Երեքդ էլ գրեթե նույնն եք ասել, միանգամց պատասխանեմ, եթե խնդիր չի: Ես գրել էի, թե կոնկրետ ինձ համար ինչն է խնդալու, մեջբերում եմ բառացի՝ «օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ»: Սա ինձ դուր չի գալիս, սա ինձ համար խնդալու ա ու տհաճ: Եթե ձեզ դուր ա գալիս, որ Բիթլզի Լետ իթ բին երգեն ասենք՝ ջազ սարքած, ապա ինձ դուր չի գալիս, եթե դա ձեզ համար հաճելի փոփոխություն ա, ապա ինձ համար տհաճ մի կաղկանձ: Կոնկրետ էս երգի հետ կապված, Լիլ ջան, ոնց դու ես ասել, որ իրականը մլավոց ա, ասեմ, որ ինձ մոտ լրիվ այլ կարծիք ա ձևավորված իրականի ու էս կատարման մասին: Իրականն ինձ համար շատ հաճելի ա, շատ եմ լսել, էլի լսում եմ, ինձ դուր ա գալիս, իսկ սա, իմ կարծիքով, մի կատարում է, որը զուրկ է իրականը կատարելու ունակությունից, այդիսկ պատճառով դարձել է դրա, իբր թե՝ ջազ տարբերակը: Ձայնը հնարավոր է, որ լավը լինի, ես մասնագետ չեմ, բայց ձայնը վատը չեմ համարում, բայց էն, որ էս երգը սխալ ա կատարվում, դա ինձ համար միանշանակ ա: Ուզում եք այս կատարումը համարեք երգի գեղեցիկ, հաճելի, հրաշալի, աննախադեպ հրաշք կատարում, ինձ համար սա տհաճ է:
Մի բան էլ հարցնեմ, եթե ցանկություն առաջանա էս երգը լսելու, ո՞րը կմիացնեք ու կլսեք, իսկականը՞, թե՞ էս չգիտեմինչձևի «հրաշք» տարբերակը:
Արամի պահով էլ չգիտեմ, բուլկին կիսել կերել են, թե առանց կիսելու ամեն մեկը մի կողմից սկսել ա ուտել, բայց կարծում եմ, երգի հետ կապ չունի, Լիլ ջան

Էջանիշներ