Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
կներես չգիտեի:
Իսկ ինչ վատ կլինի եթե կետի տեղը ջնջելը դնես, իսկ կետը ինչոր ուրիշ ստեղնի վրա?
Էն մնացած ստեղները, որոնց keycode-ը չկա էտքան շատ չի օգտագործվում, ինչքան delete-ը: Էտ էլ թող ասենք մի հատ ուրիշ դասավորություն համարվի, որը օպերայից օգտվողներին հարմար կլինի:
Դե նախ չեմ կարծում, թե delete-ը կետից ավելի շատ է օգտագործվում։ Ի վերջո կարելի է backspace-ով յոլա գնալ։ Բացի դրանից մենակ delete-ը չի. էլի մի քանի ստեղն կա (նախորդ գրառման մեջ նշել եմ), ո՞ր մեկը փոխեմ։ Համ էլ տենց արդեն փինաչիություն կստացվեր։ Ստանդարտ դասավորություններ են, ցանկալի չի ստանդարտը խառնել։

Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ օպեռայի ֆորումում էտ հարցը բարձրացվել ա keycode-երի մասին Արժի մի հատ բիթի քցել դրանց:
Ժամանակին ահագին քչփորել եմ, կարծեմ օպերայի ֆորումում ինչ–որ մեկը գրել էր, որ սենց պրոբլեմ կա, բայց պատասխանող չէր եղել։

Իսկ այսպես ասած «Միացնել հայերենի» առավելությունը KDWin-ից նրանում է, որ կոմպի մեջ լրացուցիչ հայերեն գրելու ծրագիր ունենալու կարիք չկա։ Ուզում ես գնա ասենք Ճապոնիայի որևէ ինտերնետ կլուբից մտի Ակումբ, որտեղ KDWin դնելու հնարավորություն էլ սկի չկա, բայց «Միացնել հայերենով» կարաս հայերեն գրես։
Օրինակ ես, տանը ու աշխատավայրում հայերեն գրելու համար օգտագործում եմ Windows–ի Language Bar–ը իմ ստեղծած ու ավելացրած «Ֆոնետիկ 8-Ռ» դասավորությամբ, բայց ուրիշ կոմպից մտնելու դեպքում «Միացնել հայերենն» եմ օգտագործում։