User Tag List

Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

  1. #121
    Լիարժեք անդամ Lyonik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ձեզնից շատ ենք վախենում: Երեխեն մի քիչ ուժեղ, որ խփում ա, մի թեթև կինս օֆ ա անում, վախից մազերս բիզ-բիզ ա կանգնում, տեղում խուճապի եմ մատնվում: Էլ ուր մնաց ծննդաբերության ժամանակ կանգնեմ, նայեմ:
    Ինձ միանգամից վերակենդանացման բաժին կտանեն առաջին իսկ վայրկյաններին:
    մենակ դուք ձեր մասին եք մտածում,այ եթե ուֆ ել չասեմ......

  2. #122
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Lyonik-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ դուք ձեր մասին եք մտածում,այ եթե ուֆ ել չասեմ......
    Lyonik ջան մենակ մեր մասին չենք մտածում, սիրտներս չի տանում:
    էսպես չի մնա

  3. #123
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    46
    Գրառումներ
    60
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Lyonik ջան մենակ մեր մասին չենք մտածում, սիրտներս չի տանում:
    Ելմո , դե ոչինչ ետ հիվանդանոցներում վերակենդանացմանը պատրաստ են , նենց որ շատ հեռու քեզ տանել պետկ չի լինի ))

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (29.09.2009)

  5. #124
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Sayuri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ելմո , դե ոչինչ ետ հիվանդանոցներում վերակենդանացմանը պատրաստ են , նենց որ շատ հեռու քեզ տանել պետկ չի լինի ))
    Ինչի՞ որ երեխես ծնվի, ես էլ կենդանի վիճակով պետք չե՞մ:
    Չէ ավելի լավ է, ես ողջ ու առոջղ սպասեմ դրսում:
    էսպես չի մնա

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (30.09.2009), Ariadna (30.09.2009), Cassiopeia (28.09.2009), Տատ (28.09.2009)

  7. #125
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Ես կուզեի ներկա գտնվել: Եթե ճիշտը ասեմ, գլուխ գովել չլինի, նման հարցերում իմ ներվերը երկաթից են:
    Կուզեմ ներկա գտնվել ոչ թե գործընթացը տեսնելու համար, այլ ուղղակի կնոջս կողքին գտնվելու համար, հոգեբանական աջակցության համար:
    Եթե իմանամ, որ իմ ներկայությունը բացասաբար կարող է ազդել որեւէ բանի վրա, կամ կինս չի ուզում, ներկա չեմ գտնվի:

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ ճիշտ կլինի, եթե երեխայի հայրը ներկա գտնվի երեխայի ծննդյան գործընթացին: Ներկայումս դա Հայաստանում հնարավոր է` որոշակի գումարի առկայության դեպքում:
    Ի՞նչ կտա դա երեխայի հորը: Կօգնի դա արդյոք մորը` ավելի թեթև տանելու ցավերը և ավելի ապահով զգալու իրեն այդ դժվար պահին:
    Վա՜յ, ո՞նց կլիներ… հայերը լինեն ու փող պլոկելով չզբաղվեն… Հետաքրքիր ա` էդ մուծված փողը ո՞նց են ձեւակերպում: ՀԴՄ կտրոն տալիս ե՞ն: Իսկ նախապես տոմս առնել պետք չի՞… պարտեր, ամֆիթատրոն…
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 28.09.2009, 20:41:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (28.09.2009), Annushka (30.09.2009), keyboard (30.09.2009)

  9. #126
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Պապներ, մեկդ ներկա եղել ե՞ք:
    Էլմո՝ մինուս:

    Իմը եղել է, առանց երկար բարակ որոշելու կամ իմ ուզելու, այդպես ստացվեց: Ինձ համար երևի այդքան կարևոր չէր, ուրիշ բան ու զործ ունեի այդ պահին: Շնդհակառակը, դեռ իրեն էլ պետք է հանգստացնես, լավ եմ (որ սուտ է) ասելով:
    Իսկ ինքը բավականին ցնցվեց, երկար ժամանակ (մի քանի շաբաթ) չէր կարողանում ետ գալ տեսածից: Բայց մինչև հիմա ու երևի միչև կյանքի վերջը հիշելու է (ու իր աղջկան էլ հիշեցնելու), որ ինքն է առաջինը պահել և ԼՈՂԱՑՐԵԼ իր երեխային: Գիտեք, դրա համար արժե ապրել այդ պահը:

  10. #127
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Ես էլ կցանկանամ ներկա գտնվել ապագայում երեխաներիս ծնվելու պահին ապագա կնոջս կողքին, որպեսզի հնարավորինս կինս իրեն հանգիստ զգա, իմանա որ ես իր կողքին եմ։ Միգուցե իմ ներկայությունը ավելի դրական ազդեցություն ունենա այդ պրոցեսին։ Կարծում եմ որ շատ կանանց դա հաճելի կլինի որ այդ պահն իր ձեռքը սեղմող մեկը, իսկ ավելի լավ կզգա եթե այդ մեկը լինի իր ամուսինը։
    Մի խոսքով շատ դրական եմ համարում ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.09.2009), Լուսաբեր (28.09.2009)

  12. #128
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Օրինակ ես այնքան էլ կողմ չեմ, որ ամուսինը ներկա գտնվի, որովհետև դու այդ ժամանակ այնպիսի տանջանքների մեջ ես, այնպիսի վիճակում ես, որ կողքից նայած ուղղակի սարսափելի ա հաստատ: Ինչի համար ամուսինդ տեսնի քեզ այդ վիճակում, մանավանդ, որ ծննդաբերության ժամանակ կարող են հազար ու մի բարդություններ առաջանալ, որոնք բժիշկը արագ հաղթահարում ա, բայց խեղճ ամուսինը ուշագնաց կարող է լինել: Կարծում եմ, որ ամուսինները շատ լավ հասկանում են, թե կինը ինչ տառապանքների գնով ա լույս աշխարհ ա բերում իրենց բալիկին ու գնահատում է դա, պարտադիր չի, որ կողքից գա ու ոգևորի կամ աջակցի, մանավանդ, որ կարող ա ճիշտ հակառակը ստացվի Այնպես որ, դա ոչ ապացուցում ա ամուսնու սերն ու հոգատարությունը, ոչ էլ կնոջը առանձնապես օգնում ա, որ ցավ չզգա.. մեր մեջ ասած, այդ ժամանակ կնոջ համար լրիվ մեկ ա ով կա իրա մոտ, ով չկա.. իրա համար կարևորը իր և իր երեխայի առողջությունն ա, ու էն, որ շուտ ազատվի այդ ցավերից ու տեսնի իր բալիկին: Ես ամուսնուս ներկայության դեպքում կմտածեմ, որ հանկարծ ինքն էլ վատ չզգա, տեսնելով ինձ այդ վիճակում, անտեղի չանհանգստանա՝ լսելով բուժանձնակազմի խոսակցություններն ու տեսնելով արյուն: Մի խոսքով, ավելի լավ ա ինքը դրսում ծխի ու ինչքան հնարավոր ա քիչ ներշնչի իրեն՝ սպասելով այնքան սպասված ավետիսին
    Մի ամսից մենք այդ փորձությունով կանցնենք, ու Էլմոն կգրի իրա տպավորությունները (ծնարանի պատերից դուրս):

    p.s. -այ մարդ, ինչ ներկա լինել, ինչ բան.. բա էդ նեղ մաջալին մի հատ հավեսով քֆուր չտա՞ս իրա հասեցին, որ տենց տառապում ես
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2009, 21:55: Պատճառ: Չարաշահված սմայլիկների կրճատում
    Better to light a candle than to curse the darkness.

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.09.2009), keyboard (30.09.2009), Kita (30.09.2009), Kuk (30.09.2009), murmushka (30.09.2009), Yeghoyan (30.09.2009), Հայկօ (30.09.2009), Տատ (30.09.2009), Փոքրիկ (01.10.2009)

  14. #129
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես այնքան էլ կողմ չեմ, որ ամուսինը ներկա գտնվի, որովհետև դու այդ ժամանակ այնպիսի տանջանքների մեջ ես, այնպիսի վիճակում ես, որ կողքից նայած ուղղակի սարսափելի ա հաստատ: Ինչի համար ամուսինդ տեսնի քեզ այդ վիճակում, մանավանդ, որ ծննդաբերության ժամանակ կարող են հազար ու մի բարդություններ առաջանալ, որոնք բժիշկը արագ հաղթահարում ա, բայց խեղճ ամուսինը ուշագնաց կարող է լինել: Կարծում եմ, որ ամուսինները շատ լավ հասկանում են, թե կինը ինչ տառապանքների գնով ա լույս աշխարհ ա բերում իրենց բալիկին ու գնահատում է դա, պարտադիր չի, որ կողքից գա ու ոգևորի կամ աջակցի, մանավանդ, որ կարող ա ճիշտ հակառակը ստացվի
    Դե, ամուսիններն ընդհանրապես տարբեր են լինում։ Ընդհանրացնել չարժե։ Համաձայն եմ, եթե համոզված ես/եք, որ ամուսինդ վերը նկարագրածդ հոգեվիճակում ու ֆիզիկական վիճակում կհայտնվի ծննդաբերությանդ ներկա գտնվելու դեպքում, ապա, ինչ խոսք, ավելի լավ է՝ ներկա չլինի։ Բայց, օրինակ, իմ ամուսինը բնույթով շատ հանգիստ է, նման իրավիճակներում խուճապի մատնվելու սովորություն չունի, ի տարբերություն ինձ , ու մեր դեպքում նրա ներկա լինելը խիստ ցանկալի կլինի երկուսիս համար էլ։

    Այնպես որ, դա ոչ ապացուցում ա ամուսնու սերն ու հոգատարությունը, ոչ էլ կնոջը առանձնապես օգնում ա, որ ցավ չզգա.. մեր մեջ ասած, այդ ժամանակ կնոջ համար լրիվ մեկ ա ով կա իրա մոտ, ով չկա.. իրա համար կարևորը իր և իր երեխայի առողջությունն ա, ու էն, որ շուտ ազատվի այդ ցավերից ու տեսնի իր բալիկին:
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, որ դրանով չի որոշվում հոգատարությունն ու սերը, բայց կնոջն օգնելու հարցում համաձայն չեմ. հեչ էլ մեկ չի՝ ով կա կողքիդ, ով չկա։ Հոգեբանորեն դա շատերի համար (էդ թվում և իմ) լուրջ աջակցություն է։ Հենց թեկուզ ձեռքը բռնելն արդեն ամեն ինչ արժե էդ պահին։


    Մի ամսից մենք այդ փորձությունով կանցնենք, ու Էլմոն կգրի իրա տպավորությունները (ծնարանի պատերից դուրս):
    Դե, անհամբեր կսպասենք տպավորություններին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (30.09.2009)

  16. #130
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե համոզված ես/եք, որ ամուսինդ վերը նկարագրածդ հոգեվիճակում ու ֆիզիկական վիճակում կհայտնվի ծննդաբերությանդ ներկա գտնվելու դեպքում, ապա, ինչ խոսք, ավելի լավ է՝ ներկա չլինի։
    Ամուսինն եկել է ասի, որ «ծանր հոգեվիճակ» բառերով դա չէս բնութագրի:
    Ինչքան նման տեսարաններից հեռու, էնքան Աստծուն մոտիկ:

    Բայց մի բան էլ է ինձ զարմացնում: Որոշ կանայք ասում են «թող գան, որ տեսնեն ինչ տանջանք ենք քաշում, թող գոնե նայեն, որ մեր գինն իմանան»:
    Հարգելիներս, ախր դա ձեռ «բեռն» է: Մենք առանց նայելու էլ ձեր գինը գիտենք, ի՞նչ կարիք կա մենք էլ մասնակից լինենք այդ ամենին: Ամեն մեկն ունի իր «բեռը»: Օրինակ հո չե՞ք կարող ստիպել երեխուն ծիծիկ տանք, որ դա էլ իմանանք ինչ է:
    էսպես չի մնա

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գուգօ (30.09.2009)

  18. #131
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մասնագիտությանս բերումով ես բազմաթիվ ծննդաբերություններ եմ նայել ու նկատել, որ անարդարացի է, երբ ամուսինը ներկա չի գտնվում: Չէ՞ որ դա երկուսի համատեղ երեխան է: Ինչու՞ պետք է միայն կինը տանջանքներ քաշի, որ փոքրիկը լույս աշխարհ գա: Ավելին՝ ամեն ծննդաբերող կնոջ հետ մենք՝ ուսանողներս էինք տառապում, որովհետև բժիշկներն անհետանում էին չգիտեմ որտեղ: Մենք բռնում էինք այդ կանանց ձեռքը, քաջալերում, որ մի քիչ էլ դիմանան, որովհետև շուտով հրաշք է տեղի ունենալու, շոյում էինք ճակատները: Ու իմ աչքին այնքա˜ն լքված էին այդ կանայք: Գիտեք, երբ մտածում եմ ապագայում երեխա ունենալու մասին, ինձ ոչ այնքան ցավերն են վախեցնում, որքան այդ ցավերի հետ մենակ մնալը:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (29.09.2011), Kita (01.10.2009), Ռուֆուս (30.09.2009), Քամի (01.10.2009)

  20. #132
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ պետք է միայն կինը տանջանքներ քաշի, որ փոքրիկը լույս աշխարհ գա:
    Բյուր ջան լավ էլի:
    Բա ո՞նց լինի: Տղամարդն էլ գա ու կնոջ ցավերի պահին աջ ձեռքը ժանգոտ մեխով ճղի, որ ինքն էլ տառապի՞: Եթե էդ լոգիկայով գնանք, ասենք ամուսիններից մեկի լյարդը հեռացնելու օպերացիային պետք է մյուն էլ ներկա լինի: Բա ինչի՞ մենակ խեղճ ամուսինը տանջվի, ինչ ա առողջանա ու ընտանիք պահի: Թող գա, տեսնի, որ ամուսինը մենակ չլինի: Կամ ամուսնու երիկամներից մեկը հեռացնելու պատճառով, բռնեն կնոջ երիկամն էլ հեռացնեն, որ հավասար լինի:
    էսպես չի մնա

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (30.09.2009)

  22. #133
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան լավ էլի:
    Բա ո՞նց լինի: Տղամարդն էլ գա ու կնոջ ցավերի պահին աջ ձեռքը ժանգոտ մեխով ճղի, որ ինքն էլ տառապի՞: Եթե էդ լոգիկայով գնանք, ասենք ամուսիններից մեկի լյարդը հեռացնելու օպերացիային պետք է մյուն էլ ներկա լինի: Բա ինչի՞ մենակ խեղճ ամուսինը տանջվի, ինչ ա առողջանա ու ընտանիք պահի: Թող գա, տեսնի, որ ամուսինը մենակ չլինի: Կամ ամուսնու երիկամներից մեկը հեռացնելու պատճառով, բռնեն կնոջ երիկամն էլ հեռացնեն, որ հավասար լինի:
    Նախ, լյարդ հեռացնելու վիրահատություն չկա: Երկրորդ, նկատենք, որ ծննդաբերությունը սովորական օրգան հեռացնելու վիրահատություն չէ, որ այդ երեխան միայն մորը չի պատկանում, երկուսինն է: Ու պետք չէ էգոիստ լինել: Մի՞թե քեզ ավելի հաճելի է, որ այդ ժամերը կինդ մեն-մենակ անցկացնի, օգնության կանչի, բայց ոչ ոք ձեռք չմեկնի: Իսկ ուսանողները միշտ չէ, որ այնտեղ են, նրանց աջակցությունը նույնը չէ, ինչ կլինի ամուսնունը: Իհարկե, տղամարդու էգոիստ-վախկոտ մտածելակերպ... կինը պիտի էնտեղ մեն-մենակ անհրապույր պատերի մեջ տառապի, գոռա, բայց ոչ ոք նրան չլսի, իսկ ամուսինն իր համար պետք է սպասի արդյունքին, մինչդեռ կարելի է այդ ժամերն աննկատ դարձնել, ավելի թեթևացնել ընդամենը կողքը նստելով ու ձեռքը բռնելով:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (29.09.2011), Rammstein (01.10.2009), Նարե (30.09.2009), Ռուֆուս (30.09.2009)

  24. #134
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, լյարդ հեռացնելու վիրահատություն չկա: Երկրորդ, նկատենք, որ ծննդաբերությունը սովորական օրգան հեռացնելու վիրահատություն չէ, որ այդ երեխան միայն մորը չի պատկանում, երկուսինն է: Ու պետք չէ էգոիստ լինել: Մի՞թե քեզ ավելի հաճելի է, որ այդ ժամերը կինդ մեն-մենակ անցկացնի, օգնության կանչի, բայց ոչ ոք ձեռք չմեկնի: Իսկ ուսանողները միշտ չէ, որ այնտեղ են, նրանց աջակցությունը նույնը չէ, ինչ կլինի ամուսնունը: Իհարկե, տղամարդու էգոիստ-վախկոտ մտածելակերպ... կինը պիտի էնտեղ մեն-մենակ անհրապույր պատերի մեջ տառապի, գոռա, բայց ոչ ոք նրան չլսի, իսկ ամուսինն իր համար պետք է սպասի արդյունքին, մինչդեռ կարելի է այդ ժամերն աննկատ դարձնել, ավելի թեթևացնել ընդամենը կողքը նստելով ու ձեռքը բռնելով:
    Բյուր, ես էլ եմ էս հարցում ընդհանուր առմամբ նույն կերպ մտածում, բայց կոնկրետ Elmo–ի ու Annushka–ի դեպքում, երբ երկուսն էլ հարմար են գտնում Elmo–ի ներկա չլինելը, կարծում եմ՝ ես կամ դու չենք, որ պիտի համոզենք, թե սխալ է։ Եթե երկուսի համար էլ ճիշտը տղամարդու ներկա չլինելն է, էլ ի՞նչ խնդիր կա։ Այ շատ վատ կլիներ, եթե կինն ուզենար, որ ամուսինը ներկա լինի, իսկ ամուսինը դեմ լիներ։ Չնայած դեռ դրա միջով անցած չլինելով խոսելը հեշտ է։ Չի բացառվում, որ ծննդաբերությունից հետո Annushka–ն կարծիքը փոխի։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ ամուսինների պահանջներն ու ցանկություններն այս հարցում համընկնեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. #135
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնու ներկայությունը ծննդալուծման գործընթացին

    Բյուր եթե երեխա ունեցած ծանոթներ ու բարեկամներ չունենաի, հենց կիմանաի ծննդաբերությունը համակենտրոնացման ճամբարի կարցերում ա ընթանում, ու ծնունդը Ֆրանկենշտեյններն են ընդունում: Ինչքան բարեկամ ու ծանոթ ունեմ, որ երեխա են ունեցել, նման սարսափ ֆիլմ հիշեցնող ոչինչ չեն պատմել: Հակառակը, ասել են, որ ամուսնու ներկայությունը ավելորդ ա: Ասենք ես մոտը լինեմ, ի՞նչ եմ անելու: Ոչ բժիշկ եմ, ոչ էլ հրեշտակ: Պիտի ձեռքը բռնեմ նստեմ հա՞: Յանիմ ի՞նչ, ո՞վ ա իրան սպառնում:
    հա
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    կինը պիտի էնտեղ մեն-մենակ անհրապույր պատերի մեջ տառապի
    ինչի՞ց ա տառապելու: Հո ինկվիզիցիայի պադվալում չի: Հիվանդանոցի սովորական պատեր են: Ինչ ա պետք ա ռոկոկո ոճի մեջ լինեի՞ն:
    էսպես չի մնա

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.10.2009), Kuk (01.10.2009), Հայկօ (01.10.2009)

Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծննդալուծման տեսակները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.04.2012, 13:00
  2. Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 17.08.2008, 23:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •