User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հու իզ Հու Արցախյան պատերազմում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հու իզ Հու Արցախյան պատերազմում

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա մի հատ ալիք ենք անում
    Տրիբունա ջան երեկվանից ման եմ գալիս չեմ գտնում այ ախպեր էտ տողերը...Խոշորացույցով պեղել եմ էտ հարցազրույցը( ռուսսերնը ու կարծես թե տեքստը օրիգինալն է) , բայց կամ քյոռ եմ ապեր կամ էլ իրոք չկա...
    Հասկանում ես էս ԿԳԲ-ի մեթոդները չեն թարմացվում, դրանց տռեյնինգի տանող չկա...
    Rammer, օրիգինալը չես գտնի, որովհետև «КП»-ի կայքում արխիվը սկսվում է 2000 թվականից: Բայց ախր դա գրողի ծոցը: Այն բոլոր լրագրողները, որոնք իբր թե չարախնդալով մեջ բերել են Տեր-Պետորսյանի հարցազրույցը, կատարյալ անուղեղ տխմարներ են: Որովհետև այնտեղ Տեր-Պետրոսյանը բացի դիվանագիտական խելքը գլխին պատասխաններից այլ բան չի տվել: Ահավասիկ «Հայոց Աշխարհ»-ի մեջբերածը:

    «Այո, այնտեղ պատերազմ է։ Այո, մենք օգնում ենք ղարաբաղցիներին։ Բայց մեր պետությունն այնտեղ ռազմական ծախսեր չի կատարում։ Սա ես հայտարարում եմ ի պաշտոնե։ Հայաստանը ստանձնել է միայն կենսաապոհվման խնդիրները... եւ սա ծանր բեռ է հանրապետության բյուջեի համար»

    «Դրանք ժամանակավոր հաջողություններ են։ Այդ պատերազմում հաջողությունները կարող են միայն ժամանակավոր լինել... Հիմա առավելությունը ղարաբաղցիների կողմում է, եւ ես դա կարող եմ բացատրել նրանց բարոյական համոզվածությամբ, միայն դրանով։ Բայց ես ասում եմ, որ այդ հաջողությունն էլ է ժամանակավոր։ Վաղ թե ուշ հարկադրված կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նման պատերազմում ուժով հաղթելն անհնարին է։ Իսկ հապաղումը միայն նոր զոհեր է բերում»
    «Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարություն։ Լեռնային Ղարաբաղի ճանապարհների լիարժեք ապաշրջափակում։ Ղարաբաղի նորմալ կենսագործունեության ապահովում։ Այ այս լուծումը, կարծում եմ, այսօր ընդունելի կլինի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի համար։

    Եթե ստեղծվի նման ինքնավարություն, որտեղ ներքին խնդիրները կլուծվեն տեղական իշխանությունները, այդ թվում նաեւ կադրային հարցերը, ապա կողմերը համաձայնության կարող են գալ։ Ցանկանում եմ հավատալ, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարի բոլոր կողմերին, չէ՞ որ այդ դեպքում Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում, հանրապետության տարածքային ամբողջականությունը կպահպանվի, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, կստանան կենսագործունեության երաշխիքներ։ Ահա սա է մեր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք այն քննարկել ցանկացած մակարդակում»։

    ԼՏՊ-ն հարցազրույցի ընթացքում նաեւ պնդում է, թե պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չէ. «Չկա նման պատերազմ։ Մամուլն է այդպես ներկայացնում։ Ադրբեջանը պատերազմում է իր իսկ քաղաքացիների հետ՝ Ադրբեջանի տարածքում։ Սա ներքին պատերազմ է»։
    Վերցրել եմ այստեղից՝ ՈՒՐԵՄՆ, ԱՍՈՒՄ ԵՍ, ԹՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԵ՞Ն

    Լրագրողը կարծես թե ինքնագոհ է հայթայթել ու մեջ բերել այս մտքերը: Սույն «երևույթ»-ին հավանաբար թվացել է, թե ճիշտ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը ասեր, օրինակ. «Այո, մենք ենք հարձակվել Ղարաբաղի վրա, որովհետև Ղարաբաղը մերն է, մենք ենք թե կռվում, թե զենք ուղարկում Ղարաբաղ, այո, մեր զորքերը հիմա հաջողություններ ունեն, ու կարծում եմ, մենք հաղթելու ենք, Ղարաբաղը պիտի մերը լինի, դա է ամենաճիշտ լուծումը»… Ինչպես ասում են՝ «էշ կերել, յոնջա մեծացել»… Ու էս թյուրիմացությունները լրագրող են աշխատում ու ժողովդրին մատուցում «ճշմարտությունը»…
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (08.12.2009), Chuk (05.12.2009), Kuk (07.12.2009), Mephistopheles (05.12.2009), Norton (05.12.2009), Տրիբուն (05.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 23
    Վերջինը: 19.03.2014, 10:54
  2. Արցախյան ազատամարտիկներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 17.11.2012, 10:21
  3. “Արցախյան ազատամարտիկը” խորագրով մրցույթներ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.11.2011, 20:03
  4. Արցախյան կայքէջերի ցանկ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.09.2010, 16:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •