Chuk-ի խոսքերից
Ինչևէ, ուզում եմ միանգամից ասել, որ արածս բոլոր դիտողությունները ու գրածս տեսակետները կատարվում են ամենաբարի ցանկություններով (վստահ եմ, որ ընկերս՝ NetX-ն էլ ամենաբարի ցանկություններով անում): Իսկապես ուրախալի է, որ նման նախագիծ ստեղծվել է ու զարգանալու հեռանկար ունի: Նախագծի ամենակարևոր հատկանիշը համարում եմ հայերեն բառերի հոլովումներն ու բառակազմությունները, որը, ցավոք, դեռ չեմ հասցրել նորմալ տեստ անել: Ինչևէ:
Ձեր կոնտակտները կորցրել եմ: Խնդրում եմ վաղը կամ մյուս օրը կապվել ինձ հետ: Առաջիկայում դպրոցների համար ԿԳ պատվերով հրատարակվելու է «Ինտերնետի ուսուցման ձեռնարկ»: Բնականաբար ձեռնարկում լինելու է որոնողական համակարգերին վերաբերվող բաժին ու քանի-որ ձեռնարկը նախատեսված է հայ կիրառողի համար, իսկ նախագծի զարգացումը կախված է նաև դրա տարածվածությունից, կարծում եմ, որ լավ կլինի այդ բաժնում նաև խոսել hsearch-ի մասին: Բայց նյութը պատրաստելու համար ինձ որոշ խորհրդատվություն է պետք: Այնպես որ խնդրում եմ կապվել հետս:
Էջանիշներ