Առաջին մոտեցման հետ համաձայն եմ, բանկը կարող է զբաղվել նաև փոքր բիզնեսի վարկավորմամբ, սակայն վարկավորման այլ հիմքերով, այսինքն պետք է կատարել ռիսկերի վերաբաշխում, իսկ վերջինի հետ համաձայն չեմ, երբեք չփորձված բանի մասին կատեգորիկ բաներ չեն ասում, իսկ ով ասեց, որ աղքատների վարկավորումը կարճաժամկետ բնույթ ունի և անարդյունք է, իսկ կարող եք նշել հիմա օրինակ ինչ է արվում ավելի լավ բան աղքատության կրճատման ուղղությամբ: Եվ երկրորդ հասկացեք, որ տեղայնացնել փորձը չի նշանակում բանգլադեշցիներին բերել Հայաստան ու հայաստանցիներին տանել Բանգլադեշ ու , որպեսզի ոչ մի բան չփոխվի: Այս մոտեցումները պետք է լինեն ճկուն, ժամանակին և տեղին համապատասխան: Այսինքն Բանգլադեշի 27 դոլարը էդի նույն արժեքը չունի ինչ որ 27 դոլարը Հայաստանում:
Էջանիշներ