Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկո ջան, ես ասածներիդ հետ ամբողջովին համաձայն եմ։ Ես բոլորովին էլ նման կարծիք չունեմ, թե կարելի է Ռուսաստանից միանգամից ազատվել ու ընկնել Եվրոպայի գիրկը, որը դեռ հարցական է, գրկաբաց կլինի՞ թե չէ։ Ու սկզբունքորեն դեռ հարց էլ է, կարելի՞ է Ռուսաստանից ազատվելու փորձ անել մոտ ապագայում, հաշվի առնելով որ Հայաստանի գրեթե եղած–չեղածը հիմա Ռուսաստանին է պատկանում, դրան գումարած ռազմական դաշինքը, իր ռազմական բազաներով ու ատոմակայանով վերջացրած։ Պարզապես քո ասածից էր բխում Ռուսաստանի անմիջական առնչությունը մեր ներքին կյանքին, ընդհուպ մինչև Ռուսաստանի դաբրոյով մարտի մեկին կրակ բաց անելը, չգիտեմ, տպավորությունս է այդպիսին, և գուցե դա իրոք այդպես էլ եղել է։ Եվ դիցուք հայաստանյան ուժերը իշխանության գալու կամ իշխանությունը պահելու նպատակով հովանավորվում են արտաքին տերություններից՝ իմա Ռուսաստանից, կամ ասենք Եվրոմիությունից, ԱՄՆ–ից, Մոզամբիկից, Բուրկինա–Ֆասոյից կամ Ֆռանգստանից։ Այդ պարագայում իշխանափոխությունը հնարավոր է ոչինչ էլ չփոխի ներհայաստանյան կյանքում։ Որովհետև հայ ժողովուրդը թվում է թե մասնակցում է իշխանափոխության պրոցեսին, բայց իրականում միայն մասնակցում է շոուին, այսինքն հաջորդ անգամ, հայ ժողովուրդը եթե ուզենա իշխանություն փոխել թեկուզ ընտրությունների միջոցով, էլի չի կարողանա, որովհետև Ռուսաստանը կամ Բուրկինա–Ֆասոն պիտի դաբրո տան, ինչը որ դու ես ասում։ Ու խիստ կասկածելի է, որ իշխանության եկածները հանուն ժողովդրի հանկարծ ու որոշեն թռնել մի ուժի գլխից, որի դաբրոյով էլ եկել են իշխանության։ Այսինքն միակ մխիթարանքը լինելու է այն, որ նոր իշխանության եկածները կարող է ավելի լավ տղերք լինեն, բայց կարող է և չէ։ Այ դրա համար էլ բողոքում եմ։ Ու առհասարակ իմ կարծիքով Հայաստանում կա շատ մեծ խնդիր՝ անկեղծության պակաս։ Մարդիկ չեն ասում այն, ինչ մտածում են, ասում են այն, ինչը որ իրենց կարծիքով հաճելի է լսել ժողովրդին։ Եվ չեն ասում ամբողջը։ Տրիբունը հստակ ձևակերպել է կետ առ կետ։ Ու մեկ էլ մեր ըննդիմությունը ինքնաքննադատության պակաս ունի, բավականին «սամադավոլնի» են տղերքը, իրենք ամեն ինչ ճիշտ են արել, ճիշտ են անում ու ճիշտ են անելու… դրա համար էլ հիմա համակիրներից զրկվում են, մնում է ֆանատների բանակը, կույր հավատացյալները սովորաբար այքան էլ շատ չեն լինում, գերակշռում են պրագմատիկները։ Իսկ պրագմատիկներին ամեն ինչ պետք է հնարավորինս օբյեկտիվորեն բացատրել, որովհետև առաջվա էնտուզիազմը պրագմատիկների մոտ այլևս չկա, ուղեղներս սառել է։
Հ.Գ. Իհարկե լավ բան է հզոր ընդդիմություն ունենալը և այն «տաք պահելը» ցանկացած պարագայում։ Սակայն ինչպես ամուսնանալիս կնոջ միայն կին լինելը բավարար չի, կան անհրաժեշտ հատկանիշներ, այդպես էլ միայն իշխանությանը հակադրվող ընդդիմություն լինելը բավարար չի, կան անհրաժեշտ հատկանիշներ, պանիմայեշ։
Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկո ջան, նախ խնդրում եմ ասա, ՀԱԿ–ը ինչպե՞ս պիտի իշխանության գա, որ գործի ըստ քո համոզմունքի, և ասա, թե որտեղից է բխում քեզ մոտ այս համոզվածությունը։
Ըհըն, կամաց-կամաց ընդհանուր հայտարարի ենք գալիս, ինչը միշտ լավ ա: Ռուսաստանի պահով կարծես թե նույն կարծիքին ենք, իսկ էն, որ մարտի մեկին ռուսների մատն էր խառը, ընդհուպ մինչև ռուսական հատուկ ջոկատների մասնակցությունը էդ դեպքերին, հեծանիվ հայտնագործելու նման բան ա, մանավանդ երբ հիշում ենք մարտի մեկի նախօրյակին օդանավակայանում ռուս կագեբեշնիկին չեստ տվող Սերժին ու մնացածին: Ռուսաստանի տակ ենք ոտով-գլխով. մի տեղ արդեն գրել եմ, կարծեմ՝ Բիձայի հետ բանավեճի ժամանակ, որ Ռուսաստանի՝ մեզ ճնշելու համար նույնիսկ զորք էլ պետք չի գա կիրառել, ոնց որ Վրաստանի դեպքում էր. գազ-մազ, երկաթուղի, հեռահաղորդակցություն, մի խոսքով՝ ամեն ինչ փագում են, ատոմակայանում էլ մի թեթև վթար ա տեղի ունենում ու բարի գալուստ մութուցուրտ օրեր: Բայց (էս բայցը էլի եմ գրել). ներհայաստանյան խնդիրներն ուղիղ էնքանով են Ռուսաստանին հետաքրքրում, ինչքան որ պետք ա՝ համոզված լինելու համար, որ Հայաստանում օրումեջ մարտիմեկ չի լինի: Արի համաձայնվենք, որ Ռուսաստանը, ըստ էության, թքած ունի, թե ստեղ Ինտելեկտուալն ու Կրծկալը կարող են, թե չեն կարող հազարներով մարդ քցել ավտոյի տակ, կամ թե Ջրաղացպանը քացով խփել ա կին լրագրողուհու փորին, ու հետո դրա համար պատժվել ա, թե չի պատժվել: Ռուսաստանին Հայաստանի մեջ պետք ա մի բան. հանդարտություն: Հիմա էդ հանդարտությունը չկա. ընդդիմությունը հլը սաղ ա, ու հլը կարողանում ա ակտիվ բաներ անել, օրինակ՝ միտինգ-բան, քաղբանտարկյալներ, ժողովրդի՝ ընդհանուր չարացած վիճակ, ոչ էնքան վաղուց եղած մարտի մեկի սպանդ և այլն: Հիմա գալիս ենք իմ հին ասածին. ցանկացած նախագահի դեպքում էլ Հայաստանի համար արտաքին պլանում ոչ մի բան չի փոխվելու: Իսկ եթե ով էլ էդ աթոռին լինի՝ Հայաստանը Ռուսաստանի համար մնալու ա նույնը, ինչու՞ նախապատվությունը տալ Սերժին, ով ծառայում ա Ռուսաստանին՝ անդադար սկանդալներ ու քաշքշուկներ առաջացնելով, եթե կարելի ա Սերժին սիրուն ասել, որ մերսի, ապեր, բայց դու մեզ էլ ձեռ չես տալիս. հեն ա՝ նույն Լևոնը էդ նույն բաները կանի, էդ իրարանցումներն էլ գոնե ժամանակավորապես կդադարեն: Լևոնը, ժողովրդին հանգստացնելու համար, պիտի տեր կանգնի իրա խոստացածների գոնե մի մասին, թե չէ նույն միտինգներն ու բանտարկությունները նույն ձևի շարունակվելու են, ընդհուպ մինչև երկրորդ մարտի մեկ: Իսկ էդ խոստումների մեջ մտնում են հենց ներհայաստանյան կյանքը անկասկած բարելավող բաներ: Ասածս ինչ ա. Լևոնը պիտի Ռուսաստանի աչքում հիմա փորձի լինել այլընտրանք՝ Սերժին: Լևոնի սկզբի շրջանի ելույթները հիշու՞մ ես: Հիշու՞մ ես՝ ոնց էր ցեխը կոխում Ռուսաստանին, ինչ արևմտամետ բաներ էր ասում: Հետո եղավ ինչ եղավ, ու Լևոնը կտրուկ թարգեց հակառուսական բաներ ասելը: Միանգամից փոխվեց: Ելույթների ձայնագրություններն էլ կան, տեքստերն էլ կան: Լավն էլ չի ասում, վատն էլ, հատկապես, չի ասում: Այսինքն՝ Ռուսաստան ջան, ես էլ եմ քոնը, Սահակաշվիլի չեմ դառնա, չմտածես: Էս ա, իմ կարծիքով, էն մեխանիզմը, որի վրա իրա ստավկեն ա դրել ընդդիմությունը: Հիմա ինձնից, որպես շարքային ընդդիմադիր քաղաքացի, պահանջվում ա մի բան. որոշակի ակտիվություն ունենալ ու ապահովել ընդդիմության գոյությունը մինչև էդ «բաղձալի» պահը: Այլընտրանքի առկայություն. կրկին ու կրկին հանգում ենք նույն բանին: Նկատիր՝ հարկավոր ա ապահովել հենց գոյությունը, մարմանդ կրակը, ոչ թե հրդեհ կամ պայթյուն: Որովհետև եթե էդ պահը հասունացած չլինի, ու էդ շարժումը դառնա անկառավարելի, ոնց որ մի անգամ արդեն եղավ, կկրկնվի էն, ինչը ոչ մեկս չենք ուզում, որ կրկնվի: Մի անգամ արդեն դա տեսանք: Իսկ եթե, այնուամենայնիվ, ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ինքը ավելի անշառ կլինի Ռուսաստանի համար, քան թե ներկայիս իշխանությունները, էդ ժամանակ արդեն կարելի կլինի վերցնել կապույտ եզրաշերտով ափսեի վրա դրված իշխանությունը, ու թե դա արտահերթ ընտրություններով կլինի, թե նախագահականի գրավվմաբ՝ գրեթե նշանակություն չունի:

Ամեն դեպքում՝ հասկանում եմ, որ սրա թույլ օղակը հենց էդ «պահի» անորոշությունն ա: Բայց դե կարծում եմ, որ էս վերջին զարգացումները, ու մասնավորապես՝ Ղարաբաղյան բազառը կարևոր դեր են խաղալու էդ հարցում: Էդ հակամարտության լուծումից ու լուծման որակից չափազանց շատ բան ա կախված: Ստեղ արդեն ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի շահերն են բախվում, այլ նաև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի (նավթ-մավթ, Իրան-միրան), ու եթե հանկարծ Ռուսաստանը լուծման արդյունքում ինչ-որ բան զիջի ԱՄՆ-ին, կուժն ու կուլան ջարդելու ա Սերժի վրա, ով հնարավոր ինչքան կոմպլեմենտար խաղ կար, սաղ տվեց էս վերջերս: Ինձ տենց ա թվում, չգիտեմ: Իսկ հիմա ինչքան էլ ասենք, թե հանդարտ ա, ճահիճ ա, բայց ինչ-որ պրոցեսներ տակից լավ էլ ընթանում են: Ուզում եմ հավատալ, որ էդ պահը շուտ ա լինելու:

Իսկ հետո իշխանությունը հաջորդ ընդդիմութանը զիջելու հարցը... Հետաքրքիր հարց ա : Էն կատեգորիայից ա, որ «ի՞նչ իմանամ, մինչև չիմանամ»: Բայց դե ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում: Ավելի լավ ա ինչ-որ բան փոխվի, ինչ-որ բան փորձենք, քան թե ամեն ինչ մնա նույնը: Փորձն էլ փորձանք չի կարող դառնալ, քանի դեռ էլի հայերովս չենք փորձել զենքով գրավել (հետ գրավել) իշխանությունը, ու Ռուսաստանը էլի էդ փորձը արյունի մեջ չի խեղդել: Գիտե՞ս, քննադատելը՝ քննադատել, բայց մարդկանց ապուշի տեղ դնել չի կարելի՝ ոչ մի կողմին էլ: Չեմ կարծում, որ ընդդիմությունը տեսնում ա ուժով իշխանությունը վերցնելու ճամփան ու չի գնում դրանով: Ժողովրդին ակտիվացնելու փորձը կա, չէ՞. ոչ ոք էնքան հիմար չի, որ իր իսկ ձեռքով ոչնչացնի իրան սատարող տենց ուժը: Իսկ ուժը հիմա էլ կա, ցանկության դեպքում մարդկանց դրա նման կամ մոտ ակտիվությանը հասցնելը լրիվ հնարավոր ա, հենց դու էլ կարող ես դրա համար անհրաժեշտ քայլերն ու գործողությունները թվել: Արի ընդունենք, որ եթե ես ու դու էդքանը տեսնում ենք, ընդդիմության լիդերներից մեկնումեկն էլ կարող ա տեսնել: Ստացվում ա, որ եթե ակտիվացում չկա, ուրեմն դրա կարիքը դեռ չկա, կամ էլ դա կարող ա հանգեցնել անդառնալի բաների: Աչքը տեսածից ա վախենում. հիմա էդ անդառնալին կարող ա դառնալ հաջորդ մարտի մեկը: Ամեն դեպքում՝ չեմ ուզում քննարկել ընդդիմություն-իշխանություն թաքուն դաշինքի ու պայմանավորված դավադրության հարցը, էդ արդեն լրիվ մանկապարտեզ ա դառնում. ինչքան հասկանում եմ, ընդդիմությունը եթե կարողանա իշխանություն դառնալ, կդառնա ու դրա համար կօգտվի ցանկացած միջոցից:

Լավ, շատ երկարեց, ես էլ շատ եմ խոսում էսօր, եթե գլուխդ տարա, կներես :

Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Հայաստանի ներքին կյանքի մասով քո տեսակետը ինձ համար լրիվ ընկալելի տեսակետ է:
Ես մոտիկից հետևում եմ ամերիկյան քաղաքականությունը և մի քիչ այլ կարծիք ունեմ քո վերլուծության այդ մասի վերաբերյալ:
ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը /Իրաք, Իրան, Աֆղանստան, Սիրիա/ դեմոկրատացման հետ կապ չունի: Դա նեոկոնսերվատորների սկիզբ դրած հիմարությունն է, որը բերեց խայտառակ հետևանքների ԱՄՆ համար, ներառյալ տնտեսական հարցերը: Իմ կարծիքով այդ կուրսը մոտակա մեկ տարում վերանայվելու է, փոխվելու է:
ԱՄՆ-ն նսեմացնելու է իր դերը ռեգիոնում և մեր խնդիրներն ավելի են դուրս մղվելու մեծ քաղաքականության և առհասարակ միջազգային հետաքրքրության դաշտից:
Քանի գնա այնքան մեծանալու է մեր կախվածությունը կոնկրետ հարևաններից և փոքրանալու է ԱՄՆ և Ռուսաստանի դերը:
Դրա համար նորմալ իշխանություն ունենալը հենց այս առումով ես ավելի հրատապ եմ համարում, քան մեր ներքին վիճակնէ պարտադրում: Անհանար է ընթացող թե իշխանության և թե ընդիմության անլուրջության պայմաններում մնալ քռչոտից գոնե մի մազ ավել պետություն այս պայմաններում:
Սովետը վերացավ,- արդյունքում մեզանից անկախ անկախացանք: Գերուժերը հետ կքաշվեն ռեգիոնից, էլի մեզանից անկախ մի բան կլինի, բայց կոնկրետ ինչ-չգիտեմ:
ԱՄՆ-ի կուրսը երբեք էլ լուրջ փոփոխությունների չի ենթարկվել. ղեկի մանր-մունր թեքումներ հնարավոր են, շրջադարձ՝ չէ: Քո գրածին կավելացնեմ մի բան. ԱՄՆ-ը փորձել ու փորձում ա իր արժեհամակարգը տարածես աշխարհով մեկ, ու էդ տարածելու գործիքների մեջ պատերազմը ամենավերջին տեղում ա: Ուղղակի վերջին վարչակազմը չկարողացավ մարդավարի օգտագործել էն բոլոր դիվանագիտական, շպիոնական ու կռիսական հնարքները, որ մինչև էդ լավ էլ աշխատել էին, ու անիմաստ պատերազմների շարան սկսեց, ինչն էլ ի վերջո հենց իրանց քաշեց փոսի մեջ: Հիմա քո կարծիքով ԱՄՆ-ը ցանկանու՞մ ա Իրանի հետ պատերազմ սկսել: Ինձ թվում ա, որ բացարձակապես չի ցանկանում. ռազմական ուժի կիրառումը ինչ-որ Պլան Ճ ա: Բայց ամեն կերպ փորձելու են ճնշել, համոզել, սիրաշահել, առնել, խռովություն հրահրել, պալատական հեղաշրջումներ, կու դ՛էտաներ, լիդերի հանկարծամահություն և այլն:

Իսկ Ամերիկան հազիվ թե իր դիրքը տարածաշրջանում որոշի թուլացնել, էն էլ հիմա, երբ Ռուսաստանը, մեղմ ասած, ոչ էնքան բարվոք վիճակում ա: Ո՞վ կպատկերացներ, որ Միջին Ասիան տենց կթռնի Ռուսաստանի դեմքին, կամ որ իրանց հարազատ փոքր ախպեր Բելառուսը իրա քաղաքացիներին խորհուրդ կտա Վրաստանի օրենքներին հետևել, ոչ թե Օսեթիայի: Քաղաքական չափալախ, էլի: Ուկրաինա-մուկրայինա, Վրաստան... Ռուսաստանին վիզ դրած շրջափակում են: Իրանին էլ են ուզում վերբովկա անեն. շղթայի վրա մի օղակ կավելանա:

Չէ, գերուժները ոչ մի տեղից էլ հետ չեն քաշվի: Ինչու՞ պիտի հետ քաշվեն, հայկական սիրուն սև աչերի խա՞թր: