Kuk-ի խոսքերից
Երեկ Աբովյան փողոցով անցնում էի, երիտասարդ դաշնակներ դուրս եկան դեմս, թռուցիկներ էին բաժանում հանրահավաքի, ու էդ իրազեկմանը ոչ մի ոստիկան չէր խոչընդոտում, շաաատ հանգիստ, ուրախ զվաչթ իրազեկում էին: Հետաքրքիր ա՝ ՀԱԿ-ի հանրահավաքների մասին իրազեկողները ենթարկվում են բռնությունների, ծեծի, քր.գործեր են սարքվում գլխներին, ամիսներով նստում են: ՀԱԿ-ի նստացույց անողները, որ Հյուսիսային Պողոտայում էին նստում, ոչ մեկին չէին խանգարում, էլի բռնությունների ու ծեծի էին ենթարկվում, ոստիկանության բաժիններ էին տարվում, իսկ դաշնակները որ կառավարության ու արտգործնախարարության շենքի մոտ նստում են հենց աստիճանների վրա, ոչ ոքին չեն խանգարում հա՞, ոչ մի ոստիկան չի գալիս պաստառ չի ջարդում, նստացույցի մասնակիցներին չի ծեծում, չի տանում բաժին: Կամ որ էդ նույն կառավարության շենքի մոտ սպանված զինվորների մայրեր էին հավաքվում մի 5-6 հոգի, ոստիկանները գալիս հրմշտելով հեռացնում էին տարածքից, իբր թե չի կարելի կառավարության շենքի մոտ հավաքվել, ինչ որ սահմաններ էին ասում, թե էսքան մետրից մոտիկ չի կարելի կանգնել և այլն, իսկ դաշնակները աստիճաններին նստած են, ինչ իմանանք՝ իրիկունները չեն մտնում ներս չայ խմելու, իրանց բան ասող չկա: Շատ իրական ընդդիմություն են է ախր:
Էջանիշներ