Բացի "Ձոն հետմահու" բանաստեղծությունից, որ արդեն տեղադրել եմ ֆորումում, կուզեի այս թեմայում տեղադրել իմ ստեղծագործություններից ևս մի քանիսը:
ԿՈՐՑՐԱԾ ՍԵՐ
Աչքիս առաջ մի ոգու պես
Հայտվում ես, անհետանում,
Ես ցնորված լինեմ կարծես,
Ախ, ինչքան շատ էի քեզ սիրում:
Սիրում էի քո ժպիտը խենթ,
Փայլը հպարտ քո աչերի,
Քո պարզ հոգին էլ ինձ հավետ
Դարձրել էր քեզ հլու գերի:
Հետո պարզվեց սարսափելին,
Քեզ լուրջ հիվանդ ճանաչեցին,
Ինձ քեզանից բաժանեցին,
Բայց չստացվեց... չբուժեցին...
Օ, թե ինչու՞ դա պատահեց,
Այդ պահը ո՞րտեղից ծնվեց,
Հիվանդությունը քեզ սպանեց,
Ինձ ապրելու կամքից զրկեց:
Ու չեմ ուզում լինել ես էլ,
Առանց քեզ կյանքս շարունակել,
Իմ որոշումը չեր սպասել,
Նախընտրեցի քեզ հետ մեռնալ...
ՆՈՐԻՑ...
Երբ որ կգնան բոլորը
Իրենց կեղտոտ, տկար կյանքից,
Կուզես մի բան դու ընդամենը`
Ծնվել նորից:
Ու երբ կսկսեն այլևս
Ցրվել, լքվել այս աշխարհից,
Կուզես մեկ այլ բան անել ևս`
Ապրել նորից:
Երբ կփակվեն բոլոր սրտերը
Անգլիական թարմ կողպեքով,
Կուզես քանդել քո կապանքները`
Սիրել նորից:
Ու երբ կշարունակի ամենքը
Ապրել վախով ճշտից, լավից,
Քեզ կմնա քավել քո մեղքը`
Մեռնալ նորից:
Քեզ կմնա կրկին սկսել
Ձգել կյանքիդ ուղին նորից,
Ծնվել, ապրել, սիրել, մեռնել,
Հետո նորից ծնվել նորից...
ԱՆՆԱՅԻՆ
Քո հոգին աղի օվկիան է,
Սիրտս նրանում նավակ,
Քո աչքերը հայելիներ են,
Ես նրանցում մի շողք դատարկ:
Քո սիրտը մեծ դամբարան է`
Զգացմունքներիս պահապան,
Քո ձեռքի հպումը դեղ է,
Վերքերին իմ բալասան:
Քեզ սիրելը երազանք է,
Քեզ տիրելը ցանկություն,
Քո կորուստը մահվան ճանկ է,
Քեզ գտնելը` հարություն:
Թե ուզում եմ չմեռնել ես
Ու չցնդել սիրախտով,
Ապա պետք է կարկատեմ քեզ
Իմ սրտին` կարմիր թելով...
ՍՊԱՆԴ
Անձրև եկավ անապատում,
Աստված լալիս էր ու զղջում,
Կարմրել, ապուշ էր նա կտրում,
Իր ստեղծ՞ածն էր սա կատարում:
Ճամփաներին թափված դիեր,
Մարդկանց գանգեր հազարներով,
Կտրած-գցած ձեռք ու ոտքեր,
Հանված աչքեր` լի թախիծով:
Հղի կանանց բացված փորեր,
Խոցված պտուղը կողքներից,
Վկաների սարսռոտ դեմքեր
Գժված` իրենց իսկ տեսածից:
Սրա պատասխանը կտրվի,
Դուք դեռ թանկ եք վճարելու,
Կգա օրը դատաստանի,
Գերեզմանում էլ չեք քնելու...
ՃԱԿԱՏԱԳԻՐ
Ամեն ինչը տառապանք է`
Դիմանալը փրկություն,
Երազելը զառանցանք է,
Իրականը` պղծություն:
Կփնտրես դու կատարյալը
Երկրի վրա փոշոտ,
Կեղծ է անգամ տիրակալը
Երկնքում այն աղմկոտ:
Մաքրիր հոգին քո` սև տիղմից,
Սպիտակություն բեր նրան,
Գուցե ստացվի այդ անգամից
Վիշտդ հանել կախաղան:
Ցավ, վիշտ, տանջանք ու մերժում,
Երևույթներն աշխարհի,
Առանց սրանց մարդ չի ապրում
Ինչքան էլ որ չփորձի:
Չի ստացվի հաղթել սրանց,
Ինչքան էլ որ կամենաս,
Պետք է վրադ զգաս սրանք,
Որ գոնե մարդ մահանաս...
ԱՆԱՐԺԱՆԻՆ
Վիժում է ուղեղդ,
Մտքերդ ցրվում,
Չես գտնում տեղդ
Այս կեղծ աշխարհում:
Արարքները քո`
Ստոր ու մեղավոր,
Չեն թողնի գնաս
Ուղով կյանքի նոր:
Կրակում կայրվես
Դու դժոխային,
Այնժամ կտեսնես
Քեզ` սրիկային:
Ո՞վ ես դու` տխմար
Կորած ուղեղով,
Փորձելու համար
Քայլել դրախտով:
Աստված վկա`
Դու կվերանաս,
Աստված չկա,
Մեկ է, կգնաս...
Էջանիշներ