Տեր Հայր, կա՞ մի մեղք, որին թողություն չկա
Տեր Հայր, կա՞ մի մեղք, որին թողություն չկա
Տեր հայր ինչ է նշանակում լինել ազատ, անկախ ըստ մեր եկեղեցու? Արդյոք որոշ եկեղեցական օրենքներ չեն սահմանափակում մարդու ազատությունը? Եվ վերջի վերջո ինչ է մեղքը?
Տեր Հայր ցանկանում էի Ձեզ ուղղել մի հարց ,որն ինձ շատ է հետաքրքրում: Ինչպես է եկեղեցին վերաբերվում Տըրնդեզ տոնին ,արդյոք նման չէ կրակապաշտությանը կրակի շուրջ պտտվելը և հավատալը ,որ այն հեռու կտանի չար ուժերը և նման այլ բաներ:
Տեր Հայր, մեր պրոյեկտի շինարարության վրա մի հավատացյալ հյուսն էր աշխատում ու ամբողջ օրը խոսում էր թե սատանան ինչ վատ բաներ ա անում… ես էլ հանգստացնելու համար ասեցի "ապեր, սատանա չկա, դժողխք էլ չկա, հանգիստ ապրի… մի հավատա տենց բաներին"… էս տղեն մի վնուշկեքի մեջ ընգավ… մի նեղանալ նեղացավ… մի տրամադրությունը գցել գցեց…
… հիմա ի՞նչ անեմ … գնամ ասեմ կատակ էի անու՞մ, լավ էլ կա՞, հավատա՞… գնամ համոզեմ որ դժողխք ու սատանա կա՞…
… մի քիչ շուտ կարելի է պատասխանեք Հայր սուրբ…
Այո, կա: Քրիստոս ասում է, որ ամեն ինչ կներվի մարդուն, բացի Ս. Հոգու դեմ հայհոյելուց: Իսկ դա հետևյալն է. աստվածային բոլոր գործերը, տնօրինությունները, որոնք բնականաբար կատարվում են Ս. Հոգով, վերագրելը սատանային, հենց դա էլ հայհոյությունն Է; Ավետարանում մի դրվագ կա, ուր Քրիստոս մարդու միջոից դեվին հանեց, իսկ շրջապատի ժողովուրդը ասացին, որ դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է դա կատարվում: Եւ այդ իմանալով հանդերձ Քրիստոս ասաց, որ ամեն մեղք կներվի բացի Ս. Հոգուն հայհոյելուց: Սա այն է, երբ դու չես ցանկանում տեսնել և բացահայտորեն մերժում ես Աստծո ներկայությունը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Monk (01.12.2009), Yellow Raven (01.12.2009)
Այն, որ դու իրավունք ունես ընտրելու, դա արդեն իսկ նշանակում է, որ դու ազատ ես: Սակայն մի թյուր կարծիք կա մարդկանց մեջ, ըստ ում, եթե սանձարձակ կյանք ես վարում, ոչ ոքի հաշվետու չես, ապա ազատության մեջ ես գտնվում: Սակայն այս պարագայում ընդհակառակը: Այդ տեսակ մտածող մարդը հայտնվում է կախվածության մեջ այդ սանձարձակ կյանքից, նա դառնում է այդ կյանքի գերին: Եւ նա այլևս չի կարող այդպես չանել, քանի որ երբեմն ստիպված է այդպես վարվել, որ հանկարծ նրան չասեն, թե ազատ չէ: ԵՒ այստեղից փորձենք հետևություն անել. արդյոք երեխայի ազատությունը ոտնահարվումէ , երբ նրա մայրը երբեմն ստիպում է հաց ուտել? Իհարկե ոչ: Քանի որ մայրը հոգ է տանում իր զավակի մասին: Նույնպես և Աստված հոգ է տանում մեր հոգու փրկության մասին: Սակայն ի տարբերություն մեր մարմնական ծնողների, Աստված մեզ երբևէ չի ստիպում որոշակի կերպ վարվել, այլ ամեն ինչ թողնում է մեր կամավոր ընտրությանը:
Ինչ վերաբերվում է օրենքին, ապա ցանկացած օրենք կոչված է որոշակի արգելքների միջոցով զերծ պահել մարդուն չմտածված և ոչ խոհեմ քայլերից: Երբ ասում են, մի սպանիր, արդյոք քո ազատությունը դրանով ոտնահարվում է? Կուզենայիր որ այս և նմանատիպ այլ արգելքներ չլինեին? Ինչին կնմանվեր մեր առօրյան? Մարդը գերի է դառնում իր ցանկություններին, իսկ Քրիստոս Իր խաչելությամբ և Հարությամբ, մարդուն ազատագրեց այդ ամենից: Եւ մարդը այլևս իր անկեղծ զղջմամբ կարող է ուղղակիորեն իր փրկությունը գտնել և ամենևին էլ որևէ գերության մեջ չլինել:
Մեղքը աստվածային պատվիրանի, խոսքի չկատարելն է: Ոչ աստվածահաճո գործը նույնպես մեղք է:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Հ.Գ. խոստանում եմ մնացած հարցերին պատասխանել մոտ օրերս:
Արծիվ (02.12.2009)
Այսինքն, եթե գիտնական ես և մերժում ես Աստծո գոյությունը (որ համարյա բոլոր գիտնականներն են այդպես կարծում), ապա այդ "մեղքը" քեզ չի ներվելու, բայց ցեղասպանը կներվի եթե խոստովանի և զղճա ( ես չնդիր չունեմ վերջինիս ներվելու հետ… զղճալը ճիշտ ե՞մ գրել)
Մարդը սխալական է իր բնությամբ, ինչպես իմանանք թե մենք Աստծո կողմից չենք պատճվել այլ սատանայի գործերն են… ի՞նչպես իմանանք որ հանկարծ սատանայի արածը Սուրբ Հոգուն չվերագրենք …
Տեր Հայր, խնդրում եմ հարցս ականջի հետև չգցես… սա ըստ էության ֆունդամենտալ հարց է… այդ մարդու համար առանց սատանայի ու դժոխքի քրիստոնեությունն իմաստազրկվում է…
… հարցն այստեղ հետևյալն է. արդյո՞ք սատանան ու դժոխք քրիստոնեության կարևորագույն բաղադրիչներն են և եթե ոչ ապա ինչու այդ կոնցեպցիան ընդհանրապես չի հանվում…
…ևս մեկ հարց… բնական աղետներն ու՞մ գործերն են… սատանայի թե՞ սուրբ հոգու… սա պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հավատացյալի,քանի որ աղետները սովորաբար մարդու մոտ համակրանք չեն առաջացնում և հայհոյելու անհագ ցանկություն է առաջանում… Խնդրում եմ որպես ծաղր չընդունել հարցս…
Հ.Գ. Շնորհակալ եմ հաստ տառերով օրհնության համար (եզրակացնում եմ որ մտածում եք այս ֆորումում ամենաշատը օրհնության կարիք ես ունեմ)
ranchpar (14.12.2009)
Բարև ձեզ: Դեմ չե՞ք լինի, եթե ես էլ միանամ ձեր քննարկմանը:
Իսկ ի՞նչ, եթե նա ունակ լինի(կամ եթե ունակ չի՝ սովորի) պահպանել իր գիտակցությունը այդպիսի ազատության պայմաններում և, հետևաբար, չշարունակել հետևել որևէ հատուկ վարվելակերպի զուտ իր «ազատ մարդու» կոչումը պահնանելու համար: Այսինքն կախված իրավիճակից և հարմարությունից ընտրել հիմնավորված որոշումներ:
«Ոտնահարել» բայի օգտագործումն այդտեղ ավելի ճիշտ կլինի փոխարինել «սահմանափակել«-ով: Արդյունքում կստացվի, որ այո՝ սահմանափակում այդտեղ կա, սակայն, ինչպես դուք նշեցիք, հենց հանուն երեխայի առողջության և այլն:
Ինչպես և երեխայի մասին բերված օրինակում՝ չեն ոտնահարվում, բայց սահմանափակվում են: Անկախ նպատակից արդյունքում ստացվում է ազատության կորուստ: Ես չեմ գնահատում դա որպես դրական կամ բացասական, պարզապես ներկայացնում իրավիճակը իմ տեսանկյունից:
Եթե կրկին նախադասության ձևակերպումը փոխենք, չի՞ ստացվի արդյոք, որ մարդ միշտ էլ ունի կախվածություն եթե ոչ այս, ապա այն տեսակի ցանկություններից: Չէ՞ որ մարդը իր նորմալ գործունեության ապահովման համար ստիպված է ունենա որոշակի ցանկությունների և ձգտումների համակարգ, որոնք նրան խթանում են շարունակել կյանքը և հասնել իր առջև դրված նպատակներին:
Տեր Հայր բա աստվածաշնչում գրած ա,որ պիտի հեթանոսական ծագումով տոներ նշվի՞՞՞՞՞
Վերջին խմբագրող՝ ranchpar: 13.12.2009, 22:40:
Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...
1.Կներեք որ նման հարց եմ տալիս,բայց ինձ միշտ հետաքրքիր է եղել տե ինչպես են ապրում եկեղեցակնարը երբ չեն ամուսնանում,նրնաք կնոջ կարիք չունեն,ոնց են բավարաում իրենց սերական ցանկությունները:,եվ ամուսնանալու մեջ վատ բան կա որ չեն ամուսնանում,ինդզ տվումա իրենց կյանքը փչացնում են այդ մարդիկ....
2.եվ երկրորդ հարցս,ինչ եք մտածում Գյումրիում եվ Ստեպանավանում հայտնվաց տղաների մասին որոնք իբր շփվում են Աստծու հետ,մարդիկ են ընդունում իրենց մոտ եվ ասում որ բուժում են նրանց,ես մի քանի անգամ բարեկամներիս հետ գնացել եմ Ստեպանավան ու տեսել եմ տե ինչքան շատ մարդ է գալիս այդ տղայի մոտ բուզհվելու համար,ասեմ որ մեր բարեկամը հեչ էլ չբուժվեց
3.ինչի են հոգեվորակնները եսիմ ինչ լեզվով երգում իրանց երգերը,իսկ ես լսում եմ ու բան չեմ հասկանում...
4.դիվահար լինել ինչ է նշանակում?
6.Ինչպես եք վերաբերվում,որ եվրոպայում հոմոսեքսուալներին ամուսնացնում են?բա որ մի օր էլ մեզ մոտ դա հասնի
7.Հոգեվորակնները քավոր դառնում են?
8.Պետությունը եկեղեցում վրա ազդեցություն ունի?
9.Կարելի է սպանել ինքնապաշտպանուտյան համար?
10.Ինչու կին հոգեվորակնները ավելի քիչ են?եվ կարող է ամենայն հայոց կաթողիկոսը կին լինել?եթե ոչ ,ուրեմն ինչու?
11.Ինչու են մեր հոգեվորկանները թրաշ պահում?
12.երբ հոգեվորականը հանցագորցուտյուն է անում,հետո կարող է ելի հոգեվաորական լինել
Հայկոլո ջան, չէի պատասխանում ոչ թե այն պատճառով, որ հարցերդ անմիտ էին, այլ որ վաղուց կայք չէի մտել:
Հերթով անդրադառնամ հարցերիդ.
1. Կուսակրոնը իր ամբողջ էությամբ, զգացմունքներով և կարողություններով նվիրվում է Աստծո ծառայությանը: Եվ այդ նվիրումի մեջ հնարավոր է դառնում հաղթահարել սեռական ցանկությունները աղոթքի, պահեցողության և աստվածային զորության շնորհիվ: Այնպես որ նրանց ամբողջ ցանկություններն ուղղված են ոչ թե աշխարհիկ վայելքներին, այլ հոգևոր ծառայությանը: Եվ ամենևին իրենք իրենց կյանքը չեն փչացնում: Սա նույնպես ապրելու, ծառայելու կերպ է: Գաղտնիքը նվիրումի մեջ:
2. Ինչ վերաբերվում է բուժող մարդկանց, եկեղեցին իր տեսակետը չի հայտնել և ես նույնպես ձեռնպահ մնամ նրանց գնահատական տալու: Ես անձամբ ճանաչում եմ, մարդկանց, ովքեր իրականում բժշկվել են: Սակայն դա ամենևին ոչինչ չի նշանակում:
3. Այդ եսիմ ինչ լեզուն քո մայրենի լեզուն է` Ոսկեղենիկ գրաբարը, որը որ նաև համաշխարհային նշանակություն ունի: Պարզաբանեմ միտքս: Գրաբարով գրվել են արվեստի, գիտության մնայուն աշխատություններ, որոնք պահպանվել են հենց այս լեզվով և հետագայում թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Ժամանակակից հայերենը գրաբարից դուրս եկած, պարզեցված լեզուն է: Այն, ինչ քեզ անհասկանալի է թվում, իրականում հասկանալի է: Պարզապես ականջիդ դա խորթ է հնչում: Մի քանի անգամ մասնակցելով ժամերգությանը կամ Ս. Պատարագին, ու նաև զուգահեռաբար ընթերցելով տեքստերը, որ մենք պատրաստել ենք հավատացյալների համար, դու աստիճանաբար կսկսես հասկանալ այդ կարևորագույն լեզուն: Այսօր Մատենադարանում շատ արժեքավոր աշխատություններ կան գրաբարով: Դրանք թիվը տասնյակ հազարների է հասնում:
4. Դիվահար լինել նշանակում է բռնված լինել չար ոգուց կամ դևից: Եվ դա կարող է արտահայտվել մարդու խելագարությանը նմանեցնող պահվաքծով, արտառոց ուժով, որը դեստրուկտիվ է` քանդող է իր էությամբ:
5. Աստված մի արասցե: Այդ չարիքի պատճառով Աստվածաշնչային 2 քաղաք է այրվել` Սոդոմն ու Հոմորը: Վերաբերմունքը բնականաբար բացասական է, անընդունելի: Ես ցավ եմ ապրում այդ մարդկանց համար, ովքեր բուժման կարիք ունեն:
6. Հոգևորականներին խորհուրդ չի տրվում կնքահայր լինել, քանի որ դա պատասխանատու գործ է, իսկ հոգևորականը բազմազբաղ անձ է: Սակայն եթե հոգևորականը համաձայն է, դա բնականաբար ընդունելի է:
7. Ոչ, ըստ մեր սահմանադրությանն եկեղեցին անջատ է պետությունից:
8. Սպանել երբեք չի կարելի: Սակայն երբ ընտրություն կա կամ քեզ կա դու ուրիշին, ողջախոհ մարդը բնականաբար կպաշտպանի իր անձը:
9. Հայ Առաքելական եկեղեցին ընդհանրապես կին հոգևորական չունի: Քանի որ կնոջն իր վերուստ տրված չէ այդ ծառայությամբ զբաղվելու: Մնացած ամեն հարցերի պատասխանները բխում են այստեղից:
10. Նախ ոչ թե թրաշ, այլ մորուս: Սա ուխտի կամ մնվիրումի արտահայտչաձև է, որն ավանդաբար ահսել է հնուց մինչ այսօր:
11. Եթե ինքը հանցագործ է և կաթողիկոսը կարգալույծ է արել նրան, որ նա իր պատիժը կրի` ապա` չի կարող:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Ambrosine (18.12.2009)
Ես չգիտեմ, թե թաղումից բացի ինչ ծեսեր նկատի ունես դու: Բայց եկեղեցին հուղարկավորության հետ կապված ունի մի շարք արարողակարգեր, որոնք կապված չեն հեթանոսական կուռքի հետ: Այլ բան է, թե մարդիկ սխալ կերպ են կատարում այդ արարողակարգը` ողբում են, կոծ են անում, ինչը վայել չէ քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք հոգու անմահությանը և մարմինների հարությանը: Մահը մեր համար ժամանակավոր երևույթ է կրում:
Օրհնությմաբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ