Չուկ, ես նրա անձին միայն մի խոսքով անդրադարձա, առաջին նախագահ, մյուս բաների շարքում: դու ինքդ հանկարծ ամբողջն հասցեագրեցիր նրան:
Լավ է, եթե դա փոխվեց: Ժամանակին անձի էր, անվան կոչերով, հավատարմության երդումներով:Իսկ մեր պայքարն անձի պայքար չի![]()
Իսկ ինչու՞ պետք է անձի չլինի: Ղեկավարներ պետք չեն՞:
Լավ, Տատ ջան, ես կարծեցի թե բոլոր խոսքերդ իրան են վերաբերվում, դրա համար էդպես պատասխանեցի, եթե էդպես չի, ապա ես՝ ներողություն:
Ղեկավարներ անշուշտ պետք են: Առանց ղեկավարի անհնար է: Ու մեր ղեկավարը՝ Տեր-Պետրոսյանը հմուտ, հայրենասեր, պետականամետ գործիչ է, դրանով բախտներս բերել է: Բայց պայքարն անձով պայմանավորել աբսուրդ է ու դա երբևէ մենք չենք արել, թեև «Լևոն նախագահ» շարունակելու ենք գոռալ ու այդ կոչը որպես մեր՝ պայքարն անձով պայմանավորող համարողների վրա ծիծաղելն էլ ենք շարունակելու:
հ.գ. ՀԱԿ-ում պայքարն անձով պայմանավորողներ անշուշտ կան, թե՛ շարքային ՀԱԿ համախոհների մեջ, թե ճանաչվածների մեջ, օրինակ Հակոբ Հակոբյանը: Դա եղանակ չի փոխում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ, նկարներ հանրահավաքից:
Ա1+
Վերջին խմբագրող՝ Norton: 20.09.2009, 00:20:
Ambrosine (20.09.2009), Chuk (20.09.2009), Kuk (20.09.2009), Rammer (20.09.2009), Ungrateful (20.09.2009)
Հարգելի ակումբցիներ, տեսնում եմ ձեր ոգևորությունը քաղաքական որոշ հարցերի շուրջ, բայց չեմ կարողանում հասկանալ դրա պատճառները: Ծանր վիճակից, փրկությունից է խոսվում, բայց կարծես մարդիկ ապրում են, աշխատում, արձակուրդ գնում, սիրահարվում, ամուսնանում, երեխաներ ունենում, սովորում, ամուսնալուծվում, հարստանում, սնանկանում… Ես խնդրում եմ, որ առանձին թեմա բացվի, որտեղ կքննարկվի այսօրվա իշխանության կոնկրետ սխալները, ցույց տրվի, թե ինչն է այդքան վատ, որ օրինակ իմ նման քաղաքականապես «անգրագետ» մարդիկ հասկանան ի վերջո, թե ինչն ինչոց է, թե չէ ապրում եմ այսպես լիակատար խավարի մեջ, լուսավորեք ինձ, եթե դժվար չի: Շնորհակալություն ուշադրության համար, այո, մի բան էլ, եթե դժվար չի, կխնդրեի սխալները մատնացույց անելու դեպքում նշել նաև, թե ով և ինչպես կարող է լուծել այդ խնդիրները, և ինչու այսօրվա իշխանությունները չեն անում դա: Ես հասկանում եմ, որ ոչ մեկս էլ ամենագետ չէ, բայց ներկայացրեք ձեր տեսակետը այնքան, որքան կարող եք: Այսինքը, դա լինի թեմա, որում ոչ թե պարզապես ներկայացվեն ընդդիմության տեսակետները, այլ կոնկրետ ձեր քննադատությունը այն ամենի, ինչից դժգոհ եք: Մի խոսքով, ես ինչպես միշտ շատ եմ երկարացնում, կհանդիպենք երևի այդ նոր թեմայում, կխնդրեի նաև ինձ տեղյակ պահել այդ թեմայի ստեղծման մասին:
Վանաձորցի տղա, կոնկրետ օրինակներով խոսենք:
Օրինակ մեծ սխալ է, երբ ինչ-որ մեկը դիմացինից մի բան պահանջում է առանց փնտրելու: Համաձա՞յն ես, որ սխալ է: Բարի: Այդ դեպքում սկսիր փնտրել ակումբում, որովհետև ակումբում այդ ամենի մասին կա: Իսկ մենք, կոպիտ ասեմ, քյասիբի ռադիո չենք, որ քո համար հատուկ թողարկում պատրաստենք:
Սակայն որպես սկիզբ կառաջարկեմ այցելել հետևյալ կայքերը՝ ինֆորմացիա քաղելու համար.
- anc.am
- payqar.org
- levonpresident.am
- nikol.am
- a1plus.am
- lragir.am
- akumb.am - քաղաքականություն բաժին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (20.09.2009)
Նախ, նշեմ, որ ես համարյա հեռուստացույց չեմ նայում, սա նախորդ գրառողի համար:
Հիմա բուն նյութին, ես մտածում եմ, որ սա կարծիքների փոխանակման տեղ է ու թեմայի բացումը քյասիբի ռադիո չէր դառնա հաստատ, քո նշած կայքերի կեսը նույն ուղղության գաղափարախոսների տեսակետները պիտի որ արտահայտեն, չեմ կարծում, որ ակոււմբի անդամների տեսակետները այդպես տառացիորեն կրկնեն դրանք, իսկ ինչ վերաբերվում է ակումբի կայքին, ապա ես ուղղակի առաջարկում էի կոնկրետ թեմա, որովհետև ակումբում դրանք ցրված են այստեղ-այնտեղ ու նորից հիմնականում բերվում են որոշակի համակարծիք գաղափարախոսների տեսակետներ ու դրանք վեր լուծվում, իմ սածը այդ կարծիքներից վերացարկված քննարկման մասին էր, այ դու, օրինակ, ինչպե՞ս ես մտածում, դու-ն ցանկացած ակումբցին է, ամեն դեպքում, ես խնդրեցի, դուք մերժեցիք, ձեր իրավունքն է: Սակայն քյասիբի ռադիո որակումը սխալ էր հաստատ, որովհետև այդպես որ լինի այստեղ արվող ցանկացած գրառում պիտի այդպիսին համարվի: Լքվ մնաք, չեմ կարողանում կարճ կապել, հո զոռով չի![]()
«Քյասիբի ռադիո» որակումը սխալ չէր հասարակ պատճառով. իշխանության բազում սխալների մասին խոսվել է բազում թեմաներում, խոսվել է ակումբցիների կողմից: Խոսվել է հնարավոր լուծումների մասին, լուծվել է բազումների կողմից: Դու եկել ու ասում ես, որ կրկնենք: Դու ուզում ես լսել մեր տեսակետները, թե ինչերն են սխալ, ես քեզ տվեցի հղումներ, որոնք դրանք բավական համապարփակ ներկայացված են: Ուզու՞մ ես, որ անպայման քո համար ժամանակ ծախսենք ու դրանք նորից գրենք, ներիր, զբաղած ենք![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ թվում է ձեր պատասխանը լրիվ ուրիշ գրառման համար էր, իմ գրածը այս էր: Հասկանում եմ, որ գնահատում եք ձեր ժամանակը,
եթե ասվեր՝ ժամանակ չունեմ, ես կընդունեի միանշանակ, բայց քո տված պատասխանի մնացած մասերը՝ ներիր, ինձ չեն բավարարում:
Հ.Գ. ՄԻ անգամ էլ՝ այդ կայքերը ինձ չեն հետաքրքրում տվյալ պարագայում, որովհետև Չուկի կարծիքը կամ մյուսի, մյուսի, չի կարող տառացիորեն համընկնել ԼՏՊ_ի կամ մյուսի, մյուսի կարծիքին, ինձ ակումբցիների կարծիքն է հետաքրքրում՝ վերացարկվելով ընդդիմությունից, ԼՏՊ-ից, ՆՓ-ից, ՏԿ_ից… Թեման կարող ի ինքս բացել, ես էլ բողոքելու բաներ ունեմ, բայց մտածեցի, որ ավելի շատ ասելու ունեցողներ կլինեն, առաջարկը արեցի, ի վերջո ձեր գործն է, հիմնականում այնքան հետաքրքիր կայք է սա, որ մի մերժումից ես իրավունք չունեմ դժգոհ մնալու այս կայքի ստեղծողներից, կազմակերպիչներից ու այստեղ մթնոլորտ ստեղծողներից, մանավանդ որ մթնոլորտը չնայած երբեմն թեժ բայց շատ լավն է: Հ.Գ.-ս ավելի երկար ստացվեց, քան բուն նյութը:
Լեռնցի (20.09.2009)
Շատ չշեղվելու համար շատ թեթև բացատրեմ:
Ենթադրենք իշխանությունը ունի սխալ հայ-թուրքական հարաբերություններում, դրանք շարադրված են համապատասխան թեմայում, այնտեղ կարելի է գտնել թե ակումբցիների տեսակետները, թե մեջբերումներով այլոց, այդ թվում լրագրողների, քաղաքագետների, քաղաքականությամբ զբաղվողների, հրապարակախոսների և այլն:
Իշխանությունը ունի սխալներ ներքին քաղաքականությունում, դրանց համար կան համապատասխան թեմաներ: Դրա համար ես այլ հղումների հետ միասին տվեցի՝ akumb.am - քաղաքականություն բաժին:
Բարի որոնումներ
հ.գ. Յուրաքանչյուրն ազատ է ակումբում թեմա բացելու համար, դրա համար նման անիմաստ երկխոսություններից խուսափելու համար եթե էդպիսի լուրջ մտադրություն ունես, ապա կարող ես թեմայից դուրս գրառման փոխարեն ինքդ թեմա բացել: Թեմայի հետաքրքիր ու արդիական լինելու դեպքում այն ինքնըստինքյան կակտիվանա: Իսկ քո գրառումն այս թեմայում ունի ընդամենը մեկ մեկնություն, որ քողարկված տեքստով ասում ես. «Ջուր եք ծեծում, լուրջ ասելիք չունեք»: Ես կոպիտ եմ ասում, բայց իրողությունը սա է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էդ ամենի մասին առանձին թեմա բացելու կարիք երևի թե չկա: Այդ մասին գրվում ա տարբեր թեմաներում՝ քաղաքականության բաժնում, հիմնականում: Մտիր «Թեժ լուրեր» թեման կարդա, կտեսնես այդ ամենը ժամանակագրությամբ:
Իսկ թե ինչն է խանգարում հանգիստ ապրել, սիրել և սիրվել, սնվել և շնչել.. խանգարում է մարտի մեկը, խանգարում է մարդկանց՝ հոգսերով լեցուն կյանքը, խանգարում է ամենուրեք հանդիպող ապօրիոնություններն ու ստորությունները, խանգարում են նման շատ բաներ: Ինչո՞ւ եղավ մարտի մեկը: ՀԻմա, քո այս տրամաբանությամբ, կարծում եմ՝ կպատասխանես մոտավորապես այսպես՝ եթե չլինեին ընդդիմության հանրահավաքները, չէր լինի մարտի մեկը: Առաջին հայացքից, իհարկե, այդպես է թվում, բայց եթե ուշադրություն դարձնենք, անպայման կնկատենք, որ այդ դեպքում ևս կլիներ մարտի մեկ, ու լինում էր: Եթե անմեղ մարդիկ են սպանվում, եթե կան չբացահայտված բազմաթիվ սպանություններ, եթե երկրում չի գործում իրավակարգ համակարգ, չի գործում արդարադատության համակարգ, չեն գործում պետության համար կարևոր նշանակություն ունեցող շատ կառույցներ, մի՞թե սա մարտի մեկ չէ: Մարտի մեկն ուղղակի այս ամենի ամբողջական մի պատկերն էր: Մարտի մեկը շարունակվում է մինչև օրս: Եթե չբացահայտված սպանությունների մասին կոնկրետ տեղեկություններ կուզես, նայիր պաշտոնական տվյալներին, կարող ես հաշվի առնել նաև այն փաստը, որ այնտեղ շատ բաներ կոծկվում են, չեն հրապարակվում, բայց միևնույնն է, դրանք շատ են: Արդարադատության մասին խոսելն ավելորդ է. հարցրու իրավաբանականում սովորող ծանոթներիդ, թե ի՞նչ ենկարծում՝ իրենց մասնագիտությամբ ինչպես են պատրաստվում աշխատանքի ընդունվել: Փողով, ծանոթով, համ փողով, համ ծանոթով: Ինչ որ կերպ արդարադատություն կոչված համակարգի հետ առնչույթուն ունեցած ծանոթներիցդ փորձիր տեղեկանալ, թե ինչպես են այնտեղ հարցեր լուծվում: Արդեն նշացի մոտավոր պատասխանը, թե ինչպես: Միքիչ էլ սոցիալական. նայիր թոշակներին ու նայիր հացի, կարագի, շաքարավազի և ընդհանրապես սննդամթերքի գներին: Նայիր, թե ինչ է արտադրում պետությունդ: Նայիր, թե ինչ հարաբերությունների մեջ է գտնվում հարևան պետությունների հետ: Նայիր արտաքին քաղաքականությանը: Նայիր, թե ինչպիսի տեմպերով աճում բուհերի վճարների թվերը: Նայիր, թե ինչպես են այլանդակվում մայրաքաղաքի փողոցները, ինչպես են մարդիկ դուրս շպրտվում սեփական տներից, որոնց փոխարեն ստանում են գրոշներ: Մի՞թե այսքանը չգիտես, մի՞թե չգիտես, որ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այս ողբերգության: Մի՞թե սրանից ավելին ես ուզում տեսնել՝ ընդունելու համար մարդկանց դժգոհության իրավացիությունը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արիացի (20.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ