Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ որ ասում ես հասկանալի է, ընդունելի է և էջերով արդեն խոսվել է...Իմ առաջարկը այն էր որ ուղղակի անընդհատ նույն կետին խբելուց շեղվենք: Շատ չգրեմ մեծ ախպեր ուղղակի մի հարց եմ տալիս : Ասում ես Սերժին կստիպեն որ ստորագրի արձանագրությունները, հարցնում եմ ինչի պետք է ստիպեն չէ որ դու էլ ես ասում որ թուրքերը սահման բացելը կապում են Ղարաբաղի հարցի հետ, որը ավելի շուտ է լուծվելու քան սահման բացելը?

P.S. Ապեր մի գերագնհատի մեչշր ազգին էլի, ոչ մի արյունալի բան չի լիենլու...Ինչու? Սերժը ՏՎ-ով համայն աշխարհին ասեց որ Մեդևդևը իրան ստիպել ա որ համաձայնվի մադրիդյան սկզբունքնների առաջին կետի պայմաններին: Առաջին կետը տարածքնները հանձնել ա...Դու տեսար որ մի հոգի Հայաստանում արձագանքի էտ ասածին: Ապեր էտ տարածքններում մարդ էլ չկա համարյա...
կարծում եմ ենթահանձնախումբը, սահմաններն ու ղարաբաղը զուգահեռաբար են լինելու որ մեկը մեկին վերահսկի … հիմնականում լծակները մեզ վրա ազդելու համար են, որովհետև սահմանի բացումը մեզ ավելի է պետք քան Թուրքիային, իսկ հողերը ադրբեջանի համար ավելի բարոյական/սմվոլիկ նշանակություն ունի, քանի որ նրանց էկոնոմիկան լրիվ ուրիշ ֆակտորի վրա է հիմնված…իհարկե սահմանների բացումից ադրբեջանն էլ կշահի, բայց նրանց համար դա այնքան էլ կենսական չէ ինչքան մեզ համար …

մի բան հստակ է որ Սերժի գահին մնալը մեզ համարյա լուծում չի թողնում եթե իհարկե կան այնպիսի ֆակտորներ որոնց մասին չգիտենք ու դրանք դրական են մեզ համար… Մեդվեդևին դիմելն անիմաստ է քանի որ մենք նրան առաջարկելու շատ բան չունենք, նամանավանդ որ սահմանի բացումը ռուսներին էլ ա ձեռ տալիս…

հարցի լուծում երևի հնարավոր լինի Ղարաբաղից, երբ նրանք ոտքի կանգնեն ու Ղարաբաղի հարցի լուծման հունը փորձեն փոխել… աբսուրդ բան եմ ասում երևի, բայց դե հագուցալուծման համար մեր ալտերնատիվներն էնքան էլ շատ չեն…