User Tag List

Էջ 52 358-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662102152 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 766 համարից մինչև 780 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #766
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ա ասի որ բանակցություններիի գնալուց առաջ չի քաշում էլի
    ես կասեի լրիվ հակառակն ես հասկացել
    մինչև Արմենիկումի լաբարատորիան հաստատ չի ստուգում ինչ "սպիտակ" ա , քիթը սեղանին չի մոտիկացնում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (23.10.2009)

  3. #767
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Լավն ա

    ՔԱՐՏԵԶԱԳԻՐ-2

    «Եղեռնը վիրտուալ, զգացական երեւույթ է, իսկ Ղարաբաղը եղելություն, եւ չի կարելի դրանք կապակցել, նույնացնել»:

    «Պետական գործիչ» ու հատկապես` ղարաբաղցի Ալիկը` Ալեքսան Հարությունյանը, հրաշալի գիտի, որ ԼՂՀ Սահմանադրությամբ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԼՂՀ մեջ են ընդգրկված` նրա սահմաններից ներս են: Ինչո՞ւ է այս թունդ ղարաբաղցին եղանակի տեսության քարտեզ հանում իր` Հ1-ի եթեր, քարտեզին նկարած սովետական ԼՂԻՄ-ինքնավար մարզի նկարը: Սա ես ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԵՄ ՀԱՐՑՆՈՒՄ: Կամ թե ՀՀ ազգային ռադիոյով նույն այդ նախկին հաջողակ գրողն ու բանասերը, «պետական գործիչ» ղարաբաղցին նպատակամղված հաչեցնում է իր կամ ՍՍ-ի թուլեքից սրան-նրան, որ վերը գրվածը փաստեն ու պնդեն:

    Հիմա հատուկ բարձրաձայն ասում եմ ԴՐԱՆՑ ու ԴՐԱՆՑ բոլորի մայրերի ու հայրերի համար: Հայաստանում եւ առհասարակ հայ ժողովրդի համար վիրտուալ չեն Մեծ Եղեռնը, Ղարաբաղը, Սարդարապատը եւ ցանկալիորեն վիրտուալ ու ըստ այդմ` ջնջելի եք դուք ձեր տականքի տեսակով: Ցավոք, չափազանց զորեղ են արմատները ձեր սորթի: Չափազանց կուլտիվացված է պատմության շնորհիվ դավաճանի ու սողունի ձեր գենը: Վերը նշված բոլոր հատուկ անունները` Եղեռն, թե Ղարաբաղ, թե Սարդարապատ, ձեր սորթի հոգածու ջանքերով են առաջացել եւ մարդկային մնացածներիս ներողամտության շնորհիվ` թե մերն են ու մարդ են, հայ են: Մարդ չեք, հայ չեք, մերը չեք: Անթասիբ, վախկոտ, անհայրենիք ճորտեր եք: Ծնվում եք, այո, Մորից ու Հորից, մարդակերպ եք լինում ու մարդանման: Բայց առաքելություն ունեք` ծրագիր-մատրիցա, որ ձեր աստվածն ասեմ, թե սատանան, տերն ասեմ, թե կուռք-արարիչը, հոգու փոխարեն շունչ է տվել ձեր սաղմին:

    Ու միայն օրվա իշխանությունը չեք` Հանրապետական, Բարգավաճ, Օրինաց, կամ էլ ՀՅԴ լինեք §ընդդիմադիր¦, անկուսակցական կամ էլ ՀՀՇ-ից լինեք, Հնչակյան, Կամ հենց Հայ Ազգային Կոնգրեսից: Դուք ամենուր եք, այո, բայց հատկապես եք շատ իշխանության մեջ, գերակշի՛ռ եք, ամբո°ղջն եք` ԿԱԹՎԱԾԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ, լծակները պիտի ձերը լինեն: ԱՅՍՕՐ ԱՅԴՊԵՍ Է: Բթամիտ ու նախաձեռնող ձեր տեսակը ընտրվել է ու կուլտիվացվել ցեղական անասունի պես: Չարն ու չարիքը իմի է գալիս, ոհմակ, նախիր է դառնում` արածում, տրորում ու առաջ շարժվում. այսօրվա Հայաստանը, այսօրվա Երեւանը, այս երկրի ավեր հոգեզուրկ միջավայրը ԴԱՐԵՐՈՎ ԵՔ ջանադրաբար ապահովել, ՀԻՄԱ հաղթակամարի տարիներն են ձեր: Այդպես եք կարծում:Այդպես են կարծում ձեր տերերը:

    Ու ինչու հատկապես քարտեզներով, կհարցնի մեկը: Հրաշալի ձեւ է ախր, ապացուցող, պարտադրող, պատասխանում եմ ես: Պատահական չէ, էլի ասել եմ, որ roadmap անգլերեն բառը, բաղկացած road եւ map` ճանապարհ ու քարտեզ բառերից, այսպես միացյալ գրվելով նշանակում է կատարման, ցանցային գրաֆիկ, պլան, բայց Նալբանդյան Էձիկն ու իր թիմը այն «ճանապարհային քարտեզ» են թարգմանում տառացիորեն` որպես բացել, Թուրքիա, սահման, ճանապարհ/ներ/, «գայթակղիչ» առաջարկի ռեկլամ: Պատահական չէ, որ Նաբուքո-ն քարտեզով գալիս-անցնում է Վրաստանի հայկական մարզերով, մտնում Թուրքիա, իսկ երկաթուղին Թուրքիայից ընդառաջ է գալիս Նաբուքոյին, մտնում Վրաստան, գնում այնտեղ, ուր սկսվում է Նաբուքո-ն: Քարտեզը ՀՈՂ Է, ԵՐԿԻՐ Է, ՏԱՐԱԾՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՍԱՀՄԱՆՆԵՐ: Ու եթե վիրտուալի «վարպետ» Ալիկը քարտեզ է ցույց տալիս եթերով այն սահմաններում, որ ինքն է նկարել, ուրեմն իր սորթի գանգերի մեջ այդ սահմանները` ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂԸ վաղուց են ջնջել, հիմա աստիճանականորեն փոքրացնում են մեղմաբար, որ արագ չնյարդայնանա հանդիսատեսը: Հենց այդ պատճառով են էսօր ԴՐԱՆՔ խոսում Եղեռնի վիրտուալ-զգացական լինելու մասին` իրական քարտեզը, չէ, չկա` ԱՅԼԵՎՍ ՊԱՏՄԱԿԱՆ Է: Վիլայեթներից, չէ՞, Հուշարձանի խոնարհված հարթակներն են մնացել ու ՍՍ-ի բերնին էլ իր կուռ թիմից ոչ մեկը չիջավ էն տարի, երբ ԴԱ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ անցյալ ու պատմաբանների քննարկման առարկա համարեց: Քարտեզը կփոքրացնեն ռետինով, կջնջեն` էկրանից ցույց կտան: Հողը ջնջելուն համընթաց կհանձնեն:

    Երբեմնի մեծ այս երկրից ու դրանից էլ մեծ` այս ժողովրդի բնակության աշխարհագրությունից ՆԱԻՐԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿՈՒՄ, Մեծ Կովկասի լեռներից հարավ, քարտեզին մնացել են երկու լաթի կտորաչափ տարածքներ ՀԱՅԱՍՏԱՆՆ ու ՂԱՐԱԲԱՂԸ: Ճիգ ու եռանդ չեն խնայելու մեր «կառավարիչների» տերերը այս հարցն էլ փակելու համար` ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ԳԵՈՊՈԼԻՏԻԿԱ Է:

    Երբեմնի մեծ այս երկրում, դրանից էլ մեծ` այս ժողովրդի բնակության աշխարհագրությունից ՆԱԻՐԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿՈՒՄ, Մեծ Կովկասի լեռներից այս կողմ` երկու լաթի կտորաչափ տարածքներում ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԵՆՔ` ՀԱՅԱՍՏԱՆՆ ու ՂԱՐԱԲԱՂԸ եւ մեր երկիրը քարտեզ չէ, ՀԱՅՐԵՆԻՔ է: Մենք բնակչություն չենք, ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆՔ: Քարտեզներն այրելու ժամանակն է:
    Մ.Մ.
    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ranchpar (27.10.2009), Tig (26.10.2009)

  5. #768
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՂ-ում ծառայածս տարիներին շատ տարածքներ եմ տեսել, որտեղ ըսկի ցորենի արտեր չկան: Միշտ հարցրել եմ, թե ինչու՞ են բոլոր տարածքները բարեկարգում, գոնե որպես վարելահող են օգտագործում, իսկ սրանց սկի ականազերծած էլ չեն:
    Ինձ պատասխանել են, որ սրանք հետ տալու ենթակա տարածքներ են ու իրենցից ոչ ստրատեգիական նշանակության տարածքներ են ներկայացնում, ոչ էլ անհրաժեշտ են, որ մնան մեզ:
    Այնպես որ հետ տալու ենթակա տարածքների մասին դեռ Լևոնի ժամանակներից գիտեին: Կարծեմ ինքը հենց հրադադարի ֆոնի վրա, քանի ազերիները չէին սթափվել, հենց դա էլ ուզում էր աներ: Տար էդ անիմաստ տարածքները, իսկ բուն Ղարաբաղը պահեր մեզ: Բռնեցին մարդուն հանեցին:
    Չգիտեմ, ես լավ չեմ ծանոթ էդ գործընթացին, բայց էդ տարածքները իմ աչքով տեսել եմ: Ոչ մի հրետանու, հետևակի, կամ ավիացիայի համար էլ հարմար չեն: Անկապ, հիմար, ականապատած տարածքներ են, որոնք մեր դիրքերից բռի մեջ են երևում: Ցանկացած շարժ էդ տարածքների վրա, ու տեղում հիմնահատակ կանենք ամեն ինչ, ինչը շարժվում ա:
    էդ երեվի մի քանի հարյուր քառակուսի տեղես տեսել դրա համար ես տենս ասում...ապեր շատ լավ էլ հարմար ա ու էդ հողորը մերնա...ու հենց էդ հողերի վրա էլ գյուղեր կան...ականապատ են թող Լեվոնը ականազերծեր և ոչ թէ ուզենար տար Ադրբեյանցիներին....իբր թէ շաաաատ մեծ պետություն ենք հլը մի հատ էլ հող ենք զիջու՞մ....մադիկ գնացել իրանց արյունով հող են ազատագրել,իսկ ոմն մեկը ազգադավի նման կանգնում ասում ա հողերը հետ տանք....
    Էլմո ջան,ես անձամբ շատ եմ եղել եդ հողերում.....
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  6. #769
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    ւ հենց էդ հողերի վրա էլ գյուղեր կան...ականապատ են թող Լեվոնը ականազերծեր և ոչ թէ ուզենար տար Ադրբեյանցիներին...
    Ռանչպար ախպեր, իմ իմանալով Լևոնը էս մի տաս տարուց ավել ա տալ առնելու հետ կապ չունի: Արի իրա հանգիստ թողնենք, տեսնենք հիմա ով պիտի ականազերծի: Թե՞ սպասում ես Լևոնը էլի նախագահ դառնա իրա ձեռով ականազերծի:

    Դու էն ասա, քանի որ ամեն ինչից տեղյակ ես, հիմա, էս պահին, ականազերծող ու ապրող կա, թե՞ տենց են տալիս ադրբեջանցիներին, որ իրանք տրաքեն վրեքը:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.10.2009), Elmo (28.10.2009), Kuk (27.10.2009), Mephistopheles (27.10.2009), Sagittarius (31.10.2009)

  8. #770
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ երեվի մի քանի հարյուր քառակուսի տեղես տեսել դրա համար ես տենս ասում...ապեր շատ լավ էլ հարմար ա ու էդ հողորը մերնա...
    Ուրեմն ավելի վատ մեր համար, որ հողերն ազատագրել ենք ու սկի ականները չենք հանում:
    Ինձ կբացատրե՞ս ինչներիս ա պետք հողը, որ մեջը ական պետք ա լինի ու վրեն ոչ մի բան ոչ կառուցենք, ոչ ցանենք, ոչ էլ հնձենք:
    Մինչև Արցախի ազատագրումը այնտեղ ավելի շատ հայ էր ապրում, քան ազատագրումից հետո: Սա ո՞նց հասկանամ: Ո՞նց համակերպվեմ մտքի հետ, որ երկու երիտասարդ բարեկամ եմ կորցրել էդ հողերի ազատագրման ժամանակ ու հողերն ականապատ են ու ամայի: Ղարաբաղցիներն էլ եկել Երևանում են ապրում, կամ առհասարակ Հայաստանից դուրս: Ով չի կարողանում գալ Երևան, նրանք են մնացել Ղարաբաղում:
    Եթե էդ հողերը հետ վերցնելու ամբողջ իմաստը ականապատած թողելն էր, էնքան ա որ ասեինք հող ունենք ու տարեկան 400 000 000 դոլլար բանակի վրա ծախսելով տենց պահելը, ուրեմն լավ ա հետ տանք, թող ազերները գոնե վրեն ցորեն ցանեն: Կամ գոմ կառուցեն:
    էսպես չի մնա

  9. #771
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Դու էն ասա, քանի որ ամեն ինչից տեղյակ ես, հիմա, էս պահին, ականազերծող ու ապրող կա, թե՞ տենց են տալիս ադրբեջանցիներին, որ իրանք տրաքեն վրեքը:


    Ապեր ես մի 3 տարի առաջ ԷԼ եմ տեսել որ ականազերծում են...
    Թող Սերժիկի նմանն ուտողն էլ մտածի էլի..
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  10. #772
    Լիարժեք անդամ ranchpar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ավելի վատ մեր համար, որ հողերն ազատագրել ենք ու սկի ականները չենք հանում:
    Ինձ կբացատրե՞ս ինչներիս ա պետք հողը, որ մեջը ական պետք ա լինի ու վրեն ոչ մի բան ոչ կառուցենք, ոչ ցանենք, ոչ էլ հնձենք:
    Մինչև Արցախի ազատագրումը այնտեղ ավելի շատ հայ էր ապրում, քան ազատագրումից հետո: Սա ո՞նց հասկանամ: Ո՞նց համակերպվեմ մտքի հետ, որ երկու երիտասարդ բարեկամ եմ կորցրել էդ հողերի ազատագրման ժամանակ ու հողերն ականապատ են ու ամայի: Ղարաբաղցիներն էլ եկել Երևանում են ապրում, կամ առհասարակ Հայաստանից դուրս: Ով չի կարողանում գալ Երևան, նրանք են մնացել Ղարաբաղում:
    Եթե էդ հողերը հետ վերցնելու ամբողջ իմաստը ականապատած թողելն էր, էնքան ա որ ասեինք հող ունենք ու տարեկան 400 000 000 դոլլար բանակի վրա ծախսելով տենց պահելը, ուրեմն լավ ա հետ տանք, թող ազերները գոնե վրեն ցորեն ցանեն: Կամ գոմ կառուցեն:
    Համամիտ եմ ախպերս...ես ես կառավարության տերը.................
    Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն...

  11. #773
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ranchpar-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ ախպերս...ես ես կառավարության տերը.................
    Կառավարությունը խրախուսում ա Ղարաբաղում ապրելը: Նույնիսկ արտոնություններ ա տալիս: Բայց ապրող էլ էդքան չկա: Հայաստանի սպաներին, որ ԼՂՀ -ից հանենք, տակը մի 60 000 բնակիչ էլ չի մնա: Դրա համար էլ չի ականազերծում մնացած տարածքները:
    Ազգն ա մեղավոր ախպերս:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (28.10.2009)

  13. #774
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Ժողովուրդ ջան, հարակից տարածները վերցվել են հենց նրա համար, որ հետագայում օգտագործվեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ստանալու համար ու լռիվ բնականա, որ հարցի կարգավորումը պետքա կատարվի դրանց վերադարձը ներառելով: Դրանք վերցվել են, որ օգտագործվեն որպես խաղաքարտ բանակցությունների ընթացքում:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (28.10.2009), Հայկօ (28.10.2009)

  15. #775
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, հարակից տարածները վերցվել են հենց նրա համար, որ հետագայում օգտագործվեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ստանալու համար ու լռիվ բնականա, որ հարցի կարգավորումը պետքա կատարվի դրանց վերադարձը ներառելով: Դրանք վերցվել են, որ օգտագործվեն որպես խաղաքարտ բանակցությունների ընթացքում:
    Հարակիցը հարակից, բայց բուն տարածքները նորմալ բնակեցնել ա պետք: Երևան հարս գալու, Երևանում բիզնես ունենալու, Երևան տուն առնելու մուրազով ապրելով ԼՂՀ-ն եթե նույնիսկ անկախ կարգավիճակ էլ ստանա, մեկ ա չի դառնալու բնակավայր:
    էսպես չի մնա

  16. #776
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն


    երևումա ովա ծախում

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (29.10.2009)

  18. #777
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, հարակից տարածները վերցվել են հենց նրա համար, որ հետագայում օգտագործվեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ստանալու համար ու լռիվ բնականա, որ հարցի կարգավորումը պետքա կատարվի դրանց վերադարձը ներառելով: Դրանք վերցվել են, որ օգտագործվեն որպես խաղաքարտ բանակցությունների ընթացքում:
    Ժողովուրդ, քանի կոպեկ կարժենա մնացածի անվտանգությունը, եթե հարակից շրջանները ետ տանք? Օրեկան "պատահական" մի սնարյադ կընգնի գյուղերի վրա կամ Ստեփանակերտի ու էն եղած բնակչությունն էլ կանէանա: Իսկ էդ միջազգային դիտորդ-միտորդ թեթևի մեջ ամեն անգամ կոչ կանեն պահպանել խաղաղություն, լավագույն դեպքում կդատապարտեն ասենք մի 5 հոգու մահվան պատճառ դարձած գնդակոծությունը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (29.10.2009)

  20. #778
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կառավարությունը խրախուսում ա Ղարաբաղում ապրելը: Նույնիսկ արտոնություններ ա տալիս: Բայց ապրող էլ էդքան չկա: Հայաստանի սպաներին, որ ԼՂՀ -ից հանենք, տակը մի 60 000 բնակիչ էլ չի մնա: Դրա համար էլ չի ականազերծում մնացած տարածքները:
    Ազգն ա մեղավոր ախպերս:
    Էդ ինչ պայմաններ են տալիս է? Ամենաուժեղ պայմանը նայա, որ ասում են էդ շրջանները ետ են տալու.. իրա տուն տեղ ով պետք ա հավաքի գնա անորոշության մեջ ապրելու?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. #779
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    ՈՒՐԻՇ ՓԱՍՏԱՐԿ ՉԿԱ

    «Եթե առանձին մարդիկ, Ղարաբաղի տեղը քարտեզի վրա չիմանալով, խոսում են, թե Ղարաբաղը տալիս են, գոնե Սերժ Սարգսյանի նման մարդը կասեր, եթե այդտեղ ինչ-որ նախապայման լիներ», հայտարարել է հանրապետական Համլետ Հարությունյանը:

    «ՉԻ» - Երեւի նկատել եք, որ վերջին շրջանում «Ղարաբաղի տեղը քարտեզի վրա իմանալը» դարձել է լրջագույն քաղաքական կատեգորիա, ու հենց որ ուրիշ փաստարկ չի լինում, բոլորը սկսում են հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը քարտեզի վրա Ղարաբաղի տեղը գիտի: Հետո՞ ինչ, որ գիտի: Միլոշեւիչն էլ քարտեզի վրա Սերբական Կրաինայի ու Կոսովոյի տեղերը գիտեր: Հիմա Կրաինայում ոչ մի սերբ չկա, Կոսովոն անկախ երկիր է, Միլոշեւիչն էլ կյանքի վերջին օրերը Հաագայի բանտում անցկացրեց: Կամ մի՞թե դաշնակները Հայաստանի տեղը չգիտեին, որ գնացին ու ստորագրեցին Բաթումի պայմանագիրը:

    Ի դեպ, «քարտեզի վրա տեղն իմանալու» մասին: Հետաքրքիր է՝ տարօրինակ գաղափարախոսությամբ առաջնորդվող հանրապետական պատգամավորներից քանի՞ հոգի կարող են քարտեզի վրա ցույց տալ Տարոն գավառը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (31.10.2009), Տրիբուն (01.11.2009)

  23. #780
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղարաբաղյան հակամարտություն

    եթե հանկարծ կառավարությունը որոշի ղարաբաղի գոնե 1 մմ տա հետ առաջին միտինգին գնացողը ես կլնեմ որովհետև 2 տարի իջևանում կայնա դրանց դեմը վաղով որովհետև ինչքան ել մենք կրակենք իրանք ինչ զենքով ուզում եին կրակում եին բառի ամբողջ իմաստով ու շատ ջահել տղեքին են խփել դրանք նենց որ դրանց ընդհանրապես բան չի հասնում պիտի մտնեք գրավենք դրանց ողջ տարածքը ու վերջ` հաղթանակենք
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

Էջ 52 358-ից ԱռաջինԱռաջին ... 24248495051525354555662102152 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •