Այո, կարևորը սերն է
Ոչ, կտրականապես դեմ եմ
Դժվարանում եմ պատասխանել
Ինչպե՞ս եք վերաբերվում խառը ամուսնութնուններին:
Բլորոս էլ գիտենք, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ գտնվում են արտերկրում՝ մասնավորապես Ռուսաստանում եվ ԱՄՆ-ում: Նրանցից շատերը ընտանիք կազմելիս,որպես կյանքի ընկեր ընտում են ոչ թե հայի, այլ որեւէ օտարազգի ներկայացուցչի: Արդյո՞ք սա ընդունելի է:
Ռուսաստանի առաջին ալիքով կա «давай поженимся» անվանումով հաղորդաշար: Այսօրվա հաղորթման հերոսը՝ 45 ամյա հայազգի տղամարդ էր, ում համար պայքարելու էին եկել ռուսազգի 3 կին: Հաղորդման ընթացքում անընդհատ շոշափվում էր հայ ընտանիքում ընդունված՝ հայ տղամարդու ղեկավար լինելու ավանդույթը: Այս դեպքում, ավելորդ չէ՞ հայ ընտանիքի ավանդույթներից խոսելը, չէ՞ որ ընտանիքը կարող է համարվել հայկական, երբ ընտանիքի անդամները հայ են:
Ի դեպ, հարսնացուներից մեկը ռուսերեն ակցենտով մի կերպ արտասանեց « ով սիրուն, սիրուն»-ը, որից հետո հայ փեսացուին խնդրեց թարգմանել այդ երգի բառերը: Փեսացուն ասեց, որ դեռ լրիվ չի մոռացել հայերենը եվ տվեց բացարձակ սխալ թարգմանություն:
Գնալով համոզվում եմ, որ ազգային ավանդույթների հանկալումը, մեկնաբանումն ու կիրառումը, շատ հայերի մոտ անձնական շահերից այն կողմ չի անցնում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ամուսնության ժամանակ ազգի խտրականություն չեմ դնում: Ի՞նչ կապ ունի դա ամուսնության հետ: Ուրիշ հարց է, որ դրանից բխող բնավորության առանձնահատկությունները կարող են խանգարել ստեղծվող ընտանիքի ամրությանը ավելի մեծ հավանականությամբ, քան նույնազգիների ամուսնության ժամանակ: Ամեն դեպքում խառը ամուսնությունը, որպես առանձին կատեգորիա, պետք չի առանձնացել:
Նույն ձևով էլ, կրոնի խտրականություն պետք է դրվեր, որ ես չեմ դնում:
Չեմ ասում, որ մուսուլմանի հետ կամուսնանամ: Ուզում եմ ասել, որ հենց միայն այն պատճառով, որ մարդը մուսուլման է, չեմ մերժի նրա հետ ընկերանալու հնարավորությունը: Ընկերությունն ու առաջ եկած անհարթություններն են կապը խզելու իմ չափանիշները:
Ոչ մի արգելք չեմ տեսնում այլազգիի հետ ամուսնանալու մեջ: Ի վերջո, ամուսնությունը փոխըմբռնում է ու մոտ ընկերություն:
Դե եթե անձի համար ընտանիք հասկացությունից ավելի բարձր արժեք չկա, այդ դեպքում մոտեցումը պարզ է: Բայց չէ որ ընտանիքը ազգի եվ պետության կորիզն է:Եթե բոլորը մեկնեն արտերկիր եվ ամուսնանան այլազգու հետ, մեր ազգը շատ արագ կձուլվի: Ցավոք հայերի մեծ մասի արժեհամակարգում Հայրենիք եվ ազգասիրություն հասկացությունը առանցքային տեղ չի զբաղեցնում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Rammstein (16.09.2009)
Օրինակ չինացիների համար չեմ կարծում որ այս խնդիրը այդքան օրակարգային է:Իսկ հայ ազգի կեսը օտարության մեջ ձուլվում է: Ազգային թասիբ կոչվածը պետք է խլացնի ցանկացած այլ՝ լիրիկական զգցամունքային զեղումներ: եթե հայը փոքր հասակից դաստիարակված լինի հայրենասիրական ոգով, դժվար թե այդքան արագ տրվի օտարազգուն սիրահարվելու գայթակղությանը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Rammstein (16.09.2009)
Չամիչ ջան, ո՞նց ես պատրաստվում դաստիարակել: Օրինակ, գրականության ոլորտում, դեռ դպրոցական ժամանակվանից ինչքան հայ գրողների ստեղծագործություններ էինք անցնում, անհամ բաներ էին, ես նախընտրում էի ասենք Ժյուլ Վեռն կարդալ, դա էր դուրս գալիս: Նույնը երաժշտության ոլորտում: Զոռով չես կարող ստիպել հայկականը սիրել: Կամ պիտի այն մակարդակի հասցնես, որ մարդը իրոք սիրի ու գնահատի սեփական մշակույթը, հպարտանա, որ հայ է, և հետևաբար ուզենա, որ իր երեխաներն էլ հայ լինեն, կամ անես այն, ինչ Խորհրդային Միությունն էր արել` երկաթե վարագույր անցկացնես, որ մարդիկ օտարը ընդհանրապես չտեսնեն: Այսօր ոչ մեկն ունենք, ոչ մյուսը:
իսպանացի եմ ուզում..սիրուն, հարուստ ու ծողափին տուն ունեցող իսպանացի լինի, 15 րոպեում հարսանիք կկազմակերպեմ...... խոսք եմ տալիս, 1.5 տարի հետո ինձնից լավ հայերեն կխոսա
իսկ եթե լուրջ, մենք ազգովի թվաքանակի խնդիր ունենք, ու շատ լավ կլինի, եթե մեր կեսին ընտրենք մեզանից..... որովհետև......հայ աղջիկներից լավը աշխարհում չկա
![]()
Շատ բացասական եմ վերաբերում խառը ամուսնություններին։ Բացի ձուլվել, մուլվել, մարդ պիտի ամուսնանալուց առաջ նաեւ մի փոքր մտածի իր երեխաների մասին։ Ենթադրենք` ամուսնացել են հայն ու ճապոնացին։ Որ երեխան մեծանա, ի՞նչ պիտի իրեն զգա հա՞յ, թե՞ ճապոնացի։ Ոչ էն, ոչ էն։ Նա ազգություն չի ունենա, ինչը շատ վատ է ցանկացած մարդու համար։
Իհարկե կա ազգերը ձուլելու քաղաքականություն, որը ձգտում է ազգության հասկացությունը ընդհանրապես ջնջել մարդկանց մեջից։ Դրա վառ օրինակն է այն, որ այսօր մեր անձնագրերի մեջ չի գրված մեր ազգությունը։
Նաեւ ասեմ, որ մարդ բարոյական իրավունք չունի փոխել այն, ինչը ժառանգվել է իրեն դարերի ընթացքում։ Խոսքս գենետիկայի մասին է։ Մեր պապերն էլ կարային հաճույքի համար գնային ում հետ ասես ամուսնանային, բայց չեն արել, դրա համար էլ մենք ազգովի այսօր գույություն ունենք։![]()
Չամիչ (16.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ