User Tag List

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 125 հատից

Թեմա: Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

  1. #16
    Սկսնակ անդամ Com-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Տաուռել դու քո վոճում անկրկնելի ես ....
    Լավն եր ...

  2. #17
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Վերջին պար

    Արցունքներիս հոգիները,
    Անձրև են հուշերիս մաղում,
    Իմ խենթ մտքի կծկումները,
    Սիրուս տաճարն են ավերում:

    Իմ վախեցած, թույլ ձեռքերը
    Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
    Վերջին պարի լուռ գիտակցումը,
    Մտքիս դռներն է խուլ թակում:

    Կասկածիս հմտացած հովերը,
    Խղճիս իրանն են մեղմ ճոճում,
    Մեղեդու հեռացող քայլերը ,
    Սրտիս հատակն են տրորում:

    Երբ հեռացնում եմ իմ ձեռքերը,
    Հոգուս զանգերն են ղողանջում,
    Իմ թուլացած, ծալված ծնկները
    Քո տաք հետքերն են համբուրում:
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (05.11.2009)

  4. #18
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    «Վերջին պարը» լավն էր … Մի տեսակ թախծոտ մեղեդայնություն ուներ… Սիրուն էր:

    Իսկ «Աշնան երեկո»-ի մեջ «քո»-երն ու «իմ»-երը կարծես խորդուբորդեր առաջացնեն, չեմ կարողանում սահուն կարդալ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. #19
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից
    Վերջին պար

    Արցունքներիս հոգիները,
    Անձրև են հուշերիս մաղում,
    Իմ խենթ մտքի կծկումները,
    Սիրուս տաճարն են ավերում:

    Իմ վախեցած, թույլ ձեռքերը
    Քնքուշ քո մեջքն են գուրգուրում,
    Վերջին պարի լուռ գիտակցումը,
    Մտքիս դռներն է խուլ թակում:

    Կասկածիս հմտացած հովերը,
    Խղճիս իրանն են մեղմ ճոճում,
    Մեղեդու հեռացող քայլերը ,
    Սրտիս հատակն են տրորում:

    Երբ հեռացնում եմ իմ ձեռքերը,
    Հոգուս զանգերն են ղողանջում,
    Իմ թուլացած, ծալված ծնկները
    Քո տաք հետքերն են համբուրում:
    հետաքրքիր բանաստեղծություն էր, շատ էին մակդիրներն ու համեմատությունները,
    մի հարց կարելի՞ է, ի՞նչ բանաստեղծություններ ես կարդում, մի քանի մարդկանց ոճ եմ նկատում, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է ավելի շատ
    բայց խնդրում եմ, չնեղանաս, դա երբեք չի կարող կոչվել գրագողություն, ուղղակի ցանկացած մարդ էլ գտնում է մեկին, ով մտածում է իր նման…
    Կարոտը սով չէ, կանցնի:

  6. #20
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Մեջբերում Com-ի խոսքերից
    Տաուռել դու քո վոճում անկրկնելի ես ....
    Լավն եր ...
    Մերսի Կոմ ջան

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    «Վերջին պարը» լավն էր … Մի տեսակ թախծոտ մեղեդայնություն ուներ… Սիրուն էր:

    Իսկ «Աշնան երեկո»-ի մեջ «քո»-երն ու «իմ»-երը կարծես խորդուբորդեր առաջացնեն, չեմ կարողանում սահուն կարդալ:
    Մերսի լավ խոսքերի համար ու խորհուրդների համար, , իսկ
    «Աշնան երեկո»ն ես քո համար կերգեմ Անի ջան

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Koroleva-ի խոսքերից
    հետաքրքիր բանաստեղծություն էր, շատ էին մակդիրներն ու համեմատությունները,
    մի հարց կարելի՞ է, ի՞նչ բանաստեղծություններ ես կարդում, մի քանի մարդկանց ոճ եմ նկատում, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է ավելի շատ
    բայց խնդրում եմ, չնեղանաս, դա երբեք չի կարող կոչվել գրագողություն, ուղղակի ցանկացած մարդ էլ գտնում է մեկին, ով մտածում է իր նման…
    Չեմ նեղանում, ընդհակառակը՝ շնորհակալ եմ որ կարդացիր ու կարծիքդ հայտնեցիր
    Ամենից շատ կարդում եմ Տերյան, Սևակ, ու Շեքսպիրի սոնետների համար խելքս գնումա..........
    Վերջին խմբագրող՝ Taurel. . . .: 16.02.2007, 16:57: Պատճառ: Գրառման ավելացում։
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  7. #21
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Հարազատներ

    Այսքան տարի իմ կողքին,
    Այսքան տարի իմ կողքին,
    ՈՒ հանկարծ չկաք. . . .
    Այսքան դժվար ձեզ գտա,
    ՈՒ հանկարծ փախաք. . . .

    Իմ հարազատնե’ր, ինչի±ն տրվեցիք,
    Ո±վ ձեր շուրթերից ժպիտը ջնջեց,
    ԵՎ դավաճանի կոչում շնորհեց,
    Ո±վ ձեր ուղեղը որդի պես կերավ,
    ՈՒ մթությունը բթությամբ լցրեց. . .
    Դե պատասխանի’ր իմ լավ բարեկամ,
    Այն ո±վ քեզ խլեց քո տառապանքից,
    Այդ ո±վ քեզ դարձրեց դատարկ ու անխիղճ:

    Քե’զ, որ բացեցի հոգիս քո առաջ,
    Ու ընկեր դարձա ես քո ցավերին,
    Հիմա կանգնել ես սառը իմ առաջ,
    Ու հարվածում ես սրտիս վերքերին:

    Դու’, որ հասկացա թախիծդ անհուն,
    Ու արտասվեցի ողջ գիշեր քեզ հետ,
    Հիմա դարձել ես մութ դատարկություն,
    Ու ծիծաղում ես իմ լացի վրա:

    Քեզ վստահեցի գաղտնիքս անգին,
    ՈՒ հավատացի աչքերիդ անկեղծ,
    Ու±մ հետ ես հիմա դու սեղան նստում,
    Ու բարձրաձայնում գաղտնիքը իմ խեղճ:

    Այն, որ ձեզ համար խիղճս եմ զոհել`
    Ընդդիմանալով բյուր արդարների,
    Այն, որ ձեզ համար բերանս կապել,
    Ու դիմացել եմ հայհոյանքների. . .

    ՈՒ ձեր ցավերից խենթացած մտքով,
    Ես կշտամբել եմ ողջ գիշեր աստծուն,
    Եվ ձեր լալագին խոսքերից հետո,
    Խելագարի պես աղերսել նրան. . .

    Այն, որ դարձել եմ հիմա անաստված,
    Դա էլ ուշացած այն գիտակցումից,
    Որ հիմա զգում եմ ինձ դավաճանված,
    ՈՒ խենթանում եմ ես այդ մտքերից:

    Ձեզ վստահեցի ամեն-ամեն ինչ,
    Վերացա ինձնից ու տրվեցի ձեզ,
    Հարազատներս, փախչում եք կարծես,
    Դե բարով գնաք, ներում եմ ես ձեզ. . . . .

    ............................................................................
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.02.2011), Կաթիլ (05.11.2009)

  9. #22
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Լավն էր... Լավն էր ու տխուր: Ցավալի իրականություն Իմ հետ շատ անգամ է այդպես եղել: Շատ հոգեհարազատ է:

  10. #23
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր... Լավն էր ու տխուր: Ցավալի իրականություն Իմ հետ շատ անգամ է այդպես եղել: Շատ հոգեհարազատ է:

    Ցավում եմ քեզ համար..................................
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  11. #24
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    «Հարազատները» շա՜տ եմ սիրում … Հատկապես վերջը:
    Տիկ ջան, գիտես, չէ՞, էստեղ մարդիկ կան, որ սպասում են «Ինձ ներեք մի քիչ…»-ին
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #25
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Բանաստեղծական տեխնիկայի, նաև որոշ տեղերում բառերի ճիշտ ընտրության հետ կապված խնդիրներ ունես, բայց այն գաղափարները, որոնք ցանկանում ես փոխանցել, իսկապես, տեղ են հասնում, ինչը նշանակում է, որ նաև այդ խնդիրները կլուծվեն։ "Հարազատներ" գործիդ մի քանի տներում բավականին լուրջ գտնումներ կան, օրինակ,
    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պատասխանի’ր իմ լավ բարեկամ,
    Այն ո±վ քեզ խլեց քո տառապանքից,
    Այդ ո±վ քեզ դարձրեց դատարկ ու անխիղճ:

    Քե’զ, որ բացեցի հոգիս քո առաջ,
    Ու ընկեր դարձա ես քո ցավերին,
    Հիմա կանգնել ես սառը իմ առաջ,
    Ու հարվածում ես սրտիս վերքերին:
    .......................

    Այն, որ ձեզ համար խիղճս եմ զոհել`
    Ընդդիմանալով բյուր արդարների,
    Այն, որ ձեզ համար բերանս կապել,
    Ու դիմացել եմ հայհոյանքների. . .

    ՈՒ ձեր ցավերից խենթացած մտքով,
    Ես կշտամբել եմ ողջ գիշեր աստծուն,
    Եվ ձեր լալագին խոսքերից հետո,
    Խելագարի պես աղերսել նրան. . .

    Այն, որ դարձել եմ հիմա անաստված,
    Դա էլ ուշացած այն գիտակցումից,
    Որ հիմա զգում եմ ինձ դավաճանված,
    ՈՒ խենթանում եմ ես այդ մտքերից:
    ...................................
    Հարազատներս, փախչում եք կարծես,
    Դե բարով գնաք, ներում եմ ես ձեզ. . . . .

    ............................................................................
    Այս տողերը հիանալի են արտահայտում միայնակ, լքված ու իր այդ լքվածության մեջ սեփական անհատականության նորանոր շերտեր բացահայտող ու դրացով հարստացող մարդու հոգեբանությունը։ Լավ է։

  13. #26
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանաստեղծական տեխնիկայի, նաև որոշ տեղերում բառերի ճիշտ ընտրության հետ կապված խնդիրներ ունես, բայց այն գաղափարները, որոնք ցանկանում ես փոխանցել, իսկապես, տեղ են հասնում, ինչը նշանակում է, որ նաև այդ խնդիրները կլուծվեն։ "Հարազատներ" գործիդ մի քանի տներում բավականին լուրջ գտնումներ կան, օրինակ,

    Այս տողերը հիանալի են արտահայտում միայնակ, լքված ու իր այդ լքվածության մեջ սեփական անհատականության նորանոր շերտեր բացահայտող ու դրացով հարստացող մարդու հոգեբանությունը։ Լավ է։
    Մերսի

    Կարծում եմ խոսքը ֆիզիկական միայնությունը մասին չեր...............
    Իսկ ի՞նչ է նշանակում «գտնումներ».............


    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հարազատները» շա՜տ եմ սիրում … Հատկապես վերջը:
    Տիկ ջան, գիտես, չէ՞, էստեղ մարդիկ կան, որ սպասում են «Ինձ ներեք մի քիչ…»-ին

    Դե որ սպասում են..........................


    Ինձ ներեք մի քիչ

    Ինձ ներիր իմ սեր. . .
    Որ ես անզոր եմ ինձ քեզնից խլել:
    Ինձ ներեք հույզեր. . .
    Որ ես չեմ կարող ձեզ կրկին տրվել,

    Ինձ ներեք հուշեր. . .
    Որ ես չեմ ուզում ձեր գիրկը ընկնել,
    Ներեք ինձ հույսեր. . .
    Որ աշխատում եմ ձեզ ինձնից ջնջել:

    Ինձ ներեք մարդիկ մեծամտության,
    ԵՎ ձեր խոսքերը հեգնելու համար,
    Ինձ ներեք մարդիկ իմ տառապանքի,
    ՈՒ ձեզ հետ կիսած ցավերիս համար:

    Իմ հոգու թաքուն խորության դիմաց,
    Ինձ այսքան թեթև մատուցման համար,
    Ձեր մեծահոգի բարության դիմաց,
    Իմ այս անտարբեր պահվածքի համար:

    Ինձ ներեք մի քիչ, որ չդիմացա ,
    Երբ հարվածում էիք ընկած թշնամուն:
    Ինձ ներեք նաև, որ ընդդիմացա,
    Երբ հալածում էիք թշվառին անտուն:

    Ինձ ներեք նաև խաբկանքիս համար,
    Ինձ ներեք մի քիչ իմ անկեղծության,
    ՈՒ ձեզ իմ առաջ անկեղծ տեսնելու
    Այն անբնական սպասումի համար. . .

    Ինձ ներեք մի քիչ իմ անմեղության,
    ԵՎ իմ գիտակցված սխալների համար. .
    Ինձ ներեք մի քիչ, այն բանի համար,
    Որ մեկ է արդեն ներում եք, թե չէ. . . . .
    Վերջին խմբագրող՝ Taurel. . . .: 20.02.2007, 16:35: Պատճառ: Գռարման ավելացում
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.02.2011), Կաթիլ (05.11.2009), Ֆոտոն (16.06.2010)

  15. #27
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի

    Կարծում եմ խոսքը ֆիզիկական միայնությունը մասին չեր...............
    Իհարկե, ոչ, ու հատկապես ֆիզիկական միայնության մասին չէ, քանի որ առավել հաճախ հենց ֆիզիկական ոչ–միայնության մեջ է մարդու առաջ կանգնում հոգեկան միայնությունը։
    Մեջբերում Taurel. . . .-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ է նշանակում «գտնումներ».............
    Ի նկատի ունեմ այն խոհա–փիլիսոփայական ընդհանրացումները, մտքերը, որոնք կարծես ծնվում են բանաստեղծության ստեղծման պահին և հենց այդ պահին են գտնում իրենց արտահայտման ձևը։

  16. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Ինձ ներեք մի քիչ
    Լավն էր, ապրես։ Հատկապես վերջին տողերը.
    Ինձ ներեք մի քիչ, այն բանի համար,
    Որ մեկ է արդեն ներում եք, թե չէ. . . . .
    Ի դեպ, էդ տողերին արդեն ծանոթ էի. մի անգամ CactuSoul-ն իր մի ստեղծագործության վերջում մեջբերել էր՝ նշելով, որ իր ընկերներից մեկի բանաստեղծությունից է վերցրել, քանի որ իր ստեղծագործությանը համահունչ էին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #29
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    Տեսա՞ր, Տիկ, բա որ ասում էի՝ սպասում ե՞ն :
    Իսկ ես կարծիքս, ըստ իս, արդեն հայտնել եմ հենց նրանով, որ այս բանաստեղծությունից ոգեշնչվելով՝ գրել եմ իմ «Ներե՛ք ինձ, մարդի՛կ…»-ը
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. #30
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Տաուռելի բանաստեղծությունները (Դուք ինձ չգիտեք. . . . )

    TAURELI ջան, ուղղակի չեմ կարողանում նկարագրել քո հոգու գեղեցկությունը...
    Գրականությունը մարդու հոգին ավելի ու ավելի գեղեցիկ է դարձնում
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2010, 17:49
  2. Պոեզիա. Հանումանի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.09.2009, 15:59
  3. Պոեզիա. The Other World. իմ բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Sandarameth, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 29.05.2009, 17:14
  4. Պոեզիա. Sergio-ի բանաստեղծությունները
    Հեղինակ՝ Sergio, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 14.01.2009, 02:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •