Վերջապես հանդիպեցի առաջին ակումբցուն իրականում:Շատ ուրախ եմ, Dekada ջան, որ ծանոթացանք, ու հաստատ քո հետ հանդիպումս շատ ճիշտ էր: Հենց սկզբից զարմանալի էր ինձ համար, որովհետև մինչ հանդիպումը նենց տարօրինակ հանգստություն էի զգում / ինձ բնորոշ չէ/, իսկ հետո ընդհանրապես նենց տպավորություն էր, որ երկար տարիներ ծանոթ ենք. դա քեզանից էր գալիս: Շատ-շատ նրբազգաց, թեկուզ զգացի, որ շատ հարցերում դա քեզ խանգարում է, բայց մյուս կողմից, զգալով ապրելն ավելի լավ է...
Միայն թե պաշտպանիչ շերտը ավելորդ է: Շուտ նվիրվող, պարզ ու իրերը ճիշտ ներկայացնող: Ինչ - որ դժվարություններից խոսալուց, անմիջապես լավ կողմն էր բերում ու նենց հանգիստ ժպտում
Նվիրված հայ մամա, դա միանգամից զգացվեց. երեխաներդ աշխարհդ են: Տղադ էլ համով էր / ուրիշ բառ չգտա/:
Ուրախ եմ, որ մտել եմ ակումբ ու քեզ հետ ծանոթացել, առավել ուրախ, որ վերջապես իրականում հանդիպեցինք:![]()
Էջանիշներ