Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշապ ձյա, բայց արի ու խոստովանի, որ տարօրինակ ա «հայերն համաշխարհային ազգ են» թեզիսի հեղինակից լսել նման բավական «սառը» միտք. «Իմ ասածը կարող է մի քիչ սյուրռեալիստական հնչի, բայց նայենք մենք ինչ ենք ասում: Մենք ասում ենք, որ այն հողերը, որոնք վերցրել ենք` մերն են, եւ դեռ Թուրքիայից էլ ասում ենք, էն հողերն էլ եկեք մեզ տվեք: Հակասություն կա, եթե մենք ֆիքսում ենք դե ֆակտո իրավիճակ մի տեղում, դա նպաստում է ֆիքսել դե ֆակտո իրավիճակ մյուս տեղում էլ»:
Չուկ ջան, այդ մտքերը առաջին հայացքից են խելացի թվում։ Իրականում Վազգեն Մանուկյանը մյուս սերժանտների նման լղոզում է իրավիճակը զուտ արդարացնելով արձանագրությունները ու իր շեֆին։ Հայաստանում ոչ մի իրական քաղաքական ուժ Թուրքիայից հողեր չի պահանջում թերևս բացի մի երկու արկածախնդիրներից, որոնց քաղաքական ուժ հազիվ թե կարելի է համարել, նույնիսկ Դաշնակները իրենց պապական հողերը էլ չեն ուզում։ Սակայն արձանագրություններում այս մասը՝
Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները
բացարձակապես անորոշ է, Թուրքիան գուցե համակարծիք է Ադրբեջանի հետ, որ Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործերն են, իսկ Հայաստանը խախտել է Ադրբեջանի սահմանները։ Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված սահմաններ էլ չկան, որ գոնե սահմանվի թե որոնք են Ադրբեջանի սահմանների անխախտելիության սկզբունքները, որ Հայաստանը պարտավորվում է հարգել… Իրականում ավելի լավ կլիներ, որ այդ արձանագրություններում սահմանվեր Ղարաբաղյան կոնֆլիկտի ներկայիս կարգավիճակը (ստատուսը) ու Թուրքիայի այդ հարցում միջամտության աստիճանը, քան թե նման լղոզված ու վերացական կետեր սահմանվեին, որոնք կարելի է ամեն կերպ մեկնաբանել։ Կարճ ասած Մանուկյանը յուղ է վառում։