Դու էլ երազներդ չես հիշում

:
Ճաշակի հարց է, իհարկե: Ինձ, օրինակ, մտածելու նյութ տվեց: Գուցե ես է՞լ եմ ամեն օր նման երազ տեսնում, սակայն չեմ հիշում: Գուցե իմ դեժավյուները հենց սրանո՞վ են պայմանավորված: Գուցե այդ մարդը հենց ե՞ս եմ: Ու հենց հիմա էլ ինչ-որ մի աղջիկ Օպերայի սրճարաններից մեկի սփռոցին գրում է «երկնագույն շան աչքերը»:
Իսկ գուցե ես հենց հիմա՞ եմ քնած: Այս ամենը, որ ես տեսնում, զգում, մտածում եմ, ոչ այլինչ է, քան երազ: Երազ հարաբերություններ, երազ մտքեր, երազ կյանք: Իսկ երբ երազում քնեմ, իսկ իրականում՝ արթնանամ, չեմ հիշի իմ այս կուլիսային՝ երազային կյանքի մասին: Ու կզարմանամ կամ բանի տեղ չեմ դնի, երբ իմ այս երազը հիշող ու նույն երազում ապրող ընկերուհիներիցս մեկն ինձ «Հայկ» կոչի:
Իրական է այն, ինչ զգում ու ընկալում ես: Եթե երազում տեսնում ես աղջկա, ուրեմն այդ աղջիկը գոյություն ունի՝ թեկուզ միայն քո երազում: Նրա հպումը ոչ պակաս իրական է, քան արթուն ժամանակ զգացածդ այլ հպումները: Եվ նա նույնքան մտածող ու զգալու ընդունակ էակ է, ինչքան դու, եթե անգամ հենց դու ես նրա ստեղծողը:
Բորխեսի մի պատմվածքը հիշեցի: Կաշխատեմ այսօր կամ վաղը տեղադրել:
«Ընդհանուր երազի» գաղափարին առաջին անգամ էի հանդիպում, հրաշալի միտք էր:
Էջանիշներ