Էրդողանը պատրաստ է ներկայացնել Արձանագրությունները խորհրդարանի քննարկմանը
10:21 • 24.09.09
Էրդողանը պատրաստ է ներկայացնել Արձանագրությունները խորհրդարանի քննարկմանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը երկրի խորհրդարան ներկայացնել հոկտեմբեր ամսվա սկզբին՝ մինչև երկու երկրների նախագահների միջև կայանալիք հույժ կարևոր հանդիպումը, հայտնում է Reuters-ը։
Էրդողանն իր՝ արտաքին քաղաքականությանը նվիրված լայնածավալ ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Փրինսթոնի համալսարանում, նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները «թևակոխել են կարևոր փուլ»։
«Եթե մենք ներկա պահին որևիցե նախապաշարմունք կամ որոշ ներքաղաքական մտահոգություններ չտեսնենք, ապա ես կարծում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաձեռնած համաձայնագիրը կարող է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան՝ այն վավերացնելու համար։ Մենք հույս ունենք, որ այդ քայլերը կձեռնարկվեն հաջորդ ամսվա 10-ին կամ 11-ին»,- հայտարարել է Էրդողանը։
Էջանիշներ