Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Երբ խուսում ենք դիզայնից, չենք խոսում ֆինտիֆլյուշկաներից ու զռլամաբանություններից: Որոնող համակարգերի դիզայնը, ես էլ եմ կարծում, որ պիտի լինի պարզ ու հասարակ ու անհրաժեշտ է, որ չվանի: Օրինակ ինձ վանում է, սկսած վերևի մենյուի անիմաստ գրադիենտից ու վրան չկարդացվող սպիտակ տառերից, վերջացրած անիմաստ տերևի ու ցողունի նկարից, իրենց սխալ ու տգեղ ստվերներով, ավելացրած «Հանգույց» տեքստի վատ ֆոնտից, անիմաստ գրադիենտից, սխալ ստվերից, «Փնտրել» կոճակի անիմաստ ու տգեղ եռաչափությունից, դրոշների տգեղ շրջանակներից, փնտրող դաշտի մեջի pattern-ային ու մյուս էլեմենտներին չսազող ու անիմաստ ֆոնից և այլն:
Այլ կերպ ասած կիրառողը փնտրելուց ու արդյունքները տեսնելուց առաջ նախ գոնե պետք է մեքենայորեն էջը չփակի
Չգիտեմ Chuk ջան թե դու ինչ խորությամբ ես նայում ու ինչ տեսանկյունից որ այդ ամենը քեզ տգեղ են թվում բայց ճաշակին ընկեր չկա ու ես ոչ թե 10 20 կամ 50 այլ 100 շարքային օգտագործողի եմ հարցրել ու նրանց մի քանի փոքր բաներ դուրը չի եկել որոնք հիմա փոխվել են իսկ մնացածը հավանել են իսկ ինչ մնում է տերևին դա անիմաստ չի դա ուղակի աշնան խորհրդանիշ է ամեն տարվա եղանակին իրեն համապատասխան պատկերն է այտեղ լինելու : Անուամենայնիվ դիզայնը միշտ փոխվելու է և շատ հնարավոր է շուտով քո դուրնել կգա