User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Զանազան լեզվական հարցեր

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, այստեղ այնքան էլ սղում չի, այլ հոլովման ժամանակ ու-ի վերափոխում վ-ի, իսկ օրինակներ գիտե՞ս, որ բառամիջում լինի սղումը…
    Ճիշտ ես... Բերածս օրինակը սղում չէր, մի պահ սխալ ուղղությամբ էի գնացել, ներողություն... Համենայնդեպս, փնտրում եմ օրինակներ, որ գտնեմ, կգրեմ։
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ես էլ մի հատ այսպիսի հարց ունեմ: Ո՞րտեղից է եկել այն կանոնը, որի համաձայն պետք է շնորհակալություն հայտնել ոչ թե ինչ-որ մեկից, այլ ինչ-որ մեկին:
    Կուկը ճիշտ, տրամաբանական բացատրություն տվեց։ «Հայտնել» բառի առկայությունն արդեն իսկ որոշիչ է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ «Շնորհակալ լինել» արտահայտությունն է, որ մի քիչ շփոթության տեղիք է տալիս։ Ճիշտ է համարվում «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևը, որին, իմ կարծիքով, կարելի է երկու տեսանկյունից նայել ու, համապատասխանաբար, մի դեպքում արդարացնել, մյուս դեպքում՝ ոչ։ Օրինակ, եթե փորձենք ստուգաբանել «շնորհակալ» բառը, ապա ստացվում է շնորհ+կալ(ել), այսինքն՝ շնորհ(ը) վերցնել, վերցնել կարելի է, բնականաբար, ոչ թե ինչ–որ մեկին, այլ ինչ–որ մեկից։ Մյուս կողմից էլ ունենք «երախտապարտ» բառը, որը բառացի նշանակում է երախտիքի համար պարտական լինել, այսինքն՝ ինչ–որ մեկին։ Եվ եթե հաշվի առնենք, որ շնորհակալ լինելն էլ է նույնը նշանակում, ապա էլի պիտի լինի ինչ–որ մեկին, ոչ թե ինչ–որ մեկից։ Ամեն դեպքում «ինչ–որ մեկից» ձևն ինձ ավելի տրամաբանական է թվում, թեև գիտեմ, որ ընդունված է, որ ճիշտը «շնորհակալ լինել ինչ–որ մեկին» ձևն է։
    Հետաքրքիր կլիներ լսել նաև ուրիշների կարծիքներն այս հարցի վերաբերյալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (30.09.2009), Sona_Yar (23.10.2009), Հայկօ (30.09.2009), Շինարար (30.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •