[quote=Yeghoyan;1856656]Ես գրել էի ավանդ, ոչ թե վարկ:
Դու ես բանկին փող տալիս, ինքն էլ քեզ դրա դիմաց է տոկոս տալիս /վարկի հակառակ պրոցեսը/:
չէ, ոչ թե տատու բարձի տակ են պահում, այլ այնքան վստահություն ունի, որ այսօր Հայաստանից փող են ուղղարկում, որ այնտեղ բանկում պահեն, համոզված լինելով ցանկացած ժամանակ իրենց փողը հետ ստանալու հնարավորություն ունեն/հուսով եմ հասկացար ինչ է նշանակում ապահով լինելը/:
Նայի, բանկը վարկ է տալիս ուրիշից վերցրած փողը, եթե դու էդ վարկը չես վերադարձնում, ինքը որտեղի՞ց պիտի ուրիշին վարկ տա, դրան էլ գումարած ավանդը, որ ցանկացած պահի կարող են հետ ուզել: Գրավով էլի համոզված է բանկը, որ, եթե իրա փողը չտաս գրավը կվաճառի ու էլի ինքն իրա փողի տերնա:
Բա առանց գրավ ո՞նց պիտի աշխատես դու:
Էլի եմ ասում դու լավ ես մտածում, բայց մենակ մտածելը քիչա, քո ասածը մենակ հիմնվումա մարդկանց ազնվության վրա, հա եթե աշխատեն կտան, բայց մենակ աշխատելը չի: Ներկա պահին մարդիկ իրենց փողով չեն կարողանում օրինականորեն հարկայինի հետ աշխատեն, էլ ուր մնաց վարկով կարենան աշխատեն/quote
Ճիշտ է ես միտքդ սխալ եմ հասկացել, բայց արդյոք չեք կարծում, որ ավանդի տոկոսը շատ ցածր է: Նշեմ, որ բանկը նաև մատուցում է այլ ծառայություններ, որոնց միջոցով կուտակվում են բանկի միջոցները, ավանդներին զուգահեռ: Ավանդների տոկոսի խնդիրը ևս ուղղակի կապ ունի բանկային համակարգի գոյատևման համար: Սակայն էլի գալիս ենք մի խնդրի բանկը ինչպիսի միջոցների շնորհիվ պետք է սպասարկի ավանդները և վարկերը: Եթե ավանդատուն փողա դրել, բայց բանկը հետո հույս չունի, որ կփակի ապա ինչ անել: Փաստորեն նաև պետք է դիտարկել բանկային համակարգի կապիտալի ձևավորման աղբյուրները:
Էջանիշներ