Դրական
Բացասական
Կարծիք չունեմ
Արդյունավետ կլիներ, եթե լայն մասաներ քնից արթնանային ու իսկապես միացում լիներ: Փորձը ցույց ա տալիս, որ լայն մասսաները քնած են: Ճիշտ է քնած ժամանակ էլ են հայրենասիրությունից ու էս ամեն ինչի անթույլատրելիությունից խոսում, բայց երբեք խոսքը գործի չի հասնում:
Աննպատակ չի, որովհետև հետապնդում է որոշակի նպատակներ ու լավ է, որ առնվազն մի խումբ մարդ իսկապես փորձում է ինչ որ բանի հասնել, այլ ոչ թե երկօրյան սուտի հացադուլ ու ինչ-որ նախարարի հրաժարական պահանջել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արիացի (25.09.2009)
Պետք չէ գերագնահատել ՍՍ-ին: Նրա որոշումները պայմանավորված չեն միայն իր կամքով կամ խելքով (նույնիսկ դրանց պակասության դեպքում):
Դուք համաձայն չէ՞ք, որ Հայաստանի նման փոքր և անհաջող պատմա-աշխարհագրական դիրքով երկրի նախագահը ստիպված է ընդունել ուժեղների պայմանները: Մանավանդ՝ արտաքին քաղաքականության մեջ: Ներքինին որոշ չափով կարող է ազդել իհարկե, բայց ոչ՝ արտաքինին: Եվ ցանկացած ընդդիմադիր գործիչ, ազնիվ և հայրենասեր, հայտնվելուվ «վերևում», ստիպված կլինի անել այն, ինչ իրեն ստիպում է ուժեղ թշնամին, այլ ոչ՝ այն ինչ ստիպում է իրեն ընտրող ժողովուրդը:
Հայաստանին պարզապես ստիպում են դիրքորոշում ընդունել, քանի որ մեր դիրքը թույլ է, ուզում է սուրբ լինի նախագահը: Իհարկե կառավարության ազնվությունից ու ունակություններից կախված է կոմպրոմիսսի չափը, գինը, ներքին գործերի հավասարակշռությունը, ինչ հիմա այլանդակ վիճակում է: Բայց այդ ամենը կախված է մեծ չափով արտաքին գործերից, որտեղ Հայաստանը ասելիք չունի, մենակ է և ...թույլ:
ՍՍ հիմնական սխալն էր, որ ավելի երկար չկարողացավ ձգել, նրան շուտ ստիպեցին քայլել միջազգային արահետով (գուցե և իր աթոռի անկայունության պատճառով), մեր դեպքում լռությունն ու անորոշությունն ավելի ստաբիլ էր, քան արտաքին բարձրաձայն դիրքորոշումը:
Ոչ միայն արտաքին թշնամին ստիպեց, այլ՝ նույն Լևոնը, շատ լավ գիտակցելով, ինչ թակարդի մեջ է ու շարժման ազատություն չունի ցանկացած Հայաստանի նախագահ: , Թե՞ ինքը կաներ, ինչ ուզում է (կամ ուզում ենք մենք):
Գուցե դուք կարծում եք, որ մեր արդար պահանջներն ինչ որ մեկին հետաքրքրում են, կամ ո՞ւժ են տալիս մեր արգումենտներին, որ մենք կարող ենք հավասար ոտքի՞ց խոսել Թուրքիայի հետ:
Չեր կարելի նույնիսկ հասնել Թուրքիայի հետ խոսելուն, հետաձգելով ու լռելով թեկուզ, քանի որ միանգամից ամեն բան տեղն է ընկնում՝ նրանք մեզնից ուժեղ են, նրանց օրենքը կանցնի, բնության կանոն է: Դա վախկոտություն չի, այլ սեփական ուժի ճիշտ գնահատական:
Ադրբեջանի հետ գուցե և կարելի էր «զրուցել», որոշակի հավասարում կա՝ հաղթանակած կողմ լինելով: Բայց այդ դեպքում էլ մեր աչքն են կոխում «ագրեսսիան», իսկ մենք ուզում ենք, որ մեզ միայն սիրեն: Ո ՞վ է կոխում-էլի Թուրքիան ու «դեմոկրատական աշխարհը»՝ նրանք ուժեղն են, բացի այդ Ադրբեջանը չի ամաչում նրանց ո-ը մտնել իր նավթով կամ ռուսամետությամբ:
Իսկ մենք գոռոզ-գոռոզ ուզում ենք ամեն ինչ, բայց պատրաստ չենք մեր իրական ուժերը գնահատել ու հալներովս մնալ:
Խորամանկությու՞ն-ոչ, մենք ազնիվ ենք:
Լռել՞ ու ընդհատակ անցնել, մեզ խուլ ու համրի տեղ դնել՞ -ոչ, մենք վախկոտ չենք:
Օգնություն, ազդեցիկ կողմնակից գտնե՞լ-ոչ, մենք ծախվող չենք:
![]()
Վերջին խմբագրող՝ Տատ: 25.09.2009, 16:31:
Արիացի (25.09.2009)
Ես համարում եմ, որ պետք է գնալ մաիտինգի և «ստիպել» ՍՍ չստորագրել այդ փաստաթուղթը: Ավելի շուտ՝ առիթ տալ նրան, հիմնվելով իր բնակչության դժգոհությանը, ետ կանգնել, նորից հետաձգել, պատասխան չտալ, այո՝ ձևացնել, թե ինքը լսում է ժողովրդի ձայնը: Այ ամբիցիաների վերացման առիթ՝ ամեն գին տալ նպատակին հասնելու համար:
Միևնույն է՝ ստիպելու են: Թող ուշ լինի, թող ուրիշ նախագահ լինի, ավելի հաջող բազար կարողանա անել: Գուցե ՀԱԿ.ը՞:
Արիացի (25.09.2009)
http://www.piunik.com
Օգնէք մեզ, միասին, մեր համատեղ ուժերով առաջը բռնել պատմական սխալի, քանի դեռ միկաթիլ յոյս է մնացել, պէտք է պայքարել:
Մեզ ուղարկէք ձեր առաջարկները, յօդւածները, լուրերը, որ տեղադրենք կայքի վրայ, եւ բոլորին հասանելի դարձնենք, իսկ եթէ չէք ցանկանում դա անել, գոնէ տարածէք այս կայքի հասցեն ձեր ընկերների եւ բարեկամների մէջ, որ նրանք էլ իրենց հերթին անեն դա:
Մեզ հետ կարող էք կապւել [email protected] հասցէով:
Շնորհակալութիւն
Արիացի (25.09.2009)
Շնորհակալություն այս կայքի համար: Մի քանի առաջարկ: Վերևի շապիկին է նայում, վերևի նկարը, զգում էի որ ինչ-որ բան պակաս է: Կարծում եմ, որ կարելի է ավելացնել ԼՂՀ-ի տատիկի ու պապիկի արձանը, որպես կարևոր խորհրդանիշ, Հայաստանի զինանշանը, մեկ կամ երկու խաչքար, Մասիսի առջև անպայման բարդու նկար ավելացնել, մի քիչ բացացնել Եռագույն դրոշի գույները, ու նաև ողջ ֆոնի վրա երևում է դաշտ, սար, երկինք, բայց ոչ մի տեղ ջուր չի երևում, կարծում եմ պետք է ջուր ավելացնել, որը կխորհրդանշի «ծովից ծով Հայաստանը», կարելի է ասենք ներքևում էդ նպատակով Սևանից մի հատված դնել:
Մնացածը կարծես թե նորմալ ու լավ է: Պարզապես շապիկն էր փոքր-ինչ աղքատիկ: Անկախ նրանից, փոփոխությունները կանեք, թե ոչ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հայրենասիրական կայքի համար՝ իսկական հայորդու գործ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քվեարկել եմ կողմ ,քանի որ կարծում եմ այլևս թաքցնելու բան չկա:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ի՞նչ եղավ, մարդ հավաքվե՞ց:
Շատ շնորհակալութիւն ձեր տւած կարծիքի համար, ճիշտ է հաճելի կլիներ որ ձեր բոլոր ասածներն էլ լիներ նկարում, բայց մի փոքր դժւար կլինի Դիզայնի առումով, դրանց բոլորին տեղ տալ այդ փոքր բաժնի մէջ, սակայն կարելի է վերեւի շապիկը դարձնել փոփոխական, շաբաթը, կամ ամիսը մէկ փոխել այն. իսկ ինչ վերաբերւում է նեղւածքին, ապա պէտք է համաձայնեմ ձեր հետ, քանզի իսկականից նեղւածք է զգացւում, դա մօտ ապագայում կը կարգաւորւի երբ վերջնականապէս պատռաստւի կայք էջի իսկական տեսքը, իսկ եթէ նիւթների վերաբերեալ կարծիքներ կան, կամ բաժիների աւելացում, կը խնթրեի որ ինձ ասել դրա մասին:
Շնորհակալութիւն.
Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
http://lav-tgha.izfree.com
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 26.09.2009, 02:58:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ