Դրական
Բացասական
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին ամենապառակտիչ գործողությունները անում է Դաշնակցությունը քաջ գիտակցելով, որ Սերժի քաղաքական քայլերը անդարձելի են, կամ էլ դարձելի են միայն պատերազմի գնով ներկայիս իրավիճակի սահմաններում։ Եթե դաշնակցությունը չի ապացուցում, որ Սերժի քայլերը հակասահմանադրական են, կամ հակասում են միջազգային իրավունքի նորմերին, ապա Դաշնակների ընդվզումը կամ իմիտացիա է կամ պատեհապաշտություն։ Ի վերջո Հայաստանի սահմանադրությամբ միջազգային պայմանագրերը վավերացնում է ոչ թե Նախագահը, այլ Ազգային Ժողովը, Նախագահը Ազգային Ժողովին դեռ պիտի առաջարկի վավերացնել այս արձանագրությունների հիման վրա ստեղծված պայմանագրերը, և կարելի է Ազգային Ժողովի վրա ֆիքսվել, ոչ թե Նախագահի։ Սակայն Դաշնակցությունը իշխանությանը այսքան ժամանակ սերտաճած լինելով շատ լավ գիտակցում է թե Նախագահի ցանկությունները, թե Ազգային Ժողովի դե ֆակտո խամաճիկների թատրոն լինելը, մենակ կասկածում եմ, որ գիտակցում են սեփական ողորմելիությունը ու կեղծավորությունը։ Ուստի այս շոուն բավականին տհաճ երանգներ է ստանում, և ամենամեծ վնասը ստանում է հասարակությունը՝ ապակողմնորոշվելով։ Այս պահին ամենակոռեկտ վիճակում է ՀԱԿ–ը իր լռությամբ, քանի որ միավորվելու ու Սերժի հրաժարականը պահանջելու համար շատ ավելի հարմար պահերն են եղել, սակայն դեմագոգները յուղ են վառել, իսկ հիմա հեչ հարմար պահ չի պահանջել Սերժի հրաժարականը երբ արդեն Սերժը բավականին խորն է գնացել ու հետ գնալու ճանապարհ արդեն չկա էլ։ Ոնց որ մեկը տուն սարքելիս լինի, տեսնես որ սխալ տեղում է կառուցում, բայց սպասես մինչև կռիշ կապի դուռ լուսամուտներ դնի, նոր մեղադրես թե էս ի՞նչ տեղում ես տունը կառուցել։ Հիմա ով էլ գա իշխանության, այլընտրանք չունի բացի հնձելու այն պտուղները, որի սերմը վաղուց ցանել են Քոչարյանը, Օսկանյանը ու հիմա էլ Սերժը։բա չէ ազգը պառակտողներն են Սերժիկին հեռցնելու՞՞՞՞՞![]()
Si vis pacem, para bellum
Քհմ...քհմ...Չուկ, կարելի է՞
Արամ Անրահամյանին կարդալուց հետո նորից վերադառնում եմ իմ «տխմար» մտքին:
Նորից ենթադրում եմ, որ բոլոր պայքարող մասերն իրոք հայրենասեր են (ինչը պի բացառում նաև իշխանասիրությունը):
Ոչ միայն ԼՏՊ, այլ նաև դաշնակներն իրականում չեն վախենում ստորագրությունից, շատ լավ գիտակցելուվ, որ իրական մանրամասն աշխատանքը և որոշումները գալու են հետո, նույնիսկ վավերացնելուց հետո: Ինչպես և ԼՏՊ, նրանք գիտեն, որ ոչ մի անուղղելի բան չի ստորագրվում:
Բայց ուղղել, շարունակել ուզում են հենց իրենք: Դու մի ասիր, փրկարարները շատ են լինելու, Չուկ, միայն մեկը չի:
Այսինքն՝ նրանք էլ (պարզապես ԼՏՊից տարբեր ձևով և հերթականությամբ) հետապնդում են ՍՍ հանելու նպատակը, շատ լավ օգտագործելով ստորագրելու պահը, որը միայն ՍՍ ին է վնաս տալու: Սպասում են, որ ատորագրի, իսկ հետո հենց իրենք էլ կբացատրեն, թե ինչպես կարելի է ի օգուտ օգտագործել այդ փուղթը:
Տարօրինակ կերպով սարքած տարբերակս դաշնակներին էլ սազեց:
Չի մնա
Որովհետև թուրքերը սահմանը չեն բացելու մինչև Ղարաբաղում մի որևէ զիջում չանես:
Ու ամեն օրը որ սահմանը չի բացվելու լինելու ՍՍ-ի ագոնիան, որովհետև ասելու են ազգդ ծախիր մի սահմանի համար էդ էլ չկարողացար ստանալ... այ
Իսկ ԱՄՆ-ը կտեսնես մատը մատին չի խփելու որ սահման բացվի:
ԱՄՆ-ը կանի հեղաշրջում Հայաստանում, կբերի իր խամաճիկներից մեկին ու նոր այն ժամանակ կճնշի որ սահմանը բացվի:
Այնպես որ կարծում եմ Սերժը մինչև 2010-ի վերջ չի դիմանա:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մի կադր արդեն պատրաստ է
Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրաժարականը հոկտեմբերի 10–ից արդեն կդառնա առարկայական իրականություն»
բայց կարծում եմ ինքը չի լինի հիմնական հարվածային ուժը:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Վիշապ
Ներկա պահին ոչ դաշնակներն են անկեղծ ժողովրդի հետ, ոչ էլ ՀԱԿ-ը:
Ամեն մեկը մի պատճառաբանություն հնարել է քաշվել է կողքի ու սպասում է երբ է ՍՍ-ը կնքելու կապիտուլացիան:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Տատ, ներիր, որ մեջ եմ ընկնում, բայց ինչ–որ այն չես ասում։ ՀԱԿ–ը և դաշնակները սկբունքային տարբեր, իրար հետ չխաչվող նպատակներ ունեն, նույնսիկ Սերժի հրաժարականը պահանջելու պարագայում։ Ինչպե՞ս թե ոչ մի անուղղելի բան չի ստորագրվում, ստորագրությունը հո պլաստիլինից արձան չի՞, որ ձին երբ ուզենաս էշ դարձնես, կամ էշի վրա էլ պլաստիլինից մատոռ կամ թևեր դնես։ Ղալաթ են անում, որ ստորագրելու պահը օգտագրծելով ՍՍ են ուզում հանել, դա նշանակում է նրանք թքած ունեն իրականում Հայաստանի քաղաքական կուրսի վրա, այս ամենի հետևում ճղճիմ շահեր են նստած։ ՀԱԿ–ը չեր կարող հա՞ հանրահավաք անել ու Սերժի հրաժարականը օր ու գիշեր պահանջել, ուղղակի դա ՀԱԿ–ի գաղափարախոսության ու տրամաբանության սահմաններից դուրս կլիներ, իսկ ահա այս արկածախնդրությունը իսկը դաշնակների ոճով է՝ խցկվել ամենաանհեթեթ պահերին։
Si vis pacem, para bellum
Chuk (10.10.2009), Mephistopheles (10.10.2009)
Si vis pacem, para bellum
Սերժը կապիտուլյացիա չի կնքելու, ես կարծում եմ, որ այս պահին Սերժը ճիշտ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը։ Եթե հիշողություններիս զոռ տանք, ապա կնկատենք որ հիմա Սերժը փորձում է իրականացնել հենց Տեր–Պետրոսյանի ծրագիրը թե հայ–թուրքական հարաբերությունների թե Ղարաբաղի հարցում։ Ճիշտ է, կոպիտ սխալներով ու մի բան էլ ավելին զիջելով, բայց եթե միայն մակերեսորեն նայենք, ապա առայժմ դա Սերժին հաջողվում է։ Այո, անկեղծ չեն, բայց ՀԱԿ–ի ու դաշնակների կեղծավորությունը ես չէի դնի մեկ հարթության մեջ։ Տարբեր մակարդակներ են։
Si vis pacem, para bellum
Si vis pacem, para bellum
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ