Ապրես, լավ ես գրել:Ես հաճույքով եմ կարդում քո գրածները, նույնիսկ դրանք դարձրել եմ իմ սեփականությունը,

իմ մոտ գրի եմ առել: Ես հաճույքով եմ կարդում այն սեղծագործությունները, որոնք ոչ թե պարզապես ճանաչված գրողի գործեր են, այլ նրանք, որոնց մեջ կա հույզ, զգացմունք, մի խոսքով, ասելիք… Քո ստեղծագործություններում մի քիչ թախիծն է իշխում, բայց ես դա չեմ համարում լալկանություն: Սա այն զգացումն է, որ բնորոշ է քո տարիքի յուրաքանչյուր անհատի:Դու կարողացել ես գեղեցիկ ձևով դրանք դուրս հանել քո հոգու խորքից ու մատուցել մեզ: Ամենակրևորը,որ դու ոչ թե մոլորված, դեգերումների մեջ խարխափող ես, այլ դրա լուծումը գտած անձ: Դրա վկայությունը այս բանաստեղծությունը, որը մեջ եմ բերում:
Թողեք ապրեմ
Ես սա ավելի շատ եմ հավանել, քանի որ քո խոսքերում կա վճռականություն, կա ես-ի արժեվորում: Դու գտել ես քո ես-ը: Ապրես, շարունակիր…
Հ.Գ. Սա ոչ միայն քեզ,այլ բոլոր ստեղծագործողներին. Ես իմ կարծիքը ուշ եմ գրում, ոչ թե նրա համար, որ չեմ կարդում, չէ, սա իմ ամենասիրած բաժինն է, այլ պարզապես ցանկանում եմ ավելի լավ ծանոթանալ, հասկանալ ձեզ`ձեր ստեղծագործություններով, նոր արտահայտել իմ կարծիքը: Ես պարզապես հպարտ եմ, որ նման երիտասարդություն ունենք: Հետո էլ ասում են, հպարտ ե՞ս, ու հայ ես: Էն էլ ո՜նց եմ հպարտ…
Էջանիշներ