ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Ձեր ելույթի մեջ (ՀՀՇ համագումար) այն միտքը կար, թե առաջիկայում պիտի ձևավորվի սոցիալիստական կուսակցություն: Ընդսմին, նաև ասել եք, որ սոցիալիզմի գաղափարը միշտ ուղեկցել է և կուղեկցի մարդկությանը: Մեզ` սոցիալիստներիë համար, հաճելի ու հետաքրքիր էր հատկապես Ձեզնից լսել այդ ամենը: Սակայն, մենք պնդում ենք, որ սոցիալիզմի գաղափարը ոչ թե կուղեկցի մարդկությանը, այլ հենց ինքը` մարդկությունը, վաղ թե ուշ կապրի սոցիալիզմի ժամանակներում:
1917 թ. Ռուսաստանում հաղթանակած համակարգը բնավ սոցիալիզմ չէր, որովհետև սոցիալիզմն անհամատեղելի է քաղաքակրթության հետ: Մարքսիզմն ասում է, որ քաղաքակրթության հիմքը ժառանգվող մասնավոր (նաև անձնական) սեփականությունը, մենամուսնական ընտանիքը, ազգերը, լեզուները, պետությունները, դասակարգերը, հայրենիքը, կրոններն են և այլն: Հավասարարական գաղափարաբանությունը պնդում է, որ մարդկության համար այդ ամենը չարիք են, և մարդկությունը ուզենա թե չուզենա, պետք է հրաժարվի այդպիսի քաղաքակրթությունից (ըստ մարքսիզմի` քաղաքակրթությունը բարբարոսությանը փոխարինող շրջանն է), ուզենա թե չուզենա պետք է հրաժարվի սեփականության ժառանգումից (անաշխատ եկամուտ ժառանգորդի համար), մենամուսնական ընտանիքից, դասակարգերից, ազգային տարբերակումից, լեզուների բազմազանությունից, կրոններից, պետության ձևերից և այլն: Մարդկությունն անպայման կգնա դեպի սեցիալիզմ` իսկական սոցիալիզմ կգնա երկար ժամանակի ընթացքում` էվոլուցիոն ճանապարհով:
Կկամենայինք, որ ստեղծվելիք սոցիալիստական կուսակցության առաջնորդը Դուք լինեիք և աշխարհում առաջինը Հայաստանում կազմակերպվեր մարդկության ապագան որոշող սոցիալիստական կուսակցությունը: Ի դեպ, ցայժմ աշխարհում չի եղել ճշմարիտ սոցիալիստական կուսակցություն, ոչ էլ` պետություն:
23.12.1995
ԵԼՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Պատմականորեն տոհմական համայնքներում անձնական սեփականությունն աստիճանաբար կուտակվում ու վեր էր ածվում մասնավոր սեփականության, դառնալով ձևավորվող քաղաքակրթության հզոր հիմքերից մեկը: Եվ տղամարդը, որի ձեռքում էր այդ սեփականությունը, ստեղծեց մենամուսնական ընտանիքը, որպեսզի համոզված լինի, որ իր մահից հետո սեփականությունը մնալու է իր ժառանգորդին: Այդպես առաջացավ ու ամրացավ քաղաքակրթության շրջանի երկրորդ հզոր հիմքը` մենամուսնական ընտանիքը, որի շուրջն էլ ծավալվում, հզորանում էր մասնավոր սեփականությունը` չարիքների չարիքը:
Մասնավոր սեփականության ժառանգման և մենամուսնական ընտանիքի հիմքերի վրա էլ առաջացավ և առ այսօր գոյատևում են քաղաքակրթության մյուս ատրիբուտները` դասակարգերը, պետությունները, կրոնները, ազգերը, լեզուները և այլն: Սրանց հետ են պայմանավորված մարդկության աչք ծակող արատները` ընչաքաղցությունը, պատերազմները, շահագործումը, կաշառակերությունը և այլն: Մարդն ընկավ անազատ, անհավասար, անարդար պայմանների մեջ, սկսեց երազել ազատության, հավասարության ու արդարության մասին, որոնց հասնելը քաղաքակրթության հակասությունների պայմաններում հնարավոր չէ:
Ուտոպիական սոցիալիզմի հիմնադիր Թոմաս Մորը և նրա µáÉáñ հետնորդները` ուտոպիստ սոցիալիստները, ինչպես նաև Մարքսը, Էնգելսը, Լենինը, Ստալինը, Զյուգանովը, Ա. Բուզգալինը, Դեն Սյաո Պինը և մնացյալները չփորձեցին հասկանալ, որ քաղաքակրթության շրջանակներում հնարավոր չէ սոցիալիզմ կառուցել, որ սոցիալիզմի կառուցման ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և կլինի կրկին վերադարձ դեպի կապիտալիզմ:
Օրինակի առնենք մի առանցքային խնդիր. ասում են թե աշխարհի մի մասում սոցիալիզմ է կառուցվել և իրականացվել է <<յուրաքանչյուրից` ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի քանակի և որակի>> սկզբունքը: Սա ակներև անհեթեթություն է: Ինչպե՞ս կարող է նման բան լինել, երբ կան ընտանիք և անձնական սեփականության ժառանգում (անաշխատ եկամուտ ժառանգորդի համար): Իրականում, եթե չհաշվենք այլևայլ ճանապարհներով ստեղծված սեփականությունը և ընդունենք, որ ամեն ինչ բնականոն է, ապա սոցիալիզմ կոչվածի համակարգում գործել է <<յուրաքանչյուրից` ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի, պլյուս ժառանգություն>> իրական սկզբունքը:
Մեր ժամանակներում քաղաքակրթությունը հասել է իր զարգացման փակուղային ընթացաշրջանին: Նրան բնորոշ են զենքի ու զինամթերքի խելացնոր կուտակումները, բնության գիշատչային շահագործումը, ահաբեկչությունը, համաճարակները, սովն ու աղքատությունը, էկոլոգիական ու ժողովրդագրական անլուծելի բազմաթիվ հիմնախնդիրներ:
Մարդկությունը երկընտրանքի առջև է, երկընտրանք, որը տակավին հստակ ուրվագծված չէ: Կա՛մ աշխարհի մասշտաբով մանկածնությունը հսկողության տակ առնելով դուրս գալ քաղաքակրթության փակուղուց, կա՛մ ոչնչանալ նրա իսկ ծնած հակասություններից:
Մոլորակի բնակչությանը ազատելով մասնավոր և անձնական սեփականության ժառանգման պրակտիկայից, մենամուսնական ընտանիքից հրաժարվելով ու մեկ ազգ, մեկ լեզու, մեկ դասակարգ, մեկ պետություն ստեղծելով, մարդկությունը խույս կտա այն մեծ աղետից, որը պատրաստել է քաղաքակրթությունը: Վտանգի մեջ են և՛ հզորն ու թույլÁ, և՛ միլիարդատերն ու մուրացիկը, և՛ ԱՄՆ-ն ու Սոմալին: Պարզապես հարկավոր է գիտակցել մարդկությանը համակած վտանգը և քայլել դեպի քաղաքակրթությունից դուրս, դեպի սոցիալիզմ, դեպի հասարակության կազմակերպման այն եղանակը, երբ լիարժեք կերպով կիրագործվի մարդկային մտքի մեծագույն հայտնագործությունը` յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին ըստ աշխատանքի քանակի և որակի: Ամենևին էլ պատահականություն չէ, որ հազարամյակներ շարունակ բոլոր ուժեղները գովերգում են սեփականությունը, ընտանիքը, հայրենիքը…
11.1996
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ` ՄԱՐՔՍԻԶՄԻ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ
Որ կոմունիստները մարքսիզմի և առաջադիմության թշնամիներ են, հիմնավորել ենք մի շարք հոդվածներում: Կրկին անդրադառնանք այդ խնդրին: <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>> գրքի <<Քննադատական-ուտոպիական սոցիալիզմ և կոմունիզմ>> բաժնում կարդում ենք. <<Բայց այս սոցիալիստական և կոմունիստական երկերում պարունակում են քննադատական տարրեր: Այդ երկերը հարձակվում են գոյություն ունեցող հասարակության բոլոր հիմքերի վրա: Ուստի նրանք վերին աստիճանի արժեքավոր նյութեր են տվել բանվորներին լուսավորելու համար: Ապագա հասարակության վերաբերյալ նրանց դրական եզրակացությունները, օրինակ` քաղաքի և գյուղի հակադրության ոչնչացումը, ընտանիքի, մասնավոր հարստացման, վարձու աշխատանքի ոչնչացումը, հասարակական-ներդաշնակության հռչակումը, պետության վերածումը արտադրության հասարակ կառավարման…>>:
Ուտոպիստների ապագա հասարակության վերաբերյալ նշած դրական բոլոր հատկանիշները կոմունիստները ընդունեցին, բացի մեկից` ընտանիքի ոչնչացումից: Դրանով էլ կոմունիստները դարձան մարքսիզմի, առաջադիմության, հավասարության և արդարության թշնամիներ: Նրանք ուժի միջոցով ստեղծեցին իրենց համակարգը և փորձեցին ուժով կառուցել այն, ինչը պետք է լիներ էվոլյուցիոն ճանապարհով: Ընտանիքը հնարավոր չէ ուժով վերացնել, այն պետք է մահանա դանդաղ, հասարակության հարստացման, գիտության զարգացման շնորհիվ, համընդհանուր, խոր գիտակցության պայմաններում:
Կոմունիստների կենտկոմի քարտուղարը, նախարարը, դատախազը և միլպետը հարստանում և ապահովում են իրենց ընտանիքի բարեկեցությունը, ինչպես անում էին ստրկատերը, ֆեոդալը, կապիտալիստը և նրանց պաշտպան թագավորը, կայսրը կամ պրեզիդենտը: Արդ, արհեստական, անբնական կոմունիստական համակարգը, որտեղ կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը, անորակ արտադրանքը համատարած բնույթ ունեին, կործանվեց, իր տեղը զիջելով ավելի վատին` վայրի կապիտալիզմին, որից, բարեբախտաբար, ելք կա դեպի լավը:
Կոմունիստների քարոզչությունը շարունակվում է: Նրանք նորից են փորձում թունավորել զանգվածներին` դարձյալ ձեռնպահ մնալով ընտանիքի մահացման գաղափարից:
Անհրաժեշտ է փակել կոմունիստների դեպի իշխանություն տանող ճանապարհը: Պարզ է, որ նրանց <<տարբեր տրամաչափերի>> լիդերները տենչում էին իշխանության զուտ անձնական նպատակներով, որպեսզի լավ ապրեն իր կինն ու երեխան, որպեսզի վայելի այն արտոնությունները, որոնցից զրկվել է:
Հավասարարներն այժմ սակավ համակիրներ ունեն, սակայն համոզված են, որ ապագան կլուսավորվի միայն իրենց գաղափարախոսությամբ, և զարգացումն ընթանում է իրենց կանխատեսած ճանապարհով:
01.01.1998
Էջանիշներ