Այս պահին ամենապառակտիչ գործողությունները անում է Դաշնակցությունը քաջ գիտակցելով, որ Սերժի քաղաքական քայլերը անդարձելի են, կամ էլ դարձելի են միայն պատերազմի գնով ներկայիս իրավիճակի սահմաններում։ Եթե դաշնակցությունը չի ապացուցում, որ Սերժի քայլերը հակասահմանադրական են, կամ հակասում են միջազգային իրավունքի նորմերին, ապա Դաշնակների ընդվզումը կամ իմիտացիա է կամ պատեհապաշտություն։ Ի վերջո Հայաստանի սահմանադրությամբ միջազգային պայմանագրերը վավերացնում է ոչ թե Նախագահը, այլ Ազգային Ժողովը, Նախագահը Ազգային Ժողովին դեռ պիտի առաջարկի վավերացնել այս արձանագրությունների հիման վրա ստեղծված պայմանագրերը, և կարելի է Ազգային Ժողովի վրա ֆիքսվել, ոչ թե Նախագահի։ Սակայն Դաշնակցությունը իշխանությանը այսքան ժամանակ սերտաճած լինելով շատ լավ գիտակցում է թե Նախագահի ցանկությունները, թե Ազգային Ժողովի դե ֆակտո խամաճիկների թատրոն լինելը, մենակ կասկածում եմ, որ գիտակցում են սեփական ողորմելիությունը ու կեղծավորությունը։ Ուստի այս շոուն բավականին տհաճ երանգներ է ստանում, և ամենամեծ վնասը ստանում է հասարակությունը՝ ապակողմնորոշվելով։ Այս պահին ամենակոռեկտ վիճակում է ՀԱԿ–ը իր լռությամբ, քանի որ միավորվելու ու Սերժի հրաժարականը պահանջելու համար շատ ավելի հարմար պահերն են եղել, սակայն դեմագոգները յուղ են վառել, իսկ հիմա հեչ հարմար պահ չի պահանջել Սերժի հրաժարականը երբ արդեն Սերժը բավականին խորն է գնացել ու հետ գնալու ճանապարհ արդեն չկա էլ։ Ոնց որ մեկը տուն սարքելիս լինի, տեսնես որ սխալ տեղում է կառուցում, բայց սպասես մինչև կռիշ կապի դուռ լուսամուտներ դնի, նոր մեղադրես թե էս ի՞նչ տեղում ես տունը կառուցել։ Հիմա ով էլ գա իշխանության, այլընտրանք չունի բացի հնձելու այն պտուղները, որի սերմը վաղուց ցանել են Քոչարյանը, Օսկանյանը ու հիմա էլ Սերժը։բա չէ ազգը պառակտողներն են Սերժիկին հեռցնելու՞՞՞՞՞![]()
Էջանիշներ