Մեջբերում Հանուման-ի խոսքերից Նայել գրառումը
Հեռի քրիստոնեության փեշերից, քրիստոնյաները իհարկե սենց բան կյանքում չեն արել
Ձեզ թվում է իսլամի գաղափարախոսությունը քննադատելով փորձում եմ քրիստոնեական գաղափարախոսությունը բարձրացնե՞լ: Ամենեվին ոչ: Թող իսլամը ինքը իրենով արժեք ներկայացնի, եթե իսլամը քննադատում ենք, դա չի նշանակում, որ ավտոման գովերգում ենք այլ կրոններ:

Աշխարհի ռեսուների մեծ մասը 70 տոկոսից ավելի , սպառում են ԱՄՆ–ի և Եվրոպայի
մոնոգամ բնակչությունը։
Դուք կրկին նշում եք ինչ որ այլ երեվույթների բացասական կողմերը, որը քննարկվող երեվույթի հետո ոչ մի կապ չունի: դրական կողմերի բացակայությունը փորձում եք քողարկել մատնանացույց այելով շրջապատում գոյություն ունեցող բացասական երեվույթների վրա:

Դուք նույն հաջողությամբ կարող եք խաչակրաց արշավանքներն էլ վերագրել քրիստոնեության մեջ եղած ինչ որ պերմանենտ բացասական տարրերի առկայությանը։
Դուք մի տեսակ խառնում եք։ Պետք չէ հոգեկան հիվանդությունները , դաժանությունը, ու ծայրահեղականությունը վերագրել որևե կրոնի կան գաղափարախոսության, դրանք մի միայն մարդու հատկություններ են։
Ստիպված եմ նորից փաստել, բայց այս դեպքում ձեր տակտիկան կրկին նույնն է: Դուք ասում եք որ իսլամը ինչ որ դրական կողմեր ունի, ես ասում եմ ոչ մի դրական կողմ չեմ տեսնում, դուք էլ ասում եք-- է քրիստոնեությունը ինչովա ավելի լավը:

Իսկ ես կփորձեմ համարձակություն ունենալ, եվ մահապարտ ահաբեկիչների ծայրահեղ գործողությունների արմատները փնտրել հենց այդ կրոնի գաղափարախոսության մեջ: