Ինքդ չես կարող ուղղել։ Opera-ն չի բարեհաճել delete, home, end, pg up, pg dn, ստեղների համար առանձին keycode–եր դնի. դրանց keycode–երը համընկնում են որոշ սիմվոլների keycode–երի հետ։ Ու ծրագրավորողի համար ոչ մի հնարավորություն չկա էդ ստեղներն իրարից տարբերել։ Opera օգտագործելու պարագայում միակ լուծումը _DEATH_–ի ասածն է՝ հայերենը անջատես, ինչ որ պետք է ջնջես, նորից միացնես։
Առանց բանից տեղյակ լինելու գոնե տենց համոզված մի պնդի էլի, որ հեղինակին մենակ հետաքրքրել ա, որ իրա բրոուզերով նորմալ լինի։
Հեղինակը՝ ես, փորձել ա հնարավորինս շատ բրուզերների վրա աշխատացնել սկրիպտը, ու մասնավորապես Օպերայի թերություններն էլ հնարավորինս հաշվի են առնվել։ Ու նմանատիպ ֆունկցիոնալություն ունեցող այլ ծրագրերի համեմատ, համենայն դեպս բոլոր նրանց, որոնք տեսել եմ ես, իմ սարքածը ավելի քիչ թերություններ ունի, հնարավորինս հաշվի են առնվել ամեն մի բրաուզերի կապրիզները։ Բայց թերություններ կան որոնք, արդեն ծրագրավորողի հնարավորություններից դուրս են. ի՞նչ կարող եմ անել, եթե Opera-ն ոչ մի ձև չի տվել delete–ը կետի ստեղնից տարբերելու։ Եթե տենց ձև գիտես՝ խնդրեմ, ասա, միանգամից ուղղեմ, քեզնից էլ շատ շնորհակալ կլինեն բոլոր օգտագործողները։ Opera-ի էդ պրոբլեմը բոլոր իմ տեսած նմանատիպ սկրիպտերում կա. խնդրեմ, օրինակ՝ մտիր www.translit.ru-ում փորձիր։ Էդ էլ հո հայկական չի, որ ասես հայավարի ա արած։ Հայտնի ռուսական սայթ ա։
_DEATH_ ջան, ինչի՞ ա հոգիդ հելնում։«Միացնել հայերենը» Esc ստեղնով անջատվում–միացվում ա, էդ ավելի հեշտ չի՞ քան kdwin-ի alt+shift–ը։
Էջանիշներ