User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի Հայ Սուպերստար 4 նախագծում

Քվեարկողներ
101. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռաիսա Ավանեսյան (Իրան)

    55 54.46%
  • Րաֆֆի Օհանյան (Սիրիա)

    46 45.54%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1458 հատից

Թեմա: «Հայ Սուպերսթար 4»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ երաժշտությունը քարացած արվեստ չի, ոչ էլ բանաստեղծությունա որ անգիր անես:
    Ջազ համերգներ լսելուց շատ կհանդիպես իմպրովիզների, որոնք շատ ժամանակ ավելի են հետաքրքրացնում երաժշտությունը, քան քարացած երգելը՝դրանից երգը չի տուժում, շատ ժամանակ նույնիսկ շահում ա: Ամեն երաժիշտ կարողա մի ձև զգալ երաժշտությունը, ուրիշ հարցա, որ մեկին դա կարող է դուր գալ, մյուսին ոչ:
    Բանավիճելու ցանկություն չկա, այնքան որ սույն գրառմանը պատասխանելը պարտադիր չի:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ պարտադիր ա, որ երգը լրիվ նույն ձևի երգի, ոնց որ երգի օրիգինալ կատարողը: Եթե կարողանում է երգի մեջ իրենը դնել, երգի իր մեկնաբանությունը տալ (ինչը շատ քչերին է հաջողվում), դա շատ ողջունելի է:

    Եվայի դեպքում համարում եմ հաջողված, ԻՄՀԿ:

    Ի դեպ սուպերստարում տանել չեմ կարողանում, երբ մասնակիցները երգերը կատարում են լրիվ նույնությամբ, ինչպես օրգինալ երգիչները, մեկ մեկ բեմի վրա լրիվ նույն շարժումներն են անում, ինչ երգիչները, նմանատիպ հագուստներ են հագնում, փորձում են կրկնօրինակել ամեն ինչը:

    Իսկ ինչքան ազատ են լինում, ինչքան իրենցն են ներկայացնում, էդքան ավելի շատ են հարգվում իմ կողմից:
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ ջան, բայց ո՞վ ա ասել, որ պարտադիր ա նմանակել...Սուպերսթարը նմանակների մրցույթ հո չի...

    Եթե էրեխեն կարողանում ա յուրովի ներկայացնի երգը ու չփացնի բնավ, իմ կարծիքով, ինչի՞ վերցնի ու կապիրովկա անի գոյություն ունեցող ձևը: Դա ճիշտ ա էն մարդկանց համար, ովքեր իրենց ներսում բազա չունեն իրենցը հաղորդելու երգին...

    Եթե ինքը կապիրովկա անի, այ դա արդեն կեղծ կլինի...դու փորձի ուշադիր լսել Եվայի տեմբրը ... շատ ցածր ա աղջկա ու իր տարիքի համար ու շատ խորը...իսկ էդ երգի օրիգինալ կատարողը կվկվում ու մլավում ա, որն անձամբ ինձ չի դզում, որտև զոռով ուզում ա սեքսի դարձրած լինի երգը... Սեքսի ձենը բնատուր ա լինում, կեղծ մլավոցով դրան ոչ ոք չի հասնի... այ դա ա խնդալու:

    Սա սխալ կատարում չի...սա ուղղակի յուրովի մատուցում ա ու շատ համով:

    Իսկ Արամիկը... չգիտեմ, երևի դասամիջոցին բուլկի չեն կիսել, դրա համար ա ծանր տանում:

    Երկու Աստղի անունը մի տուր
    Երեքդ էլ գրեթե նույնն եք ասել, միանգամից պատասխանեմ, եթե խնդիր չի: Ես գրել էի, թե կոնկրետ ինձ համար ինչն է խնդալու, մեջբերում եմ բառացի՝ «օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ»: Սա ինձ դուր չի գալիս, սա ինձ համար խնդալու ա ու տհաճ: Եթե ձեզ դուր ա գալիս, որ Բիթլզի Լեթ իթ բին երգեն ասենք՝ ջազ սարքած, ապա ինձ դուր չի գալիս, եթե դա ձեզ համար հաճելի փոփոխություն ա, ապա ինձ համար տհաճ մի կաղկանձ: Կոնկրետ էս երգի հետ կապված, Լիլ ջան, ոնց դու ես ասել, որ իրականը մլավոց ա, ասեմ, որ ինձ մոտ լրիվ այլ կարծիք ա ձևավորված իրականի ու էս կատարման մասին: Իրականն ինձ համար շատ հաճելի ա, շատ եմ լսել, էլի լսում եմ, ինձ դուր ա գալիս, իսկ սա, իմ կարծիքով, մի կատարում է, որը զուրկ է իրականը կատարելու ունակությունից, այդ իսկ պատճառով դարձել է դրա, իբր թե՝ ջազ տարբերակը: Ձայնը հնարավոր է, որ լավը լինի, ես մասնագետ չեմ, բայց ձայնը վատը չեմ համարում, բայց էն, որ էս երգը սխալ ա կատարվում, դա ինձ համար միանշանակ ա: Ուզում եք այս կատարումը համարեք երգի գեղեցիկ, հաճելի, հրաշալի, աննախադեպ հրաշք կատարում, ինձ համար սա տհաճ է:
    Մի բան էլ հարցնեմ, եթե ցանկություն առաջանա էս երգը լսելու, ո՞րը կմիացնեք ու կլսեք, իսկականը՞, թե՞ էս չգիտեմինչձևի «հրաշք» տարբերակը:

    Արամի պահով էլ չգիտեմ, բուլկին կիսել կերել են, թե առանց կիսելու ամեն մեկը մի կողմից սկսել ա ուտել, բայց կարծում եմ, երգի հետ կապ չունի, Լիլ ջան
    Վերջին խմբագրող՝ Kuk: 13.11.2009, 01:09: Պատճառ: Դեռ խնդում եմ:D
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. Հայ սուպերսթար 2
    Հեղինակ՝ Hayrenaser, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.10.2009, 15:33
  4. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  5. Առաջին հայ սուպերսթար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.08.2006, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •