Ժող էդ ճիշտ ա՞, որ ստորագրելուց հետո էձիկի թշերը հերթով պոնչո են արել: Հիլարին էլ պոնչո անելուց ասել ա՝ ուծյուծյո՜ւ![]()
Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Ժող էդ ճիշտ ա՞, որ ստորագրելուց հետո էձիկի թշերը հերթով պոնչո են արել: Հիլարին էլ պոնչո անելուց ասել ա՝ ուծյուծյո՜ւ![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Երեկվա Ազատությունը լսել ե՞ք. ուրմեն քաղաքացիներին խոսացնում են էս հարցի շուրջ, համարյա բոլորը ասում են՝ վատ ա, խայտառակ փաստաթուղթ ա և այլն, մեկ էլ մի մարդ ասում ա.
-Շա՛տ լավ ա:
-Ինչո՞վ ա լավ:
-Դե դուրս եկավ մեր պաշտոնյան, շատ լավն էր, շատ լուրջ էր, բա էդ կողքի կանգնած ախռանիկները:
-Ի՞նչ ախռանիկ:
-Դե էն սիրուն կաստոիւմներով մարդիկ էլի, եկել թիկունքին կանգնել էին, շատ լավ էր, շատ գոհ եմ:
Վերջն էրՓաստորեն Քլինթոնը էձիկի ախրանի պետն ա
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հիմա ինչ եթե մի պահ պատկերացնենք, որ խորհրդարանը չի վավերացնում էդ փաստաթուղթը հեչ ա լինում?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էդ դեպքում պետքա կառավարությունը նախագահի ձեռքը բռնած հեռանա երկրից: Որտև դուրս ա գալիս՝ իրանք ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն. ժողովուրդը մի բան ա ուզում, իրանք մեկ այլ բան են անում: Բայց եթե նայենք, որ ԱԺ-ն էլ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի, կգանք էլի նույն տեղը՝ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: Էս երկուսի արդար անցկացման դեպքում կունենքն ընտրված նախագահ ու ընտրված պատգամավորներ, ու նրանք կանեն այն, ինչ ուզում է ժողովուրդը. չի լինի դժգոհություն, չի լինի համաժողովրդական ընդվզում, երկրում չի լինի անկայուն վիճակ: Եթե սխալվենք, կսխալվենք բոլորով, ինչը խելքին մոտիկ չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (13.10.2009)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Tig (13.10.2009)
Գրեթե համոզված եմ, որ հաստատելու են: Այ Թուրքիայի պահով համոզված չեմ, ես դեռ կարծում էի, որ չեն էլ ստորագրի, բայց ստորագրեցին, իսկ եթե Թուրքիան չվավերացնի, դժվար թե ինչ որ բան կորցնի, մենակ էն, որ ղարաբաղի հարցը կարող ենք էլի ձգձգել, իսկ սահմանի բացելը Թուրքիային չի հետաքրքրում, կարա հիսուն տարի էլ փակ մնա, ջհանդամ գյոռ, բայց էն, որ հայերը համաձայնեցին ցեղասպանությունը դնել սակարկման, էս արդեն Թուրքիայի համար հաղթանակ ա, ու կապ չունի կվավերացնի Թուրքիան, թե չէ, կարևորը որ հայերը վավերացնեն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kuk (13.10.2009)
Էդ պայքար-պայքարի իսկական ժամանակը մի տարի առաջ էր, երբ որ լևոնը ասեց: Ինձ շարունակում ա զարմացնել Լևոնի՝ տասը քայլ առաջ տեսնելը: Երբ որ մի տարի առաջ Լևոնը ասեց՝ Ղարաբաղի հարցը մոտ ա, շատերի մոտ քմծիծաղից բացի ոչինչ չառաջացրեց էդ հայտարարությունը, կարծում էին՝ ներքաղաքական հարցերով չկարողացավ մի բանի հասնել, սկսեց Ղարաբաղի հարցից կառչելը, բայց արի ու տես, որ տենց չի, լինում ա էն, ինչ ասում էր, ու էսօր իրոք Ղարաբաղի հարցը քաղաքական օրակարգի առաջին շարքերում ա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ծը՛… Ջոկում ե՞ք բայց… ստորագրման արարողությունը էդ սաղ ցույց տվեց։ Ու գիտե՞ք ոնց։ Ոչ ֆուրշետ եղավ, ոչ շամպայններ ֆշշացին, ոչ էլ վերջում սալյուտ եղավ։ Դրա համար հաստատ մի բան հայերի օգտին չէր։ Կամ էլ «Ժառանգությունը» երևի Նալբանդյանի դեմքի գույնից է կռահել, որ բլա բլա բլա է եղել։ Իսկ Տեր–Պետրոսյանը հազար ներողություն, դուռ էր. որ ճռում էր գարնանից սկսած։ Կամ էլ արարողությունից առաջ հեչ ոչ մի բան չէր երևում, մենք սաղս գիտեինք թե Սերժը հանաք է անում։ Մի խոսքով «Ժառանգությունն» էլ իր հայտարարությամբ ցույց տվեց. որ՝
1. Ինքը հոգնած ու տրամվայից ուշացած կուսակցություն է,
2. Դաշնակներից արդեն ոչնչով չտարբերվող պատեհապաշտ կուսակցություն է, դեռ ավելին՝ ժառանգներից դաշնակցական չկա։
3. Մարտի մեկի արյան բեռն էլ նոր է հիշել, քանզի դրանից առաջ ձեռ չէր տալիս, ընդ որում դաշնակներն էլ են հիշել…
4. Յախք, և այլն…
Մի խոսքով ՀԱԿ–ը հենց հայտարարեց որ ասպարեզը ժամակավորապես թողնում է այլ ուժերին, այլ ուժերը միանգամից փորձում են գրավել ՀԱԿ–ի տեղը՝ ընդ որում ծայրահեղ ազգայնական ու պոպուլիստական կոչերով։ Այսինքն հիմա պայքար է գնում, թե ով է ավելի ընդդիմադիր, սաղ իրար ճղում են՝ «արա հլը թողեք, ես պիտի պահանջեմ Սերժի հրաժարականը, Սերժիկ հեռացի՛ր…» էն մյուսը՝ «չէէէ արյա, ես ավելի շատ եմ ուզում, որ ինքը հեռանա, Սերժիկ լսում ե՞ս, հեռացի՛ր», երրորդը՝ «Ոչ մեկդ էլ իմ չափ չեք ուզում որ Սերժը հեռանա, չեք միավորվում ինձ, դրա համար էլ Սերժը չի հեռանում»… Հայերի տենչանքը ջուրն է գնում, ազերների երազանքները իրականություն, մա՛հ թուրքերին, Ելիր դաշնակ Դըըըըրօօօ, բազկիդ ուժը բե՜ր, Հեծնիր քո ճերմակ ձի՜ն, տու–ռու–ռու–ռու–ռու…![]()
Si vis pacem, para bellum
Տրիբուն (13.10.2009)
«Նոր Ժամանակներ» կուսակցության հայտարարությունը
Հայտարարություն
2009 թվականի Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին բացահայտ հակահայ արձանագրություններ: Արարողությունը տեղի ունեցավ ավելի քան երեք ժամ ուշացումով: Այս երևույթի բացատրությունները պերճախոս ապացույց են, որ արձանագրություններն արդյունք են լրջագույն ճնշումների և դրանցում առկա են դեռևս 1993թ-ին Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք նախապայմանները' կապված իր երկրի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սառեցման ու Արցախի հիմնահարցի ադրբեջանանպաստ լուծման հետ:
Հայաստանում և Սփյուռքում արձանագրված բողոքի ակցիաները փաստեցին տխրահռչակ արձանագրությունների հակահայ էության դեմ համահայկական մերժողականության իրողությունը, ինչն ինքնին մեր կենսունակ ազգային էության և գալիք մարտահրավերներին ազգովի դիմագրավելու պատրաստակամության վկայությունն է:
«Նոր Ժամանակներ» կուսակցությունը վերահաստատելով, որ ամեն գնով հայ ժողովրդի վզին նման հակաազգային արձանագրությունների փաթաթման փաստը հետևանք է Հայաստանի Հանրապետությունում տարիներ ի վեր իրականացվող հակաժողովրդական, բացառապես կլանային շահերին ծառայող օրենսդիր և գործադիր իշխանության իրականացման,
հ ա յ տ ա ր ա ր ու մ է.
1. Ներկա փուլում հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամեն ինչ պետք է անի որպեսզի այս խայտառակ փաստաթղթը չվավերացվի, դրանով իսկ կասեցնելով Հայաստանը և ողջ հայությունը մատաղացու դարձնելու համաշխարհային ուժերի հերթական փորձը:
2. Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող գործընթացները իրենց տրամաբանությամբ շատ նման լինելով Սերբիայի հետ կատարված կործանարար քայլերին, միանշանակ են դարձնում, որ մեր երկրի իշխանությանը բռնությամբ տիրացած կլանաօլիգարխիկ վարչախումբը օր առաջ պետք է հեռացվի, ինչն իրականություն կարող է դառնալ հասարակության տարբեր շերտերի, պարտադրանքից ու կաշկանդվածությունից ազատ քաղաքական ուժերի միասնական պայքարի արդյունքում:
3. 2009 թ. Հոկտեմբերի 10-ից սկսած աշխարհասփյուռ հայությունը պետք է ընկալի, որ բացառապես հույսն իր վրա դնելով է ի վիճակի դիմագրավելու սպասվող մարտահրավերներին: Հիշեցնում ենք համաշխարհային բոլոր ուժերին, որ հինգհազարամյա պատմություն ունեցող հայ ազգը գոյատևել է ավելի ծանր կացություններում, վերապրելով ցեղասպանություն' շարունակել է կերտել իր հայրենիքը և հիմա էլ պայքարում է Արժանապատիվ ու Արդար Ապագայի համար:
«Նոր Ժամանակներ» Կուսակցության Վարչություն
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Kuk (13.10.2009), murmushka (13.10.2009), Rammstein (13.10.2009), REAL_ist (13.10.2009), Sagittarius (13.10.2009)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ