User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Աստված

    18 30.00%
  • Աստծո Որդի

    25 41.67%
  • Հասարակ մահկանացու

    15 25.00%
  • Իրականում չի եղել

    0 0%
  • Մեկ ուրիշ բան, որը նշված չէ

    8 13.33%
  • Չգիտեմ

    7 11.67%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 11 49-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 730 հատից

Թեմա: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

  1. #151
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա իմ կարծիքն էր…ու նաև՝ շատ սքեմավորների թաքուն կարծիքը:
    Դէ ի՞նչ. ամեն դեպքում շնորհակալություն անկեղծության.և իր տեսակի մեջ՝ խոստովանության համար։

  2. #152
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Մհեր 78-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիսուս Քրիստոսը Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` Աստծո միածին Որդին` նրա էությունից դուրս եկած և ոչ թե արարված:
    Աստծուն հավասար լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
    Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ:
    Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:

    http://www.houseofgod.am/Arm/html/33...usqristos.html
    Մհեր 78, դու <<Հիսուս Քրիստոսին հավատացողների եկեղեցու>> անդամ ե՞ս:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    ԸՆդամե՞նը։ Ընտյալը կարո՞ղ էր հարություն առնել, կամ իմաստը որն էր հարության, եթե ընդամենը մի ընտրյալ էր։
    Դու իրոք հավատում ե՞ս, որ մարդը կարող է հարություն առնել:

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված եմ, նրա գոյությունը փաստող գեթ 5%-անոց ապացույցը մեծ ցնցում կառաջացներ ոչ միայն հավատացյալ մասսաներում, այլև ողջ մոլորակի «անհավատացած» բնակչության մեջ:
    Թող գոյություն ունեցած լինի, ես հենց դրան էլ հակված եմ, բայց նա աստծու որդի չէ, մարգարե է, քարոզիչ է, ուսմունքի հիմնադիր... մի՞թե սա բավական չէ, անպայման պիտի աստծո որդի կոչվես, որ խոսքդ նշանակություն ունենա՞:

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե քրիստոնեությանը նայենք որպես լոկ գաղափարախոսություն՝ առանց իրական Քրիստոսի.նշանակում է նրան մղում ենք ամենախղճուկ ու ետին պլան։
    Բայց ինչու՞ առանց Քրիստոսի: Հենց նրա անունով էլ կոչվում է գաղափարախոսությունը: Այդքան արծարծվում է նժդեհականություն եզրույթը, մի՞թե Նժդեհին հռչակել են աստծո որդի:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #153
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]
    Դա իմ կարծիքն էր…ու նաև՝ շատ սքեմավորների թաքուն կարծիքը: Ինքներդ հասկացաք, որ՝ «nomina sunt odiosa»

    Բարին ընդ Ձեզ:
    Լուրջ բաներ ես ասում և շատ հուսադրող եկեղեցի ունենք ,հավատամք ունենք, կիսատ պռատ կրոն էլ ունենք բայց կառուցել չգիտենք:
    Գուցե պետությունը կառուցվի և մեկ հրաշքով օրերից մի օր մեր եկեղեցին իր խոսքը կասի և կհռչակի Հայ Հավատամքի և Էության եկեղեցի և եռադեմությունից կանցնի մի դեմության :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #154
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչու՞ առանց Քրիստոսի: Հենց նրա անունով էլ կոչվում է գաղափարախոսությունը: Այդքան արծարծվում է նժդեհականություն եզրույթը, մի՞թե Նժդեհին հռչակել են աստծո որդի:
    Աստղ.կարծեմ կարծիքներ հնչեցին որ.կարևոր չէ Քրիստոսի մարմնավոր եղելությունը.ես էլ ասում եմ որ դա առանցքայինն է։եթե Քրիստոս իրական կերպար չլիներ. Կտակարանը որևէ արժեք չեր ունենա ։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (21.09.2009)

  6. #155
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուղ ես վառում:
    Մեղապարտ ջան, ինչու՞ ես իզուր վիրավորում: Անկեղծ ասած, ես Քո հարցը չեմ հասկանում:
    Ով ինչ անի, իրան կանի:

  7. #156
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մհեր 78, դու <<Հիսուս Քրիստոսին հավատացողների եկեղեցու>> անդամ ե՞ս:
    Այո:
    Ով ինչ անի, իրան կանի:

  8. #157
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տվեք հրապարակայնորեն բլից-հարցում անել՝ թեմայի քրիստոնյա մասնակիցներից ով - կոնկրետ ո՞ր թվականին է «դարձի եկել»: /Ցանկալի է նշել հոգևոր համայնքը/

    Առաջինը պատասխանեմ ես՝ 1993 թ. - Հայ Առաքելական Եկեղեցի: Եվ ավելացնեմ ՝ տարիների ընթացքում «գործի բերումով», /կամ «հավատքի բերումով»/ լավ ծանոթ եմ վերը նշված եկեղեցու հավատամքին, օրինակարգին, ծիսակարգին, դրույթներին, Աստվածաշնչի գրեթե բոլոր արևելահայերեն թարգմանություններին… բացի դրանից՝ ծանոթ եմ ավետարանչական, մկրտական և այլ հարանվանությամբ հոգևոր համայնքներին…բացի դրանից՝ NLTC լիդերական խմբից եմ /էի/…բացի դրանից «Աստվածաշնչյան Լիգայի» անդամ /էի/…բացի դրանից՝ «Եղբայրակցության» անդամ /էի/…և այլն:

    Մեծամտանու՞մ եմ:
    Ամենևին…ուղղակի ես անցել եմ այս ամենը: Ուղղակի «ներսից» ԾԱՆՈԹ ԵՄ քրիստոնեություն կոչվածին: Ուղղակի…ինձ ապշեցնում է իրենց քրիստոնյա անվանողների ինքնանպատակ համառությունը՝ Քրիստոս անվանյալ անձի մարդեղենության կամ աստվածայնության վերաբերյալ բարձրագոչ հատարարությունները, և պարզաբանումների տոնը, համոզվածությունը…
    Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, հարգելիներ՝ գուցե կա՞ մի բան որ ինձ առ այսօր ըստ էության հայտնի չի Ի՞նչ պիտի հաստատեք կամ ապացուցեք… Աստվածաշնչից ճարպկորեն մեջբերումներ անելու փոխարեն ինքներդ ՄՏԱԾԵՔ:

    Այո, պատվի են արժանի 1700 ամյա քրիստոնեության հենասյուն-հոգևորականները, բայց ոչ երբեք՝ Քրիստոս…ակնածանքով խոնարհվում եմ ազգապահպան, ինքնանվեր ու արդեն պատմություն դարձած ճերմակամորուս այրերի իրոք որ անգնահատելի վաստակի առաջ, բայց ոչ երբեք՝ Քրիստոսի…

    Հարգելիներս, մեր ՀԱՅ ՊԱՊԵՐՆ են մեզ հասցրել ԱՅՍ հայերենը, և ոչ ՀՐԵԱ ՔՐԻՍՏՈՍԸ, ինչի՞ մասին է խոսքը…քրիստոնեությունը որպես յուրովի կենցաղավարություն ու կացութաձև /և միայն/ Հայաստանում ընդունելով- մի շփոթեք քրիստոսամոլության հետ:
    «Եթե Տերը չշինե տունը` զուր են աշխատում նրա շինողները: Եթե Տերը չպահպանե քաղաքը` զուր է անքուն լինում պահապանը»: Սաղ.127:1; Թեև Դու աստվածաշնչային Աստծո խոսքերը Քեզ համար հեղինակություն չես ընդունում, բայց լավ իմացիր, եթե Աստված չպահեր մեր ազգն ու մեր տունը, ապա մենք վաղուց երկրի վրա չէինք էլ հիշվի: Ու հազարավոր հոգևորականներ էլ, որ չարչարվեին ու պայքարեին, առանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ոչինչ էլ չէին կարող անել: Եւ այսօր որ մենք կանք, միանշանակ սա Աստծո շնորհքն է:
    Եւ Դու էլ հող լինելով, Աստծո վախը կորցրած, անարգում ես Քո Արարչին` հավիտենական Աստծուն ու մեծարում ես մահկանացու հոգևորականներին, որոնք առանց Աստծո ոչ մի բան են: Հիմա թող Քեզ հայտնի լինի, որ Աստված ոչ միայն սիրող է, այլ նաև Դատավոր է...
    Ով ինչ անի, իրան կանի:

  9. #158
    Փոխակերպում` Կալցիֆեր DVG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    388
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Աչպարար կամ շրջիկ փիլիսոփա
    А я КОТ, который гуляет сам по себе...
    Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...

  10. #159
    Christian "Կարեն"-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    50
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում DVG-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչպարար կամ շրջիկ փիլիսոփա
    Սխալվում ես Հիսուսը Աստծո Որդի է
    Վերջին խմբագրող՝ "Կարեն": 21.09.2009, 16:10:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կարապետ (23.09.2009)

  12. #160

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում DVG-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչպարար կամ շրջիկ փիլիսոփա
    !!! Սխալվում ես Հիսուսը Աստծո Որդի է !!!
    __________________________________________________
    Հայր, Որդի և Սուրբ Հոգի
    Վերջին խմբագրող՝ Կարապետ: 21.09.2009, 16:31:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (21.09.2009)

  14. #161
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մհեր 78: Շնորհակալ եմ բուռն զգացմունքային արձագանքի համար /ինչը և կանխատեսելի էր/: Սակայն հասցեատիրոջ հարցում մի փոքր սխալվել եք: Ձեր ոգեշունչ ճառը բարձր կգնահատվեր բերանբաց նորահավատների, կամ բարեպաշտ տատիկների շրջանակում, և ընդամենը…

    Իսկ Դուք, հարգելիս, զլացաք իմ հարցին /հարցմանը/ պատասխանել՝
    թեմայի քրիստոնյա մասնակիցներից ով - կոնկրետ ո՞ր թվականին է «դարձի եկել»:
    Ես` այն տարիներին տակավին պատանի, կանգնած էի Հայաստանում քրիստոնեության վերածնման ակունքներում, ականապեսն էի «հավատքի զարմանահրաշ վերածննդին», ունեի հիանալի կիրթ ուղեցույց-վարդապետներ, ավագ «եղբայրներ», ինչպիսիք են՝ Համլետը, Աշոտը, Ֆրունզը, Աբրահամը և այլն: Հիշու՞մ եք 90-ականների սկզբներին Եղիսաբեթ քրոջ այցը Հայաստան - դա մեծ ցնցում էր, ո՜չ, դա հոգևոր երկրաշարժ էր, դրանից ամեն ինչ սկսվեց նորեն… ես ականատեսն էի…իսկ դու՞ք: Հիշու՞մ եք «երեցների» օրհնման հոգեցունց պահը կաթողիկոսարանու՞մ - դա Հայաստանում քրիստոնեության պատմության մի ուշագրավ էջ էր, դա յուրօրինակ «ինդուլգենցիա» էր՝ «գնացեք և ավետեք» ոգով…ես ականատեսն էի, իսկ Դու՞ք…

    Հիմա թող Քեզ հայտնի լինի, որ Աստված ոչ միայն սիրող է, այլ նաև Դատավոր է...
    Այս Ձեր մեջբերումը ըստ կարիքի կօգտագործեք գիմնազիստ-հավատացյալների աղոթաժողովում՝ ուժեղ տպավորություն կգործեք…
    Չեմ ուզում թեկուզև անուղղակի ձևով վիրավորել Ձեզ, սակայն, ըստ երևույթին «ուղեղի լվացման» հզոր դասընթացը Ձեր կողքով չի անցել…

    Հ.Գ. Քրիստոսին մեծարելու փոխարեն, նույն հաջողությամբ կարելի է «մեջտեղ բերել» Սասունցի Դավիթ անձին…դրանից ոչ ոք չի տուժի, գուցե և ընդհակառակը՝ մի քիչ ռեյտինգ կապահովեք հայ դիցաբանությանը
    Շնորհակալ եմ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (21.09.2009)

  16. #162

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    իսկ ինչու՞ է հարցումն արդեն փակված

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (21.09.2009)

  18. #163
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Մհեր 78: Շնորհակալ եմ բուռն զգացմունքային արձագանքի համար /ինչը և կանխատեսելի էր/: Սակայն հասցեատիրոջ հարցում մի փոքր սխալվել եք: Ձեր ոգեշունչ ճառը բարձր կգնահատվեր բերանբաց նորահավատների, կամ բարեպաշտ տատիկների շրջանակում, և ընդամենը…

    Իսկ Դուք, հարգելիս, զլացաք իմ հարցին /հարցմանը/ պատասխանել՝


    Ես` այն տարիներին տակավին պատանի, կանգնած էի Հայաստանում քրիստոնեության վերածնման ակունքներում, ականապեսն էի «հավատքի զարմանահրաշ վերածննդին», ունեի հիանալի կիրթ ուղեցույց-վարդապետներ, ավագ «եղբայրներ», ինչպիսիք են՝ Համլետը, Աշոտը, Ֆրունզը, Աբրահամը և այլն: Հիշու՞մ եք 90-ականների սկզբներին Եղիսաբեթ քրոջ այցը Հայաստան - դա մեծ ցնցում էր, ո՜չ, դա հոգևոր երկրաշարժ էր, դրանից ամեն ինչ սկսվեց նորեն… ես ականատեսն էի…իսկ դու՞ք: Հիշու՞մ եք «երեցների» օրհնման հոգեցունց պահը կաթողիկոսարանու՞մ - դա Հայաստանում քրիստոնեության պատմության մի ուշագրավ էջ էր, դա յուրօրինակ «ինդուլգենցիա» էր՝ «գնացեք և ավետեք» ոգով…ես ականատեսն էի, իսկ Դու՞ք…


    Այս Ձեր մեջբերումը ըստ կարիքի կօգտագործեք գիմնազիստ-հավատացյալների աղոթաժողովում՝ ուժեղ տպավորություն կգործեք…
    Չեմ ուզում թեկուզև անուղղակի ձևով վիրավորել Ձեզ, սակայն, ըստ երևույթին «ուղեղի լվացման» հզոր դասընթացը Ձեր կողքով չի անցել…

    Հ.Գ. Քրիստոսին մեծարելու փոխարեն, նույն հաջողությամբ կարելի է «մեջտեղ բերել» Սասունցի Դավիթ անձին…դրանից ոչ ոք չի տուժի, գուցե և ընդհակառակը՝ մի քիչ ռեյտինգ կապահովեք հայ դիցաբանությանը
    Շնորհակալ եմ…
    Բավականին հետաքրքիր էս մտածում կծավալվես մի քիչ և ավելի խորը ինձ համար շատ հետաքրքիր է քո մոտեցումը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  19. #164
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    45
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեղապարտ: Շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար: Առանց հուսախաբ անելու ասեմ, որ դասախոսություններ շարադրելու ոչ հակում և ոչ էլ ունակություն ունեմ…

    Ուղղակի տվյալ թեմայում իմ հայտնվելը տրամաբանական եմ համարում այն առումով, որ ուղղակիորեն առնչվելով տվյալ կրոնի ուսուցման, դավանաբանական և այլ հարցերի, ժամանակի ընթացքում մոտիկից ծանոթանալով տվյալ կրոնի վարդապետությանն ու հավատամքին, չկարողացա շրջանցել որոշ անկնառու «ստորջրյա խութեր», ի տարբերություն այն ժպտերես «եղբայրակիցների», որոնք դիվանագիտորեն խուսանավելով քրիստոնեության պղտոր ջրերում՝ տաքուկ հանգրվան ու երաշխավորված «крыша» (այլ կերպ չես անվանի) են ձեռք բերել - ի դեմս ՀԱՎԱՏՔԻ:

    Ինքնաներշնչման արվեստին չտիրապետելով, չկամեցա կեղծել թե ինձ, թե այն բազմաթիվ նվիրյալներին, որոնք ջերմորեն փարված կրոնին, աստվածաշնչյան պիրզմայի միջով են նայում «էս անցավոր աշխարհին»: Լռելյան մի կողմ քաշվելը նախընտրեցի երկակի կյանքով ապրելուց…չկա Տեր, չկա Տիրոջ հոտ, գոյություն ունի բավականին լավ կազմակերպված ու կայացած կառուցվածքով համակարգ՝ ԿՐՈՆԸ…որտեղ հիերարխիայի ամենաներքևի աստիճաններին կանգնած ենք ես ու մնացյալները…իսկ ամենավերևներում…ո՜չ, Աստված չէ

    Չերկարացնելու համար կուզենայի մի կարևոր գործոն մատնանշել՝ շարքային հավատացյալը համաձայն չէ որոշ դրույթների հետ, սակայն…համաձայն է, որ իրեն համաձայնեցնեն - /ճիշտ մոտեցում և այլն/ ահա թե ինչումն է բանը, սա կրոնի հոգեբանության բանալիային «դասերից» մեկն է:
    Այսքանը

  20. #165
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ.կարծեմ կարծիքներ հնչեցին որ.կարևոր չէ Քրիստոսի մարմնավոր եղելությունը.ես էլ ասում եմ որ դա առանցքայինն է։եթե Քրիստոս իրական կերպար չլիներ. Կտակարանը որևէ արժեք չեր ունենա ։
    Կտրուկ ջան, իսկ ես էլ ասում եմ, որ հենց հակված եմ նրան, որ Հիսուսը գոյություն է ունեցել, չէ՞ որ ես նրան մարդ եմ համարում:

    Մեջբերում Մհեր 78-ի խոսքերից Նայել գրառումը
    «Եթե Տերը չշինե տունը` զուր են աշխատում նրա շինողները: Եթե Տերը չպահպանե քաղաքը` զուր է անքուն լինում պահապանը»: Սաղ.127:1; Թեև Դու աստվածաշնչային Աստծո խոսքերը Քեզ համար հեղինակություն չես ընդունում, բայց լավ իմացիր, եթե Աստված չպահեր մեր ազգն ու մեր տունը, ապա մենք վաղուց երկրի վրա չէինք էլ հիշվի: Ու հազարավոր հոգևորականներ էլ, որ չարչարվեին ու պայքարեին, առանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ոչինչ էլ չէին կարող անել: Եւ այսօր որ մենք կանք, միանշանակ սա Աստծո շնորհքն է:
    Եւ Դու էլ հող լինելով, Աստծո վախը կորցրած, անարգում ես Քո Արարչին` հավիտենական Աստծուն ու մեծարում ես մահկանացու հոգևորականներին, որոնք առանց Աստծո ոչ մի բան են: Հիմա թող Քեզ հայտնի լինի, որ Աստված ոչ միայն սիրող է, այլ նաև Դատավոր է...
    Մհեր, փաստորեն Աստված մեր տունը ավերում էր, որ այն պահպաներ, մեզ կոտորում էր, որ մենք գոյություն ունենայինք...
    Չգիտեմ՝ որերորդ անգամ եմ ասում, բայց մենք կանք, որովհետև ի զարմանս ինձ և շատերի՝ մեկ-մեկ մեր ազգը համախմբվում էր ու փյունիկի նման հառնում մոխիրներից:

    Մեջբերում "Կարեն"-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվում ես Հիսուսը Աստծո Որդի է
    Մեջբերում Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
    !!! Սխալվում ես Հիսուսը Աստծո Որդի է !!!
    Հայր, Որդի և Սուրբ Հոգի
    Որտեղի՞ց այսպիսի ինֆորմացիա
    Երկուսիդ ասածից էլ ստացվում է, որ բացի Հիսուսից Աստված այլ որդի էլ ուներ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 21.09.2009, 19:49:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 11 49-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  2. Հիսուս Նազարեթցի Eli, Eli, lema sa bacht hani
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.11.2009, 01:33
  3. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  4. Հիսուս
    Հեղինակ՝ Adam, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.01.2008, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •