User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

    Ես այս նախագիծը շուտ էի խոստացել, բայց հավատացնում եմ հարգելի պատճառներ կան հետաձգվելու համար:
    Առավելապես hայկական և hայալեզու կայքերի որոնման համակարգ է Հանգուցի ՓՀ-ը, որի բազան օրեցօր ինտենսիվ ավելացվում է, ու շուտով ինտերնետում գտնվող ոչ մի հայերեն տառ չի լինելու որ ընդգրկված չլինի ՀՓՀ-ի բազայի մեջ: Ի տարբերություն այլ ՓՀ- ների, Հանգույցի ՓՀ-ում եկած արդյունքների հետ կան մի շարք օգտակար առանձնահատկություններ`

    1. | Տեղադրման վայրը | - օգնում է օգտագործողին, մանավանդ Հայաստանում իմանալ, թե ինչ տրաֆիկ կօգտագործվի այդ կայք այցելելուց:
    2. | Կայքի գրանցման տվյալներ | - օգնում է իմանալ ամեն ինչ այդ կայքի ադմինիստրատիվ տվյալների մասին:
    3. | Էջում նկարներ | - օգնում է արագ այդ էջում տեղադրված բոլոր նկարները առանձնացված դիտել:
    4. | Էջում media ֆայլեր | - եթե այդ էջում կան երաժշտական կամ վիդեո ֆայլեր այն տեղեկացնում է ու հնարավորություն է տալիս առանձին լսել, դիտել կամ բեռնավորել դրանք:
    5. | PDF | - նույնը եթե կան էջում PDF ֆայլեր:
    6. | Կայքի ՀՎ - HR | - Հանգույց Վարկանիշ, որը ցույց է տալիս տվյալ կայքում գտնվող ինֆորմացիայի պահանջարկի գնահատականը ելնելով բոլոր փնտրումների արդյունքներից:
    7. | Որոնում այս կայքում | - Հնարավորություն է տալիս փնտրել այդ կայքում ցանկացած բառ , առավել օգտակար է եթե Ձեզ հետաքրքրող կայքը չունի սեփական փնտրման համակարգ:
    Դե 8-ը ու 9-ը Ձեզ արդեն ծանոթ են այլ ՓՀ-ներից`
    8. | Ավելին - www.dnforum.am - կայքից | - բերում է այդ կայքի բոլոր արդյունքները ,
    9. | Պահված | - բոլոր էջերը պահվում են ՀՓՀ - ի բազայում ու եթե ինտերնետում այդ էջը հանված լինի ապա կարող եք այս հղումով դիտել պահպանված տարբերակը :
    Խնդրեմ կարող եք օգտվել , արտահայտել Ձեր կարծիքը ու տալ հարցեր: Եթե ինչ որ բան անհասկանալի կլինի, ես մեծ հաճույքով կպատասխանեմ:
    Կարևորը առողջ եղեք

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Hanguyc Search

    Կարճ կուզեմ շնորհակալություն ասել, որ վերջապես հայկական որոնման համակարգ ստեղծվեց

    Հուսով եմ, որ այս թեմայում կլինեն ոչ միայն գովասանքներ, այլև հուշումներ նկատված վրիպակների մասին, առաջարկներ և այլն ու նախագիծն ավելի կհզորանա: Սկիզբը շատ դրական եմ գնահատում:

    Իսկ մենք, կարծում եմ, դեռ խոսելու բան կունենանք իրար հետ, ես որ դա շատ կուզեի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Hanguyc Search

    Հիանալի է
    Ավելացավ օպերայիս speed dial-ում

  4. #4
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Hanguyc Search

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ կուզեմ շնորհակալություն ասել, որ վերջապես հայկական որոնման համակարգ ստեղծվեց

    Հուսով եմ, որ այս թեմայում կլինեն ոչ միայն գովասանքներ, այլև հուշումներ նկատված վրիպակների մասին, առաջարկներ և այլն ու նախագիծն ավելի կհզորանա: Սկիզբը շատ դրական եմ գնահատում:

    Իսկ մենք, կարծում եմ, դեռ խոսելու բան կունենանք իրար հետ, ես որ դա շատ կուզեի
    Նախ ասեմ , որ ուրախ եմ ծանոթանալու համար շատ հաճելի տոնական ու գործնական զրույց ստացվեց :
    Եսել եմ շնորհակալ Արտակ ջան դրական գնահատականի համար , համաձայն եմ հնարավոր են գտնվեն վրիպակներ ու մեծ հաճույքով պատրաստ եմ դրանք քննարկելու :

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում BOBO-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի է
    Ավելացավ օպերայիս speed dial-ում
    Շատ մերսի BOBO ջան , ասեմ , որ նախագծի վրա տարվում են մեծածավալ աշխատանքներ փնտրման ռեժիմները ավելացնելու , օրինակ շատ շուտով միացվելու է նկարների փնտրում ռեժիմը :
    Վերջին խմբագրող՝ Tom: 04.01.2008, 09:21: Պատճառ: Գրառման ավելացում
    Կարևորը առողջ եղեք

  5. #5
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Hanguyc Search

    Հիանալի է Tom ջան, շատ ուրախ եմ, որ վերջիվերջո սա դարձավ իրականություն Իրոք, հետաքրքիր ֆունկցիաներով է օժտված:

    Մի քանի մեկնաբանություններ.
    1. Ճիշտ կլինի, որ ինչպես ասենք Գուգլն ու մյուսներն են անում, կապույտ լինկի վրա գրված լինի ոչ թե հասցեն, այլ էջի title-ը: Իմաստ չունի նույն բանը գրել կապույտ լինկի և կանաչ տեքստի տեսքով:
    2. Կարծում եմ արժե կանաչով գրվող url-ի վրա դնել երկարություն սահմանափակում: Թե չէ լինում են դեպքեր, որ մեկ տողից ավել է ստացվում:
    3. "Հատվածների երկարությունը" և մյուս Combo-ներում «սովորոկան» է գրված

    Խնդրում եմ պարզաբանել` ինչ է նշանակում HR/ՀՎ, այսինքն` ինչպես է այն հաշվարկվում կամ ի՞նչ է նշանակում ունենալ բարձր HR: (նկատելի է, որ այն Google PR-ի ձեր տարբերակն է): Արդյո՞ք որոշվում է backlink-երի միջոցով:
    Եվ, ևս մեկ բան (հավանաբար կապված նախորդի հետ). ի՞նչ սկզբունքով են դասավորվում որոնման արդյունքները

    Շնորհակալություն

  6. #6
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Hanguyc Search

    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը

    Երևում է չհասցրեցի ուղեմ ապրես լավ սուր աչք ունես , դա պարզապես ալգորիթմի հաջորդականության վրիպում է , այսինքն կապույտ տողի համար ծրագիրը փնտրող բառը իսկզբանե որոնում է Title-ում հետո մի երկու տեղ էլ ու եթե չի վերադարձնում արդյունք , դուրս է բերում url-ը բայց ավելի ճիշտ կլինի դրա տեղը լինի Title-ը թեկուզ եթե չի պարունակում այդ բառը , բայց կարևորը արդյուք կլինի կապույտի ներքևի տողերի մեջ :
    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Կարծում եմ արժե կանաչով գրվող url-ի վրա դնել երկարություն սահմանափակում: Թե չէ լինում են դեպքեր, որ մեկ տողից ավել է ստացվում:
    Համաձայն եմ :
    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    3. "Հատվածների երկարությունը" և մյուս Combo-ներում «սովորոկան» է գրված
    Կայքի սրբագրությունը ընթացքի մեջ է ավարտին էլ ուղագրական սխալներ չեն լինի :
    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ պարզաբանել` ինչ է նշանակում HR/ՀՎ, այսինքն` ինչպես է այն հաշվարկվում կամ ի՞նչ է նշանակում ունենալ բարձր HR: (նկատելի է, որ այն Google PR-ի ձեր տարբերակն է): Արդյո՞ք որոշվում է backlink-երի միջոցով:
    HR - ն հաշվարկվում է ելնելով հետևյալ կետերից :
    1. HR - ն ստեղծված է ցույց տալու թե կայքերում տեղադրված ինֆորմացիան ինչքանով է պետք գալիս ինտերնետից օգտվողներին , ներկայացնում է ինտերնետային շուկայի առաջարկ պահանջարկ իրավիճակը , տալով այդ կայքի ինֆորմացիայի պահանջարկի գնահատականը առաջարկի ծավալին համապատասխան :Առաջարկի ծավալին համապատասխան ասելով ինկատի ունեմ հետևյալը ` օրինակ վերցնենք 2 կայք , որից 1-ը ֆորում է ու այդ կայքից Հանգույցի բազայում կա հազարավոր էջեր իսկ 2-ը մի կայք որը ընդամենը 5 էջից է բաղկացած , պարզ է , որ փնտրումների ժամանակ 1-ից հարյուրավոր անգամ ավելի մեծ է հավանականություն արդյունք գալու , այդ պատճառով հաշվարկը կատարվում է համեմատելով էջերի քանակով , այսինքն ֆորումից(1000 էջ) եկաց 200 արդյունքը հավասարվում է 2-ից(5 էջ) եկած 1 արդյունքին , այս հաշվարկի ճշտությունը ապահովում է փնտրվող բառերի ու փնտրողներին ֆիլտրող հատուկ ալգորիթմներով :
    2. Փնտրող համակարգերի համար յուրահատուկ հագեցվածության գնահատականով , որը իմ կարծիքով պարզ կլինի բոլոր IT-ից գաղափար ունեցող մարդկանց համար :
    Մեջբերում Egern.net-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ, ևս մեկ բան (հավանաբար կապված նախորդի հետ). ի՞նչ սկզբունքով են դասավորվում որոնման արդյունքները
    Շնորհակալություն
    Արդյունքների դասավորությունը դեռ կայացած չէ , հիմա ուղակի այն գալիս է փնտրվող բառի համապատասխանության աստիճանի ու քանակի հիման վրա , բայց կայացած վիճակում HR-ն անպայման դեր է ունենալու :
    Կարևորը առողջ եղեք

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Hanguyc Search

    Շնորհակալ եմ պատասխանների համար.
    Մեջբերում Tom-ի խոսքերից Նայել գրառումը
    HR - ն հաշվարկվում է ելնելով հետևյալ կետերից :
    1. HR - ն ստեղծված է ցույց տալու թե կայքերում տեղադրված ինֆորմացիան ինչքանով է պետք գալիս ինտերնետից օգտվողներին , ներկայացնում է ինտերնետային շուկայի առաջարկ պահանջարկ իրավիճակը , տալով այդ կայքի ինֆորմացիայի պահանջարկի գնահատականը առաջարկի ծավալին համապատասխան :Առաջարկի ծավալին համապատասխան ասելով ինկատի ունեմ հետևյալը ` օրինակ վերցնենք 2 կայք , որից 1-ը ֆորում է ու այդ կայքից Հանգույցի բազայում կա հազարավոր էջեր իսկ 2-ը մի կայք որը ընդամենը 5 էջից է բաղկացած , պարզ է , որ փնտրումների ժամանակ 1-ից հարյուրավոր անգամ ավելի մեծ է հավանականություն արդյունք գալու , այդ պատճառով հաշվարկը կատարվում է համեմատելով էջերի քանակով , այսինքն ֆորումից(1000 էջ) եկաց 200 արդյունքը հավասարվում է 2-ից(5 էջ) եկած 1 արդյունքին , այս հաշվարկի ճշտությունը ապահովում է փնտրվող բառերի ու փնտրողներին ֆիլտրող հատուկ ալգորիթմներով :
    2. Փնտրող համակարգերի համար յուրահատուկ հագեցվածության գնահատականով , որը իմ կարծիքով պարզ կլինի բոլոր IT-ից գաղափար ունեցող մարդկանց համար :
    OK... (1) կետը մոտավորապես հասկանալի է, և, իմ կարծիքով, բավական արդյունավետ կարող է լինել (եթե ալգորիթմները հուսալի են):
    (2) կետը.. խնդրում եմ Ակումբի` IT-ից գաղափար ունեցող անդամներին. բացատրեք` ինչ է նշանակում «Փնտրող համակարգերի համար յուրահատուկ հագեցվածության գնահատական»

    Եվ մի բան էլ: Կարծում եմ ճիշտ կլինի ունենալ OpenSearch plugin, ես անձամբ հաստատ կօգտագործեմ

  8. #8
    Սկսնակ անդամ Goqor85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

    Մեջբերում Tom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այս նախագիծը շուտ էի խոստացել, բայց հավատացնում եմ հարգելի պատճառներ կան հետաձգվելու համար:
    Առավելապես hայկական և hայալեզու կայքերի որոնման համակարգ է Հանգուցի ՓՀ-ը, որի բազան օրեցօր ինտենսիվ ավելացվում է, ու շուտով ինտերնետում գտնվող ոչ մի հայերեն տառ չի լինելու որ ընդգրկված չլինի ՀՓՀ-ի բազայի մեջ: Ի տարբերություն այլ ՓՀ- ների, Հանգույցի ՓՀ-ում եկած արդյունքների հետ կան մի շարք օգտակար առանձնահատկություններ`

    1. | Տեղադրման վայրը | - օգնում է օգտագործողին, մանավանդ Հայաստանում իմանալ, թե ինչ տրաֆիկ կօգտագործվի այդ կայք այցելելուց:
    2. | Կայքի գրանցման տվյալներ | - օգնում է իմանալ ամեն ինչ այդ կայքի ադմինիստրատիվ տվյալների մասին:
    3. | Էջում նկարներ | - օգնում է արագ այդ էջում տեղադրված բոլոր նկարները առանձնացված դիտել:
    4. | Էջում media ֆայլեր | - եթե այդ էջում կան երաժշտական կամ վիդեո ֆայլեր այն տեղեկացնում է ու հնարավորություն է տալիս առանձին լսել, դիտել կամ բեռնավորել դրանք:
    5. | PDF | - նույնը եթե կան էջում PDF ֆայլեր:
    6. | Կայքի ՀՎ - HR | - Հանգույց Վարկանիշ, որը ցույց է տալիս տվյալ կայքում գտնվող ինֆորմացիայի պահանջարկի գնահատականը ելնելով բոլոր փնտրումների արդյունքներից:
    7. | Որոնում այս կայքում | - Հնարավորություն է տալիս փնտրել այդ կայքում ցանկացած բառ , առավել օգտակար է եթե Ձեզ հետաքրքրող կայքը չունի սեփական փնտրման համակարգ:
    Դե 8-ը ու 9-ը Ձեզ արդեն ծանոթ են այլ ՓՀ-ներից`
    8. | Ավելին - www.dnforum.am - կայքից | - բերում է այդ կայքի բոլոր արդյունքները ,
    9. | Պահված | - բոլոր էջերը պահվում են ՀՓՀ - ի բազայում ու եթե ինտերնետում այդ էջը հանված լինի ապա կարող եք այս հղումով դիտել պահպանված տարբերակը :
    Խնդրեմ կարող եք օգտվել , արտահայտել Ձեր կարծիքը ու տալ հարցեր: Եթե ինչ որ բան անհասկանալի կլինի, ես մեծ հաճույքով կպատասխանեմ:
    Բարև Ձեզ , Ես մի հարց ունեմ ,Հավաքված HP- Միավորների դիմաց Փողհատուցում չեք վճառում ?
    Անվճար Հայկական , Ռուսական և Արտասահմանյան Երգեր բեռնելու կայք, առանց գրանցման mp3 ֆորմատով:http://www.ArmFreePortal.Ru/

  9. #9
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

    Մեջբերում Goqor85-ի խոսքերից Նայել գրառումը

    Hanguyc Points - ի հետ կապված հարցերը քննարկեք այս բաժնում , այդ մասին բազմակի խոսվել է նույնիսկ այստեղ , բայց մի հատ էլ կրկնեմ եթե ուզում եք, ասեմ որ ցանցը փորձարկման փուլից հետո 3 ամիս է , որ գործում է և ի ուրախություն մեզ HP-ին միացող կայքերի թիվը օր-օրի արագ տեմպերով շատանում են , և նշված հանգամանքների հիման վրա համակարգի աշխատանքը սկզբնական շրջանում հիմնված է միավորների շրջանառության հիման վրա , այսինքն միավորները միայն ռեսուրս են հանդիսանում Hanguyc Points ցանցում և Hanguyc Search հայկական որոնման համակարգում Ձեր կայքի ,ընկերության , ապրանքի կամ ծառայության որակյալ գովազդ կազմակերպելու համար և ներկա պահին փոխարժույթը միակողմանի է այսինքն 1դրամ => 1HP ( կարող եք շատացնել Ձեր միավորները գնելով դրանք ) , իսկ 1HP=>1դրամ ( միավորների դրամային փոխհատուցում ) փոխարժույթ դեռ չի կատարվում , որը հնարավոր կլինի ԳՎՑ-ում գրանցված կայքերի որոշ քանակի հասնելու պահից և գնահատելով ներկայիս դինամիկան հեռու չի համակարգի այդ ռեժիմով գործելու ժամանակը :

    Ներկա պահին ամենա լավ տարբերակը HP-ի ծախսման համար դա գովազդի տեղադրումն է Hanguyc Search որոնման համակարգում և Hanguyc Points ԳՎՑ-ում , մի քանի օրից կմիացվի նոր հնարավորություն որի միջոցով կարող եք Ձեր HP միավորները փոխանցել այլ HP բաժանորդներին :
    Կարևորը առողջ եղեք

  10. #10

    Մի խոսքով ապագայում հնարավոր է փողհատուցում ?
    Անվճար Հայկական , Ռուսական և Արտասահմանյան Երգեր բեռնելու կայք, առանց գրանցման mp3 ֆորմատով:http://www.ArmFreePortal.Ru/

  11. #11
    Մշտական անդամ Tom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2007
    Հասցե
    Մոսկվա
    Տարիք
    42
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

    Մեջբերում Goqor85-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով ապագայում հնարավոր է փողհատուցում ?
    Այո , Hanguyc Points անձնակազմի ներկայիս ամենա կարևոր նպատակը և աշխատանքը դա հասնել HP - ի դրամային փոխարժույթի վերածմանը , մենք ջանք չենք խնաի այդ խնդիրը լուծելու համար :
    Կարևորը առողջ եղեք

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Goqor85 (10.11.2009)

  13. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2009
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

    Հնարավոր է ապագայում hdram-ից փոխանցենք edram-ին

  14. #13
    Սկսնակ անդամ Goqor85-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. HSearch.am - Կայքերի որոնման համակարգ

    Մեջբերում Tom-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո , Hanguyc Points անձնակազմի ներկայիս ամենա կարևոր նպատակը և աշխատանքը դա հասնել HP - ի դրամային փոխարժույթի վերածմանը , մենք ջանք չենք խնաի այդ խնդիրը լուծելու համար :
    Շնորհակալություն և Հաջողություն եմ մախթում Ձեր Անձնակազմին
    Անվճար Հայկական , Ռուսական և Արտասահմանյան Երգեր բեռնելու կայք, առանց գրանցման mp3 ֆորմատով:http://www.ArmFreePortal.Ru/

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ITJob.am - Աշխատանքի որոնման կայք ՏՏ ոլորտում
    Հեղինակ՝ Anet, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.02.2015, 16:39
  2. Որոնման զվարճալի արդյունքներ
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 27
    Վերջինը: 03.02.2014, 18:26
  3. Որոնման համակարգեր
    Հեղինակ՝ DavitH, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 22.10.2009, 15:53
  4. Ո՞ր որոնման համակարգն եք օգտագործում
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.07.2009, 23:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •