Ամենասեղմ տարբերակը դա երկու ամուսնացողների ծնողներն ու հարազատ քույր-եղբայրներն են, համ ոչ ոք չի նեղանում, համ էլ ծախսատար չէ, ու նորաթուխ ընտանիքը ստիպված չէ 1 տարի պարտքերը փակել: Թե չէ քանի դեպք գիտեմ, որ ճոխ ամեն ինչը "տեղը-տեղին" հարսանիք են արել, իսկ մեկ տարին դեռ չլրացած վատ ապրելու պայմանների պատճառով տարաձայնություններ են եղել և զույգը կամ բաժանվել է կամ ուղակի մի քանի տարով ծերացել:
Իսկ իմ կարծիքը հարսանիքների վերաբերյալ այնքան վատատեսական է, որ նախընտրում եմ լռել
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
StrangeLittleGirl (29.12.2009)
Չէ, ծախսերի համար գումար կար: Կոնկրետ մեր կողմից հայրս արեց լրիվ: Ես էլ չէի ուզում հարսանիք, քո ասած տարբերակով էի ուզում, բայց քանի որ տան միակ տղան եմ, հայրս որոշեց, որ պետք է հարսանիք անենք: Իհարկե զոքանչս էլ էր պնդում հարսանիքին: Պարք չարեցինք, ինչքան գումար ունեինք, էդքանի մեջ տեղավորվեցինք: Հորս հիմնարկն էլ անտոկոս գումար տրամադրեց, որը չնրին պահումներով արդեն մարել ու վերջացրել ենք:
"տեղը-տեղին" հարսանիք արած ու բաժանվածների մասին ընդհանրապես խոսքեր չունեմ: Իրոք էս վերջերս տենց դեպքերը օրինաչափություն են դառել: Բայց դա մարդուց ա գալիս: Պետք չի անպատասխանատու քայլերի գնալ, կամ սեռական հողի վրա ամուսնանալ![]()
էսպես չի մնա
Հեռվից քեզ ճանաչելով, չէի էլ կասկածում, որ նորմալ եք ամեն ինչ արել, ուղակի ըստ իս ամենասեղմ տարբերակը նշեցի:
իսկ ընդհանրապես սիրող մարդկանց համար ամուսնանալու ձևը հեչ նշանակություն չունի, եթե սիրով է ապա փոշմանելու բան չի լինի՝ ինչու սպիտակ շոր չհագա, ինչու մեծ քեֆ չարեցի սրա-նրա աչքը հանելու համար, ինչու էսպես ինչու էնպես և այլն![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
StrangeLittleGirl (29.12.2009)
Հա, իհարկե: Մեր համար ընդհանրապես նշանակություն չուներ արարողությունը:
Պարզապես ընկերներ, բարեկամներ, ծնողներ... իրանք ուզում էին էդ օրը հավաքվեին ու ուրախանային մեր համար:
Ահագին էլ ծախսեր կային, որ չարեցինք, որովհետև ընկերներս ապահովեցին որոշ բաներ(նկարահանում, մոնտաժ, մեքենանաեր հազար ու մի մանր-մունր աշխատանքներ): Դէ Անուշն էլ հեռատես լինելով ինքն իր մասի գումարը հավաքել էր, էնպես որ էդ կողմից էլ խնդիր չկար
Դրա համար էլ երկար չմտածեցինք սպիտակ շոր հագնելու համար:
Բայց միշտ ասել եմ կարևորը հարսանիքը չի, կարևորը դրանից հետոն ա: Դէ հիմա հետոն բարի ա մեր մոտ: Բոլորին եմ ցանկանում: Իսկ ավանդույթների պահպանումը դրան ըսկի չի նպաստում:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ