վարվելը ինչպես ինքնա ցանկանում» դա նույն բանը չի: Որովհետև ծեծը ինչ-որ առումով դաստիարակչական նպատակովա կատարվում:
    Ծնողը ամեն ինչից բացի ինքն էլ պետք է հարգի երեխային:
    Ծնողը քանի որ անշահախնդիր սիրումա իր երեխային, հետևաբար հարգումա, դա քննարկման նյութ չի
    Ես հասկանում եմ, որ երբեմն դժվար է երեխայի բան հասկացնել: Բայց ծեծից բացի կան նաև այլ միջոցներ: Իսկ երբ ձեր ասած երկու-երեք տարեկային հարվածում եք, երեխան այդ ժամանակ չի էլ մտածում, որ հարվածողը իր ծնողն է, որ հարկավոր է նրան հարգել: Նա միայն ցավ է զգում:
    Այդ պահին, նա ճիշտ ես, ոչ մի բան չի մտածում, այլ զգում է ցավ: Իսկ խփում ես հենց նրա համար, որ ցավ զգալով հասկանա որ տվյալ բանը չի կարելի:
    Ես էլ գիտեմ այնպիսի երեխաների, որոնց կյանքը խեղաթյուրվել է ծնողի դաժան վերաբերմունքից: Եվ չասեք թե Դուք նկատի ունեք թեթև հարվածները, ՈՐովհետև ամեն ինչ փոքր քայլերից է սկսվում:
    Ծեծը թաթիկին կամ տուտուզիկին խփելով չի դառնում դաժան վերաբերմունք:

    Ուղղակի նենց եք գրում, ոնց-որ մենք էլ այլ մոլորակից ենք եկել ու մեզ էլ չեն ծեծել, այդ խեղաթյուրված կյանքի պատճառները մի հատ կարելիա ուրիշ տեղեր փնտրել... Մոռանում եք, որ ընդամենը մի երկու սերունդ առաջ մարդիկ այդ հոգեբանական ձևական տերմիների մասին ոչինչ չգիտեին ու բոլորն էլ մեծանում էին ծեծ ուտելով, բայց դրանից ոչ մեկի կյանքը չէր խեղաթյուրվում:
    Իսկ հիմա այդ նույն երեխաները, որոնց չեն ասում «չի կարելի» կամ չեն հարվածում իրենց ընկերներին օրը ցերեկով սպանում են, ես էլ քեզ խեղաթյուրված սերնդի ապացույց:

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետքա մի անգամ թողնես հոսանքահարվի, որ մյուս անգամ էլ չանի
    Վիստ, պատկերացրու պապաս հենց տենց էլ եղբորս հետ վարվելա եղբայրս շատ աշխույժ չարաճճի երեխա էր, ոչ մեկին ու ոչ մի բան չեր լսում, ուզում ես թե հազար բացատրի, տան լրիվ վարթակները հատուկ տենց բաներ կան փակել էին մերոնք էլի հանում էր ու մատիկները մեջը մտցնում: Դե քանի որ պապաս էլ էտ ոլորտի մասնագետա գիտի հոսանքահարելու չափը երեխաների ինչքաննա թույլատրվում, դոզան էլի բռնեց տոկի տվեց, զգոնացավ ապերիկս ու էտ էր վերջին դեպքն էր, դրանից հետո մատերը ոչ մի անցք չեր խոթում ... Ինքն էլ չի հիշում դրա մասին, մենակ գիտի որ տենց բանա եղել իրա հետ մեծերի պատմելով..
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 92
    Վերջինը: 20.06.2012, 11:56
  2. Վաստակելու ռեալ միջոց:
    Հեղինակ՝ haybloger, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.12.2011, 19:42
  3. Այլընտրանքային լրատվական միջոց(ԱԼՄ)
    Հեղինակ՝ Norton, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 169
    Վերջինը: 07.02.2011, 21:22
  4. փող վաստակելու միջոց.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.09.2009, 00:45
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •