User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 206 հատից

Թեմա: Իսլամ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգում են նրան ով արժանի է: Կարելի է քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել, դիվանագիտական մոտեցում ցուցաբերել, բայց դեռ շատ ջանքեր պետք է գործադրեն, որ հարգանքի արժանան:
    Բայց չեմ հասկանում, թե այդ ինչու արժանի չեն: Իսկ այդ դեպքում իրենք ինչու՞ պիտի մեզ հարգեն: Իսլամը ոչ թե ագրեսիվ է, այլ իրական: Եթե Աստվածաշունչը միայն Սուրբ է գիրք է այժմ, ռեգուլյատիվ բնույթ չի կրում, ապա կարող է լինել և մեղմ, իսկ Ղուրանը չի կարող, քանի որ այն ամեն ինչ է մահմեդական աշխարհում: Այսինքն՝ պատժի ինստիտուտն էլ պիտի ներառեր իր մեջ. դա լրիվ նորմալ է:

    Վախենում է նա, ով վստահ չէ սեփական ուժերին: Մենք ոչ թե նրանց ուժից ենք վախենում այլ մեր թուլությունից: Դե եթե մեր ողջ հույսը կապենք կրոնի հետ, հազիվ թե մոտ ժամանակներում լուրջ առաջընթաց գրանցենք:
    Ահա, իմ ասածն էլ գրեթե նույնն է կրոն բաժնում. կրոնը քաղաքականություն է, ոչ ավելին: Մահմեդականների բարքերն ենք քննադատում, բայց մեր երկիրը այնքան աշխարհիկ պետությունն է, որ իր պարտքն է համարում ամեն եկեղեցական տոն ըստ հավուր պատշաճի նշել: Շուտով սահմանադրության 8.1 հոդվածը երևի պառլամենտը կվերանայի: Չեմ ուզում քաղաքականացնել թեման, բայց ուրիշ բացատրություն չեմ տեսնում այս երևույթի հետ կապված. կաթողիկոսը չընտրվածին <<չնզովելու>> համար երևի պարտավորագիր է ստորագրել տվել, որ երբ եկեղեցական տոն լինի, էդ օրը աշխատանքային չլինի:

    Եվ որտեղ եք տեսնում ինքնապաշտպանությու՞ն: Թե սկզբում պետք է դավադրել, հրահրել , ընդհարում առաջացնել հետո այդ ամենը կոծկել եվ որպես ինքնապաշտպանություն ներկայացնել:
    Ինքնապաշտպանություն պետք է դիտարկել նաև ինքնության կորուստը:

    Դե հա, եկեք մենք էլ ընդունենք բազմակնություն, երկիր մոլորակը անհասկանալ լցնենք, հետո իրար ոչնչացնենք մի պատառ հացի կռիվ տալու համար: Բազմակնությունը ամենամեծ սպառնալիքն է, որը մոտ ապագայում կարող է ողջ մոլորակի վրա՝ սովի, ցավ ու տառապանքի պատճառ դառնալ:
    Բայց ինչու՞ միայն հայերով պիտի մտածենք Երկիր մոլորակի մասին: Շատ փոքր ազգ ենք՝ մտածելու համար: Մեր թշնամիները այդպես չեն մտածում. նրանք ասում են՝ եթե մենք ունենանք 1 որդի, 2 որդի, ո՞վ պետք է մեր հողին տեր կանգնի: Ասեմ, որ հող ասելով երկիրը նկատի չունի, այլ այն հողաբաժինը, որ գտնվում է իր տնօրինության տակ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 10.09.2009, 15:36: Պատճառ: ռահիմ ուհու ալլահ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսլամ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ նորից մեջբերել հատված Ղուրանից, որը այս թեմայի 2-րդ էջում Astgh-ը արդեն մեջբերել է:

    Ակումբի կանոնադրությունից ելնելով փորձեմ թարգմանել այն ինչ գրված է՝

    Պայքարեք բոլոր նրանց դեմ ով չի հավատում Ալլահին, չի արգելում այն ինչ արգելել է Ալլահը եվ իր դեսպանը եվ բոլոր նրանց դեմ ով չի ենթարկվում իրական կրոնին:
    Չամիչ ջան, կարծես թե մեջբերմանս մեջ տառասխալ եմ թույլ տվել. հիմա նորից մեջբերեմ տվյալ հատվածը, որը միշտ շահարկում են իսլամի հակառակորդները.
    Сражайтесь с теми, кто не верует ни в Аллаха, ни в Последний день, которые не считают запретным то, что запретили Аллах и Его Посланник, которые не исповедуют истинную религию - из тех, которым ниспослано Писание, пока они не дадут откупа /ջիզյա/ своей рукой /ան յադին/, оставаясь униженными.

    Այս տողերի բացատրությունը տալիս է 20-րդ դարի իսլամական նշանավոր աստվածաբան Աբդուլլա Յուսուֆ Ալին:
    Ջիզյա /откуп/. հիմնական նշանակությունը՝ փոխհատուցում, փրկագին: Սա մի հարկ է, որ գանձվում է նրանցից, ով իսլամ չի ընդունել, բայց ցանկանում է գտնվել Իսլամի հովանու ներքո, և այդպիսով ենթարկվում է մահմեդական պետության օրենքներին: Ասվում է, որ ոչ մահմեդականները կարող են դավանել իրենց կրոնը, բայց միևնույն ժամանակ ճպետք է միջամտեն իսլամի գործերին կամ խոչընդոտեն նրա տարածումը: Այդ տուրքի կոնկրետ չափը սահմանված չէ. աշ-Շաֆրի իմամը առաջարկեց տուգանքի չափը դարձնել մեկ արաբական ոսկե դինար տարեկան...


    Ան յադին /բառացի՝ ձեռքերից/. մեկնաբանվում է ոչ միանշանակ: Ձեռքը հանդիսանում է իշխանության և ուժի խորհրդանիշ: Ալիին հակված է այն ընկալել որպես՝ <<ի նշան հնազանդության>>: Ջիզյան, այդպիսով, եղել է մասամբ սիմվոլիկ տուգանք և մասամբ էլ փոխհատուցում՝ զինծառայությունից ազատվելու դիմաց, բայց քանի որ տուգանքի չափը ֆիքսված չէր, այն կրում էր սիմվոլիկ բնույթ:


    Եթե էլի ինչ-որ մաս անհասկանալի կլինի այս տողերից, կփորձեմ բացատրությունները գտնել, թարգմանել:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 10.09.2009, 15:48: Պատճառ: չոք յափթըմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •