User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպէ՞ս էք գնահատում հրապարակված հայ-թուրքական արձանագրութիւնները:

Քվեարկողներ
113. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    27 23.89%
  • Բացասական

    74 65.49%
  • Կարծիք չունեմ

    12 10.62%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1215 հատից

Թեմա: Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրու

    Սպասվելիք հայ –թուրքական թղթերի հետ կապված երևի հետաքրքիր է իմանալ ակումբցիների կարծիքը հայաստանյան և թուրքական քաղաքական խնդիրների մասին
    Ստորև ես կներկայացնեմ իմ համեմատական վերլուծությունը և խոհանոցային կարծիք–մտորումները. Մյուսները երևի իրենցը.

    Թուրքական գեոքաղաքական նպատակային դաշտի իմ համառոտ նկարագիրը.
    Վերջին տարիների ամերիկյան անհաշվենկատ /ինչ որ առումով ինքնակործան/ գործողությունները Իրաքում և ռուսական թուլությունները կովկասում, խթան հանդիսացան թուրքական արտաքին քաղաքական ակտիվացման համար.
    Ճշգրտորեն գնահատելով պահը, Թուրքիան սկսեց ակտիվ բանակցային, միջնորդական և այլևայլ քաղաքական գործունեություն ծավալել երկկողմ, ընդհանուր բանակցային, գաղտնի բանակցային և հրապարակային ֆորմատներով.
    Առանձնապես, նրա մուտքը դեպի գլոբալ միջազգային ակտիվ քաղաքական դաշտ արագացվեց Իսրայել–Պաղեստինյան վերջին– Գազզայի ընդհարման հետ կապված. Մի քանի նուրբ դիվանադիտական քայլերով Էրդողանը իրեն հրամցրեց արաբների պաշտպանի դերում, /շահելով արաբների համակրանքը միջազգային այլևայլ քաղաքական ատյաններում/ և որպես գենոցիդի դեմ կռվող համամարդկային արժեքների համար պայքարող առաջամարտիկի դերում.
    Հետագայում, տարբեր ֆորումներով իրացրած դիվանագիտական նուրբ քայլերով, /նույնիսկ դեմարշներով/ Թուրքիան ավելի ամրացրեց իր որպես ռեգիոնալ կարևորագույն պետության դերը.
    Մինչ ահռելի ճիգերով /թե ռազմական, և թե քաղաքական/ Ռուսաստանը փորձում է դուրս գալ վրացիների հրահրած խաղերից /ու դեռ որ շարունակում է պարտվելը/, Թուրքիան առանց մի գնդակ արձակելու ու մի կոպեկ ծախսելու նվաճեց շատ խոստումնալից դիրքեր համարյա թե իր բոլոր հեռակա ու մոտակա հարևանների նկատմամբ.
    Ունենալով քրդական հարց և ներսում և Իրաքյան /ու մյուս/ քրդերի հետ կապված, հակառակվելով ԱՄՆ–ին նաև բազաների և ճանապարհների հատկացման հարցում, թուրքերը կարողացան միջնորդական առաքելություն վերցնել թե Իսրայելի և թե Պարսկաստանի հետ կապված հարցերում.
    Եթե գնահատելու լինենք թուրքական դիվանագիտական ճակատի լայնքն ու ինտենսիվությունը /Եվրոպական ինտեգրում, Կիպրոս, Ռուսաստան, Իսրայել, քրդեր, հայկական ցեղասպանության դեմ տարվող անընդհատ մանևրներ, Վրաստանի հետ դինամիկ տարանցիկ և գեոքաղաքական խաղեր, Հայաստանի շրջափակման մասնակցություն, ղարաբաղյան պրոցես մտնելը և այլն/, ապա տնտեսական աճի հետ միասին, թուրքական պետական զարգացման ընթացքը և դիվանագիտությունը կարող է գնահատվել որպես գերազանց.
    Մի օրինակ բերեմ որը ցույց է տալիս թուրքական դիվանագիտական ուրույնությունը. Այն միակ երկիրն է, որտեղ տեղադրված Ինճիռլիկի ռազմական բազայի պայամանագիրը ընդամենը վեց ամսով է. Ամեն 6 ամիսը մեկ ԱՄՆ– ստիպված է այն վերակնքել պարտադրվող նոր պայմաններով. /Համեմատիր մեր ռուսական բազա լինելու դարավոր պայմանագրի ու երազանքի հետ/.
    Ներկա պայմաններում կնքվող մեր այս անորոշ պայմանագիրը թուրքերի հետ մի քանի տարի հետո այնպիսի հետևանքների կբերի, որը այսօր նույնիսկ երևակայելն է անհնար. Մի կողմից Հայաստանից առնվազն 100 անգամ մեծ պետենցիալների տեր երկիր է կանգնած, իր դիվանագիտական փայլուն ունակություններով, մյուս կողմից գավառական Հայաստան– իր ոչ լեգիտիմ իշխանությամբ ու գեղցիական անորակ ախպերությամբ. Պայմանագիրը Հայաստանից պահանջում է միջպետական սկզբունքային դրվածքների համատարած զիջողական պարտադրանքներ, փոխարենը մատուցելով շլագբաումի բացել փակելու մասին խոստումներ. Դրանք անհամեմատելի մեծություններ են. Աշխարհում չկան նժարներ, որոնք կհամեմատեն չհամեմատվողը- ասենք առարկան ու երևույթը, ենթադրենք սրիկայությունն ու ծառի տերևը.
    Ցանկացած պայմանագրային անորոշություն վաղը գործելու է հոգուտ Թուրքիայի, որովհետև Հայստանի շահ ասածը ոչ միայն այդ թղթում, այլ նույնիսկ մեր ներսում ձևակերպված չէ.
    Ես առհասարակ չեմ հասկանում, թե այս պայմանագրերում Հայաստանի ուզածը որն է. Սահմանը թուրքերն են փակել –թող բացեն, եթե ուզում են. Մեր ստորագրություն դնելու իմաստը որն է–ղազագիրը՞. Ու ղազագիր ասածն էլ ոչ թե բառերով գրվածի սահմաններում է, այլ հետագայի. Հենց փաստը, որ գենոցիդ կերած ազգը նման քռչոտ թուղթ է ստորագրում հոգուտ իրեն հոշոտողի, դա ղազագրից էլ դեն է-դա ստորագրություն է առ ոչնչության խոստովանություն.
    Ոնց հասկանում եմ պաթոլոգիայի հետ գործ ունենք. Տղերքը ներսում սպառելով բոլոր խաղերը, մտածում են, թե դրսում ինչ որ խաղային պետենցիալներ կան. Լսել են, բայց չգիտեն ինչ.
    Մարդիկ լրջորեն քննարկում են էդ ղազագրի պլյուսն ու մինուսը.
    Ինչ ինֆորմացիայի հիման վրա կարող է որևէ բան քննարկվել՞ Չկա այդ հիմքը. Կուտ է տրված, կուտն է պետք քննարկել, այլ ոչ թե գոյություն չունեցողը. Անորոշ պայմանագրեր կարող են կնքել իրար հետ հավասար պոտենցիալների տեր երկրները, հետագայի համար ինչ որ արահետներ բացելու նպատակով. Բայց անորոշ թղթի կտորը գաճաճ Հայաստան,– պատմականորեն մեզ խժռած Թուրքիա, ընդգծված պրոադրբեջանական դիրքորոշումներով ու հզորացող ռեգիոնալ դիրքերով -դա աբսուրդ է.
    Ակընհայտ է, որ հայկական հին ու նոր իշխանությունները և հասարակությունը համատեղ ջանքերով ձախողել են դինամիկ, ժամանակակից, զարգացող երկիր ունենալու հեռանկարը. Այս պայմանագիրը մի նոր մարտի 1 է, ուղղված արդեն այս փոքր հողակտորի ու նրանում պատսպարված բնակչության դեմ.
    Փաստը, որ որևէ ձայն չի կարողանում թափանցել իշխանական պատուհաններից ներս ու անտեսվում են տարրական հաշվարկներն ու գնահատականները, խոսում է այն մասին, որ ոչ միայն Հայաստանն է կործանման ընթացքի մեջ, այլև ազգն ինքնին.
    Իշխանություն ասածը դա միայն նախագահ կոչվածը չէ, այն նաև հազարավոր խորհրդատուներ, պնակալեզներ, սիրուհիներ, փողատերեր ու լակոտ լուկուտներ են. Դրանք բոլորը ներկա ու մասնակից էին մարտի մեկին. Բայց այսօր չկան, նույնիսկ գալուստ կոչված երևույթը չկա. Եթե դրանք բոլորը միասին մի փոր քյաբաբի խաթեր ընդունակ չեն իրենց շեֆից գոնե թասիբ պահանջելու, ապա, անելիք համարյա թե չկա, բայց լիքը մտածելու տեղ կա.
    Եթե պայքարը դա հերթափոխով հացադուլն է, ապա շատերիս է հոգբուժ պետք, որովհետև ազգովի ենք ծնել ու շարունակում ենք հանդուրժել այդ մտածելակերպը.
    Եթե պայքարը միտինգում ճառ ասելն է, ու միտինգային արձակուրդ վերցնելը, ապա ես տարբերություն չեմ տեսնում հերթափոխի ու արձակուրդի մեջ.
    Իմ կարծիքով այս պահին պայմանագրի հարց առհասարակ իրավունք չուներ հրապարակ գալու. Հրեաները իրենց կոտորածը չծախեցին, չփոխանակեցին որևէ բանի, որևէ մեկից, որևէ բան չմուրացին, գնացին, ձեռք–ձեռքի տված աշխարհ գրավեցին ու այսօր Սերժ ու Ռոբ են խաղում ողջ աշխարհի գլխին.
    Մեր խելքը հերիքեց միայն ողբալու ու քյաբաբ ուտելու.
    Այսօր էլ, ամեն մի տկարամիտ միկրոֆոն տեսնելով իրեն մարդու տեղ դրած ինչ որ բարբաջանքներ է իրար կապում որպես կարծիք.
    Հարց 1– Սահմանը որ բացվեց, ինչ է մտնելու Հայաստան և ինչ է դուրս գալու Հայաստանից. Իմ կարծիքով կմտնի ցանկացած կեղտ, բայց նույնիսկ ծիծակ էլ դուրս չի գա, որովհետև հայաստանը պոռնկությունից բացի որևէ այլ արտադրանք չունի այդ երկրին հրամցնելու. Նայիր թեկուզ http://www.allaboutturkey.com/info.htm
    2- Քսան տարվա մեջ ոչ մի կարգին, ժամանակակից արտադրություն չմտավ Հայաստան.
    Էդ փակ սահմանն էր մեղավորը, որին դեմ էին առել տեխնոլոգիաները ու չէին կարողանում մտնել Հայաստան՞. Էդ սահմանով է, որ Հայաստան կարգ ու կանոն է մտնելու՞. Դրանով է կորրուպցիան Հայաստանից հեռանալու՞.
    Պարզ է, որ քննարկումս արդեն շեղվել է փաստացիից դեպի զգայականը, բայց մյուս կողմից էլ, արդեն 20 տարի է անարդյունք խոսվում է նույնի մասին.
    Էլ ուժ չկա լրջությամբ քննարկելու Հայաստանի զերոյական պոտենցիալները, աիբներն ու թուլությունները– բոլորս անգիր գիտենք.
    Եթե Թուրքիան քննարկելի է, պարզաբանվող ու դիտարկվող որպես շահ հետապնդող պետություն ու առաջ նայող հասարակություն, ապա Հայաստանի դեպքում նման մոտեցումն իսկույն կորցնում է իր իմաստը. Երկիրը չկա, հասարակույթունը, նրա շահը չկա, ինչը քննարկես՞–հացադուլը, միտինգադուլը, ծիծակը, խոզի չալաղաջը, գաճաճներին, քաղաքական ու քաղաքային մուրացկաններին, լֆիկներին, –ԻՆՉԸ՞.
    Վերադառնալով բուն նյութին, տեսնում եմ, որ մի բան է հաստատ. –Այդ պայմանագիրը ստորագրվելու է. Այսօր չստորագրվեց, վաղը կստորագրվի, Սերժը չստորագրեց, մյուսը կստորագրի. Դա ճակատագիր է. Հիմարի, ապուշի ճակատին գրված ճակատագիր.
    Հարցը պայմանագիրը չի, հարցը ճակատի դաջվածքը վերացնելն է, – նորը գրելը.
    Ներկայումս ֆիզիկական դաջվածքնեը ջնջելը վիրաբուժական կամ նույնիսկ թերապեվտիկ մոտեցումներով վերականգնվող խնդիր է դարձել. Առաջներում կիսասոված երկրների մեծագույն մասը մտավ 20-21 դար ու հանգիստ ապրում է էսօրվա կյանքով, վաղվա օրով ու մտքերով.
    Մենք լռվել ենք Ղարաբաղի ու Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի, ղարաբաղցիների ու աբարանցիների, լֆիկոտների ու դոդոտերի մեջ, քարկապ ընկել ու ոռնում ենք ցավից, առանց մի բան հասկանալու.
    Էհ,
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 26.09.2009, 22:00:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.09.2009), Mephistopheles (26.09.2009), Մեղապարտ (26.09.2009), Քամի (26.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. WikiLeaks -ը Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.09.2011, 10:07
  2. Հանգիստ Թուրքիայի ծովափերում
    Հեղինակ՝ Ahik, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 25.09.2010, 13:07
  3. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •