User Tag List

Էջ 49 358-ից ԱռաջինԱռաջին ... 394546474849505152535999149 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 721 համարից մինչև 735 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #721
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԳԻՆԻՆ ՇԱՌ Է, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` ՓՈՐՁԱՆՔ

    Այն պահից, երբ սրտնեղած պատմիչը բացականչեց` Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, զի մանուկ է թագավորդ, թեև անցել է բավական շատ ժամանակ, բայց բուն ողբալու առումով փոխվել է շատ քիչ բան: Եթե փոխվել էլ է` միայն դեպի վատը: Պատմական այդ պահից սկսած կարելի էր այդ բացականչության բովանդակությունը մեզանում պարզապես դարձնել մի բլանկի վերնամաս, բաց թողնելով մանուկ բառի տեղը և այնտեղ լրացնել համապատասխան բառը, կախված պատմական ժամանակաշրջանից և իրադարձություններից: Ինքնին հասկանալի է, որ մեր պատմությունն այն ուղղությամբ է “զարգացել”, որ այդ դատարկ տեղում, մեր օրերը ներառյալ, հայ իշխանավորին բնութագրող լրացվելիք բառերի համեմատ, բնականաբար, մանուկ բառը կլինի ընդամենը մանկան մի բարբաջանք:

    Այսօր էլ հայոց հերթական մեծ ողբի պահը կարծես թե արդեն հասունանում է, և հասունանում է ոնց որ թե անշրջելիորեն: Մեր հերթական ու այսօրվա թագավորը Հայաստանի անկախության 18-ամյակի կապակցությամբ Вести в субботу լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է. “Мы сейчас ведем переговоры на уровне президентов, на уровне министров иностранных дел, регулярно к нам приезжают сопредседатели. Приезжают в Армению, в Азербайджан, в Нагорный Карабах, мы уже имели много встреч с президентом Азербайджана, обсуждали несколько вопросов из 'мадридских принципов'. К нам присоединился в последнее время президент Российской Федерации Дмитрий Анатольевич Медведев, и мы с его помощью почти согласовали первый пункт, за что мы, конечно, ему благодарны, я от своего имени это говорю. И думаю, что мы должны, видимо, часто встречаться с президентом Азербайджана и продолжить обсуждение вот этих принципов. Президенты стран-сопредседателей поручили своим представителям на наше рассмотрение внести обновленный вариант 'мадридских принципов'. И если этот обновленный вариант на самом деле будет соответствовать духу и логике 'мадридских принципов', то это хорошо. То есть, если в этом документе будут учтены результаты тех обсуждений, которые мы имели, тех пунктов, которые мы обсуждали. Но если этот документ будет называться обновлённым вариантом 'мадридских принципов', но его логика и дух будет содержать новые идеи, ну, я думаю, что процесс сильно затянется. Поживём - увидим'.

    Խոսքը բերված է ամբողջությամբ և բնագրով, որպեսզի զերծ մնանք սխալ թարգմանության, կամ էլ միտքը ընդհանուր կոնտեքստից անջատելու վտանգից: Ինչի՞ համար է, հատկապես, Սերժ Սարգսյանն այդչափ մեծարում և այդչափ իրեն պարտական զգում Ռուսիո նախագահի հանդեպ: Հայաստանի ղեկավարը հենց ինքն է բացատրում: Նրա համար, որ Դմիտրի Անատոլևիչի օգնությամբ Իլհամ Հեյդարովիչի հետ արդեն գրեթե համաձայնեցված է Մադրիդյան սկզբունքների առաջին կետը: Այն է. “Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը”: Մեծ նորություն չկա: Ժամանակին էլ այլ հայ առաջնորդներ շնորհակալ ու երախտապարտ են եղել Վլադիմիր Իլիչին` նրա օգնությամբ Նախիջևանն ու Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու հարցը` Նարիման Քերբալայ Նաջա‎‎ֆովիչի հետ համաձայնեցնելու համար:

    Թվում է, արդեն իսկն ու իսկը ժամն է գոռալու. Ողբացեք, հայեր, երկիրն ենք տալիս: Բայց… Կացեք, հայեր, մի շտապեք: Զուգահեռաբար մեկ այլ ռուսական լրատվամիջոց` Московский комсомолец-ը հրապարակում է Ереван, родство помнящий վերնագրով մի նյութ, որը ներկայացված է որպես հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ: Դեպքի առիթով հուզմունքն այնքան մեծ էր, որ պատմելու եմ մանրանասնորեն: Սկզբից զանգեց ընկերս Մոսկվայից և ամբողջ ընտանիքով, լսափողը իրար ձեռքից խլելով սկսեցին հանդիմանել ու նախատել ինձ, թե տեսնում ես ինչ նախագահ ունենք, իսկ դու չես հավանում: Ընթերցեցին հատվածներ: Չհավատացի, ասի մի հատ ստուգեք ամեն ինչ: Անցան արդեն թուք ու մուր տալուն, հենա հայ արդեն վիրավորում էին: Ձեռքերս վեր պարզեցի, ենթարկվեցի, բայց որոշեցի, համենայնդեպս, հետևել ֆռանկների ոսկյա կանոնին. մինչև աչքովդ չտեսնես՝ չհավատաս: Գնացի, կայքը բացեցի, տեսա… ու չհավատացի: Սեփական աչքերիս: Ինչ ընդդիմություն, ինչ Դաշնակցություն, ինչ Միացում: Դրանք ո՞վ են: Հարցազրույցում մի խազ է մնում հա, որ Հայաստանի նախագահը հայտարարի, թե ոչ մի թիզ հող: Հող ու երկիր պահելը գնացեք ու նրանից սովորեք: Եվ ժամը եկավ զղջման ու ամոթանքի… Ամաչում էի նույնիսկ կայքում տեղադրված Սերժ Սարգսյանի լուսանկարից: Միակ հույսն այն էր, որ նման մեծ հայրենասերը գոնե հեռակա կարգով ներողամիտ կգտնվի իր մոլորյալ ու անշնորհակալ հայրենակիցների նկատմամբ: Բայց, ինչպես ասում են, կարճ տևեց բերկրանքը: Հաջորդ իսկ առավոտվանից նախագահականում ծայր առավ ժամն հրաժարվելու և մեղանչման: Նա չի եղել, նա չի ասել, նա տեղյակ չէ: Հուզմունք անցավ, թեթև շունչ քաշեցինք` ամեն ինչ իր տեղն եկավ: Թուրքիայից էլ համապատասխան քսիվը չուշացավ. “արա, էդ ըտեղ դուք ձեզ ձեռ ե՞ք առել”: Եվ պրո‎ֆեսոր Սինան Օհանի միջոցով հայերին տեղյակ պահվեց, որ առկա է արդեն նախնական պայմանավորվածություն` Ադրբեջանի 5 շրջաններ ազատելու վերաբերյալ:

    ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ

    Հ.Գ.1. Հացադուլի մասնակից դաշնակներից մեկը, որն իր տեսքով ասես ներկայացնում էր մեր բոլոր հերոսների խտացված կերպարը և կասկած չէր հարուցում, որ իրոք սոված է, անդրադառնալով հացադուլի նպատակներին, հայտարարեց, թե օձը, աղավնին և նապաստակն իրար հետ միասին չեն կարող ապրել: Նախօրոք, իհարկե, օձին համեմատելով թուրքի հետ: Առեղծված մնաց, թե իսկ այն երկուսից հայերը ո՞րն են: Աղունի՞կը, թե նապաստակը:

    Հ.Գ.2. Մի առիթով Նապոլեոնն ասել է, թե առյուծի կողմից առաջնորդվող ոչխարների հոտն ավելի հզոր է, քան ոչխարի կողմից առաջնորդվող առյուծների հոտը: Պատկերն ամբողջացնելու համար, թերևս, հանդգնենք լրացնել Ֆրանսիո կայսեր: Առ այն, որ ամենահզորը դա առյուծի կողմից առաջնորդվող առյուծների հոտն է, իսկ ամենաթույլը, անկասկած, ոչխարի կողմից առաջնորդվող ոչխարների հոտը: Իսկ այս չորս տարբերակներից ո՞ր պատասխանն է ընդունելի մեզ համար: Գուցե ոչ մեկը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (23.09.2009)

  3. #722
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Սա Հայաստանն է և վերջ:
    Լեոնիդ Ազգդալյան:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ranchpar (26.09.2009)

  5. #723
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    մենք հայերս մի սանտիմետր քառակուսի հող չենք տալու,Արյունով ազատագրվածը ,100 տարի պատմություն ել չունեցող քոչվոր ցեղից,թանաքով հետ չենք տալու....ես ինքս պայքրելու եմ իմ կայնքով դրա համար....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (06.10.2009)

  7. #724
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ԺԱՄԱՆԱԿԸ ՀԵՏԴԱՐՁ ՉՈՒՆԻ


    ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին



    Առաջին հարցն այն է, որ վերջերս թուրք հայկական հարաբերությունները զարգացում ունեցան եւ արձանագրություններ ստորագրվեցին եւ այլն: Դուք Ղարաբաղի կողմից ինչպե՞ս եք նայում այդ գործընթացին:

    Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճիշտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը վավերացման համար պետք է ներկայացվեն խորհրդարաններին:: Եթե իմ տվյալները ճիշտ չեն, կարող եք ինձ առարկել: Մենք այդ գործընթացին բավականին ուշադիր հետեւում ենք ,որովհետեւ այն երկիրը, որտեղ մենք ենք ապրում, պարտավոր է ի վերջո նմանատիպ զարգացումներին լուրջ հետեւել, սակայն միաժամանակ ուզում եմ ասել, որ հազիվ թե մենք փորձենք որեւե հարցում միջամտել Հայաստանի քաղաքացիների եւ իշխանությունների ցանկացած դիրքորոշում կայացնելու գործընթացին: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք միջամտել ու չենք միջամտում Հայաստանի ներքին կյանքին, չնայած մենք հասկանում ենք, որ կան ընդհանրապես համահայկական հնչեղության խնդիրներ, որոնք որ մեզ հուզում են կապված հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հետ:

    Այո, այդ արձանագրությունները ստորագրված չեն, բայց ամեն դեպքում այսօր Թուրքիայում երբ որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին` արձանագրությունների հետ կապված,շարունակ Ղարաբաղի անունն է հնչեցվում հակառակ նրան, որ Ղարաբաղը չկա այդ գործընթացների մեջ:

    Մենք կուզենայինք, որ նույն վերաբերմունքն ունենային Թուրքիան եւ Թուրքիայի պաշտոնյաները, որոնք անընդհատ հնչեցնում են, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, զարգացումները անհնարին են:

    Մենք կուզենայինք, որ այս երկու խնդիրները տարանջատվեին:

    Իսկ Դուք ինչպես եք մտածում` Ղարաբաղյան հիմնահարցը ինչպե՞ս կլուծվի: Մի օր Ադրբեջանի հետ խնդրի լուծման համար տեսակցություն կունենա՞ք, թե՞ միջազգային պլատֆորմում այս խնդիրը կարելի է լուծել:

    Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ տարբեր հարցեր քննարկել, բայց, դժբախտաբար, Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է: Գուցե, հիմնավորումներ ունի, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանը մեզ հետ անմիջական հարաբերություններից այդքան համառորեն հրաժարվելու հիմնավորում չունի:

    Բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հազիվ թե կարգավորումը արդյունավետ ելք ունենա:

    Կարող է աշխարհում միակ օրինակն է, որ ունենք մի պետություն որ ոչ մի կողմից չի ճանաչվում, ի՞նչ են դրա դժվարությունները, երբ նայում եք դեպի ապագա, ի՞նչ եք տեսնում, ի՞նչպես պետք է հասնենք ճանաչման գործընթացին:

    Միջազգային իրավունքի մեջ նույնպես շատ հստակ նշված է, որ պետության քաղաքական կացությունը կախված չէ իր այսօրվա ճանաչման կամ չճանաչման հետ. դա առաջին: Երկրորդը` մենք այս քանի տարիների ընթացքում` փաստորեն 1992 թ. ի վեր, թե մեզ, եւ թե ուրիշներին ապացուցել ենք, որ կկարողանանք կառուցել պետականություն եւ ցանկություն ունենք, եւ դա մեր ընդհանուր քաղաքականության հիմքն է հանդիսանում նաև այսօրվա վիճակում: Ելնելով այս տեսանկյունից` վաղ թե ուշ այս խնդիրը իր լուծումն է ստանալու` կապված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հետ: Եթե դուք նկատել եք, մենք բավականին զուսպ ենք վերաբերվում քաղաքական տարբեր անցուդարձերին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում եւ մեզ թույլ չենք տալիս թշնամական քայլեր հեղինակել տեղեկատվական դաշտում եւ հուսով եմ, որ այն գնահատվում է միջազգային հանրության, նաեւ մեր հակառակորդի կողմից: Բացի այդ, առաջարկում ենք նույնկերպ վարվել հակամարտող մյուս կողմին,, նաեւ բոլոր այն երկրներին, որոնք նման իրավիճակում փորձում են շահարկել կամ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավոր բանակցային գործընթացը ծառայեցնել իրենց ազգային շահերին:

    Հայտնի է, թե լուծումը գտնվում է ժամանակի մեջ:

    Ժամանակը մի կատեգորիա է, որ հետդարձ չունի:

    Որպես Ղարաբաղի արտգործնախարար, Թուրքիային ի՞նչ եք կարող հաղորդել, խորհուրդ տալ:

    Ես դժվարանում եմ ներկա պահի դրությամբ կողմնորոշվել խորհուրդ տալու իմաստով: Սակայն, համենայն դեպս չմոռանանք, որ հայությունը եւ Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ եւ բարդ հանգույցներ, որոնք ասօրվա վիճակում ազդում են մեր առօրյա կյանքի վրա: Ես կուզենայի, որ մերձեցման գործընթացը ոչ թե շահարկվի, այլ, ժողովրդների միջեւ նույնպես լուրջ բանակցություններ, շփումներ իրականացվեն, որ կարողանանք ամեն մեկս հստակեցնել, ճշգրտել մեր դիրքորոշումները , հասկանալ իրար:

    Այդ կնճռոտ կետերը վերաբերվում են ընդհանրապես ոչ միայն հայությանը, հայկական աշխարհին: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, ասեմ, որ նորագույն պատմության շրջանում էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը քաղաքական հարց բարձրացրեց: Սկսած 1988 թվականից` փաստորեն Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք ստացանք շատ ծանոթ իրադարձություններ Ադրբեջանի տարածքում` կապված հայկական բնակչության հետ. անշուշտ կրքերը նորից բորբոքվեցին, վերքերը բացվեցին, եւ եթե դա նախապատրաստական քայլ չէր ցեղասպանության իրականացման, ապա դա ի՞ նչ էր: Հիմա առկա են տարբեր մեկնաբանություններ այդ հարցերի շուրջ` պաշտոնական, հումանիտար եւ այլն: Դրանք այն խնդիրներն են, որ բավականին լուրջ ազդում են մարդկային հիշողությունների, ապագա քաղաքականության եւ ապագայում նորմալ հարեւաններ լինելու հնարավորությունների վրա: Պարզ փաստ է, որ այս տարածքից ոչ մեկ չի հեռանալու: Այս տարածքում պետք է ընդհանուր եզրեր գտնել, որը որ պետք է հիմնվի թե մարդկային իրավունքների վրա եւ թե ընդհանրապես ժողովրդի իրավունքի վրա. սա է ամենակարեւորը:

    Եւ երկրորդ. կապված ոչ թե ընդհանուրի, այլ ասօրվա վիճակի հետ, մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները շատ ուղղակի ձեւով այս երկու` Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը փորձում են իրար կապել: Այն չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիան սեփական խոստումների պատանդն է, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին եւ այսօր էլ կատարում է, եւ սա շատ ուղղակի հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում: Ուզենաս, թե չուզենաս, Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ` հերթական անգամ պնդելով, որ առանց եւ այլը եւ այլը ոչ մի դրական արդյունքի չի հասնելու: Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձեւ, բայց ճնշման ձեւերը հազիվ թե դրական արդյունքներ ապահովեն:

    Շատ շնորհակալություն, իսկ ավելացնելու բան ունե՞ք :

    Ներկա պահին ավելացնելու շատ բան չկա: Ասեմ, որ երեւի թե այս օրերին ապագայի սկիզբ է դրվում, երբ որ Ղարաբաղի պաշտոնյաները շուտ թե ուշ շփվելու, հարաբերվելու առիթներ կունենան ոչ միայն լրագրողների, այլեւ մյուսների հետ: Նկատի ունեմ քաղաքական գործիչներին: Այստեղ բավականին զուսպ եւ հանգիստ քաղաքական երկխոսությունն ու բանավեճը շատ ավելի արդյունավետ կարող է լինել:

    Ավելացնեմ միայն այն, որ ժամանակն ունի անշրջելիության իմաստ, եւ Թուրքիան իր փորձում էլ ունի, բայց պետք է ամեն մեկը համարձակություն ունենա սթափ hետ նայել իր անցյալին, իր պատմությանը, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան:
    http://lragir.am/armsrc/interview29323.html
    Վերջին խմբագրող՝ Արիացի: 24.09.2009, 17:44:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ranchpar (26.09.2009)

  9. #725
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են:
    էսպես չի մնա

  10. #726
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Նամակ Քարվաճառից` Ես ասում եմ ձեզ – Դուք ոչինչ չեք հանձնելու

    Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվել էինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարել էր դրանք և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել: Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ոչ հոգեբանորեն և ոչ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու և դրանցից ամենամոտիկը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ: Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեր նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձությունների, հեռանում էին, սակայն նրանց տեղը գալիս էին նոր ընտանիքներ:

    Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, բայց ամեն դեպքում ավելի լավ է, քան նախկինում: Այստեղ ծնվում էին երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառ քաղաքը: Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` Հայոց միջնադարյան վիմագրերով: Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք` սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից կամ սվաղի մնացորդներից: Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր` բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ: Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժով կործանված հնամենի մասիսադիր Ակոռի ավանից, որը գտնվում էր արևելահայաց լանջի դյուցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան հայտնի եղավ հիվանդության անունը, նա կանչեց մայրիկիս և ինձ` որպես ավագ դստերը, և ասաց, որ մենք չհամարձակվենք մտածել անգամ իրեն թաղել Ակոռիում: Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողին, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են: Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկ: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ կրտինքն, իսկ երբեմն էլ արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց Եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:

    Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից, դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ: Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ: Ինձ` որպես կնոջը, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույր կամ կին անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդու և կյանք պարգևել նրա երեխաներին: Արդյո՞ք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածել են, թե ո՞վ է փրկել նրանց անպատվությունից` բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և խստագույն անմիջականությամբ արտացոլում են իրականությունը: Աշխարհը նույն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:

    Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը պարզապես նողկալի է: Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինել: Արդյո՞ք դուք այնքան միամիտ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող «երաշխիքներին»: Արդյո՞ք դուք մինչև հիմա չեք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կապված են Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից: Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը և Հայստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ: Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազբնագույն ժառանգությունը` Հայոց Հայրենիքը: Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:

    Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են: Անիմաստ է դիմել ձեր խղճին և ունայն հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն անիմաստ չէ դիմել ձեր ինքնապահպանման բնազդին: Եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք: Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը: Մենք մերժում ենք մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»: Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու է սերունդների անեծքը և երկնքի բարկությունը: Դրանք անվերջ կհետապնդեն և կհարվածեն ձեզ և մահաբեր խայտառակությամբ կդրոշմեն ձեր ժառանգների ճակատը յոթը սերունդ շարունակ: Ձեզ խոստացված «երաշխիքները» կմոռացվեն և ձեզ պարզապես կհանձնեն, պարզունակաբար «կգցեն» և կշպրտեն պատմության աղբանոց և կյանքի լուսանցք, որտեղ ձեզ կխժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են: Այս է ձեր դատավճիռը:

    Ուստի ես Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ – դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը: Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:

    Խանդութ Ավետյան

    Աղբյուր

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lav tgha (09.10.2009), ranchpar (03.10.2009), Safaryan (28.09.2009), Լեռնցի (28.09.2009), Շինարար (06.10.2009)

  12. #727
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ես մի բան գիտեմ,ով ոնց ուզւմա գլոբալիզացվի,ով ոնց ուզումա թրքացվի,ով ինչ ուզումա ստորոգրի..մեկա ես իմ արյամբ ադրբեյանին մի թիզ հող տվող չեմ......
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  13. #728
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    ես մի բան գիտեմ,ով ոնց ուզւմա գլոբալիզացվի,ով ոնց ուզումա թրքացվի,ով ինչ ուզումա ստորոգրի..մեկա ես իմ արյամբ ադրբեյանին մի թիզ հող տվող չեմ......
    ես էլ ընգեր, ոչ մի թիզ… թող Սերժը տա մեկ էլ էն իրա Ղուկասյանը, իրանց տերտերի հետ…

    Հ.Գ. բանդից (արգելափակումից) ազատվելդ շնորհավոր, ախպեր կարելի ա ասել ստած-հելած տղա ես

  14. #729
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Հայասանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Քիշնեւում եւ քննարկել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը:


    Հանդիպումը կայացել է Մոլդովայում ԱՄՆ դեսպանի առանձնատանը:
    Հանդիպումը կազմակերպել էին Մինսկի խմբի համանախագահները: Սկզբում հանդիպումը կայացել է համանախագահների ներկայությամբ, այնուհետեւ նախագահները շարունակել են հանդիպումը դեմ առ դեմ:

    Համանախագահները, հանդիպման ավարտին այն բնութագրել են կոնստրուկիվ, եւ նշել են , որ ‘'նախագահների միջեւ մնացել է շատ քիչ հարցեր, որոնց շուրջ չկա փոխընկալում':

    Ուրբաթ, երբ Քիշնեւում կընթանա ԱՊՀ երկրների համաժողովը, պլանավորված է եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի, Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #730
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ ընգեր, ոչ մի թիզ… թող Սերժը տա մեկ էլ էն իրա Ղուկասյանը, իրանց տերտերի հետ…

    Հ.Գ. բանդից (արգելափակումից) ազատվելդ շնորհավոր, ախպեր կարելի ա ասել ստած-հելած տղա ես
    դու կարողա տաս ու ադրբեջանցիների հետ գլոբալիզացվես,էտ իմ կարծիքնա,խոսքերիցդ դատելով եմ ասում....

    մերսի շնորհավորելու համար...հա նստա հելա...…
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  16. #731
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    դու կարողա տաս ու ադրբեջանցիների հետ գլոբալիզացվես,էտ իմ կարծիքնա,խոսքերիցդ դատելով եմ ասում....

    մերսի շնորհավորելու համար...հա նստա հելա...…
    … ես գիտեմ որ դա քո կարծիքն ա, ուրիշ մեկից ըտենց կարծիք չես լսի… բայց արի ու տես որ Սերժն ա մեզ գլոբալիզացնում ադրբեջանցիների հետ, ու մեր "հերոս" տեղեքը էսօր ուզում են Էձիկին մատաղ անեն աստծուն որ մեզ վատ բան չպատահի… գոնե բարի եղիր Չուկի դրած Ա1-ի նորությունը կարդա "'նախագահների միջեւ մնացել է շատ քիչ հարցեր, որոնց շուրջ չկա փոխընկալում':" հենց քո գրառման վերևն ա

    ապեր հենա ստորագրեց… ինչ…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 10.10.2009, 15:41:

  17. #732
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … ես գիտեմ որ դա քո կարծիքն ա, ուրիշ մեկից ըտենց կարծիք չես լսի… բայց արի ու տես որ Սերժն ա մեզ գլոբալիզացնում ադրբեջանցիների հետ, ու մեր "հերոս" տեղեքը էսօր ուզում են Էձիկին մատաղ անեն աստծուն որ մեզ վատ բան չպատահի… գոնե բարի եղիր Չուկի դրած Ա1-ի նորությունը կարդա "'նախագահների միջեւ մնացել է շատ քիչ հարցեր, որոնց շուրջ չկա փոխընկալում':" հենց քո գրառման վերևն ա

    ապեր հենա ստորագրեց… ինչ…
    ապեր Սերժին էլ մնացածին էլ....տուն քանդողներ են,,,
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  18. #733
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    գոնե բարի եղիր Չուկի դրած Ա1-ի նորությունը կարդա "'նախագահների միջեւ մնացել է շատ քիչ հարցեր, որոնց շուրջ չկա փոխընկալում':" հենց քո գրառման վերևն ա
    Ինչի մենակ է՞դ ա, էս մեկն էլ վրայից պարգև հայ հայրենասերներին.
    Հայաստանի նախագահի հետ բանակցություններում կա դրական դինամիկա, այլապես դրանք մինչ այժմ չէին շարունակվի։ Այդ մասին ադրբեջանական հեռուստատեսությանը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

    «Բանակցություններին մեր հակվածության գլխավոր պատճառը նրանում է, որ բանակցային գործընթացում, թեկուզ և դժվարությամբ, բայց կա առաջխաղաղցում։ Վերջին 5-6 տարիների ընթացքում համաձայնեցվել են մի շարք կարևոր հարցեր։ Առաջին հերթին, հայկական ուժերը պետք է միանշանակ դուրս գան Լեռնային Ղարաբաղի հարակից բոլոր հողերից։ Կարող եմ ասել, որ սա մեծ առաջընթաց է բանակցային գործընթացում, քանի որ 4-5 տարի առաջ խոսքը գնում էր 4, իսկ այնուհետև 5 շրջանների ազատագրման մասին։ Սակայն բանակցությունների ընթացքում ձեռնարկված քայլերի արդյունքում ես այսօր կարող եմ ասել, որ դա համաձայնեցված է»,- Ալիևի խոսքերն է մեջբերում «ԱզերԹաջ»-ը։

    Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Քիշնևի հանդիպումը անարդյունավետ էր. «Կողմերը չկարողացան գալ համաձայնության գլխավոր քննարկվող հարցերի շուրջ։ Դրա պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն էր»։

    Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, տարածաշրջանում ոչ մի դրական միտում չի ակնկալվում»։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #734
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի մենակ է՞դ ա, էս մեկն էլ վրայից պարգև հայ հայրենասերներին.

    Աղբյուր՝ tert.am
    ապեր 1000 անգամ ասում եմ Սերժին էլ ....,մնացախներին ել ..., ըանիմ խի՞ մեջբերիր Սերժի հետ կապվածը՞
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  20. #735
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ապեր ես ել չեմ է ոմանց նման Սերժական կամ էլ Լևոնական.....
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

Էջ 49 358-ից ԱռաջինԱռաջին ... 394546474849505152535999149 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •