Չուկն արդեն ասեց, Դայ ջան, էլ չասեմ: քո ասածը աբսուրդ ա ճիշտ այնքանով, որքանով որ աբսուրդ են հանրայինի գործողությունները: Հանրային: Էս բառը իմաստ ա պարունակում, անկապ պատահած բառ չի: Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է լինել բոլոր տեսակի քաղաքական ուժերից անկախ: Այսինքն՝ քո ասածի ճիշտ հակառակը. մասնավոր հեռուստատեսությունները կարող են սատարել, գովաբանել, գովազդել ինչ-որ քաղաքական ուժերի, բայց այ հենց հանրայինը պարտավոր ա լինել անկախ, որովհետև դա ոչ մի քաղաքական ուժի գրպանից չի սնվում, սնվում ա հարկատուների գրպանից: Հենա երկիր մեդիան դաշնակների ալիքն ա, ինչքան ուզում ա թող դաշնակներին գովազդի, ո՞վ ա բան ասում, կամ ալմ-ն: Էսքան ժամանակ տեսել ե՞ս մեկը գրի՝ ինչի՞ ա ալմ-ն ամբողջ օրը կարապետիչի պոեզները ցույց տալիս, իրա ալիքն ա, ինչ ուզում ա թող ցույց տա, բայց այ հանրայինը իմ ու քո ալիքն ա, հանրության ալիքն ա: նենց որ պատճառներ գտնելու կարիքը չունեմ, շատ հստակ ու ճիշտ ասել եմ, որ պետքա անկախ լինի, ոչ թե քո ասածի նման իշխանության խամաճիկը լինի: Ու ի տարբերություն քեզ, ես խորհուրդ չեմ տա պատճառներ փնտրես քո տեսակետն արդարացնելու կամ հիմնավորելու համար, արդյունք չի լինի![]()
Էջանիշներ