User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ճշմարտություն և մոլորություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ճշմարտություն և մոլորություն

    Ձեզ եմ ներկայացնում կապանցիներ Կառլեն Թադևոսյանի, Լեռնիկ Դավթյանի և Մհեր Մարտիրոսյանի «Ճշմարտություն և մոլորություն» աշխատությունը: Աշխատանքի մեջ քննության են առնվում ներկայիս և անցյալի մարդկային հասարակարգերը ու նշվում է նրանցում առկա թերությունները ու դրանց պատճառները, ինչպես նաև փորձ է կատարվում մարդկային հարաբերությունների նոր մոդելի ստեղծման, որտեղ վերացած կլինեն հին հասարակարգերի թերությունները:

  2. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Առաջաբան

    Եթե Մարքսը ելներ այն բանից, որ մարդու կողմից մարդու շահագործման և սոցիալական բոլոր չարիքների սկզբնաղբյուրը ոչ թե մասնավոր, այլ անձնական սեփականությունն է, որ մասնավոր սեփականությունը և մենամուսնական ընտանիքի երևույթը անձնական սեփականության ածանցյալներն են, ապա <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստի>> վերաբերյալ մեր պատկերացումը միանգամայն այլ կլիներ, և այդ ջարդակոչի պատճառով չէր հեղվի միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը, չէին լինի այն բազում տառապանքները, որ կրեց մարդկությունը կոմունիստական շարժման պատճառով, աշխարհը չէր վերածվի չարիքի թատերաբեմի:
    Արդ, Մարքսի ուսմունքը վերագտավ իրեն որպես բռնության կոչ և խոչընդոտեց հասարակության էվոլյուցիոն զարգացմանը:
    Կյանքի առաջընթացն արգելակելով հանդերձ, մենամուսնական ընտանիքը պայմանավորում է մարդկությանը համակած բոլոր չարիքները` միջանձնային հակամարտություններից մինչև համաշխարհային պատերազմներ:
    Ստորև ներկայացվող տեսությունը սոցիալիզմի պայմաններում գոյություն ունեցող արատների, հակաբնական, հակահասարակական երևույթների արմատական պատճառ համարում է մենամուսնական ընտանիքը և հիմնավորում դա:
    Ինչո՞վ պետք է փոխարինվի մենամուսնական ընտանիքը: Քանի որ ճշմարտության կերպը երբեմն անսովորն է, ապա նախապատրաստեք ձեզ ըմբոշխնելու այս դատողությունների <<տարաշխարհիկ>> հրապույրը:
    Հեղինակներ

  3. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    1. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ


    Գիտելիքը մարդկային գործունեության արգասիքն է: Մարդիկ, ղեկավարվելով պատմականորեն ձևավորված իրենց նպատակներով, ստեղծում են հատուկ գործիքներ, սարքեր, այլ միջոցներ, որոնք օգնում են իրականության ճանաչողությանը: Պրակտիկ գործունեության համար մեզ անհրաժեշտ է այնպիսի գիտելիք, որն առավել մեծ լրիվությամբ ու ճշգրտությամբ արտացոլում է օբյեկտիվ աշխարհը, ինչպես այն գոյություն ունի ինքնին, մարդու գիտակցությունից և նրա գործունեությունից անկախ: Այստեղ էլ ծառանում է գիտելիքի ճշմարտության հարցը. ի՞նչ է ճշմարտությունը, որտե՞ղ է այն չափանիշը, ըստ որի կարելի է ճշմարիտ գիտելիքը տարբերել ոչ ճշմարիտ, կեղծ գիտելիքից:
    Անտիկ փիլիսոփայությունից եկող ավանդույթի համաձայն, ճշմարտություն է կոչվում այն գիտելիքը, որը համապատասխանում է իրականությանը: Բայց այդ անվանումն այնքան լավն է, որ այն հաճախ ընդունում էին նաև փոխբացառող փիլիսոփայական ուղղությունները, ինչպես մատերիալիստական, այնպես էլ իդեալիստական:
    Նույնիսկ ագնոստիկները հայտարարում են, որ իրենք չեն ժխտում գիտելիքի գոյությունը, այլ ժխտում են լոկ գիտելիքի ձեռքբերման հնարավորությունը:
    Ճշմարտության մեջ արտահայտված է սուբյեկտի և օբյեկտի դիալեկտիկան: Մի կողմից ճշմարտությունը սուբյեկտիվ է, քանի որ մարդկային գործունեության ձև է, իսկ մյուս կողմից այն օբյեկտիվ է, որովհետև նրա բովանդակությունը կախված չէ ո՛չ մարդուց, ո՛չ էլ մարդկությունից:
    Սահմանազատվում են ճշմարտության հասկացությունները: Գրականության մեջ <<բացարձակ ճշմարտություն>> տերմինը միանշանակ չի գործածվում: Դա <<վերջին ինստանցիայի>> ճշմարտությունն է, մարդկային բանականության ձգտումների ու հնարավորությունների սահմանի իրագործումը: Հարց է ծագում. հնարավո՞ր է նման գիտելիքի հասնելը: Մարդը սկզբունքորեն ընդունակ է ճանաչելու ամեն մի երևույթ, բայց ռեալ կերպով նրա այդ ընդունակությունն իրացվում է հասարակության պրակտիկորեն անվերջ պատմական զարգացման պրոցեսում:
    Երբեմն որպես այդպիսի <<վերջին ինստանցիայի>> ճշմարտություն են դիտվում առանձին երևույթների, պրոցեսների փաստական իմացությունը, որոնց հավաստիությունն արդեն ապացուցվել է գիտության կողմից: Այդ դեպքում ճշմարտությունը կոչվում է հավերժական: Օրինակ` մատերիան ունի կառուցվածք, Մարքսը ծնվել է 1818 թ-ին:
    Սակայն, իհարկե, ճանաչողությունը չի կարելի սահմանափակել լոկ նման կարգի գիտելիքի ձեռքբերումով:
    Ըստ Ֆ. Էնգելսի` <<Եթե մարդկությունը երբևիցէ այնպիսի վիճակի հասներ, որ կարողանար գործառել միայն հավիտենական ճշմարտություններով` մտածողության այնպիսի արդյունքներով, որոնք սուվերեն նշանակություն և ճշմարիտ լինելու իրավունք ունեն, ապա նա հասած կլիներ մի կետի, որտեղ մտավոր աշխարհի անվերջությունը սպառված կլիներ, և այսպիսով, կկատարվեր հաշված անհամար թվի տխրահռչակ հրաշքը>>:
    Գիտության զարգացումն ընթացել է այնպիսի պնդումների հերքման ուղիով, որոնք բացարձականության հավակնություն են ունեցել, բայց իրականում ճշմարիտ են եղել միայն որոշակի սահմաններում (օրինակ` <<ատոմն անբաժանելի է>> կամ <<բոլոր կարապները սպիտակ են>>):
    Ռեալ գիտական տեսությունը հաճախ բովանդակում է ոչ ճշմարիտ, պատրանքային տարր, որը երևան է գալիս ճանաչողության հետագա ընթացքում և պրակտիկայի զարգացմամբ:
    Բայց ճանաչողության այսպիսի ըմբռնման դեպքում մենք չե՞նք կանգնում արդյոք օբյեկտիվ ճշմարտության ժխտման վտանգավոր ուղու վրա: Չէ՞ որ, եթե ճանաչողության պրոցեսում ճշմարիտի մեջ երևան է գալիս պատրանքային մոմենտ, ճշմարիտի և ոչ ճշմարիտի հակադրությունը դառնում է հարաբերական:
    Իմացաբանական ռելյատիվիզմի (լատիներեն` relativus - հարաբերական) կողմնակիցները, ջնջելով ճշմարտության և մոլորության հակադրությունը, հանգում են այն եզրակացությանը, որ ամեն մի ճշմարտություն վերջին հաշվով պարզվում է, որ մոլորություն է և գիտության պատմությունը ներկայացնում է որպես մի մոլորության փոխարինումը մյուսով:
    Թերևս ռելյատիվիզմը պարունակում է մի ճիշտ պահ` այն, որ գոյություն ունեցող ամեն ինչ, այդ թվում և ճանաչողությունը, գտնվում է հոսուն, շարժման վիճակում, սակայն այն ճանաչողության շարժումը մետաֆիզիկորեն կտրում է օբյեկտիվ ռեալությունից:
    Ժամանակակից տրամաբանությունը հետևյալն է. ի հակառակ և՛ դոգմատիզմի, և՛ ռելյատիվիզմի, գոյություն ունի և՛ բացարձակ, և՛ հարաբերական ճշմարտություն:
    Բացարձակ ճշմարտություն գոյություն ունի, քանի որ մեր օբյեկտիվորեն ճշմարիտ գիտելիքի մեջ կա ինչ-որ բան, որը չի հերքվում գիտության հետագա ընթացքով, այլ հարստանում է նոր օբյեկտիվ բովանդակությամբ: Դրա հետ միասին ամեն տվյալ պահին մեր գիտելիքը հարաբերական է, քանի որ այն ոչ լրիվ է (օգտագործում) արտացոլում իրականությունը, հետևաբար ճշմարտություն է լոկ որոշակի սահմաններում, որոնք ընդլայնվում կամ նեղանում են ճանաչողության զարգացման ընթացքում:
    Օբյեկտիվ ճշմարտությունը բացարձակի ու հարաբերականի միասնությունն է, որտեղ բացարձակ ճշմարտությունն ընկալվում է որպես հարաբերական ճշմարտությունների անվերջ գործընթացի սահման: Դեռևս անտիկ աշխարհում է ստեղծվել երկրաչափություն և այն կրել է <<էվկլիդյան երկրաչափություն>> անունը: Իհարկե, այն օբյեկտիվ, բացարձակ-հարաբերական ճշմարտություն է, քանի որ նրա բովանդակությունը վերցրված է օբյեկտիվ ռեալության մեջ գոյություն ունեցող տարածական հարաբերություններից: Սակայն այն ճշմարիտ է մինչև մի որոշ սահման, այսինքն մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք վերանում ենք տարածության կորությունից (այն հավասարեցնում ենք զրոյի): Հենց որ տարածությունը դիտարկում ենք դրական կամ բացասական կորությամբ, այդ դեպքում անցնում ենք ոչ էվկլիդյան երկրաչափություններին (Լոբաչևսկու և Ռիմանի), որոնք ընդլայնել են մեր գիտելիքների սահմանները և իրենց ավանդն են մուծել օբյեկտիվ ճշմարտության հետագա խորացման ուղիով, երկրաչափական գիտելիքների զարգացման մեջ:
    Մոլորությունը իրականության ճշմարտանման, սակայն ոչ ճիշտ, աղավաղված արտացոլումն է գիտակցության մեջ, որը պայմանավորված է յուրաքանչյուր տվյալ պահին հասարակական պատմական պրակտիկայի սահմանափակությամբ:
    Ձգտելով հասնել օբյեկտիվ ճշմարտության` մարդն անհրաժեշտություն է զգում մի չափանիշի, որի օգնությամբ կարողանա ճշմարտությունը տարբերել մոլորությունից: Գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք այս կամ այն կերպ օգնում են լուծելու վերոհիշյալ խնդիրը: Սակայն առայսօր այդ տեսությունների համակարգը լրիվ չէ. չէ± որ մարդկությունը հենց այսօր էլ գտնվում է մոլորության մեջ այնպիսի կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական արդարության, հավասարության և անհատի ազատության ոլորտները: Քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում ժողովրդական մասսաներն անգիտակցաբար, բնազդով ձգտել են այնպիսի փոխբացառող երևույթների իրականացմանը, ինչպիսիք են ազատությունը և հավասարությունը: Իրականում ազատությունը և հավասարությունը գտնվում են հակադարձ համեմատական կապի մեջ: Ասվածի վառ օրինակ կարող է ծառայել սոցիալիզմի ստալինյան շրջանի և մեր այսօրվա պրակտիկայի համեմատումը:
    ...

  4. #4
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Եթե պայմանավորվենք վերը նշված պնդումը անվանել <<Ազատության և հավասարության օրենք>>, ապա ստորև ներկայացվող աշխատանքի նպատակներից մեկը կլինի նաև այն, որ այդ օրենքը ևս հարաբերական ճշմարտություն է: Կոնկրետացնենք. <<Ազատության և հավասարության օրենքը>> ճշմարիտ է լոկ մարդկության էվոլյուցիայի <<քաղաքակրթություն>> կոչվող փուլի համար: Այդ փուլին կհաջորդի մի նոր փուլ` <<հավասարարական շրջան>>, որտեղ <<Ազատության և հավասարության օրենքի>> կապը հակադարձ համեմատականից կփոխակերպվի ուղիղ համեմատականի:
    Ըստ Էնգելսի, երբ հասարակությունը սկսեց արյունակիցների միջև սեռական հարաբերությունն արգելել, սերունդների ֆիզիկական և մտավոր կարողությունները բռնեցին որակական բարելավման ուղին: Առաջ եկավ սեռական սերը, որը խստագույնս առնչվում էր մեր նախնիների գիտակցության աճի հետ: Իսկ քանի որ սեռական սերն իր էությամբ բացառող բնույթ ունի, այդ առանձնահատկությունը ներկայումս բացահայտ է միայն կանանց նկատմամբ, ապա սեռական սիրո վրա հիմնված ամուսնությունը համաձայն իր բնույթի, պետք է մենամուսնություն լինի:
    Սեռական սերը, որը ծնում է մենամուսնությունը, տատանողական ժամկետներ ունի և դա էլ անընդհատ փոքրանում է, իսկ ապագայում, երբ մարդկությունը ստիպված կլինի սերնդի վերարտադրությունը կազմակերպել հատուկ << գործարաններում>> և հնարավոր կլինի նվազագույնի հասցնել անհատների տարբերությունները, անվերջ էլ կփոքրանա սեռական սիրո ժամկետը:
    Այդժամ մենամուսնությունը կդառնա անիմաստ և նույնիսկ վնասակար, քանզի մենամուսնական ընտանիքը բոլոր չարիքների պատճառի մասնավոր սեփականության պատվարն է:
    Մենամուսնության նպատակները` ա) զավակներ ծնելը և բ) զավակների կողմից սեփականության ժառանգումը, հասարակականորեն հույժ վտանգավոր են, որովհետև մարդը երբեք չի կարող անաչառ ու օբյեկտիվ լինել, երբ խոսքը վերաբերվում է իր ժառանգին կամ ունեցվածքին:
    Իսկ ինչո±վ պետք է փոխարինվի մենամուսնական ընտանիքը...
    Մենամուսնությունը կլքի մարդկությանը և վերջինս կթևակոխի այլընտրանք չունեցող մի հասարակարգ, որտեղ արբունքի հասած, հասունացած բոլոր մարդիկ կդիտվեն ամուսիններ, որտեղ ոչ մեկը ինչ-որ հարստություն չի ժառանգի, երբ կտիրապետի ոչնչով չսահմանափակված, փոխադարձ համաձայնությամբ հաստատված սեռական հարաբերությունների ազատությունը, կլինի կնոջ և տղամարդու լիակատար հավասարությունը:
    Համաշխարհային համայնքում մենամուսնական ընտանիքը ճգնաժամ է ապրում: Կատարենք այդ երևույթի դիտարկումը: 20-րդ դարի 70-80-ական թվականների ընտանիքը համեմատած 10-ական թվականների` տարբեր աղբյուրներում նկարագրված ընտանիքի հետ, որակական փոփոխությունների է ենթարկվել, և այդ գործընթացը շարունակվում է: Դարասկզբի բազմազավակ ընտանիքի տեղը բռնել է 2-4 հոգուց բաղկացած ընտանիքը:
    Տնտեսական շարժառիթներով տղամարդուց մեծ կախում ունեցող կնոջը փոխարինել է տնտեսապես անհամեմատ անկախ կինը, որի մոտ աճել է գիտակցվածության և արժանապատվության զգացումը:
    Ամուսնալուծությունն աճել է զգալի չափերով: Պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր երրորդ ամուսնություն լուծարվում է: Մենամուսնական ընտանիքի օգտին չէ նաև մսուր-մանկապարտեզների համատարած երևույթը: Անհամեմատ մեծացել է սննդի և այլ սպասրկման օբյեկտների թիվը: Այս ամենը բացահայտում է ընտանիքի դերի նվազման կամ վերանալու միտումը: Հասարակական կյանքում առկա է մենամուսնական ընտանիքի ճգնաժամային իրավիճակը: Ընտանիքը փրկելու բոլոր փորձերն ի վերջո անարդյունավետ են, քանզի նրա կործանումը նույնպիսի անխուսափելիություն է, ինչպիսին էր առաջացումը: Եվ այդ գործընթացին սուբյեկտը պետք է միջամտի շրջահայաց ու խոր գիտակցությամբ, բացասական երևույթներից առավելագույն չափով խուսափելու համար:
    Դասակարգային հասարակության առաջացումից սկսած, աշխատավոր ու աղքատ մարդիկ միշտ երազել են նյութական բարիքների հավասար բաշխման մասին: Այդ ցանկությունն արտահայտվել է ժողովրդական ավանդապատումներում, գիտական ու գեղարվեստական երկերում: Պատմության ընթացքում առաջարկվել են հավասարության հասնելու ուղիները: Անգամ գտնում էին, որ կգա ժամանակը, երբ կտիրապետի նյութական բարիքների հավասարության սկզբունքը: Եվ չէին ըմբռնում, որ անհատների միջև գոյություն ունեցող բազմապիսի տարբերությունների առկայությամբ, օրինակ` նույնիսկ 10 կգ հացը հնարավոր չէ մեկական կիլոգրամներով բաժանել տասը հոգու: Դա հենց այն պատճառով, որ և′ նրանց պահանջմունքներն են տարբեր, և′ առանձին-առանձին կատարել են տարբեր քանակի և որակի աշխատանք:
    Անհատների միջև եղած տարբերությունների հետևանքով ծագած ընչաքաղցությունը թույլ չի տա կիրառել նաև ըստ պահանջմունքների բաշխման սկզբունքը: Մարդու պահանջմունքներին սահման չկա, իսկ բնության մեջ էլ ուժեղը` թույլին, խելոքը` անխելքին միշտ էլ շահագործելու է: Մարդու անսպառ պահանջմունքները կբավարարվեն միայն այն ժամանակ, երբ նա զգա, որ ինքը ոչ առավել և ոչ էլ պակաս է իր նմանից: Բայց և մարդկանց միջև տարբերությունների վերացումն անընդհատ և հավերժական գործընթաց է, որին կարելի է անվերջ մոտենալ, սակայն երբեք չհասնել: Ապագա հասարակարգում, երբ մարդկությունը վերարտադրությունը կկազմակերպի ոչ անհատներին հուսալով, այլ ընդհանուր, հասարակական եղանակով և սկսած կլինի անհատական տարբերությունների կրճատման իրագործումը, կյանքի կկոչվի <<Յուրաքանչյուրից հավասարաչափ, յուրաքանչյուրին հավասարաչափ>> սկզբունքը:
    Զարգացման հիմքում ընկած են հակասությունները: Թե′ բնության, թե′ հասարակության և թե′ մտածողության շարժման ժամանակ ինչքան ուժեղ են հակասությունները, այնքան էլ ուժեղ են շարժումը և զարգացումը: Նախնադարյան հասարակարգում մարդու գիտակցության արտակարգ ցածր պայմաններում (պայմաններ, որոնք ենթադրում էին սուբյեկտիվ գիտակցական հավասարություն, բայց իրենց մեջ պարունակում էին անընդհատ մեծացող անհավասարության ինֆորմացիա) իշխում էր նյութական հավասարությունը: Էվոլուցիոն ճանապարհով մարդու զարգացումը, ավելի ու ավելի շատացող նյութական բարիքները և աշխատանքի միջոցները, հարաբերականորեն դանդաղ, այնուամենայնիվ, տանում էին դեպի մեծացող անհավասարություն: Անհավասարությունն անընդհատ մեծացել է շահագործողական աշխարհում:

  5. #5
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Անհավասարությանը մի հզոր հարված հասցվեց 1917 թ. հոկտեմբերին: Լուծման ուղին բռնեց շատ կարևոր մի պրոբլեմ` արտադրության միջոցները դարձան հանրային սեփականություն: Դա հսկայական քայլ էր. հսկայատարածք երկրում մարդկությունը պոկվեց հին մասնավոր սեփականատիրական պատվանդանից և դրվեց կոմունիզմի հիմքը:
    Սակայն հին աշխարհից ժառանգված մնացին պետությունը, ազգերը, ընտանիքը: Եվ կարծես քիչ բան է մնում մինչև հավասարարական հասարակարգի հաստատումը…
    Անընդհատ փոքրացնելով անհատների միջև եղած տարբերությունները, հասարակությունը կձգտի հասարակական հակասությունների թուլացմանը: Հակասությունների հիմքը` անհատների միջև եղած տարբերությունները, և այդ տարբերությունների արդյունքը` նյութական տարբերությունները, անընդհատ փոքրանալու են, բայց երբեք չեն վերանալու:
    Կարծիքներ կան, թե, իբր, հակասությունների փոքրացումը կհասցնի զարգացման թափի թուլացմանը, քանի որ փոքր հակասությունների դեպքում զարգացումը դանդաղում է, իսկ մեծ հակասությունների դեպքում` արագանում: Մեր զարգացրած տեսությունը դրան տալիս է այսպիսի պատասխան. Սոցիալական ուժեղ և դեռ ուժեղացող հակասությունների տեղը, որն ապագայում անընդհատ թուլանալու է, բռնելու է անընդհատ ուժեղացող հակասությունը մարդու և բնության միջև: Մարդը ազատվելով իր նմանի դեմ պայքար մղելու անհաժեշտությունից, լրացուցիչ ազատ էներգիան և ժամանակը տրամադրելու է բնությունն առավելագույն ձևով իր շահերին ծառայեցնելուն:
    Ահա ապագա հասարակության չթուլացող զարգացման գլխավոր հիմքը: Անսահման պահանջմունքները մարդուն անընդհատ շարժման մեջ կդնեն, նրան կստիպեն իր բնական ու սոցիալական պահանջներն ավելի բարձր մակարդակով բավարարելու համար անընդհատ կատարագործել արտադրությունը, պահպանելով ու բազմապատկելով բնության մեջ եղածը:
    Մարդն իր ողջ ունեցածը կտա հասարակությանը և հասարակությունից կստանա իր տվածին համապատասխան, ըստ որում, թե′ տվածը, թե′ ստացածը անընդհատ կմոտենան մյուս մարդկանց տվածին ու ստացածին:
    <<Մենամուսնությունն առաջ եկավ խոշոր հարստությունները մի մարդու ձեռքում, այն է` տղամարդու ձեռքում կենտրոնանալու հետևանքով և այն պահանջից, որ այս հարստությունները ժառանգեն այս տղամարդու և ոչ թե մեկ ուրիշի զավակները…>> (Էնգելս): Սեռական սերը ավելի շատ մենամուսնության հիմքն է, քան մենամուսնական ընտանիքի: Եթե չկա հարստություն (ունեցվածք), որը երկու իրար չսիրող անձերի կապի միմյանց ու ստեղծի ընտանիք, ապա մենամուսնության կամ ժամանակավրեպ սեռական կապերով կապնվելու համար անհրաժեշտ է սերը, հակառակ դեպքում այն կդիտվի պոռնկություն:
    Մարդու ձեռքում գտնվող հարստությունները ժառանգին տալու պրակտիկան մենամուսնական ընտանիքի, բայց ոչ մենամուսնության հիմնաքարն է: Ի դեպ, երկու հոգու կնքած միությունը միայն երրորդի` ժառանգի (ժառանգների) հայտնվելու դեպքում է համարվում ընտանիք, այլապես այն պարզ մենամուսնություն է:
    Մենամուսնական ընտանիքը վերացնելով, իհարկե, չի կարելի մարդկանց ստիպել կամ համոզել, որ պետք չէ… սիրել: Դրանից էլ այն եզրակացությունը, որ մենամուսնական ընտանիքն ավելի շուտ կվերանա, քան մենամուսնությունը:
    Այժմ ենթադրենք, որ միջոցառումներով արդեն վերացրել ենք մենամուսնական ընտանիքի տնտեսական դրդիչները: Այդ դեպքում մենամուսնությունը իր հիմքում կունենա սեռական սերը, <<իսկ անհատական սիրո տևողությունը շատ զանազան է, տարբեր անձերի, մանավանդ տղամարդկանց մեջ և եթե փոխադարձ զգացմունքը վերջնականապես սպառվել է և նրան դուրս է մղել մի նոր կրքոտ սեր, ապա ամուսնալուծությունը բարեգործություն է թե′ երկու կողմերի, և թե′ հասարակության համար>> (Էնգելս):
    Պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդն ամուսնանա այնքան անգամ, որքան կսիրի և ամուսնալուծվի այնքան անգամ, որքան կդադարի սիրելուց:
    Մենամուսնական ընտանիքի պայմաններում հնարավոր չէ այնպես անել, որ առանձին ընտանիքը դադարի հասարակության տնտեսական միավորը լինելուց: Դեռ ավելին, ընտանիքը լինելով մասնավոր սեփականատրիական հոգեբանության գլխավոր հիմնաքարը և, ըստ այդմ, ծնելով բազմաթիվ չարիքներ, պատճառն է անընդհատ մեծացող անձնական սեփականության, և սա ցայտուն կերպով խոսում է ոչ թե ընտանիքի հասարակության տնտեսական միավորը լինելուց դադարելու, այլ ուժեղանալու մասին:
    Կյանքի զարգացումը հրամայաբար պահանջում է անհատների միջև եղած տարբերությունները անընդհատ փոքրացնելով, վերացնել չարաբաստիկ մենամուսնական ընտանիքը:
    Հարկ է թողնել մենամուսնությունը որպես անընդհատ թուլացող ու փոքրացող, բայց դեռ երկար ժամանակ իր կենսունակությունը պահպանող սեռական սիրո արգասիքը:
    Ընդսմին հեռու ապագայում սեռական սերն այն աստիճան կթուլանա, որ հասարակության մեջ արբունքի հասած բոլոր քաղաքացիներն իրար համար կդիտվեն ամուսիններ, կտիրապետի ազատ սեռական հարաբերությունների կուլտուրան` պոռնկությունն ու բռնությունը բացառելով հանդերձ: Աստիճանաբար կվերանա խանդի զգացումը:
    Նախնադարյան պարզունակ արտադրությունը զարգանալով հասավ այն բանին, որ առավել ուժեղ, խելացի և հեղինակություն վայելող անհատն իր ձեռքում կենտրոնացրեց ոչ միայն արտադրված արդյունքների ավելցուկը, այլև այդ ավելցուկը ստեղծողներին: Առաջ եկավ արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական առաջին հասարակարգը, որտեղ արտադրության միջոցներն էին ոչ միայն անշունչ առարկաները, այլև այդ առարկաների միջոցով բարիք ստեղծող մարդը` ստրուկը: Ստրկատիրական կարգերի հաստատումը մի մեծ քայլ էր արտադրողական ուժերի զարգացման ճանապարհին:
    Մարդկային հասարակությունը դուրս եկավ զարգացման լայն ուղի, դրանով իսկ ազդարարելով մասնավոր սեփականատիրական հասարակարգերի սկիզբը: Ստրկատիրության զարգացումով ավելի էր հզորանում ստրկատերերի դասակարգը, ավելի էր սրվում դասակարգային պայքարը հզորացող ստրկատերերի և ստրուկների հոծ զանգվածի միջև: Հասարակարգի զարգացածությունն որոշվում է այն բանով, թե ինչպիսի արտադրողական ուժեր է ծնում այդ հասարակարգը և թե ինչպես է այն իր անդամների միջև բաշխում իր ունեցած բարիքները:
    Մասնավոր սեփականատիրական առաջին հասարակարգը նախնադարի համեմատ ավելի բարձր զարգացած հասարակարգ էր, որովհետև ստեղծում էր ավելի շատ բարիքներ, բայց միաժամանակ հետադիմական էր, քանզի այդ շատ բարիքներÁ բաշխվում ¿ñ մեծ անհամաչափությամբ: Բանն այն է, որ հենց ստրկատիրական հասարակարգում, ինչպես նաև ֆեոդալականում և կապիտալիստականում, մի դասակարգը շահագործում է մյուսին:
    Ժամանակի ընթացքում դառնալով անարտադրողական և կաշկանդելով արտադրական ուժերի զարգացումը, ստրկատիրական կարգերն իրենց տեղը զիճեցին հասարակության համար ավելի շատ բարիք ստեղծող մասնավոր սեփականատիրական մեկ այլ հասարակարգին` ֆեոդալականին: Այսպես էլ վերջինս բացասվեց կապիտալիզմի կողմից:

  6. #6
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Հազարավոր տարիներ մարդն ապրում էր շահագործողական հասարակարգերում` խորապես ամրակայված մասնավոր սեփականության տիրապետության պայմաններում: Եվ նա իր մտածողությամբ, վարք ու բարքով, հոգեբանությամբ ու ընդունակություններով համապատասխանում էր այդ <<ամենաքաղցր>> սեփականությանը. այն է` Իմ ապրանքը, Իմ ժողովուրդը, Իմ հայրենիքը, Իմ լեզուն, Իմ ընտանիքը, Իմ կինը և այլն:
    Մարդկությունը վերջին մասնավոր սեփականատիրական հասարակարգում ըմբռնեց, որ իր և իր նմանի դժբախտությունն այդ մասնավորի մեջ է և ազդարարեց աշխարհին, որ … հաջորդ հասարակարգը լինելու է առանց արտադրության միջոցների մասնավոր սեփականություն, առանց հարուստների ու աղքատների տարբերակվածության:
    Կոմունիզմը հանրային սեփականատիրական առաջին հասարակարգն է: Այն իր ծնունդով ազդարարեց աշխարհին, որ սկսվում է նոր դարաշրջան, երբ մասնավոր ամեն ինչ իր տեղը կզիջի հանրայինին:
    Քանի որ մասնավոր սեփականատիրական հոգեբանությունն անհատների միջև եղած խոր տարբերությունների և դրանց հետևանքի` ընտանիքի արդյունքն է, իսկ մարդն այդ պայմաններում ապրել է երեք ֆորմացիա, ապա կոմունիզմի պայմաններում, երբ դեռ կան այդ տարբերությունները և ընտանիքը, միայն արտադրության միջոցները հանրային սեփականություն դարձնելը շատ քիչ է: Այս պայմաններում էլ, երբ հողն ու գործարանը հանրային են, սակայն մարդը շարունակում է ասել Իմ կինը, Իմ ազգը, Իմ լեզուն և այլն, գլխավոր հակասություն է դառնում արտադրության միջոցների հանրային սեփականության և այդ սեփականության վրա աշխատող մարդու մասնավոր սեփականատիրական հոգեբանության միջև եղած հակասությունը:
    Արդ, այդ հին հիմնական հակասության պատճառով կոմունիզմը ևս չի կարող արդարացնել մարդկության սպասումները: Ե′վ կոմունիզմը, և′ կապիտալիզմը դատապարտված են կործանման, կամ էլ վերաճման նոր` <<հավասարարական>> հասարակարգի:
    Մարդն, ի բնե, թերևս մեծամասամբ ենթագիտակցորեն է ձգտում հավասարարական հասարակարգի գայթակղիչ ազատություններին: Կապիտալի աշխարհում մեծահարուստների կողմից բարեգործական ձեռնարկումները, հոգածությունը գործազուրկների նկատմամբ հավասարարական հասարակարգին ձգտելու կույր դրսևորումներից մեկն է:
    Գիտական կոմունիզմի տեսաբանները այսպես են ձևակերպել կոմունիստական ֆորմացիայի վերջնական նպատակը. <<Յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքների>>: Քանի որ մարդկանց միջև կա ընդունակությունների տարբերություն, ուրեմն յուրաքանչյուր մարդ հասարակությանը պետք է տա ըստ իր ընդունակությունների, և քանի որ կոմունիզմի ժամանակ արտադրողական ուժերը կլինեն արտակարգ բարձր զարգացած և այդ զարգացած հասարակության հզոր արտադրությունն ի վիճակի կլինի բավարարելու իր յուրաքանչյուր անդամի պահանջմունքները, ապա յուրաքանչյուրը հասարակությունից կստանա ըստ իր պահանջմունքների:
    Կոմունիզմի տեսաբաններն իրենց այդ մեծ ու գրավիչ դրույթով նվաճելով տասնյակ միլիոնավոր սրտեր ու մտքեր, այդպես էլ չկողմնորոշվեցին, որ կոնկրետ ժամանակահատվածի համար ասելով <<յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքների>>, դրանով իսկ կտրվեցին դիալեկտիկական մատերիալիզմից, չըմբռնեցին, որ բռնել են մատերիալիզմից հեռանալու և իդեալիզմին հարելու ուղին: Մի՞թե բնական է մարդուն ասել, թե այսքան է քո պահանջմունքը և թե ավելիի ձգտելը նորմալ ու բարոյական չէ:
    Մասնավոր սեփականատիրական հոգեբանությունը համարելով ոչ թե զանգվածային, այլ որոշ մարդկանց մեջ նստած երևույթ, կոմունիստներն ակամայից հարվածում են մատերիալիզմի ոգուն:
    Ի դեպ նշենք, որ արմատացած հին պատկերացումներից հրաժարվելը երբեք էլ դյուրին գործ չէ, հատկապես, որ ժամանակակից տեսաբանները օժտված են ակադեմիկոսի, պրոֆեսորի, գիտության վաստակավոր գործչի և այլ առարկութÛուն չհանդուրժող վարդաջրով: Պատկերացրեք, թե որքան դժվար է մեր իսկ ճանապարհը գիտության այրերի քարացած համոզմունքներին առճակատելու իմաստով…
    Ընտանիքի գոյությունն ինքնին պայմանավորում է սեփականության ժառանգելության իրավունքը: Ժառանգություն ստանալու համակարգը խախտում է սոցիալիզմի մեծ դրույթը` <<յուրաքանչյուրից` ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի քանակի ու որակի>>:
    Ազնիվ կամ ոչ ազնիվ ճանապարհներով ձեռք բերված սեփականությունն իր չափերով զանազան է: Օրինակ` վերցնենք խոշոր ձեռնարկության տնօրենին և նրա ենթակա պահեստապետին: Տնօրենի աշխատավարձը մի քանի անգամ բարձր է պահեստապետի աշխատավարձից: Դա նշանակում է, որ տնօրենի զավակը, եթե նա անգամ իր ֆիզիկական ու մտավոր կարողություններով զիջի պահեստապետի զավակին, ժառանգելու է ավելի շատ նյութական միջոցներ, քան պահեստապետի, դիցուք առավել աշխատասեր զավակը: Այսպես պարզ է ժառանգելիության իրավունքի կործանարար ազդեցությունը հասարակական կյանքի վրա: Եթե անգամ մարդը անաշխատ եկամուտներ չունենա և գոյատևի ազնիվ աշխատանքով, որ հնարավոր էլ չէ մենամուսնական ընտանիքի պայմաններում, դարձյալ ժամանակի ընթացքում անհավասարությունն ի հայտ կգա նույն այդ ժառանգելիության իրավունքի գոյության պատճառով:
    Հասարակարգն որքան էլ ճգնի, չի կարող պարալիզումից փրկել խորիմաստ դրույթը. յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի: Արդ ուզենանք-չուզենանք, ընտանիքներում կուտակվող սեփականությունը դառնում է հասարակության առաջընթացը արգելող հուժկու ուժ:
    Սերնդի ծնելիությունն ու դաստիարակությունը պետության ու հասարակության մտահոգության առարկա դարձնելը, երեխաներին ծնողների սուբյեկտիվ ազդակներից օտարելը, կօժանդակի վերացնել ժառանգություն ստանալու և′ իրավունքը, և′ պրակտիկան:
    Սոցիալիզմի մեծ դրույթն առավել լավ հնարավոր է իրագործել միայն ժառանգության իրավունքն ու պրակտիկան աստիճանաբար վերացնելիս, կամ իսպառ վերացնելուց հետո: Դրան պետք է հաջորդի մենամուսնական ընտանիքի վերացումը:
    Մարդու զգեստները, անձնական իրերը, ընտանեկան գույքը նրա մահից հետո մնում է ամուսնուն: Եթե վախճանվել են ամուսինները երկուստեք, ունեցվածքը մնում է ժառանգներին կամ հասարակությանը: <<Հավասարարական հասարակարգի>> ժամանակ, ուր չեն լինի ամուսնությունները, մարդու մահից հետո ուեցվածքը կմնա հասարակությանը: Ինքնուրույնություն ստանալուց հետո յուրաքանչյուր մարդ հասարակությանը կտա ըստ իր ընդունակությունների և հասարակությունից կստանա ըստ իր աշխատանքի քանակի և որակի:
    Մի խոսքով, ընտանիքներում կուտակվող սեփականությունները, որ պետք է ժառանգվի զավակների կողմից, արգելակում է հասարակության առաջընթացը: Անհրաժեշտ է ճշմարտացիորեն կյանքի կոչել սոցիալիզմի խեղաթյուրված դրույթը:
    Մարդը անձնական սեփականություն պետք է ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է: Նրա մահվանից հետո այն կանցնի պետությանը (հասարակությանը): Զավակը չպետք է ոչինչ ժառանգի, այլ իր ապրուստը պետք է ստեղծի իր ընդունակություններն ի սպաս դնելուց ստացած միջոցների հաշվին: Եվ դա պետք է պատկերացնել մենամուսնական ընտանիքի աստիճանաբար տկարացման և հետագայում վերացման հետ զուգահեռ:

    05.1996

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քողարկված ճշմարտություն
    Հեղինակ՝ MkhArm, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.04.2013, 03:40
  2. Լռությու՞ն, թե՞ ճշմարտություն
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.06.2011, 01:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •