Gayl (01.12.2009)
Նախ ասեմ ես ուսումնասիրել եմ Իսլամը,որովհետև պետք է փիլիսոփայության առարկայից զեկույց պատրատեի,ես բազմաթիվ գրքեր,հոդվածներ եմ ուսումնասիրել իսլամի հետ կապված,և դրանց գրեթե բոլորի մեջ գրված էր այն ամենը ինչ ես նշել եմ ,ղուրանը ևս ուսումնսիրել եմ ,այն բաղկացած է 2 մասից` Հին Կտակարան,որը ամբողջությամբ նման է մեր Հին Կտակարանին, իսկ 2-րդ մասում բանաստեղծություններ ,երգեր և նման այլ բաներ, որով գովերգում էին Մուհամեդին,և նրան համարում միակ ճշմարիտ և իրական Աստծո հետնորդը,Աստծո խոսքը վերծանողը:Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ կետ նշելուն,որտեղ գրված են այդ խոսքերը, ես հստակ չեմ կարող,քանզի կետերով պարզապես չէի կարող հիշել,որովհետև այն շատ ծավալուն էր:
Հավատա Ես շատ լավ գիտեմ ինչ եմ կարդում:Միգուցե դու ես Ղուրան վերնագրով այլ գիրք կարդացել ,թեև դա անհնար է:Ղուրանը մի հատ է,ինչպես և մեր Աստվածաշունչը: Ու պետք չէ նման դիտողություն անել,հատկապես այն պարագայում,որ դու հաստատ չես կարդացել:ուղղակի չհասկացա որ պահը քեզ դուր չեկավ գրածիս որ նման կերպ արտահայտվեցիր:
Բայց դա իրոք այդպես է ,նրանք էլ ունեն Հին կտակարան,ավելին ասեմ նրանք մինչև Հիսուս ընդունում են նույնը ինչ մենք,պարզապես Հիսուսին նրանք ընդունում են որպես մարգարե,ինչպես մյուս մինչ այդ եկած մարգարեներին:Ես խաբելու պատճառ չունեմ ,ասում եմ այն, ինչ հաստատ գիտեմ,ես հաստատ չէի բանավիճի մի հարցի շուրջ,որից տեղեկացված չեմ:Դու ինքդ էլ կարող ես կարդալ` հանելով ինտերնետից:
Ամաչում եմ խոստովանել, բայց տունը երեք հատ Ղուրան ունեմ, որոնցից երկուսը՝ արաբերեն, մյուսը՝ ռուսերեն, ոչ մի երկու մասի բաժանում այնտեղ չեմ նկատել:, Վիքիպեդիայում Ղուրանի մասին տես այստեղ :
Վերջին խմբագրող՝ Շինարար: 02.12.2009, 00:11:
Ես էլ ամաչում եմ խոստովանել ,բայց քեզ մի քիչ չեմ հավատում: Կամ էլ դու պարզապես մի հատորը ունես,կամ էլ երկուսը մեկում է,ուղղակի դու կարդալուց ուշադիր չես եղել տարանջատմանը:Եթե ես ասում եմ որ այն 2 մասից է,դա դեռ չի նշանակում որ դրանք առանձին գրքեր են:Ես այն կարդացել եմ որպես 1 ամբողջություն և այնտեղ հստակ իմաստային տարանջատում կա` հնի և նորի:
Կներես, բայց ոչ Քրիստոնեությունը, ոչ Իսլամը, ոչ էլ նման ծավալուն թեմա 6 ամսում հոդվածներ կարդալով չեն ուսումնասիրում
Ղուրանն էլ այնքան դժվար մարսվող գիրք է, որ 6 ամսում կեսն էլ չէիր կարող այնքան լավ հասկանալ, որ ասեիր՝ ամեն ինչ գիտես Իսլամի մասին:
Մահմեդականները երբեք Մուհամեդին աստված չեն համարել, ինչպես քրիստոնյաներն են Հիսուսին համարում: Իրենք ավելի խելքին մոտ են ամեն ինչ ներկայացնում: Նա մարգարե է, սա է ռեալը:
Ամաչելու ոչինչ չկա, գիրք է, էլի, ես էլ մի քանի հատ ունեմ![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 02.12.2009, 00:22:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շինարար (02.12.2009)
Աստղ ջան,ես իսլամը իմ կամքով չեմ ուսումնասիրել,որ ինձ մնար ես դա ընդհանրապես չէի ուսումնասիրի,առավել ևս Ղուրան կարդաի,պարզապես ունեի հանձնարարություն և 6 ամիս,բայց ես այդ ընթացքում այնքան հոդված եմ կարդացել,որ երևի ամբողջ կյանքումս այդքան չէի կարդացել ու ոչինչ ինձանից չեմ հնարում:
Ես չեմ կարող ամեն ինչ իմանալ իսլամի մասին ու ցանկություն էլ չունեմ,ինչ գիտեմ ու կարդացել եմ դա եմ ասում:Ընդամենը այդքան բան;
Ես չեմ ասում՝ քիչ ես կարդացել, ասում եմ, որ դա շատ քիչ ժամանակ է: Այդ ընթացքում դու լավ կարայիր օրինակ վահաբիզմը ուսումնասիրեիր, բայց ոչ Իսլամը ամբողջությամբ: Իսկ եթե դժվար չի, զեկույցդ կարող ե՞ս ակումբում տեղադրել, հետաքրքիր է՝ համալսարանում /նկատի ունեիր մայր բուհը, չէ՞/ ինչպես են մոտենում Իսլամին
Լավ, էս թեման փակենք: Ոչ ոքս էլ Այաթոլլահ Խոմեյնի չենք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արծիվ (02.12.2009)
Mariam1556 (04.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ