Ռամմեր, արդեն ասացի, ինչու այս թեմայում: ԼՏՊ բողոքն ու պահանջը նոր մասնակիցներ բերելու շարժում, հենց իր (և իր ղեկավար թիմի, համաձայն եմ Բիձու հետ) անձով է խափանվում:
Ռամմեր, Չուկ, իսկ ինչու՞ եք դուք այդքան նյարդայնանում անձի քննարկումից:
ԲՈԼՈՐ ազգային շարժումները անձերով են պայմանավորված: Դրանք առաջանում են իհարկե ժողովրդի խորքում, հասունանում են որոշակի պահանջի, դժգոհության պայմաններում, բայց առանց ղեկավար անձի մի երկու ավտո կվառվի, մի երկու ցուցափեղկ կկոտրվի ու վերջ:
Իսկ երբ հայտնվում է Անձը, ասում է՝ հլա մի սրանց գլուխները կտրեք, տեսեք, որ նրանց արյունը կապույտ չէ, հետո էլ մի շարք մարդու իրավունքներ է գրում( քանի որ գրել գիտի) ՝ ստացվում է ֆրանսիական հեղափոխություն:
Դաշնակցության գործերն էլ են անձերով պայմանավորված, մանավանդ անցյալում, ներկայում էլ: Եվ դուք իրավունք ունեք հենց ընկեր Վահանին անձամբ քննարկեք, կամ Սերժին՝ անձամբ: Երբևէ մեկն ասելէ՞՝ հանրապետականները սենց կամ նենց են, ասվում է՝ Սերժը, Մուկը և այլն:
Հանրապետական կուսակցության ծրագիրը վատն է՞, կամ դաշնակներինը՞: Լավն են բոլորը, լավ էլ գրված են, ինչպես և ՀԱԿինը: Պարզ դաշնակ անդամները լավ տղաներ են, հավատարիմ ու նվիրված, ինչպես դուք: Ուրե՞մն՝ գրվածը լավն է, անդամները լավն են, ի՞նչ մնաց: Ղեկավարների անձից է կախված ամբողջ մնացածը:
...իսկ ինչու՞ եք դուք այդքան նյարդայնանում անձի քննարկումից: Որովհետև այդ անձը թույլ տեղեր ունի՞:
Միանգամից սկսում թևերով թափահարել, հոգնեցինք, անձատյաց...Որովհետև բացասական լիցքը չափազանց շատ է այդ անձի շուրջ, թուր չի հերիքի պաշտպանելու: Միակ փաստարկը՝ նրա խոսքերն են այժմ ձեզ և բոլոր-բոլորին ուղղված:
Իսկ ինքներդ գիտե՞ք նրա մասին ամեն բան, նրա անցյալը թափանցիկ է՞, նրա դոսյեները բաց ե՞ն հասարակության համար: Նա թաքցնելու բան չունի՞: Նրա գործարքների մեջ չկա՞ մի բան, որ ուրիշի ձեռքում դավաճանություն կանվանվեր:
Ես չգիտեմ, բայց դուք պիտի իմանաք, որ գնաք նրա հետևից ու հետո չամաչեք, որ խաբվեցիք գեղեցիկ ճառերով:
Չուկ, բոլորից պակաս ես կուզեի, որ դու այսպիսի կռապաշտ բաներ մտածես:Քաղաքականություն վերադառնալով Տեր-Պետրոսյանը հերթական անգամ իր ամբիցիաները մի կողմ դնելով սկսեց բանակցություններ ուժերի հետ, ում հետ, մեղմ ասած, կոնֆլիկտ կամ վատ հարաբերություն ուներ:
Ո՞վ է մեղավոր, որ այդ նույն ամբիցիաները չթուլատրեցին նրա առաջարկած պլատֆորմի շուրջը համախմբվել Վազգեն Մանուկյանին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին ու նման ուրիշների:
Պարզապես նրանք իրեն ճանաչում էին ավելի լավ, քան իրեն պետք էր: Վազգեն Մանուկյանը ծախվածություն խոսքի հետ հեռավոր կապ անգամ չունի: Եվ դա երևում է պարզ աչքով: Իսկ Լևոնինը չի երևում:
Գիտեք, նույնիսկ քաղաքական շարժումներում ժողովրդի ինտուիցիան անխաբելի է, չեն հավատում՝ չես ստիպի: Իսկ երբ հավատում էին՝ ամբողջ ազգով:
Էջանիշներ