Իրականում՝ օտարազգիների հետ ամուսնությունը ավելի ձեռնտու է հայապահպանության ու ցեղակրոնության տեսանկյունից: Երեխաների հայեցի դաստիարակության հարցն է պարզապես կարևոր, ու վերջ: Հիմա գործի գցեմ իմ համեստ մաթեմատիկան: Ենթադրենք՝ ամեն ընտանիք ունենում է երկու երեխա: Երկու միլիոն հայերը իրար հետ ամուսնանալով կարող են կազմել մեկ միլիոն ընտանիք: Ամեն ընտանիքը ունենում է երկու երեխա՝ 2 x 1 000 000 = 2 000 000 երեխա: Իսկ նույն երկու միլիոն հայերը արտասահմանցիների հետ ամուսնանալով կարող են կազմել երկու միլիոն ընտանիք, ամեն ընտանիքում էլ՝ երկու երեխա. 2 x 2 000 000 = 4 000 000 երեխա: Արդյունքում՝ մեկ սերնդի ընթացքում աշխարհում գրանցվում է հայերի դեմոգրաֆիկ պայթյուն: Պլյուս՝ հայերս շատ շուտով մեր նախահայր Հայկի նման դառնում ենք «կապուտաչյա ու խարտիշահեր», հետո էլ՝ երևի լայնալանջ ու հաստաբազուկ: Տերդ չմեռնի, գիտություն:
Էջանիշներ