User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

  1. #16
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:
    Ես «:-» հաստատ հանդիպել եմ: «...-» համոզված չեմ, բայց երևի կարելի է դնել էլի: Համ էլ եթե կետադրական կանոնները «համով» ես խախտում ու տեղին, հեչ էլ սարսափելի չի: Թարգմանությունը լավն էր, բայց կեսից արդեն մի քանի անուշադրության սխալներ նկատեցի:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. #17
    Սիրահարվածը... Vicki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2006
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Ինձ շատ դուր եկավ: Նուրբ էր շատ....
    Երազներ շատ եմ տեսնում, դրա համար թվաց շատ հարազատ:
    Իսկ թարգմանության համար կարող եմ ասել, որ լավ էր ստացվել, այնքան լավ, որ մի շնչով կարդացի ....
    Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...

  3. #18
    Եղիցի սէր snow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.08.2009
    Հասցե
    սիրո մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    192
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Ինձ շատ դուր եկավ պատմվածքը, կարևորը 1 շնչով էր կարդացվում:
    Թարգմանությունն էլ բավականին լավ էր ստացվել, չհաշված մի 2 թերությունները
    Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
    Բյոռնե

  4. #19
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարգմանության որակի մասին ի՞նչ կասեք: Իրականում անհնարին էր ուրիշի ուղղակի խոսքը բնագրի նման թարգմանել, դրա համար ստիպված եղա փոփոխություններ անել մատուցման ձևի հետ կապված (չակերտներից անցա գծիկի): Ցավոք, պատմվածքի ընդհանուր տրամադրությունը, կարծում եմ, տուժեց դրանից: Բայց ուրիշ լուծում չտեսա՝ չակերտների բարդ ուղղագրություն հայերենը պարզապես չունի
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ուղղագրություն եմ գրել հանգստանալ ա պետք:
    Կետադրություն: Օրիգինալն ու ռուսերեն թարգմանությունը որ նայես, չակերտներով գրված ուղղակի խոսքի բավականին բարդ հաջորդականություններ կան, որոնք նախնական կետադրությամբ չեն թարգմանվում:
    Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:
    Որոշ հատվածներում թարգմանության՝ ռուսերենից կատարված լինելը ուղղակի աչք էր ծակում : Մասնագիտական հիվանդություն է, այդքան շատ ուշադրություն մի դարձրու :

    Չակերտներն առանց վարանելու կարող էիր օգտագործել: Եթե անգամ ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպել չակերտների՝ նման կիրառությանը, հանգիստ կարող էիր այդպես գրել առաջին անգամ: Թարգմանիչ լինելու առավելություններից մեկն էլ այն է, որ թարգմանիչն ազատ է նոր բառեր, արտահայտություններ կամ լեզվական հնարքներ «հորինելու» :

    Հայերենը նաև մեկ ուրիշ առանձնահատկություն ունի. չակերտների մեջ հիմնականում գրվում է մտածածը, ոչ թե բարձրաձայն ասվածը: Սա շատ համահունչ կլիներ ստեղծագործության առանձնահատկություններին:

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմվածքն ինձ դուր չեկավ: Արհեստական էր, ու ոչինչ չտվեց:
    Դու էլ երազներդ չես հիշում :

    Ճաշակի հարց է, իհարկե: Ինձ, օրինակ, մտածելու նյութ տվեց: Գուցե ես է՞լ եմ ամեն օր նման երազ տեսնում, սակայն չեմ հիշում: Գուցե իմ դեժավյուները հենց սրանո՞վ են պայմանավորված: Գուցե այդ մարդը հենց ե՞ս եմ: Ու հենց հիմա էլ ինչ-որ մի աղջիկ Օպերայի սրճարաններից մեկի սփռոցին գրում է «երկնագույն շան աչքերը»:

    Իսկ գուցե ես հենց հիմա՞ եմ քնած: Այս ամենը, որ ես տեսնում, զգում, մտածում եմ, ոչ այլինչ է, քան երազ: Երազ հարաբերություններ, երազ մտքեր, երազ կյանք: Իսկ երբ երազում քնեմ, իսկ իրականում՝ արթնանամ, չեմ հիշի իմ այս կուլիսային՝ երազային կյանքի մասին: Ու կզարմանամ կամ բանի տեղ չեմ դնի, երբ իմ այս երազը հիշող ու նույն երազում ապրող ընկերուհիներիցս մեկն ինձ «Հայկ» կոչի:

    Իրական է այն, ինչ զգում ու ընկալում ես: Եթե երազում տեսնում ես աղջկա, ուրեմն այդ աղջիկը գոյություն ունի՝ թեկուզ միայն քո երազում: Նրա հպումը ոչ պակաս իրական է, քան արթուն ժամանակ զգացածդ այլ հպումները: Եվ նա նույնքան մտածող ու զգալու ընդունակ էակ է, ինչքան դու, եթե անգամ հենց դու ես նրա ստեղծողը:

    Բորխեսի մի պատմվածքը հիշեցի: Կաշխատեմ այսօր կամ վաղը տեղադրել:

    «Ընդհանուր երազի» գաղափարին առաջին անգամ էի հանդիպում, հրաշալի միտք էր:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (30.10.2009), h.s. (01.11.2009), Kita (30.10.2009), Rhayader (02.11.2009), snow (30.10.2009), Yeghoyan (03.04.2010), Yellow Raven (30.10.2009), Մանուլ (30.10.2009), Նարե (31.10.2009), Ուլուանա (30.10.2009)

  6. #20
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Լավն էր
    Քիչ ստեղծագործություններ են, որ սենց միանգամից դուրս գալիս են... Բավականին լավ նկարագրված էր իրավիճակն ու հերոսի ապրումները, առանց ավելորդությունների:

    Մի փոքր էքսպերիմենտի կանցնեմ էսօրվանից, հենց հիմա մի հատ թղթի վրա մի նշան կանեմ ու կդնեմ անկողնիս կողքը, որ ամեն առավոտ, երբ քնից արթնանամ, նայեմ էդ թղթին ու հիշեմ երազս... Հետաքրքիրա, երազները մոռացվում են դրանց նկատմամբ անուշադրության հետևանքով, թե փորձեմ էլ չեմ կարողանա հիշել: Հետո կտեղեկացնեմ փորձիս արդյունքների մասին

    Բնագրին ծանոթ չէի, բայց թարգմանությունը դուրս եկավ, սլացիկ կարդացվում էր, բացթողումներ չտեսա իմաստային առումով: Կարծում եմ հենց սա է թարգմանության մեջ կարևորը

  7. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (02.11.2009), Yellow Raven (02.11.2009)

  9. #22
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմվածքն ինձ դուր չեկավ: Արհեստական էր, ու ոչինչ չտվեց:
    Ինչ վերաբերում է թարգմանությանը, ռուսերեն մտածողի համար վատ չէր
    Համամիտ եմ Բարեկամի հետ:
    Վերնագիրն է ափսոս
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  10. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ուղղագրություն եմ գրել հանգստանալ ա պետք:
    Կետադրություն: Օրիգինալն ու ռուսերեն թարգմանությունը որ նայես, չակերտներով գրված ուղղակի խոսքի բավականին բարդ հաջորդականություններ կան, որոնք նախնական կետադրությամբ չեն թարգմանվում:
    Բացի դրանից՝ հայերենում կիրառելի է «,-»-ը, բայց «:-»-ն ու «...-»-ը գրականության մեջ դեռ չեմ հանդիպել: Եթե առաջինի դեպքում վերջակետը կարելի է տեղափոխել միջանկյալ «ասաց նա»-ի վերջը, բազմակետի հարցն անլուծելի է:
    Իսկ ես հանդիպել եմ։ Նշածդ բոլոր տարբերակներն էլ կան հայերենում։ Հատուկ մեջբերվող խոսքի վերաբերյալ մի գիրք ունեմ, կոնկրետ քեզ հետաքրքրող հատվածը մեջբերեմ, որ համոզվես.
    Շատ դեպքերում ստորակետ–գծին կարող են փոխարինել ինչպես միջակետ–գիծը, այնպես էլ կախման կետեր–գիծը և բազմակետ–գիծը։
    Օրինակներ բերելու կարիք չկա երևի, համենայնդեպս, գրքում բազմաթիվ օրինակներ կան։

    Սոֆ, իրականում մեջբերվող խոսքն արտահայտելու եղանակների բազմազանության տեսակետից հայերենը ռուսերենից էլ, անգլերենից էլ, գերմաներենից էլ ավելի հարուստ է, հավատա։ Դե, մյուս լեզուների մասին չեմ կարող պնդել, քանի որ չեմ տիրապետում, բայց համարյա համոզված եմ, որ ոչ մեկն էլ մեջբերվող խոսքի էդքան շատ արտահայտչաձևեր չունի։ Ուրիշ ո՞ր լեզվում են էն գործածվում համ գծիկ, համ չակերտներ, համ էլ բութ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.10.2009, 00:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (02.11.2009), snow (31.10.2009)

  12. #24
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Դու էլ երազներդ չես հիշում :

    Ճաշակի հարց է, իհարկե: Ինձ, օրինակ, մտածելու նյութ տվեց: Գուցե ես է՞լ եմ ամեն օր նման երազ տեսնում, սակայն չեմ հիշում: Գուցե իմ դեժավյուները հենց սրանո՞վ են պայմանավորված: Գուցե այդ մարդը հենց ե՞ս եմ: Ու հենց հիմա էլ ինչ-որ մի աղջիկ Օպերայի սրճարաններից մեկի սփռոցին գրում է «երկնագույն շան աչքերը»:

    Իսկ գուցե ես հենց հիմա՞ եմ քնած: Այս ամենը, որ ես տեսնում, զգում, մտածում եմ, ոչ այլինչ է, քան երազ: Երազ հարաբերություններ, երազ մտքեր, երազ կյանք: Իսկ երբ երազում քնեմ, իսկ իրականում՝ արթնանամ, չեմ հիշի իմ այս կուլիսային՝ երազային կյանքի մասին: Ու կզարմանամ կամ բանի տեղ չեմ դնի, երբ իմ այս երազը հիշող ու նույն երազում ապրող ընկերուհիներիցս մեկն ինձ «Հայկ» կոչի:

    Իրական է այն, ինչ զգում ու ընկալում ես: Եթե երազում տեսնում ես աղջկա, ուրեմն այդ աղջիկը գոյություն ունի՝ թեկուզ միայն քո երազում: Նրա հպումը ոչ պակաս իրական է, քան արթուն ժամանակ զգացածդ այլ հպումները: Եվ նա նույնքան մտածող ու զգալու ընդունակ էակ է, ինչքան դու, եթե անգամ հենց դու ես նրա ստեղծողը:

    Բորխեսի մի պատմվածքը հիշեցի: Կաշխատեմ այսօր կամ վաղը տեղադրել:

    «Ընդհանուր երազի» գաղափարին առաջին անգամ էի հանդիպում, հրաշալի միտք էր:
    Այո, երազներս չեմ հիշում, բայց երազներն իմ կարծիքով այլ նշանակություն ունեն, քան բավարարել մարդու երազանքները, օրինակ` ցրել մենակության պատրանքը: Դրանք արդեն երազանքներ են, ոչ թե երազներ, ու Մարկեսը էստեղ դրանք փորձել է հունցել մի ամանում, մինչդեռ երազի ու երազանքի բաղադրություններն այնքան տարբեր են ու անհամատեղելի, որ միասեռ, հարմոնիկ զանգված չէր կարող ստացվել, ըստ իս: Դեռ մի հատ էլ էդ իր բաղադրատոմսի մեջ ավելացրել ա թունդ ռոմանտիզիմի ուժեղ չափաբաժին, ու արդյունքում ստացվել ա մի շատ արհեստական սնունդ /կոնկրետ իմ քիմքի /ճաշակի/ համար/: Հա, մոռացա աբսուրդի մասին, որից մի բուռ էլ "խոթել" ա մեջը` վերնագիրը` "Երկնագույն շան աչքերը" - հա ինչ, որ ինչ? Շունն ինչ կապ ուներ, էն էլ երկնագույն, ու մեկ էլ աչքերը: Իսկ ես կասեմ ինչ կապ ուներ - պետք էր ընթերցողին գրավել ինչ-որ արտառոց, սենտիմենտալ, անհասկանալի-առեղծվածային, բայց և ռոմանտիզիմի սիրահարների համար խիստ գրավիչ մի արտահայտությամբ` վերնագրի տեսքով սկզում, որպեսզի մարդիկ գոնե սկսեն կարդալ: Ու բառերն էլ համապատասխան էֆեկտի համար են ընտրված` երկնագույն - ռոմանտիկ, շուն /էն էլ երկնագույն/ - գնացինք հեքիաթների աշխարհ, ու աչքեր` ինչ ռոմանտիզմ առանց աչքերի...
    Բայց լավ, էդ շանը հանգիստ թողնենք, անցնենք պատմվածքի բուն նյութին. մենակությունից ճնշված մարդը փորձում ա ստեղծել մի երևակայական աշխարհ, որ իբր մենակ չի, ու ընտրում ա մի միջոց` երազը, որի դեպքում մշտական անորոշություն ա` ոչ ոք չի կարող հաստատ պնդել, եղել ա էդ աղջիկը թե ոչ, այսինքն մշտապես կա մի հույս, որ մի ինչ-որ աղջիկ ինչ-որ պատերի վրա գրում ա "դու մենակ չես": Մարդը իր համար գեներացնում ա հույս: Հույսի գեներացման դեմ ոչինչ չունեմ, բայց տվյալ դեպքում դա այնքան սինթետիկ էր, պարզունակ ու մի տեսակ կեղծ` ինչպես վատ դերասանի խաղը:


    Ու Բորխեսի էդ գործը համեմատել սրա հետ, չգիտեմ...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 31.10.2009, 03:32:

  13. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացա աբսուրդի մասին, որից մի բուռ էլ "խոթել" ա մեջը` վերնագիրը` "Երկնագույն շան աչքերը" - հա ինչ, որ ինչ? Շունն ինչ կապ ուներ, էն էլ երկնագույն, ու մեկ էլ աչքերը: Իսկ ես կասեմ ինչ կապ ուներ - պետք էր ընթերցողին գրավել ինչ-որ արտառոց, սենտիմենտալ, անհասկանալի-առեղծվածային, բայց և ռոմանտիզիմի սիրահարների համար խիստ գրավիչ մի արտահայտությամբ` վերնագրի տեսքով սկզում, որպեսզի մարդիկ գոնե սկսեն կարդալ: Ու բառերն էլ համապատասխան էֆեկտի համար են ընտրված` երկնագույն - ռոմանտիկ, շուն /էն էլ երկնագույն/ - գնացինք հեքիաթների աշխարհ, ու աչքեր` ինչ ռոմանտիզմ առանց աչքերի...
    Այ էս հատվածին լրիվ համաձայն եմ։
    Ինձ, օրինակ, էդ ոճի վերնագրերը ոչ միայն չեն գրավում, այլև ինչ–որ չափով վանում են, ու եթե պարզապես մի տեղ էդ վերնագիրը տեսնեի, դժվար թե մեջս ցանկություն առաջանար պարզելու, թե ինչ ստեղծագործություն է «ապրում» դրա տակ։ Բայց ամեն դեպքում գոհ եմ, որ կարդացի. գաղափարն ինձ համար հետաքրքիր էր։ Հետո, կարծում եմ, տվյալ դեպքում մեծ դեր ունի նաև համապատասխան տրամադրվածությամբ կարդալու հանգամանքը։ Ի դեպ, ես կարդալիս աստիճանաբար ադապտացվեցի մթնոլորտին. սկզբում մի տեսակ դրսից էի դիտում ու մի քիչ էլ զոռով, քիչ–քիչ մտա մեջը, ու արդեն լրիվ ուրիշ զգացողություններ ու ընկալում ունեցա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #26
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց լավ, էդ շանը հանգիստ թողնենք, անցնենք պատմվածքի բուն նյութին. մենակությունից ճնշված մարդը փորձում ա ստեղծել մի երևակայական աշխարհ, որ իբր մենակ չի, ու ընտրում ա մի միջոց` երազը, որի դեպքում մշտական անորոշություն ա` ոչ ոք չի կարող հաստատ պնդել, եղել ա էդ աղջիկը թե ոչ, այսինքն մշտապես կա մի հույս, որ մի ինչ-որ աղջիկ ինչ-որ պատերի վրա գրում ա "դու մենակ չես": Մարդը իր համար գեներացնում ա հույս: Հույսի գեներացման դեմ ոչինչ չունեմ, բայց տվյալ դեպքում դա այնքան սինթետիկ էր, պարզունակ ու մի տեսակ կեղծ` ինչպես վատ դերասանի խաղը:
    Խիստ պրագմատիկ ես : Իսկ ինչու՞ չես ուզում ընդունել, որ այդ աղջիկն իրականում գոյություն ուներ, որ նրանք իրոք ամեն գիշեր տեսնում էին միմյանց երազում, որ աղջիկն իրոք ցերեկները փնտրում էր տղային, իսկ տղան ոչ մի բան չէր հիշում, ու որ շունն էլ իրոք երկնքի գույնի էր, ու այդտեղ ոչ մի զարմանալի բան չկար: Լատինաամերիկյան գրականության ամենահրաշալի կողմերից մեկն էլ այն է, որ այն այնքա՜ն սերտորեն է միահյուսում հրաշքն ու իրականությունը, որ չես հասկանում (և չես էլ ուզում հասկանալ), թե որտեղ է վերջանում հեքիաթն ու որտեղ՝ սկսվում կյանքը: Եթե Ռեմեդիոս-գեղեցկուհին կարող էր համաբարձվել երկինք, ու դա ոչ ոքի համար զարմանալի չէր լինի, եթե կարող էր երեք տարի անընդմեջ անձրև գալ և այլն, ապա ինչու՞ երկու իրար սիրող հոգի չէին կարող հանդիպել մի այնպիսի մտերմիկ ու խիստ անձնական վայրում, ինչպիսին երազն է:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (01.11.2009), snow (31.10.2009)

  16. #27
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաբրիել Գարսիա Մարկես - Երկնագույն Շան Աչքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խիստ պրագմատիկ ես : Իսկ ինչու՞ չես ուզում ընդունել, որ այդ աղջիկն իրականում գոյություն ուներ, որ նրանք իրոք ամեն գիշեր տեսնում էին միմյանց երազում, որ աղջիկն իրոք ցերեկները փնտրում էր տղային, իսկ տղան ոչ մի բան չէր հիշում, ու որ շունն էլ իրոք երկնքի գույնի էր, ու այդտեղ ոչ մի զարմանալի բան չկար: Լատինաամերիկյան գրականության ամենահրաշալի կողմերից մեկն էլ այն է, որ այն այնքա՜ն սերտորեն է միահյուսում հրաշքն ու իրականությունը, որ չես հասկանում (և չես էլ ուզում հասկանալ), թե որտեղ է վերջանում հեքիաթն ու որտեղ՝ սկսվում կյանքը: Եթե Ռեմեդիոս-գեղեցկուհին կարող էր համաբարձվել երկինք, ու դա ոչ ոքի համար զարմանալի չէր լինի, եթե կարող էր երեք տարի անընդմեջ անձրև գալ և այլն, ապա ինչու՞ երկու իրար սիրող հոգի չէին կարող հանդիպել մի այնպիսի մտերմիկ ու խիստ անձնական վայրում, ինչպիսին երազն է:
    Հայկօ ջան, ես բոլորովին տարակուսանքի մեջ չեմ ու չեմ զարմանում, որ գրականության մեջ երկու հոգի տեսնում են նույն երազը Ու պրագմատիզմը տեղ կապ չունի: Հարյուր տարվա մենությամբ էլ շատ տպավորված էի` համարելով կարդացածս գրքերից լավագույններից մեկը, ու դեռ շարունակում եմ համարել: Ու ասածդ գեղեցկուհու համբարձվելն էլ ամենագեղեցիկ բաներից մեկն եմ համարում, որ կարդացել եմ, կարծեմ դրա մասին էլ գրել եմ /հեսա գտնեմ/: Հիմա սա որ էլի Մարկեսն ա գրել, չի նշանակում, որ պարտադիր լավը պետք ա լինի:
    Չեմ կրկնի էն, ինչն ինձ դուր չի եկել, քանի որ ոչ մի նոր բան չեմ ասելու: Ու էդ, ինչը դուր չի եկել, կապ չունի հրաշքի ու իրականության միահյուսման հնարքը ժխտելու կամ ընդունելու հետ, խոսքը այլ բանի մասին էր:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 31.10.2009, 09:28:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկնագույն շան աչքերը (Մարկես)
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 31.05.2011, 09:44
  2. Գաբրիել Գարսիա Մարքես «Հրաշք վաճառող բարի աճպարարը»
    Հեղինակ՝ vahe avetian, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.09.2008, 21:56
  3. Աչքերը քո անհուն
    Հեղինակ՝ Vshul, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 14.04.2008, 13:46
  4. Քո աչքերը...
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.07.2007, 00:40
  5. Մարկես /շտապ/
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.05.2007, 22:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •