User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Էջ 53 81-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

  1. #781
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Bujak2012-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգանքներս քննարկման բոլոր մասնակիցներին: Ես առաջին անգամ եմ փորձում գրել այս կայքում, թերությունների համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը:
    Նախ և առաջ ասեմ, որ կողմ եմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, անկախ պայմանագրի ձևակերպումներից: Փորձեմ հիմնավորել թէ ինչու: Մենք` հայերս ծայրահեղական ենք ամեն ինչում ինչը մեզ վնասում է: Մի քանի օրինակ: Քրիստոնեության ընդունում-առաջինը, պետականության թուլացման կամ վերացման հաշվին: Կրոնական պատերազմ պետականության հաշվին: Ռսի կոտրած, կներեք <օրհնած> ոտը` խնդրեմ: Մարքսիզմ-Լենինիզմ-Կոմունիզմ` պայալուստա, ու էս բոլորը պետականության գաղափարներից հեռու: Նույնիսկ Արցախը ուզելուց. Լենին-Պարտիա-Գորբաչով գոռալով, ու էլի պետականություն ունենալու գաղափարներից հեռու: Մի խոսքով մեր մեջ Պետություն, պետականություն հասկացողությունը չկա, դրա համար էլ վախենում ենք Թուրքիաի հետ հարաբերություններ հաստատելուց, որովհետև դրանից հետո դժվար կլինի դոդի, լֆիկի, նեմեցի և մնացածների, (ովքեր էսօր մեզ բոլորիս էն բանից են անում) տակից դուրս գալ ու <հայրենասիրաբար> թուրքի մաման գոռալ, որովհետև կգտնվի մի խելոք մարդ կասի. ախր տղերք թուրքը ձեր հետ նորմալ հարաբերություններ ունի, ձեզ էս <մարդիկ> են էն բանից անում,ախր տղերք վերջին քսան տարում թշնամական Թուքիայում մի հայ է սպանվել իսկ <եղբայրական> Ռուսաստանում օրը մի հայ , ախր. ախր և լիքը ախր............
    Սրանից ավարտուն ու ամեն ինչին սպառիչ պատասխան տվող մտքեր պարունակող գրառում էս թեմայում չկա: ապրես:
    էսպես չի մնա

  2. #782
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինչ որ բաներ են անում, ու արանքում քաշվում են մեր նման տուֆտա երկիրները: Վրաստանը թարմ օրինակ:
    ու հետո իրանց տուֆտաություների պատճառով միանգամից տրաքում ա Ռուսաստանի չեղած էկանոմիկան ու բանկային համակարգը ինչ ա ԱՄՆ-ում մի հատ սովորական բանկ ա տրաքում /պետդեպի "պահանջով"/

  3. #783
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ու հետո իրանց տուֆտաություների պատճառով միանգամից տրաքում ա Ռուսաստանի չեղած էկանոմիկան ու բանկային համակարգը ինչ ա ԱՄՆ-ում մի հատ սովորական բանկ ա տրաքում /պետդեպի "պահանջով"/
    Հիմա եթե էդ անտեր սահմանը բացեն, ռուսները պտի դեմներս դնեն որ Վրաստանին կողքից բզենք... հիմա գոնե ասում ենք սրանց բզենք ինչով ապրենք: ԵՐկու օր պատերազմ էր բենզինը դեֆիցիտ էր: Ամերիկացիք էլ Վրաստանի հուսյին չեն մնում, որ Ռուսաստանը դոմփի ու իրենց ինվեստիցիաները մնան օդում:

    Եսիմ երևի սենց..
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #784
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Bujak2012-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգանքներս քննարկման բոլոր մասնակիցներին: Ես առաջին անգամ եմ փորձում գրել այս կայքում, թերությունների համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը:
    Նախ և առաջ ասեմ, որ կողմ եմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, անկախ պայմանագրի ձևակերպումներից: Փորձեմ հիմնավորել թէ ինչու: Մենք` հայերս ծայրահեղական ենք ամեն ինչում ինչը մեզ վնասում է: Մի քանի օրինակ: Քրիստոնեության ընդունում-առաջինը, պետականության թուլացման կամ վերացման հաշվին: Կրոնական պատերազմ պետականության հաշվին: Ռսի կոտրած, կներեք <օրհնած> ոտը` խնդրեմ: Մարքսիզմ-Լենինիզմ-Կոմունիզմ` պայալուստա, ու էս բոլորը պետականության գաղափարներից հեռու: Նույնիսկ Արցախը ուզելուց. Լենին-Պարտիա-Գորբաչով գոռալով, ու էլի պետականություն ունենալու գաղափարներից հեռու: Մի խոսքով մեր մեջ Պետություն, պետականություն հասկացողությունը չկա, դրա համար էլ վախենում ենք Թուրքիաի հետ հարաբերություններ հաստատելուց, որովհետև դրանից հետո դժվար կլինի դոդի, լֆիկի, նեմեցի և մնացածների, (ովքեր էսօր մեզ բոլորիս էն բանից են անում) տակից դուրս գալ ու <հայրենասիրաբար> թուրքի մաման գոռալ, որովհետև կգտնվի մի խելոք մարդ կասի. ախր տղերք թուրքը ձեր հետ նորմալ հարաբերություններ ունի, ձեզ էս <մարդիկ> են էն բանից անում,ախր տղերք վերջին քսան տարում թշնամական Թուքիայում մի հայ է սպանվել իսկ <եղբայրական> Ռուսաստանում օրը մի հայ , ախր. ախր և լիքը ախր............
    Լավն էր,,,, ու շատ բաներ ստրիցս ասեցիր,,, կարևորը ճշմարիտ ասեցիր ու ոչ դատարկ արդեն սովորական դարձած հայրենասիրական բառեր,, որ ուղղակի ասում են ասելու համար,,, եթե քննարկումներին ուշադրություն դարձնես սահմաների բացման և հարաբերությունների հաստատմանը շատերն են կողմ, բարեբախտաբար ստեղ ծայրահեղականները մեծամասնություն չեն կազմում,, բայց ոչ այն ձևաչափով ինչ իշխանությունները առաջարկում են,


    եթե էս ձաձայի հավաստացումները քեզ բավարերեցին,, ապա ես կարող եմ թվարկել միայն իրանց բացթողումները տնտեսական մասով,, որոնք լրիվ բավական կլինի, էլ չեմ ասում քաղաքականի մասին,,, պատմական կոմիտեի ստեղծում,, Ղարաբաղյան գործըթացում դեմարշ.
    սա չի նշանակում որ պետք է վախենալ Թուրքիայի տնտսեկան հզորությունից ու սահմաները չբացել,, բայց Թուրքիայի հետ սահման բացելը խանութ բացել չի,,, պետք ա մի քանի տարի առաջ պատրաստել տնտեսությունը, օրենսդրական դաշտը,, և ոչ թե նստել ինչ որ դատարկամիտների առաջ ու ասել «բոլոր հարցերը կարգավորվում են օրենքով, դրա անհաժեշտությունը Կտեսնենք,, Կկարգավորենք» ,,,, մեր ազգը էդ Կ-ն շատ ա սիրում,, միայն թե իրա վրից ցրի..... դե կանենք էլի մի օր...

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (13.10.2009), REAL_ist (12.10.2009), Tig (13.10.2009)

  6. #785
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս լուրջ ես ասում ապեր? Թուրքերի նման դիվանագետ մեկ էլ անգլիացիք են:
    Լրիվ լուրջ: Թուրքերը ահագին խորամանկություն ունեն, բայց ամեն խորամանկ չի, որ խելոք ա: Դիվանագետ լինելն էլ խորամանկությունից ա գալիս:

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս թե ժողովրդից ոչինչ կախված չէ: Հենց ժողովուրդն է ընկել ներշնչանքի գիրկը, տրվել է վախին, որ թուրքերը գալու են լցվեն Հայաստան և իրենց հոշոտեն:
    Դժվարություններից խուսափողը երբեք չի կարող ամրանալ և զորանալ:
    Թուրքն էլ մեր դժվարությունն է, դժվարությանը պետք է ընդառաջ գնալ, այլ ոչ թե սահման փակելով հարցը համարել լուծված:
    Ի՞նչ ներշնչանք, Չամիչ ջան, նորմալ մարդը ոչ թե ներշնչանքների գիրկը կընկնի, այլ կմտահոգվի շատ ավելի լուրջ հարցերով, քան թուքերի գալ լցվելն ա:

    Սահման փակելու մասին էլ ասեմ, որ մենք չենք սահմանը փակել, այլ իրանք: Նենց որ նախ իրանք պիտի բացեին սահմանը, հետո նոր խոսաինք իրանց հետ ու փաստաթղթեր ստորագրեինք:

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մենք կարծում ենք, որ ի զորու չենք դիվանագիտական հարաբերություններ ստեղծել մեր հարևան պետության հետ, ապա թերագնահատում ենք մեր ուժերը: Իսկ գերագնահատելու հարց չկա, ուժերը ձեռք են բերվում պայքարի ընթցքում, միայն պայքարի մեջ մտնելով կարող ես գնահատել թե որքան են քո ուժերը:
    Նախ թող իրանք վազեն մեր հետեւից ու խնդրեն, որ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք իրանց հետ: Գիտեմ, դժվար ա, իրանք հզոր են, մենք շրջափակված ենք բլա բլա բլա, բայց հենց պայքարը դա կլիներ, որ չնայեինք փակված սահմանին, դա չլիներ մեր օրվա խնդիրը: Թող թուրքերը տենային, որ մենք թքած ունենք իրանց ու Իրանց փակած սահմանի վրա: Եւ վերջապես թող ճանաչեին ցեղասպանությունը, հետո մենք կսկսեինք իրանց բանի տեղ դնել: Այ սա կլիներ նորմալ:
    Չնայած ցեղասպանությո՞ւնն ինչ կապ ունի, էտի մեր պապերն էին, ի՞նձ ինչ… (© Վարդան Պետրոսյան)

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (13.10.2009)

  8. #786
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ի՞նչ ունենք

    Ըստ` չկա չարիք, առանց բարիքի հայտնի սկզբունքի

    Եվ այսպես, ի՞նչ ունենք այն պահից երբ գաղտնազերծվեցին Մադրիդյան սկզբունքները և Հայաստան - Թուրքիա Արձանագրությունները:

    Նախ բացասական իրողությունների մասին.

    1. Մադրիդյան սկզբունքները չեն արտացոլում ԼՂՀ հակամարտության կարգավորման իրական պատկերը: Մինսկի խումբը այսքան տարի պարզապես երկարաձգել է հակամարտության բնական, օրինական, միջազգային իրավական կարգավորման գործընթացը, ավելին դա ուղղորդել է կեղծ հուն:
    2. Հայաստան - Թուրքիա Արձանագրությունները պարունակում են թուրքական նախապայմանները, որոնք շատ դեպքերում կրկնում են Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հոդվածները:
    3. ՀՀ նախագահը, ՀՀ արտգործնախարարը, ՀՀ քաղաքական իշխող վերնախավը վճռական են Արձանագրությունները վավերացնելու հարցում և իրենց ամենևին չի հետաքրքրում Սփյուռքի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու Ջավախքի հայության իրական դիրքորոշումն այս հարցում, այսինքնª ունենք ժողովրդավարության բացակայության լուրջ խնդիր:
    4. Արձանագրությունները պատրաստվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացնել, ըստ այդմ խախտելով ՀՀ Անկախության Հռչակագրի պահանջներն ու ՀՀ Սահմանադրության դրույթները:
    5. Ունենք երրորդ կողմից` ըստ Արձանագրության Եվրոմիության կողմից իրադարձությունների զարգացման խնամքով մշակված ժամանակացույց: Անգամ նախապես մշակված են եղել այն հարցերը, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականները ընդգրկվեն նույն խմբում և հանդիպումներն անցկացվեն այնպես, որ ծրագրի իրականացման առաջին փուլում սկիզբ դրվի §Ֆուտբոլային դիվանագիտությանը¦, իսկ եզրափակիչ փուլում, Արձանագրությունների վավերացմանը (1921-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրի կնքման) հաջորդող օրը, հոկտեմբերի 14-ինª կայանա պատասխան հանդիպումը: Բուրսայում կայանալիք խաղին ներկա է լինելու ՖԻՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
    6. Նախիջևանում հանդիպել են թյուրքալեզու վեց հանրապետություններիª Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները: Ալիևը հնչեցրել է Զանգեզուրը ՀՀ-ից բռնազավթելու նախապայմանը: Ըստ էության նորովի գործողության մեջ դնել Պանթյուրքիզմի ծրագրերը:
    7. ԱՊՀ հերթական գագաթաժողովի աշխատանքներին չեն մասնակցել միջինասիական թուրքալեզու չորս հանրապետությունների Ղազախստանի, Կիրգիզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները առաջին դեմքերը, ըստ երևույթին ունենալով Արևմուտքիª ԱՄՆ - Իսրայել - ԵՄ ալյանսի բարեհաճությունը: Պանթուրքիզմի ժամանակակից ծրագրերը ուղղված են Իրանի, Սիրիայի, Իրաքի, Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դեմ:
    8. Արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԵՄ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչը նշանակում է, թե 20-րդ դարասկզբի օրինակով, երբ հայության իրավունքները ոտնահարվում էին Հանուն համաշխարհային հեղափոխության, կրկին առաջնային տեղում է հայության իրավունքների ոտնահրման խնդիրը, այս անգամª Հանուն գլոբալացման:
    9. Արձանագրությունների ստորագրմանը հաջորդող Թուրքիայի արտգործնախարարի ելույթում եղել են նախապայմանները:
    10. Արձանագրությունների վավերացմամբ սկիզբ է դրվում տարածաշրջանային նոր պատերազմների, հակամարտությունների, ցեղասպանական գործողությունների իրականացման գործընթացին, որի նպատակը Միջին Արևելքի նոր քարտեզի վերագծումն էª ըստ ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի, որտեղ Սիրայի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանիª Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանիª Թուրքիայի կողմից 89 տարի ի վեր օկուպացված տարածքների հաշվին ստեղծվելու է նոր պետությունª Ազատագրված Քրդստան անունով: Որպեսզի ՀՀ-ն միջազգային իրավական միջոցներով չկարողանա խոչընդոտել արդեն իսկ ընթացքի մեջ դրված վերոհիշյալ ծրագիրը, ԱՄՆ-Իսրայել-ԵՄ ալյանսը առաջադրում է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների փաթեթը, հստակ ժամանակացույցով, և սրանով է պայմանավորված վերջիններիս կարևորությունը:

    Հիմա արձանագրենք գործընթացի դրական միտումները.
    1. Արձանագրություններն ու վեցշաբաթյա քննարկումները հայ հասարակական քաղաքական միտքն ու շարժումը համահայկական ուժերը միավորելու և համախմբելու հզոր գործոն դարձան, որը, իսկապես, դժվար է թերագնահատել:
    2. Ամբողջովին հստակ է դառնում, որ առանց ազգային անկախ և ինքնիշխան պետության հաստատման ու ձևավորման հնարավոր չէ առաջադրել ու լուծել որևէ շատ, թե քիչ ազգային լուրջ ծրագիր:
    3. Պարզ է դառնում, որ Հայաստանում պետք է հաստատել ամբողջովին ազգային, լիովին ժողովրդավարական, իրավամբ իրավական, սոցիալական պաշտպանվածության պետության իշխանության մոդել, որը ձերբազատված պետք է լինի արտաքին ճմշումներից, նույնիսկ եվրո-իտեգրման գրավիչ թվացող, սակայն իրականում նեո-ստրկատիրություն հաստատող, քաղաքական գործընթացի հորդորներից ու թելադրանքներից: Այս եզակի առիթը հնարավորութույուն է ստեղծում դա ևս անելու:
    4. Այս առիթը փայլուն հնարավորություն է ստեղծում ազգային լուրջ երկարատև ծրագրերի շուրջ ազգային բոլոր ուժերը միավորելու, նունիսկ նրանց, որոնց միավորումը անհնար էր թվում և դրա համար էլ բացառվում էր:
    5. Գլխավոր խնդիրներից մեկը մնում է Հայոց համապարփակ - քաղաքակրթական ինքնապաշտպանության ու պաշտպանության կազմակերպումը:
    6. Գլխավոր խնդիրներից մեկ ուրիշը հայության իրական ոգու ու ներուժի իրական վերագնահատումն է և այդ ոգու ու ներուժի ուղղորդումն է ազգային ծրագրերի իրագործման ուղղությամբ:
    7. Ազգային հստակ ծրագիրըª Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, պետք է իրագործվի այնպես, ասես դա մեր առօրյա-ամենօրյա աշխատանքն է, ինչպես դա մեր դեմ անում են այլոք: Այո°, արևմտյան քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, օրնիբուն, աշխատում են իրականացնելով ազգամիջյան ատելության սերմանելու, նոր պատերազմի և ցեղասպանական գործողությունների հրահրման քարոզչություն, որը, ի դեպ, ներպետական և միջազգային օրենքներով պատասխանատվության ենթակա գործողություն է:
    8. Արձանագրությունները կազմվել են մի երրորդ կողմի (հնարավոր է ԵՄ-ի, կամ ԱՄՆ-Իսրայել-ԵՄ ալյանսի) անմիջական մասնակցությամբ: Սա է պատճառը, որ այնտեղ ներգրավված ձևակերպումները շարադրված են այնպես, որ և° դրական, և° բացասական ձևակերպումներ են պարունակում կողմերից յուրաքանչյուրի համար: Դա արվել է այն հեռահար նպատակով, որ երբ հարկ լինիª ճնշումներ գործադրվի կողմերից յուրաքանչյուրի վրա հավասարապես, կամ առանձին - առանձին, ըստ ծրագրային ժամանակացույցի:
    9. Արձանագրություններում կա մի ձևակերպում, որը լիովին համահունչ է հայության շահերին, ակնկալիքներին ու նպատակներին: Եթե Արձանագրություններում խորհրդարանների կողմից վավերացվեն, կարիք կլինի միջոցներ գտնել հենց այդ կետը գործողության մեջ դնելու: Այդ կետը այստեղ չենք բացում թուրքական կողմի ուշադրությունը ժամանակից շուտ դրա վրա չհրավիրելու համար:
    10. Այսպիսով, սկսվեց Հայոց նորագույն ազատագրական պայքարի երրորդ փուլը, որը նույնպես պետք է հաղթանակով պսակել:

    Ուխտ Արարատի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
    12 հոկտեմբերի, 2009թ.

  9. #787
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Հատված հոդվածից...

    Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց սերբ ուսանողի արձակած կրակոցից: Երկրորդ համաշխարհայինից հետո, անիմաստ եռանդով լեցուն սերբերը կարողացան թեկուզ սոցիալիստական, բայց մեծ մի երկիր ստեղծել Բալկաններում. եւ քանի որ լավ չէին տնօրինել իրենց տրված միջոցը, մեզ պես կանգնեցին տարածքային կորուստների հանդիման: Միլոշեւիչը համոզում էր սեփական ժողովրդին, թե Դեյտոնում ստորագրություն դնելով, այսինքն` Բոսնիան զիջելով, կփրկի գոնե Կոսովոն, թե Բոսնիայի եւ Կոսովոյի հիմնահարցերն իրարից անջատ են, իրար հետ կապ չունեն եւ նման բաներ: Մինչդեռ փրկությունն այլ տեղում էր` նորմալ երկիր ունենալու մեջ: Եվ բոլոր նրանք, ովքեր թփթփացրել էին Միլոշեւիչի ուսին, թե` ապրե°ս խելոք ես, չվարանեցին նրան Հաագա քարշ տալ: Եթե արդար լինենք, պարտավոր ենք ընդունել, որ Միլոշեւիչը Հաագայում հայտնվեց ոչ այնքան հարեւանների դեմ գործածների համար, որքան սեփական ժողովրդի դերակատարությունը չըմբռնելու, սեփական ժողովրդին մարդկության մասնիկը դառնալուց զրկելու պատճառով: Մենք էլ Ցյուրիխում ստորագրեցինք, մեր ուսին էլ թփթփացրին եւ դեռ որոշ ժամանակ կթփթփացնեն, մինչեւ այն պահը, երբ վատ տնտեսից կպահանջվի հաշիվը: Իսկ հաշիվը երկար մի ցուցակ է` սկսած հեղաշրջումներից մինչեւ Հայաստանի գյուղական բնակավայրերի եւ Արցախի դատարկում, եվրոպական դատարանները ողողած գործերից մինչեւ մարտի 1-ի արյուն, տգետ օլիգարխների ապօրինություններից մինչեւ ժողովրդավարության բռնաբարում: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ այնտեղ Միլոշեւիչը մեկ դեմք ուներ, իսկ այստեղ` երկու եւ ավելի: Եվ ովքեր կասեն, թե սա այսպես չէ, ուրեմն վերջին ՙօյինն՚ են խաղում այն նարդու, որ կիսատ էին թողել բարբարոս Թալեաթն ու մեր կենսունակ Զոհրապը:

  10. #788
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԱՑԱՎ, ԻՆՉ ԻՐԵՆ ՊԵՏՔ ԷՐ

    Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:

    Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Ընդ որում, այդ արարողությունը տեղի ունեցավ նախատեսվածից ավելի քան երեք ժամ ուշացումով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երեւույթը:

    Հիմնականում ուշադրություն սեւեռվեց այս ուշացման վրա, սակայն կարծում եմ` ամենակարեւորը ցյուրիխյան գործարքն էր: Սրանով, ըստ էության, Թուրքիան պետք է ստանա ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը, իսկ ՀՀ-ն` բաց սահմաններ: Այստեղ, ցավոք սրտի, երկու խնդիր կա: Առաջին` սա բարոյապես անընդունելի գործարք է. բաց սահմանները` ցեղասպանության ուրացման գնով, անընդունելի է: Եվ երկրորդ խնդիրն այն է, որ անգամ ձեւականորեն ձեւակերպված այդ գործարքը չի գործելու: Թուրքիան ստանալու է այդ գործարքի` իրեն բաժին հասած մասը, իսկ Հայաստանը` ոչ: Թուրքիան նույնիսկ արձանագրությունների ստորագրումից հետո շատ հստակ հայտարարեց, որ սահմանը չի պատրաստվում բացել, մինչեւ առաջընթաց գրանցված չլինի ԼՂ խնդրում: Ցեղասպանության ուրացման դիմաց Հայաստանը ստացել է ընդամենը թղթի վրա ամրագրված խոստում` սահմանը բացելու մասին եւ մշուշոտ հեռանկար, որը Թուրքիան հստակորեն կապում է ԼՂ խնդրի հետ: Փաստորեն, իշխանությունները ստել են երկու հարցում. միջկառավարական պատմական ենթահանձնաժողովն ուսումնասիրելու է Ցեղասպանության հետ կապված հարցեր, եւ Թուրքիան էլ հարցին մոտենալու է “արդյո՞ք ցեղասպանություն եղել է, թե ոչ” ենթատեքստով: Այնպես որ, Հայաստանի իշխանությունները ստել են` ասելով, որ պատմական հանձնաժողովը չի ուսումնասիրելու ցեղասպանության հարցը: Հայաստանի իշխանությունները նաեւ ստել են, երբ հայտարարել են, թե այս համաձայնագրով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցն անջատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից: Համաձայնագրերը վավերացնելու մասին դրույթը հատուկ գրված է այս նպատակով, որը Թուրքիային թույլ կտա իրար կապել այդ երկու հարցերը, եւ Թուրքիան հստակ հայտարարել է, որ սահմանը բացվելու է միայն ԼՂ խնդրում առաջընթացից հետո:

    Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք արձանագրությունները ստորագրման ուշացումը:

    Սա ընդամենը ՀՀ-ի իշխանությունների համար PR նշանակություն ուներ: Եթե Թուրքիան աներ իր հայտարարությունը, ապա ակնհայտ էր դառնում, որ Հայաստանի իշխանությունները ստել են սեփական ժողովրդի առաջ: Այսինքն` Հայաստանի իշխանության պայքարը եղել է ոչ թե արձանագրություններում փոփոխություններ կատարելու համար, այլ` իր սեփական սուտը չբացահայտվելու համար: Սրա համար են պայքարել Հայաստանի իշխանությունները եւ Էդիկ Նալբանդյանը: Եվ Նալբանդյանը հասել է նրան, որ Հայաստանի իշխանությունների սուտը բացահայտող հայտարարությունը չի արվել: Սակայն կարծում եմ, որ դա մեծ նշանակություն չունի, քանի որ այդ ամենին հետեւած Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները բացահայտել են սուտը:

    Իշխանությունները չե՞ն հասկանում այս ամենը, չե՞ն հասկանում, թե ինչ են անում, թե՞ ստիպված են գնում այդ քայլերին:

    Իշխանությունները ստանում են այս 11 տարիների ընթացքում իրենց վարած քաղաքականության հետեւանքները, այս կոռումպացված, օլիգարխիկ ռեժիմի հետեւանքները, քաղաքական համակարգի աղճատման հետեւանքները: Նրանք ստեղծել են մի Հայաստան, որն ըստ էության չունի կամք, չունի զարգացման ռեսուրսներ, եւ այսօր ստիպված է սեփական իշխանությունը պահպանելու նպատակով ենթարկվել միջազգային ճնշումներին:

    Սակայն Սերժ Սարգսյանն իր ուղերձում հայտարարեց, թե ինքը երբեք չի գնա միակողմանի զիջումների, որ նախապայմաններ չկան արձանագրություններում, որ ԼՂ խնդիրը չի շաղկապվում հայ-թուրքական հարաբերությունների հետ: Իսկ մեկ այլ առիթով էլ նա հայտարարել էր, թե ինքը մեկ-մեկ մենակ մնալուց քահ-քահ ծիծաղում է, երբ մտաբերում է, որ իրեն մեղադրում են Ղարաբաղը ծախելու մեջ:

    Եթե երկու կարեւորագույն հարցում մենք արդեն տեսնում ենք, որ իշխանությունները ստում են, ի՞նչ երաշխիք ունենք, որ ԼՂ հարցի հետ կապված իրենց պնդումներում էլ չեն ստում: Եթե նրանք չեն արձանագրում առաջընթաց Ղարաբաղի հարցում, այլընտրանքը լինելու է փակ սահմանները: Իսկ այստեղ ձախողումը լինելու է կատարյալ: Ցեղասպանության հարցի վերաբերյալ Թուրքիան ստացել է այն, ինչ իրեն պետք էր, եւ անկախ վավերացնելու հանգամանքից, Թուրքիան իր նպատակին հասել է. Ցեղասպանության ճանաչման կասեցումը կայացած փաստ է: Իսկ եթե ՀՀ-ն չգնա ԼՂ խնդրի կարգավորմանը, ունենալու է փակ սահմաններ:

    Այս ընթացքում ՀՅԴ-ն էր բավական արմատական կեցվածք ընդունել, 12 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, միավորում են կազմավորում: Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսը կարծես թե պասիվ է, ավելին, Կոնգրեսին մեղադրում են իշխանությունների հետ նույնակարծիք լինելու մեջ: Ինչո՞ւ Կոնգրեսն էլ ՀՅԴ-ի նման լայնածավալ բողոքի ակցիաներ չարեց:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 18-ի իր ելույթում հայտարարեց, որ ասպարեզը ժամանակավորապես թողնում է քաղաքական այլ ուժերին: Երկու տարի այս վտանգավոր զարգացումների դեմ պայքարելուց հետո արձանագրում ենք, որ Կոնգրեսը միայնակ չի կարող կատարել ռեժիմի տապալման գործընթացը: Ուրեմն` այսօր մենք պետք է տեսնենք` արդյոք հայ հասարակությունը, այլ քաղաքական ուժեր պատրաստվում են ընդվզել այս գործընթացների դեմ, արդյո՞ք պատրաստվում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երբ այն ուժերը, որոնք սատարում էին Սերժ Սարգսյանին, սկսեն պահանջել նրա հրաժարականը, այդ դեպքում հնարավոր է համաժողովրդական ընդվզման ալիքով հասնել այդ նպատակին: Հիմա մենք տեսնում ենք, որ որոշակի ակտիվացում ու գործընթաց գնում է այդ ուղղությամբ: Դեռեւս հրաժարականի պահանջին չեն հասել, սակայն հնչում են խոստումներ ու սպառնալիքներ, որ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրելու դեպքում նրանք պատրաստ կլինեն նրա հրաժարականը եւս պահանջել: Սա գործընթաց է, որի սկիզբը մենք ենք դրել: Եվ երբ տեսնում ենք, որ սկսվում է իրական պայքար ռեժիմի դեմ, ապա այդ դեպքում մենք կողջունենք, եւ այդ դեպքում մեր հռչակած նպատակի իրագործումը հնարավոր կդառնա:
    Երկու տարի այս վտանգավոր զարգացումների դեմ պայքարելուց հետո արձանագրում ենք, որ Կոնգրեսը միայնակ չի կարող կատարել ռեժիմի տապալման գործընթացը: սա հասկանալի էր Մարտի 2-ին: Բայց ով միավորվի.. Կարապետիչը, դաշնակները, թե էն անհասկանալի ԱԺՄ-ն ու դեմոկրատական կուսակցությունը... մի հատ կարգին ժեկի անձնակազմ դրանցից շատ գործա անում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. #789
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու տարի այս վտանգավոր զարգացումների դեմ պայքարելուց հետո արձանագրում ենք, որ Կոնգրեսը միայնակ չի կարող կատարել ռեժիմի տապալման գործընթացը: սա հասկանալի էր Մարտի 2-ին: Բայց ով միավորվի.. Կարապետիչը, դաշնակները, թե էն անհասկանալի ԱԺՄ-ն ու դեմոկրատական կուսակցությունը... մի հատ կարգին ժեկի անձնակազմ դրանցից շատ գործա անում:
    Ամենակարևոր չես ասում`ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պետք ա միավորվի: Իսկ ժողովովւորդը ալարում է նույնիսկ միտինգ գնալ...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (13.10.2009), Ձայնալար (13.10.2009)

  13. #790
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Ալարումա, որովհետև տեսնումա բան չի կարողանում փոխել: Վերջին պահին ավտոմատներով կրակում են ու պրծավ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. #791
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալարումա, որովհետև տեսնումա բան չի կարողանում փոխել: Վերջին պահին ավտոմատներով կրակում են ու պրծավ:
    Ուրեմն լավ չի տեսնում էլի...Ոնց ա պլծ, եթե մինչև հիմա կա ՀԱԿ-ը և ով ինչ ուզում ա ասի միևնույն է ՀԱԿ-ն է ամենաուժեղ ընդիմադիր քաղաքական կառույցը:

  15. #792
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Համաձայն եմ, բայց դրանից իշխանություն չի փոխվում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. #793
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    9. Արձանագրություններում կա մի ձևակերպում, որը լիովին համահունչ է հայության շահերին, ակնկալիքներին ու նպատակներին: Եթե Արձանագրություններում խորհրդարանների կողմից վավերացվեն, կարիք կլինի միջոցներ գտնել հենց այդ կետը գործողության մեջ դնելու: Այդ կետը այստեղ չենք բացում թուրքական կողմի ուշադրությունը ժամանակից շուտ դրա վրա չհրավիրելու համար:
    Սև ցավ ու գրողը թուրքերի գլխին, թող իրանք չիմաման էս կետի մասին: Մնում ա հասկանալ, բա մենք հայերով եթե չիմանանք էտ կետի մասին, ոնց ենք էն ազգային պետությունը կառուցելու ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու: Թե էլի սաղ գաղտնի ենք անելու, որ մարդ չտեսնի: Ասենք, չերևացող տարածքային ամբողջականությամբ Հայաստան ու անտեսանելի ազգային երկիր:

  17. #794
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Պարզ է դառնում, որ Հայաստանում պետք է հաստատել ամբողջովին ազգային, լիովին ժողովրդավարական, իրավամբ իրավական, սոցիալական պաշտպանվածության պետության իշխանության մոդել, որը ձերբազատված պետք է լինի արտաքին ճմշումներից, նույնիսկ եվրո-իտեգրման գրավիչ թվացող, սակայն իրականում նեո-ստրկատիրություն հաստատող, քաղաքական գործընթացի հորդորներից ու թելադրանքներից: Այս եզակի առիթը հնարավորութույուն է ստեղծում դա ևս անելու:
    Արացի ջան, լավ լավ բաներ եք գրում, մենակ մի հատ էլ գրագետ խմբագիր պահեք Ուխտում - "ագային պետության իշխանության մոդել" հասկացություն մոլորակի վրա չկա: Իրավմամբ իրավականն էլ մի քիչ չինարեն ա: Իսկ էս բոռշին, որ համ էլ "սոցիալական պաշտպանվածության" սխտորոտ բառակապակցությունն ենք ավելացնում, ձեր "մոդելը" մենակ տրանսեքսուլաների համար ա հասկանալի դառնում:
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    8. Արձանագրությունները կազմվել են մի երրորդ կողմի (հնարավոր է ԵՄ-ի, կամ ԱՄՆ-Իսրայել-ԵՄ ալյանսի) անմիջական մասնակցությամբ:
    Էս նոր ալյանս ա, թե շուտվանից կար ? Համ էլ ալյանսը որս ա, մի հատ ամբողջովին հայկական, համափարփակ հայկական քաղաքակրթական բառ չկար որ դրա փոխարեն օգտագործեիք? Ու ինչի է հնարավոր ? Ավելի կոնկրետ նշեք էտ դավադիր ալյանսի մասնակիցներին, գնանք գլուխները ջարդենք, կամ հացադուլ անենք ու հրաժարականը պահանջենք դրանց սաղի: Լուրջ, գաղտնի կազմակերպություն եք, բայց հնարավորներով եք խոսում: Պրոֆեսիոնալիզմի պակաս կա երևի:

  18. #795
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    «Ժառանգությունը» պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

    Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ'

    * հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գերազանցապես պարտադրված է աշխարհի խոշոր տերությունների կողմից, եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «վեցշաբաթյա ներքին խորհրդակցությունները» պարտադրված իմիտացիա էին, քանի որ Հայաստանում ու Սփյուռքում գերակայող կարծիքը, այն է' չստորագրել ծուղակներ ունեցող եւ թուրքական նախապայմանները քողարկող այդ փաստաթուղթը, որեւէ կերպ եւ ոչ մեկի կողմից հաշվի չառնվեց,
    * հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման □հետագա փուլերում□ գործ ենք ունենալու ուխտադրուժ թուրքական պետության հետ, որը ոչ անցյալում, ոչ էլ այժմ անկեղծ ցանկություն չի դրսեւորել' բաց, ազնիվ ու ճշմարիտ երկխոսություն ծավալելու իր մեծագույն ոճրագործության զոհի' հայ ժողովրդի հետ, չի զղջացել ու չի փոխհատուցել հայության նկատմամբ իրականացրած Հայրենասպանության համար, անցած տարիներին ու ամիսներին ցույց չի տվել Հայաստանի հանդեպ իր քաղաքականության վերանայման որեւէ նշան, չի հրաժարվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ իր ներկայացրած ապօրինի պահանջներից, շրջափակումը վերացնելուց,
    * գործ ենք ունենալու թուրքական կողմի նախապայմանների բավարարման համար նպաստավոր դրույթներ պարունակող արձանագրությունների եւ դրանք չթաքցնող ու ամեն օր հայտարարություններով ամրապնդող թուրքական քաղաքականության հետ, երբ ի լրումն դրա' հայրենյաց իրավունքներն անտեսող Հայաստանի իշխանությունները սեփական լեգիտիմության մեծ պակասուրդը շարունակում են լրացնել հայ ժողովրդի պատմական ու ժամանակակից օրինական իրավունքները քայլ առ քայլ զիջելու, հայրենիքը եւ սփյուռքը պառակտելու հաշվին. լեգիտիմության այդ պակասուրդն էլ հող նախապատրաստեց վերոնշյալ պարտադրանքների համար:

    «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ'

    * օրինականացվում է հայ ժողովրդի պատմական հայրենիքի բռնակցումը Թուրքիային եւ բռնազավթվում են Հայրենասպանության հետ կապված հայ ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքները,
    * զոհասեղանին են դրվում մեր պետության եւ ազգի, երկրի ու սերունդների ապագան, լինելիության խնդիրը եւ տարածքային ամբողջականության հարցը,
    * մեկ քայլով առաջ է մղվում հայ ժողովրդի Հայկական հարցը իր բոլոր չափումներով թաղելու վավերացումը,
    * ոտնակոխ է արվում, պղծվում է Ցեղասպանության ու Հայրենազրկման միլիոնավոր զոհերի հիշատակը, խորտակվում է նրանց հետնորդների' Հայրենիք ունենալու ու վերադառնալու տենչանքը,
    * իրականանում է թուրքերի ու ադրբեջանցիների վաղուցվա երազանքը' սեպ խրել մեր ժողովրդի երկու հատվածների' Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ' օտարելով վերջինիս ապօրինի վարչախմբից,
    * անխուսափելի է դառնում Հայաստանի իշխանությունների հրաժարականը թե՛ պաշտոնից, թե՛ սահմանադրական պարտականություններից, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունից եւ թե՛ մեր հայրենիքից ու հայրենի իրավունքից,

    «Ժառանգություն» կուսակցությունը'

    * հայտարարում է, որ ստորագրված արձանագրություններն ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված եւ մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից. այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության անունից,
    * պահանջում է ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը,
    * կոչ է անում արձանագրությունների ստորագրմանն ընդդիմացած բոլոր քաղաքական ուժերին' համախմբվել եւ միացյալ ուժերով հասնել իշխանափոխության ու համակարգային փոփոխությունների,
    * ահազանգ է հնչեցնում բոլոր քաղաքացիներին' գիտակցելու պահի լրջությունն ու անդառնալիությունը, որպեսզի հետագայում ազգովին չկանգնենք հերթական դավադիր պայմանագրի կործանարար հետեւանքների առջեւ, որն այս անգամ կորզվել է յուրայինի ստորագրությամբ:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

Էջ 53 81-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •