Կներեք անհամեստությանս համար, բայց այս թեման էլ եմ ես բացում:
Այս կրոնը պատմաբաններին /ինձ էլ/ միշտ հետաքրքրել է, քանզի այն հաղթող կրոն է եղել, մինչդեռ Քրիստոնեությունը` հալածվող: Այն դեպքում, երբ Քրիստոնությունը 300 տարվա հալածանքներից հետո նոր ընդունվեց և միգուցե այդքան էլ պահանջվեց, որ ամրանա մարդկանց մեջ, իսլամը հիմնադրման հենց սկզբից հաղթանակած առաջ էր ընթանում` գրավելով հսկայական տարածքներ: Այսօր էլ մի շարք քրիստոնյա երկրներում տարածում է գտնում իսլամը` կապված իր գաղափարախոսության հետ: Մի խոսքով, եկեք քննարկենք, թե ինչու է դա այդպես:
Էջանիշներ